Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տ03-ի գազային վիճակի վրայով. նորմալ ճնշման պայմաններում և 44,7°Շ–ում գազային ՏՕյ–ը փոխարկվում է հեղուկի, որը, 16,8°Շ–ում պնդանալիս, առաջացնում է cc-ՏՕյ: Մյուս ձևափոխությունների փոխադարձ անցումն ընթանում է շատ դանդաղ: Ծ. ա–ի կրիտիկական ջերմաստիճանը 218,3°C է, կրիտիկական ճնշումը՝ 83,8 մթն: Գոլորշի վիճակում ՏՕյ–ը միամոլեկուլ է: Նրա ջերմային դիսոցումը ՏՕշ–ի և Օշ–ի սկսվում է մոտավորապես 450°C-nuf և 1200°Շ–ում գործնականորեն լրիվ է դառնում: ՏՕյ–ը լուծվում է ջրում՝ առաջացնելով H2S04: Փոխազդում է հիմնային օքսիդների և հիմքերի հետ: Ուժեղ օքսիդիչ է, օքսիդացնում է ծծումբը, ֆոսֆորը, ածխաջրածինները՝ վերականգնվելով մինչև Տ02: Լաբորատոր պայմաններում Ծ. ա. ստանում են Fe2(S04)3^ ջերմային քայքայմամբ կամ 13շՏ04-ի վրա ավելցուկ P2Os ազդելով, արդ. եղանակով՝ Տ02-ի կատալիաիկ օքսիդացմամբ (տես Ծծմբական թթու): Ծ. ա. կիրառվում է օրգ. բազմաթիվ նյութերի արտադրության մեջ որպես ծծմբացնող միջոց, ինչպես նաև օլեում և անջուր ազոտական թթու ստանալու համար:

ԾԾՄԲԱԿԱՆ ԹԹՈՒ, ծծմբաթթու, արջասպաթթու, H2S04, ուժեղ, երկհիմն անօրգանական թթու: Սովորական պայմաններում անգույն, անհոտ, յուղանման ծանր հեղուկ է: 100%-անոց Ծ. թ. (միահիդրատ, S03H20) բյուրեղանում է 10,4°Շ–ում, եռման ջերմաստիճանը 296,2°C է, խտությունը՝ 1920,3 կգ/մ3: Խառնվում է ջրի և Տ03-ի հետ ցանկացած հարաբերությամբ: Խիտ Ծ. թ. ուժեղ օքսիդիչ է. օքսիդացնում է HJ-ը և HBr-ը մինչև ազատ հալոգենների, տաքացնելիս՝ բոլոր մետաղները, բացի ոսկուց և պլատինային մետաղներից (բացառությամբ Pd-ի): Սառը պայմաններում պասիվացնում է շատ մետաղներ, պողպատը, թուջը: Նոսր Ծ. թ. փոխազդում է չարման շարքում ջրածնից ձախ գտնվող բոլոր մետաղների հետ (բացի Pb), օրինակ, Zn+ + H2S04= ZnS04+ H2: Առաջացնում է երկու տեսակ աղեր՝ թթու (հիդրոսուլ– ֆատներ կամ բիսուլֆատներ) և չեզոք (սուլֆատներ): «Արջասպայուղի» (խիտ Ծ. թ–ի) ստացման առաջին նկարագրությունը տվել են իտալացի գիտնական Վ. Բիրինգուչչոն (1540-ին) և գերմանացի ալքիմիկոս Վասիլի Վալենտինը, որի աշխատանքները հրատարակվել են XVI դ. վերջինն XVII դ. սկզբին: 1690-ին ֆրանսիացի քիմիկոսներ Ն. Լեմերին և Ն. Լեֆևրը առաջարկել են Ծ. թ–ի ստացման արդ. եղանակ, որն իրականացվել է Անգլիայում, 1740-ին: Ըստ այդ եղանակի, ծծմբի և բորակի խառնուրդի այրումից ստացված Տ03-ը հավաքվում է ապակե անոթներում, ուր և փոխազդելով ջրի հետ առաջացնում ԷԾ. թ.: 1746-ին Զ. Ռոբեկը, ապակե անոթները փոխարինելով կապարի թիթեղներից պատրաստված խցիկներով, Ծ. թ–ի ստացման խցիկային եղանակի հիմքը դրեց: Ծ. թ–ի ստացման համար հումք են ծծումբը, ծծմբային կոլչեդանը (հրաքարը՝ FeS2), պղնձի, կապարի, ցինկի և այլ մետաղների սուլֆիդային հանքանյութերի օքսիդային այրումից ստացված ծծմբային գազը՝ Տ02: Վերջինից Ծ. թ. ստանում են երկու եղանակով՝ նիտրոզային (աշտարակային) և կոնտակտային: Նիտրոզային եղանակն իրականացվում է 15 մ և ավելի բարձր աշտարակներում, որոնք լցված են խեցե օղակներով: Աշտարակի վերևից գազի հոսանքին ընդառաջ շաղ է տրվում «նիտրոզան»՝ նոսր Ծ. թ., որը պարունակում է նիտրոզիլծծմբական թթու՝ N00S03H: Վերջինս ստացվում է ^03-ի և է1շՏ04-ի փոխազդեցությունից: ՏՕշ–ի օքսիդացումն ազոտի օքսիդներով տեղի է ունենում լուծույթում՝ նիտրոզայով աբսորբումից հետո: Ջրով նիտրոզան հիդրոլիգվում է 11շՏ04-ի և 1աՕշ–ի: Աշտարակ մտնող ՏՕշ–ը ջրի հետ առաջացնում է ծծմբային թթու, որը ազոտային թթվի հետ փոխազդելիս տալիս է Ծ. թ.՝ 2HNOa+ + H2S03= H2S04+ 2NO+ H20: Անջատված NO-ն օքսիդացման աշտարակում փոխարկվում է ^03-ի (ավելի ճիշտ՝ NO+ + N02 խառնուրդի), որը, կլանման աշտարակ մտնելով, փոխազդում է Ծ. թ–ի հետ և մղվում պրոցես; Նիտրոզային եղանակով ստացված Ծ. թ. խիտ չի լինում և պարունակում է թունավոր խառնուրդներ, օրինակ, արսեն (զառիկ): Կոնտակտային եղանակի սկզբունքը հայտնագործել է Պ. Ֆիլիպսը (Մեծ Բրիտանիա), 1831-ին: Առաջին կատալիզատորը պլատինն էր: Կոնտակտային եղանակի դեպքում ՏՕշ–ը նախօրոք մաքրում են կատալիզատորը թունավորող խառնուրդներից և խոնավազրկում: ՏՕշ–ը օդի հետ խառնված անցնում է կատալիզատորի (կոնտակտային զանգվածի) միջով և օքսիդանում մինչև Տ03: Հետագայում ծծմբական անհիդրիդը (ՏՕյ) կլանվում է նոսր £1շՏ04-ի ջրով՝ Տ03+ H20= H2S04: Կախված ջրի քանակից՝ ստացվում է Ծ. թ–ի լուծույթ կամ օլեում: Որպես կատալիզատոր կիրառում են վանադիումի օքսիդներ, որոնց խառնում են Si02, K20, A1203, CaO, BaO: Տեխնիկական նպատակների համար թողարկում են Ծ. թ–ի հետևյալ տեսակները՝ աշտարակային (ոչ պակաս 75%), արջասպայուղ (92,5%) և օլեում կամ ծխացող Ծ. թ. (18,45–20% Տ03-ի լուծույթը է1շՏ04-ում), ինչպես նաև առանձնապես մաքուր կուտակիչային Ծ. թ.: Քիմ. լաբորատորիայում օգտագործվող Ծ. թ. լինում է 92–94%-անոց: Ծ. թ. քիմ. արդյունաբերության կարևոր նյութերից է: Այն կիրառվում է հանքային պարարտանյութերի, թթուների, աղերի, պղնձարջասպի, ներկանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության, մետաղամշակման, տեքստիլ, կաշվի, նավթամշակման արդյունաբերության մեջ և բազմաթիվ այլ բնագավառներում: Մաշկի վրա ընկնելիս Ծ. թ. առաջացնում է ծանր այրվածքներ. Ծ. թ–ով աշխատելիս պահանջվում են մեծ զգուշություն և պաշտպանական միջոցներ (ակնոց, ռետինե ձեռնոցներ, ճտքակոշիկներ, գոգնոց): Նոսրացնելիս անհրաժեշտ է Ծ. թ. բարակ շիթով խառնել ջրին: Գրկ. Awe Jinn A. ., IIp0H3B0ACTB0 cep- hoh khcjiotm, 3 H3fl.,Hcnp., M., 1967; Cnpa- BO^HHK CepHOKHCJIOTHHKa, IlOfl pefl. MaJIHHa K,M., 2tnepepa6. h Aon., M., 1971.

