Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱԹՈԼԻԿՈՒԹՅՈՒՆ քրիստոնեության հիմնական ուղղություններից: Կ–յան սաղմերը երևան են եկել մոա 4րդ դ․, սակայն որպես վարդապետություն և եկեղեցական կազմակերպություն վերջնականապես ձեվավորվել է 1054-ին. քրիստոնեական եկեղեցում առաջացել է նոր բաժանում՝ արևմտյան–կաթոլիկական և արևելյան–ուղղափառ: Կ. ընդունում է քրիստոնեության հիմնական դոգմաները և ծեսերը, միաժամանակ մյուս եկեղեցիներից տարբերվում դավանաբանական, պաշտամունքային, կազմակերպչական յուրահատկություններով: Կ–յանը բնորոշ են Ս. Մարիամի մարմնավոր համբառնման, պապի անսխալականության դոգմաները, քավարանի գոյության ընդունումը, սուրբ երրորդության, խորհուրդների մեկնաբանման յուրօրինակությունը, ինդուլգենցիան, կուսակրոնությունը ևն:

Կաթոլիկական եկեղեցին ունի խիստ կենտրոնացված, միապետական և նվիրապետական բնույթ: Հռոմի պապը կաթոլիկական եկեղեցու գլուխն է, Պետրոս առաքյալի «ժառանգորդը», երկրի վրա Քրիստոսի «տեղապահը»: Դավանանքի սկըզբնաղբյուր են ընդունվում Աստվածաշունչը քրիստոնեական «սուրբ ավանդույթները», տիեզերական բոլոր ժողովների որոշումները:

Կ–յան գաղափարախոսության հիմքը Օգոստինոս Ավրելիոսի (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) (տես Թոմիզմ, Նեոթոմիզմ) ուսմունքներն են: Դարեր շարունակ Կ. Արևմտյան Եվրոպայի երկրների տիրապետող գաղափարախոսությունն էր: Օգտագործելով եվրոպական պետությունների մասնատվածությունն ու փոխադարձ թշնամանքը՝ կաթոլիկական եկեղեցին կարողացել է ստեղծել նաև քաղ. իշխանություն (տես Պապական մարզ): Հատկապես X-XIII X դդ․ ձգտել է իրեն ենթարկել նաև աշխարհիկ իշխանությունը, հանդես եկել համաշխարհային տիրապետության հավակնությամբ, կազմակերպել խաչակրաց արշավանքներ: Պայքարել է գիտական և առաջադիմական մտքի դեմ, հալածել ժողովրդական շարժումները, կրոնական աղանդները, հաստատել ինկվիզիցիան:

Արդի կաթոլիկական եկեղեցին կրոնաքաղաքական ու գաղափարախոսական խոշոր կազմակերպություն է՝ Վատիկան կենտրոնով: Կրոնական, սոցիալ-քաղաքական նպատակները իրականացնելու համար Կ. օգտագործում է ինֆորմացիայի արդի միջոցները, ունի գիտական և ուսումնական հաստատություններ: Եկեղեցուն օժանդակում են նաև կաթոլիկական կուսակցությունները (քրիստոնեա–դեմոկրատական կուսակցությունը Իտալիայում, Քրիստոնեա–դեմոկրատական միությունը ԳՖՀ–ում ևն), կրոնական միաբանությունները (ճիզվիտական, դոմինիկյան, ֆրանցիսկյան են), կաթոլիկական արհմիությունները, բազմաթիվ կազմակերպություններ: Սակայն սոցիալիզմի համաշխարհային համակարգի հաղթանակը, ազգային–ազատագրական շարժումների վերելքը և գիտական առաջընթացը Կ–յանը հասցրել ին ճգնաժամի, ստիպել հատկապես 60-ական թթ. սկսած արդիականացնել գաղափարախոսությունը, դավանաբանությունը, ծիսակարգը, սոցիալ–քաղաքական տեսակետները: Այս ձգտումը հատկապես դրսևորվել է Վատիկանի 2-րդ տիեզերական ժողովում (1962–65):

