դաշաի լարվածության չափման միա– վոր միավորների էլեկտրամագնիսական (CGSM) և գաուսյան (CGS) համակար– գերում (տես էւեկարական ն մագնիսա– կան միավորների համակարգեր): Նշա– նակվում է է.: Չափայնությունը՝ [է.] = = սմ /2՝գ վրկ՜1: 1/է. հավասար է վակուումում հոսանքակիր անվերջ եր– կար, ուղիղ հաղորղչի ստեղծած մագնիսա– կան դաշտի լարվածությանը հաղորդչից 2 սմ հեռավորության վրա գտնվող կե– տում՝ 1 CGSM միավոր (10 ա) հոսանքի դեպքում: է–ի և միավորների միջազգային համակարգի միավորների կապն արտա– հայտվում է 1 է • = -j– • 1 Օ3 ա/է/= 79,5775 ԿՈ ա/մ առնչությամբ:
ԷՐՐԻՈ (Herriot) էղուարղ (1872–1957), ֆրանսիական քաղաքական գործիչ, ռա– դիկալների և ռադիկալ–սոցիալիստների կուսակցության ղեկավարներից: Բազ– միցս զբաղեցրել է մինիստրական պաշ– տոններ, 1924–25-ին և 1932-ին գլխա– վորել է կառավարությունը: 1924-ին է–ի կառավարությունը դիվանագիտական հա– րաբերություններ է հաստատել ՍՍՀՄ հետ, իսկ 1932-ին ՍՍՀՄ հետ ստորագրել է չհարձակման պայմանագիր: 1942–45-ին գտնվել է գերմ. համակենտրոնացման ճամբարում: 1947–54-ին եղել է Ազգային ժողովի նախագահ, 1954-ից՝ պատվավոր նախագահ: 1947-ին ընտրվել է ֆրանս. ակադեմիայի անդամ: Ետպատերազմյան տարիներին հանդես է եկել Գերմանիայի վերառազմականացման դեմ, միջազգային հարաբերություններում լարվածության թուլացման օգտին: խաղաղության միջազ– գային մրցանակի դափնեկիր (1955) է:
ԷՐՑՀԵՐՑՈԴ, ա ր ք ի դ ու ք ս (գերմ. Erzherzog), Հաբսբուրգների ավստրիա– կան տան արքայազունների տիտղոսը 1453–1918-ին:
ԷՐՖՈՒՐՏ (Erfurt), քաղաք Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում, Գերա գետի ափին: էրֆուրտ օկրուգի վարչական կենտրոնը: Բն. 201 հզ. (1974):
ԷՐՖՈՒՐՏԻ ԾՐԱԳԻՐ, գերմանական սո– ցիալ–դեմոկրաւոական կուսակցության (ԳՍԴԿ) ծրագիրը: Ընդունվել է 1891-ի հոկտեմբերին ԳՍԴԿ էրֆուրւոի համա– գումարում և ուժի մեջ է եղել մինչե 1921-ը: է. ծ. մի քայլ առաջ էր 1875-ի Գոթայի ծրագրի համեմատ: Ելնում էր մարքսիս– տական այն դրույթից, որ դասակարգա– յին պայքարը անխուսափելիորեն պետք է հանգեցնի կապիտալիստական հասարա– կարգը սոցիալիստականով փոխարինե– լուն, ընդգծում էր բանվորների քաղ. պայքարի անհրաժեշտությունը և կուսակ– ցության դերը որպես այդ պայքարի կագ– մակերպչի: Սակայն է. ծ. չէր դնում պրո– լետարիատի դիկտատուրայի և հանրա– պետության անհրաժեշտության հարցը, որի համար Ֆ. էնգելսը խիստ քննադատեց այն: է. ծ–ի էնգելսյան քննադատությունը, ինչպես հետագայում գրեց Վ. Ի. Լենինը, միաժամանակ II Ինտերնացիոնալի օպոր– տունիստական գործունեության քննա– դատությունն էր: Գբկ. 3 h r e ji b c Փ,, K jcpHTHice npo- eKTa couna^-AeMOKpaTHqecKOH nporpaMMbi 1891 r., b kh. MapKC K. h 3 li– re ji b c Փ., Coq., 2 H3fl., t . 22; Լենին Վ. Ի., Պետություն և ռևոլյուցիա, Երկ., հ. 25:
ԷՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԵՎՈՒՅԹ, փիլիսոփա յական կատեգորիաներ, որոնցով նկարա– գրվում են իմացության ընթացքը զգայա– կան տվյալներից դեպի դրանց բացատրու– թյունը: Ըստ դիալեկտիկական մատե– րիալիզմի, այս կատեգորիաներին հա– մապատասխանում են իրականության եր– կու կողմերը. և ր և ու յ թ ը առարկա– ների և պրոցեսների բազմազանությունն է, որը մատչելի է անմիջական զգայա– կան փորձին, իսկ է ու թ յ ու ն ը՝ այն օրինաչափ կարգը և մեխանիզմը, որոնք ընկած են երևույթների բազմազանության հիմքում և պայմանավորում են դրանց հատկությունները, զարգացման առանձնա– հատկություններն ու ընթացքը: Երևույթ– ների բազմազանությունը էության գոյու– թյան միակ եղանակն է: Ըստ Հեգելի և Վ. Ի. Լենինի, բնությունը թե՝ եզակի է և թե՝ ընդհանուր, թե՝ կոնկրետ է և թե՝ վերացական, թե՝ երևույթ է և թե՝ էու– թյուն: Սակայն դա չի նշանակում է. և ե–ի նույնություն, քանի որ «… եթե իրերի դրսևորման ձևն ու նրանց էությունը ան– միջականորեն համընկնեին, ապա ամեն մի գիտություն ավելորդ կլիներ…» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 3, մաս 2, 1949, 357): Գիտական իմացության մեջ է. և ե–ի դիալեկտիկան դրսևորվում է էմպիրիկ օրինաչափությունների և տեսու– թյան փոխհարաբերության տեսքու]: Եթե տեսությունը բավարար բացատրություն է տալիս փորձից հայտնի երևույթներին, ապա դեռևս անհրաժեշտ է պարզել, թե ի՝նչ չափով և ի՝նչ հիմունքով նրան կա– րելի է օբյեկտիվ բովանդակություն վե– րագրել: Ագնոստիցիզմը դիտարկելի երե– վույթները համարում է միակ հավաստի իրողությունը, իսկ տեսության մեջ մուծ– վող վերացական էությունները՝ սոսկ հիպոթեզներ, որոնց օբյեկտիվ բովան– դակություն վերագրելու բավարար հիմքեր չկան: Դիալեկտիկական մատերիալիզմը տեսության օբյեկտիվության հարցը լու– ծելիս ելնում է բացարձակ և հարաբերա– կան ճշմարտության դիալեկտիկայից և պրակտիկայի չափանիշից: Հ. Գևոբգյան է ՈՒՖ Ի ԼԻՆ (Euphyllinum Amynophylli^ num), անոթալայնիչ դեղանյութ: Պարու– նակում է 80% թեոֆիլին և 20% էթիլդեն– դիամին: Դեղնավուն բյուրեղային փոշի է, ամիակի թույլ հոտով: Ջրում լավ է լուծվում: Օժտված է սպազմոլիտիկ, անո– թալայնիչ և միզամուղ հատկություննե– րով: խթանում է սրտի կծկումները: Օգ– տագործվում է բրոնխային ասթմայի, սրտային ասթմայի, ստենոկարդիայի (կրծքային հեղձուկ), ինչպես նաև ինսուլ– տի դեպքում:
ԷՓԻՄԵՐՏԵ (<հուն. 6cpT|H£pk; – օրա– գիր, առօրյա դեպք), էֆիմերդի, 1. հնում՝ պետական, քաղաքական ու ռազմական գործիչների օրագրերը: Եգիպ– տոսում և Հին Հունաստանում է–ներում նշում էին ամենօրյա տեղեկություններ, հաշվետվություններ: Հայտնի են Ալեք– սանդր Մակեդոնացու է–ները: 2. Աստղա– գիտական հատուկ տվյալներ պարունա– կող աղյուսակներ և հին օրացույցներ: Հետագայում է–ներում մեծ տեղ են հատ– կացվել գուշակումներին, երազահանությա– նը, գրբացությանը, ժողովրդական բժըշ– կությանը, փիլ. դատողություններին: Առա– ջին աստղագիտական է., կազմված 30 տարվա համար, լույս է տեսել 1476-ին, Նյուրնբ երգում: Հետագայում հրատա րակվել են է–ներ 100 տարվա համար: Հայերեն առաջին է. լույս է տեսել 1748-ին, Վենետիկում: Հայերեն է–ներում շարա– դրվել են նաև հռոմ. և հայկ. տոմարների աղերսները: է. հայտնի է նաև «Եփրեմ– վերդի» սխալ անվամբ, ժողովրդական ստուգաբանությամբ՝ իբրև կոնկրետ անձ– նավորության մարգարեություն: Գբկ. Խաչատրյան հայկական օրացույցների և տարեցույցների մատենա– գրություն, 1513 –1973, Ե., 1976:
ԷՓԼԹՈՆ (Appleton) էդուարդ Վիկտոր (1892–1965), անգլիացի ռադիոֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության ան– դամ (1927-ից): 1924-ին ապացուցել է {անգլիացի ֆիզիկոս Բառնեթի հետ հա– մատեղ) մթնոլորտում անդրադարձնող շերտի (իոնոլորտի E շերտ) գոյությունը 80–90 կմ, իսկ 1927-ին՝ 200–250 կմ բարձրության վրա: Առաջիններից մեկն է սկսել մշակել իոնոլորտում դիսպերսիա– յի և երկբեկման տեսությունը, ուսումնա– սիրել բևեռափայլերի, արեգակնային, երկնաքարային ակտիվության և իոնո– լորտային երևույթների կապը: Արժանա– ցել է նոբելյան մրցանակի (1947):
ԷՓՐԻԿՅԱՆ Սուքիաս (1873, Ախալցխա– 1952), հայ աշխարհագրագետ, բանասեր: Կրթությունը ստացել է Վենետիկում, Մխիթարյանների Մ. Ղազար վանքում: Ս. ԷՓրիկյան Գրել է պատկերազարդ «Բնաշխարհիկ բառարան» երկու հատորանոց (4 հզ. տերմին–հոդված) աշխատությունը: Առա– ջին հատորն (1902–1905) ընդգրկում է Ա–Ը, երկրորդը (1907)՝ Թ–Կ տառերով սկսվող տեղանունները: Աշխատությունն ունի հանրագիտական բնույթ՝ տեղեկու– թյուններ է տալիս Հայաստանի նահանգ– ների, քաղաքների, գյուղերի, Ռուսաստա– նի և այլ երկրների հայաբնակ վայրերի աշխարհագրության վերաբերյալ, պարու– նակում է վիճակագրական նյութեր, քար– տեզներ, պատկերներ: է. կազմել է «Գըր– պանի ատլաս» (1901): Ա. Աաանյան
ԷՔՅՈՒձ (է n ք ու զ), գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթում: XX դ. սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի (Մ. Լուսավորիչ) և վարժա– րան: Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 19^5-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԷՔՇՅԱՆ Ստեփան Անտոնի (1834, Կ. Պոլիս – 1901, Կ. Պոլիս), հայ դերասան, դեժիսոր: Սովորել է Փարիզի Մուրադյան