գործունեության զարգացմամբ քիչ են տարբերվում մյուս ողնաշարավորներից (թըռչուններ, որոշ երկկենցաղներ), սակայն գիշատիչները (գայլ, շուն), կետանմանները (դելֆիններ), պրիմատները (հատկապես մարդանման կապիկները) ավելի բարձր մակարդակի են հասել:
Կ. իրենց ծագմամբ կապված են մեզոզոյան դարաշրջանի գազանանման մողեսների հետ: Հայտնաբերվել են տրիասի (160–170 մլն տարի առաջ) նստվածքներում: Վերին տրիասում եղել է 3, յուրայում՝ 5 կարգ: Ստորին կավճում գոյություն են ունեցել պարկավորները, ապա՝ միջատակերները՝ առաջին ընկերքայինները: էոցենում Կ. բուռն զարգացման են հասել, եղել է արդեն ընկերքայինների 28 կարգ, որից 16-ը գոյություն ունի ժամանակակից ֆաունայում: Տրիասի վերջում եղել են Կ–ի 36–40 կարգ, 258–312 ընտանիք, 12–13 հզ. տեսակ: ժամանակակից ֆաունայում Կ–ի համակարգում ընդգրկված է 19 կարգ, համախմբված 2 ենթադասում՝ նախագագաններ և կենդանածիններ: Առաջին ենթադասն ունի մեկ՝ կոյանցքավորների կարգ: Երկրորդում ընդգրկվում է 2 ինֆրադաս. պարկավորներ (1 կարգով) և ընկերքայիններ (17 կարգով): Այժմ հայտնի է Կ–ի մոտ 3500 (որոշ տվյալներով՝ 4250) տեսակ: Կ. հարմարվել են էկոլոգիական տարբեր պայմանների, մի մասն ապրում է ցամաքում, մյուսները (սկյուռ, կապիկ) բռնող վերջավորությունների և. կառչող պոչի շնորհիվ կարողանում են ապրել ծառերի վրա, չղջիկների առջևի վերջավորությունները վերածվել են թևերի, և նրանք ազատ թռչում են օդում: Կետանմաններն ապրում են ջրում, խըլուրդները, կուրամկները հարմարվել են ստորգետնյա կյանքին, կորցրեւ տեսողությունը:
Գործնականում Կ–ի դասը կենդանական աշխարհի ամենակարևոր խմբերից է: Կ–ին են պատկանում ընտանի կենդանիների մեծ մասը, որոնցից մի քանիսն էական դեր են կատարել մարդկային հասարակության զարգացման ընթացքում (հանդիսացել են հաղորդակցության հիմնական միջոց ցամաքում, ծառայել որպես սնունդ): Աև արծաթափայլ աղվեսը, կուղբը, ջրաքիսը և թանկարժեք մորթի ունեցող այլ գազաններ այժմ բուծվում են գազանաբուծական հատուկ տնտեսություններում: Կ. միաժամանակ որսարդյունագործության և սպորտային որսորդության օբյեկտ են: Որոշ Կ. (օրինակ՝ գայլը) մեծ վնաս են հասցնում անասնապահությանը: Կրծողները վնասում են հացահատիկային և մարգագետնային կուլտուրաները և տարածում վարակիչ հիվանդություններ: Կապիկները, եղջերուները, սկյուռները պահվում են որպես դեկորատիվ կենդանիներ: Կ–ի մի մասը գիտական լաբորատորիաներում օգտագործվում է որպես ենթափորձային կենդանիներ: Անխնա որսի և բնական պայմանների փոփոխության հետևանքով Կ–ի առանձին տեսակներ (կետեր, առյուծներ, վագրեր, կապիկներ են) ոչնչացման վտանգի տակ են: Վերջին հարյուրամյակում լրիվ ոչնչացվել են ծովակովերն ու պարկավոր գայլերը: Բնության պահպանության միջազգային միության տվյալներով («Կարմիր գիրք») Կ–ի մոտ 300 տեսակ ու ենթատեսակ իսպառ վերացման սպառնալիքի տակ են: Փորձը ցույց է տվել, որ արգելավայրերի ու արգելանոցների միջոցով հնարավոր է որոշ տեսակներ (որմզդեղն, վիթ, սամույր ևն) պահպանել ու վերականգնել: Կ. ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է տերիոլոգիա:
