Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԽԱԽՈՏԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, իրականացնում է հումքի մթերումը, ծխախոտի ֆերմենտացիան և արտադրությունը: Ծխախոտի առաջին ֆաբրիկաները կազմակերպվել են XVII դ., Անգլիայում և Հոլանդիայում: Ռուսաստանում Ծ. ա. ձևավորվել է XVIII դ. առաջին քառորդում: ՍՍՀՄ Ծ. ա–յան մեջ ներդրված են արտադրության հոսքային մեթոդներ, գլանակների արտադրության, ծխախոտի լցման մեքենայացված գծեր, օդով մշակման պրոցեսների ավտոմատ ծրագրային կարգավորում, մինչֆերմենտացիոն մշակման հոսքային գծեր և ծխախոտի ֆերմենտացման անընդհատ գործողության սարքեր: 1975-ին, 1913-ի համեմատ, գլանակների և սիգարետների արտադրության ծավալը ՍՍՀՄ–ում աճել է մոտ 15 անգամ՝ կազմել 364,3 մլրդ հատ: Ծխախոտի արտադրանքի թողարկման ծավալով ՍՍՀՄ–ը երրորդն է աշխարհում (1977): Գլանակների և սիգարետների արտադրության ձեռնարկություններ կան գրեթե բուռը հանրապետություններում, ծխախոտի ֆերմենտացիոն գործարաններ՝ երկրի հարավային շրջաններում: Ծխախոտի խոշոր ձեռնարկություններ են Լենինգրադի Ուրիցկու անվ., Ռոստովի, Երևանի, Մոսկվայի «Ցավա» և «Դուկատ» ֆաբրիկաները, Կրասնոդարի, Քիշնևի կոմբինատները: ՍՍՀՄ–ում 1977-ին մթերվել է 299 հզ. ա ծխախոտի հումք: 1973-ին աշխարհում արտադրվել է 3570 մլրդ հատ սիգարետ: Հայաստանում ծխախոտի մշակությամբ զբաղվել են XIX դ. սկզբից:. Արդ. ծխախոտագործությունը զարգացած էր հիմնականում Արևմտյան Հայաստանում: ՀՍՍՀ ներկայիս տերիտորիայում 1885-ին արտադրվել է 1000, 1913-ին՝ 2389 փութ ապրանքային ծխախոտ: Ծխախոտի մշակությունն արագ տեմպերով է զարգացել Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո։ 1924-իՆ կազմակերպվել է ծխախոտագործական առաջին կոո– պերատիվ ընկերությունը («Պոնտոս»): Հետագայում ընկերություններ են կազմակերպվել Իջևանում, Պտղնիում, Մարմարաշենում, Գառնիում, Ղափանում, Դարալագյազում (այժմ՝ Ազիգբեկովի և Եղեգնաձորի շրջաններ) ևն: Ստացված հումքի արդ. մշակման–ֆերմենտացման գործարաններ են կառուցվել Երևանում, Սևանում, Իջևանում, Շամշադինում և Գորիսում՝ 13 հզ. ա ընդհանուր կարողությամբ: ՀՍՍՀ–ում ծխախոտի արտադրության ըսկիզբը դրվել է 1924-ին, երբ «Հայկոոպ» սպառողական ընկերության «Արամազդ», «Մասիս» և «Հրազդան» արհեստանոց-արտելների բազայի վրա կազմակերպվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան (տես Երևանի ծխախոաի կոմբինատ): Ծ. ա–յան ձևավորմանը և զարգացմանը նպաստեց ՄՍՀՄ մյուս հանրապետությունների, հատկապես ՌՍՖՍՀ–ի օգնությունը, ստացվեց և ներդրվեց ծխախոտի պարկուճի ու լցման 9 մեքենա և տեխնոլոգիական այլ սարքավորում: 1924-ին ծխախոտի ֆաբրիկայի արտադրական կարողությունը հասավ 45 մլն հատի: 1924–46-ին Ծ. ա. թողարկում էր գլանակ և ծխախոտ, 1948-ից՝ նաև սիգարետ: 1978-ին արտադրվել է «Ախթամար», «Արինբերդ», «Սալյուտ», «Սևան», «ՀԾ», «Հրազդան», «Մասիս», «Ավրորա», «Հայաստան» և այլ տեսակի 10,4 մլրդ հատ սիգարետ ու գլանակ, 5,3 մլրդ հատ անֆիլտր, 2,9 մլրդ հատ ֆիլտրով բարձրորակ սիգարետ, ինչպես նաև6,8 մլրդ հատ ացետատային զտիչ ծխափող: Վ. Ղազարյան