Կաթոլիկական եկեղեցու ակնհայտորեն ուռճացրած տվյալներով 1975-ի սկզբներին եղել է 613 մլն կաթոլիկ, որից Եվրոպայում՝ 180 մլն (հատկապես Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Լեհաստան, Հունգարիա, Չեխոսլովակիա), Ամերիկյան մայր ցամաքում՝ 287 մլն, Ասիայում՝ 46 մլն, Աֆրիկայում՝ 35 մլն: ՍՍՀՄ–ում կաթոլիկներ կան Մերձբալթիկայում, Բելոռուսիայի, Ուկրաինայի արմ. մասերում, Անդրկովկասում:

Հռոմը փորձել է ամենատարբեր եղանակներով Կ. տարածել նաև Հայաստանում: Սակայն հայերին կաթոլիկացնելու կոնկրետ փորձերը սկսվել են խաչակրաց արշավանքների ընթացքում և կապված են Կիլիկիայի հայկական պետության սոցիալ–քաղաքական դրության հետ: Կիլիկյան Հայաստանը, շրջապատված լինելով մահմեդական պետություններով, փորձել է դաշնակցել Արևմուտքի հետ, այդ ձըգտումն ավելի է ուժեղացել խաչակրաց արշավանքների ժամանակ: Ընդառաջելով կաթոլիկների քաղաքականությանը՝ նրանց հրավերով Գրիգոր Պահլավունին և Ներսես Շնորհալին մասնակցել են Անտիոքի՝ 1141-ի և Երուսաղեմի՝ 1143-ի եկեղեցական ժողովներին, ուր առաջին անգամ քննարկվել են հայ և կաթոլիկ եկեղեցիների մերձեցման հարցերը: Հետագայում այդ հարցերը որոշակիորեն քննարկվել են Սսի ժողովում (1307) և Ադանայի ժողովում (տես Ադանայի ժողով 1316): XIV դ. սկզբից տարածվում է ունիթորությունը։ XV–XVI դդ. Հայաստանում և հայկ. գաղթավայրերում Կ–յան տարածմամբ հիմնականում զբաղվել են դոմինիկյան և ֆրանցիսկյան քարոզիչները: Հատկապես XVII դ. կաթոլիկական եկեղեցին փորձել է Արևելքի երկրներ ներթափանցել «խաղաղ» գործելակերպով: Այդ նպատակով 1622-ին Հռոմում հիմնվել է «Հավատի պրոպագանդա» հաստատությունը, 1628-ին՝ քարոզիչ պատրաստողների դպրոցը և հատուկ բազմալեզվյան տպարան, ուր հրատարակվել է նաև հայերեն կրոնական գրականություն: Այդ շրջանում քարոզչական աշխատանքների հարմար վայրը պետականությունը կորցրած Հայաստանն էր: Կաթոլիկ քարոզիչները ժողովրդին բուժական և նյութական օգնություն էին ցույց տալիս, դպրոցներ հիմնում: Աշխարհիկ և հոգևոր առանձին գործիչներ Կ. ընդունում էին ազգի քաղ., սոցիալ–տնտեսական վիճակը բարելավելու, եվրոպական երկրների հետ հարաբերությունները լավացնելու, գիտություն ու լուսավորություն տարածելու նպատակով: Քարոզչական գործունեությունը ընթացել է բուն Հայաստանում և հայկական սփյուռքում: Կաթոլիկ գործիչներից հատկապես նշանավոր են Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պողոս Պիրոմալլին, Գաչանոս Կղեմեսը, Հակոբ Վիլլոտը: Քարոզիչների մի խումբ գործունեությունը սկսելով Պարսկաստանի հայաշատ վայրերում (Սպահան, Շիրագ, Նոր Ջուղա)՝ անցել է Երևան (Գաբրիել Շենոն, Լոնժոյն, Ռուն), իսկ հետո՝ Թիֆլիս, էրզրում, Տրապիզոն և հայաբնակ այլ վայրեր: Մինչև XVIII դ. օտարազգի քարոզիչների գործունեությամբ ստեղծվել է հայ կաթոլիկների առաջին սերունդը, նրանց համատեղ գործունեությամբ կաթոլիկացվել են Լեհաստանի և Հունգարիայի հայ գաղութները: Հայաստանում Կ–յան տարածումը հետապնդել է ոչ միայն կրոնական, այլև քաղ. նպատակներ: Կ–յան տարածմամբ շահագրգռված են եղել ի թիվս այլ պետությունների, նաև Ֆրանսիան և Իտալիան, որոնք քարոզիչների գործունեությամբ Հայաստանում տարածել են իրենց ազդեցությունը, ժողովրդին հեռու պահել ռուսական կողմնորոշումից, փորձել իրականացնել իրենց գաղութային նպատակները: XVIII դ. հայերի մեջ Կ. սկսում են տարածել կաթոլիկացված հայերը: 1701-ին հիմնադրվում է Մխիթարյան միաբանությունը, 1705-ին՝ Անտոնյան միաբանությունը (Լիբանանում): Հիմնադրվում են հայ կաթոլիկական բազմաթիվ դպրոցներ և վարժարաններ (Մուրատ–Ռափայելյան վարժարանը վենետիկում և Փարիզում, Լևոնյան դպրոցը Հռոմում, դպրոցներ Զմյուռնիայում, Տրիեստում ևն): Մինչև 1915-ը հայ կաթոլիկական համայնքներ եղել են Ավազում, Հալեպում, Ադանայում, էրզրումում, Խարբերդում, Մուշում, Բեյրութ ում, Իզմիրում և այլուր: Հայաստանում Կ–յան տարածումը առաջ է բերել հակասական հետևանքներ և վերաբերմունք: ժողովրդի և հոգեվորականության մեծամասնությունը Կ. նույնացնելով լատինականության հետ՝ կատաղի պայքար է մղել կաթոլիկացված հայերի դեմ, նրանց համարել ազգուրացներ: Առաջացել են կրոնա–դավանաբանական վեճեր, որոնց ընթացքում անտեսվել են ազգային ընդհանուր շահերը, և ջլատվել է ազգի միասնությունը։ Այս պատճառով հայ ժողովրդի միասնությամբ շահագրգռված գործիչները միշտ պայքարել են Հայաստանում Կ–յան (հետագայում նաև բողոքականության) տարածման դեմ, իսկ տարածումից հետո կոչ արել, որ դավանական տարբերությունները հիմք չդարձվեն ազգության ըմբռնման համար: Հայաստանում Կ–յան տարածումը միաժամանակ նպաստել է եվրոպական մշակույթի և լուսավորականության տարածմանը, քարոզիչներից շատերը սովորել են հայերեն և դարձել հայագիտական աշխատությունների հեղինակ:

Քրիստոնեության աղբյուրագիտության բնագավառում կաթոլիկ աստվածաբանները հատուկ նշանակություն են տվել հայ եկեղեցական գրականությանը, հայկ. վանքերից բերվել են ձեռագրեր ու մինչ օրս պահպանվում են Հվ. Ֆրանսիայի և Իսպանիայի (Կարպենտրաս, Բարսելոն) գրադարաններում: Վատիկանի կարգադրությամբ հայ կաթոլիկ հոգևորականները XII դարից իրավունք ստացան եկեղեցիներ կառուցել և վանքեր հիմնել Իտալիայում: Նման ձեռնարկումներ են կատարվել նաև այլ երկրներում: Ըստ վատիկանի տվյալների, հայ կաթոլիկներ կան Լիբանանում (18500), Սի