ԾԾՄԲԱՅԻՆ ԱՆՀԻԴՐԻԴ, ծծմբային գազ, ծծմբի երկօքսիդ, ՏՕ–, ծծմբի (IV) օքսիդը: Անգույն, բնորոշ հոտով գազ է: Բնության մեջ հանդիպում է հրաբխային գազերում: – 10,5°0«ւմ հեղուկանում է, –75°Շ–ում՝ բյուրեղանում: Լուծվում է ջրում՝ առաջացնելով ծծմբային թթու: Վերականգնիչ է, կարող է օքսիդանալ մինչև Տ03-ի, վերականգնվել՝ Տ–ի: Ալկալիների ջրային լուծույթների հետ առաջացնում է ծծմբային թթվի աղեր (սուլֆիտներ): Լաբորատոր պայմաններում ստանում են նատրիումի հիդրոսուլֆիտի՝ NaHSOs-ի վրա H2S04 ազդելիս և այլ եղանակներով: Արտադրական ստացման մասին տես Ծծմբական թթու հոդվածում: Ծ. ա. կիրառվում է ծծմբական թթվի արտադրության մեջ, բրդի, մետաքսի, ծղոտի սպիտակեցման համար, սառնարանային սարքավորումներում՝ որպես սառեցնող միջոց:

ԾԾՄԲԱՏԻՆ ԹԹՈՒ, H2S03, թույլ, երկհիմն անօրգանական թթու: Գոյություն ունի միայն նոսր ջրային լուծույթներում: Առաջացնում է երկու տեսակ աղեր՝ չեզոք (սուլֆիտներ) և թթու (հիդրոսուլֆիտներ): Վերականգնիչ է ուժեղ օքսիդիչների (օրինակ, KMn04^) և օքսիդիչ՝ ուժեղ վերականգնիչների (օրինակ, Ւ12Տ–ի) նկատմամբ: Ծ. թ–ի լուծույթն օդում մնալի" աստիճանաբար փոխարկվում է £1շՏ04-ի: Ստացվում է ՏՕշ–ը ջրում լուծելիս: Միաժամանակ տեղի է ունենում հետևյալ հավասարակշռությունը. H20+ S02^H2S03^!: ^H + +HS03~^2H++S032": Ծ. թ. և դրա աղերը կիրառվում են բրդի, մետաքսի, ծղոտի և այնպիսի նյութերի սպիտակեցման համար, որոնք այլ օքսիդիչներով սպիտակեցնել հնարավոր չէ:

ԾԾՄԲԱՋՐԱԾԻՆ, H2S, ծծմբի պարզագույն միացությունը ջրածնի հետ: Անգույն, նեխած ձվի հոտով գազ է: Պարունակվում է հրաբխային և նավթային գազերում, որոշ հանքային ջրերում են: Մշտապես առաջանում է կենդանական ծագում ունեցող օրգ. մնացորդների նեխումից: –60,38°Շ–ում վերածվում է անգույն հեղուկի, որը բյուրեղանում է –85,6°Օում: Մեկ ծավալ ջրում լուծվում է երեք ծավալ H2S՝ առաջացնելով թույլ ծծմբաջրածնական թթու: Օդի և է12Տ–ի 4–45% (ըստ ծա– վալի) խառնուրդները պայթուցիկ են: խոնավության առկայությամբ կամ տաքացնելիս Ծ. փոխազդում է շատ մետաղների և դրանց օքսիդների հետ՝ առաջացնելով սուլֆիդներ: Ուժեղ վերականգնիչ է: Ստացվում է ծծումբը ջրածնի հոսքում տաքացնելիս. H2H-S=H2S, լաբորատոր պայմաններում՝ FeS-ի վրա նոսր թթուներով ազդելիս. FeS+ 2HC1= FeCl2+ H2S: Արդ. չափերով Ծ. ստացվում է բնական, նավթա և կոքսագազերը մաքրելիս: Կիրառվում է գլխավորապես ծծմբի ստացման համար և վերլուծական քիմիայում: Ծ. թունավոր է, թույլատրելի քանակությունը օդում՝ 0,01 մգ/ւ:

ԾԾՈՒՄԲ (լատ. Sulfur), Տ, պարբերական համակարգի III պարբերության VI խմբի քիմիական տարր: Կարգահամարը 16 է, ատոմական զանգվածը՝ 32,06, ատոմի ար–