ԾԽԱԽՈՏԻ ՓՈՐՁԱԿԱՅԱՆ ՀՍՍՀ, կազմակերպվել է 1956-ին, Աբովյան քաղաքում: Ենթարկվում է ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության՝ շաքարի ճակնդեղի և ծխախոտի սորտասերմնաբուծական միավորմանը: Կայանի գիտամեթոդական աշխատանքները ղեկավարում է Ա. Միկոյանի անվ. ծխախոտի և մախորկայի ԳՀԻ–ն (Կրասնոդար): Ծ. փ. զբաղվում է կենսբ. ու տնտ. արժեքավոր հատկություններ ունեցող ծխախոտի նոր սորտերի ստեղծման, արտադրության մեջ արմատավորելու, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, բերքահավաքի և ետբերքահավաքի աշխատանքների տեխնոլոգիայի մշակման հարցերով: Կայանում ստացվել ու շրջանացվել է ծխախոտի բուրավետ և կմախքային հումք ունեցող երկու սորտ:

ԾԽԱԾԱՂԻԿ (Petunia), մորմազգիների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Ցողունը ճյուղավոր է, կպչուն՝ մազմզուկներով: Տերևներն ամբողջաեզր են, ծաղիկները՝ միայնակ, խոշոր, մանուշակագույն, կարմիր կամ սպիտակ: Պտուղը տուփիկ է: Տարածված է Հյուսիսային Ամերիկայի հվ–ում և Հարավային Ամերիկայում: Ծաղկաբուծության մեջ կիրառվում է մեկ տեսակը՝ հիբրիդային Ծ,, որը բազմամյա է, սակայն աճեցվում է որպես միամյա բույս: Հայտնի են 15 (որոշ տվյալներով 40) տեսակ, բազմաթիվ սորտեր: Հայաստանում ևս օգտա– գործվում է ծաղկաբուծության մեջ: Բազմացվում է սերմերով, լիաթերթ սորտերը՝ կտրոններով:

ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, տարրական դպրոցներ մինչհեղափոխական Ռուսաստանում: Հիմնադրվել են 1804-ի կանոնա– դրությամբ, որպես միդասյա դպրոցներ՝ եկեղեցական ծխական համայնքներին կից: 1864-ի կանոնադրությամբ հանձնվել են Սինոդի տնօրինությանը և կոչվել եկե– ղեցական ծխական դպրոցներ: Տես նաև Տարրական դպրոց:

ԾԽԱՀԱՐՈՒՄ, ֆումիգացիա, բույսերի վնասատուների և հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարելու միջոց՝ թունավոր գոլորշիներով ու գազերով։ Կատարվում է հատուկ մեքենաներով՝ ֆումիգատորներով։ Շնչառության պրոցեսում, կլանելով թունավոր նյութերը, վնասատու օրգանիզմները թունավորվում են։ Ծ. են պահեստները, ջրաղացները, էլևատորները, ջերմոցները, ջերմատները, տարան, գյուղատնտ. մթերքները (օրինակ, հատիկը, պատվաստաշվերը, մրգերը, բանջարեղենը և այլն)։

ԾԾԱՆՅՈՒՄ ապարների, ֆիլտրացիա, հեղուկների և գազերի շարժումը ծակոտկեն միջավայրում: Ծակոտիների արտակարգ փոքր կտրվածքները, դրանց պատերի մեծ մակերևույթն ու անհարթությունները և հեղուկի մածուցիկությունը պայմանավորում են շփման ուժերի բացառիկ կարևոր դերը Ծ–ման ժամանակ, չնայած հեղուկների շարժման ծայրահեղ նվազ արագությանը: Ծ–ման արագությունը միշտ փոքր է հեղուկի շարժման իսկական արագությունից: Ծ–ման ծախսը որոշվում է Դարսիի օրենքով:

ԾԾՄԲԱԹԹՎԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, քիմիական արդյունաբերության ճյուղ, արտադրում է ծծմբական թթու: Ծծմբական թթվի առաջին գործարանը կառուցվել է 1746-ին, Անգլիայում: Որպես ինքնուրույն ճյուղ ձևավորվել է XIX դ. սկզբին: Խցիկային և կոնտակտային եղանակներով ծծմբական թթվի ստացման առաջին գործարանները Ռուսաստանում կառուցվել են համապատասխանաբար 1805-ին և 1897-ին: Ծծմբական թթվի հիմնական սպառողները հանքային պարարտանյութեր արտադրող ձեռնարկություններն են: ՍՍՀՄ–ում 1977-ին, 1913-ի համեմատ, ծծմբաթթվի արտադրությունն ավելացել է 211 անգամ, կազմել 21,1 մլն ա: ՀՍՍՀ–ում ծծմբական թթու արտադրում է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը (1977-ին՝ 165,8 հզ. ա):

ԾԾՄԲԱԾԽԱԾԻՆ, CS2, ծծմբի միացությունը ածխածնի հետ: Անգույն, դուրեկան հոտով, ցնդող հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ –112,1°C, եռմանը՝ 46,26°C, խտությունը՝ 1292,7 կգքմ3 (0օՇ–ում): Օդում այրվում է բաց կապույտ բոցով. CS2-|- ՅՕշ= C02+ 2Տ02: Անփոխարինելի լուծիչ է յուղերի, ճարպերի, խեժերի, կաուչուկի համար: Լուծում է ծծումբը, ֆոսֆորը, յոդը, արծաթի նիտրատը և այլ նյութեր: Եթերի, սպիրտի, քլորաֆորմի հետ խառնվում է ցանկացած հարաբերությամբ: Լուծելիությունը ջրում շատ քիչ է. 100 գ ջրում, 0օՇ–ում լուծվում է 0,26 Ծ.: 150°Շ–ից բարձր ջրով հիդրոլիգվում է: Քլորի օքսիդի եեա փոխազդելիս առաջացնում է ֆոսգեն՝ COCU: Ուժեղ օքսիդիչների (օրինակ, KMn04) ազդեցությամբ քայքայվում է՝ անջատելով ծծումբ: Արտադրության մեջ ստացվում է շիկացած փայ տա ծխի վրայով 750–1000°Շ–ում ծծըմբի գոլորշիներ անցկացնելով կամ 500– 700°Շ–ում կատալիզատորի (սիլիկահել) առկայությամբ մեթանի և ծծմբի գոլորշիները միմյանց հետ փոխազդելով: Կիրառվում է որպես լուծիչ և լուծահանիչ միջոց: Ծ–ի հիմնական մամը ծախսվում է արհեստական մետաքսի (վիսկոզի) արտադրության մեջ: Ծ–ի գոլորշիները թունավոր են, ազդում են նյարդային համակարգի վրա: Թույլատրելի քանակությունը օդում 0,01 մգ/չ է:

ԾԾՄԲԱԿԱՆ ԱՆՀԻԴՐԻԴ, ծծմբի եռօքսիդ, ծծմբի (VI) օքսիդը, Տ03: Պինդ Տ03-ը գոյություն ունի a-, P–, y- և Ց– ձևերով, որոնց հալման ջերմաստիճանները համապատասխանաբար հավասար են՝ 16,8, 32,5, 62,3 և 95°C և իրարից տարբերվում են բյուրեղների ձևով և Տ03-ի պոլի– մերացման աստիճանով: Անկայուն a-ձևը առաջանում է հեղուկ Ծ. ա–ի պնդացման դեպքում և խոնավության առկայությամբ աստիճանաբար անցնում է կայուն (3-ձևի: P-ձևը կարող է փոխարկվել a-ի՝ միայն