Պատկերազարդումը տես 136–137-րդ էջերի միջև՝ ներդիրում:
ԿԱԹՆԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտեսության ճյուղ: խնդիրն է զարգացնել կաթնատու, գլխավորապես խոշոր եղջերավոր անասնապահությունը: Կատարելագործվել է տեղական տավարը, ստեղծվել են բարձրմթերատու ցեղեր, որոնցից առավել տարածված են սև խայտաբղետը, կարմիր տափաստանայինը, խոլմոգորյանը, յարոսլավլյանը, սիմենթալը, շվիցը: Լավագույն կաթնատու ցեղը սև խայտաբղետն է, որը բուծվում է գրեթե բոլոր երկրներում: ՀՍՍՀ–ում, ինչպես նաև Անդրկովկասի մյուս հանրապետություններում, պլանային հիմնական ցեղը կովկասյան գորշ տավարն է կովերի տարեկան միջին կաթնատվությունը 2500–3000 կգ է, կաթի յուղայնությունը՝ 3,8–5,0% : ՀՍՍՀ–ում կաթի արտադրությամբ մասնագիտացված տնտեսություններում կովերի միջին կաթնատվությունը 1977-ին կազմել է 3000 կգ, իսկ առանձին տնտեսություններում՝ 5000 կգ: Կաթի արտադրությունն ավելացնելու նպատակով ստեղծվում են կերի կայուն բազա, արհեստական արոտավայրեր, ընդլայնվում է դաշտային կերարտադրությունը, բարելավվում են բնական արոտավայրերն ու խոտհարքները: Կ–յամբ զբաղվում են սովետական և կոլեկտիվ տնտեսությունները: ՍՍՀՄ–ում ստեղծված են կաթի արտադրության խոշոր համալիրներ, ֆաբրիկաներ, որոնցից յուրաքանչյուրր ունի 1000–2000 կով:
ԿԱԹՆԱՏՈՒ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում: Սահմանակից է Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանին: Կոլտնտեսությունն զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ: Գյուղը հիմնադրել են 1928-ին Ախալքալաքի շրջանի Աբուլ և Թորիա (այժմ՝ Բոգդանովկայի շրջանում) գյուղերից տեղափոխված հայերը (սրանց նախահայրերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանից):
ԿԱԹՆԲԵԿ (Sonchus), իշամառոլ, բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ: Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ կիսաթփեր, սովորաբար կաթնահյութով: Տերևներն ամբողջական են կամ փետրաձև: Ծաղիկները լեզվակային են, դեղին, ծաղկաբույլը զամբյուղ է: Պտուղը սերմնապտուղ է: Հայտնի է մոտ 70 տեսակ (Եվրասիայում և Աֆրիկայում): ՍՍՀՄ–ում աճում է 6 տեսակ, որից 3-ը մոլախոտեր են: Ամենավնասակարը դաշտային կամ դեղին Կ. է (S. arvensis): Բազմամյա բույս է, աղբոտում է հացահատիկային, շարքացան կուլտուրաների ցանքսերը: Աճում է բանջարանոցներում, ճանապարհների եզրերին, խամ հողերում և այլուր: ՀՍՍՀ–ում տարածված է Արարատյան դաշտում, նախալեռնային շրջաններում:
ԿԱԹՆՈՒԿ, լորձաթաղանթի (հիմնականում բերանի խոռոչի) հիվանդություն, առաջանում է խմորասնկերի տիպի սնկերով (Oidium albicans) ախտահարվելիս, որոնք բնականոն պայմաններում գւոնըվում են բերանի խոռոչի, աղիքների ևն լորձաթաղանթներում: Առավելապես կըրծքի երեխաների հիվանդություն է, մեծահասակներն ախտահարվում են երկարատև. հյուծող հիվանդությունների (դիզենտերիա, տիֆ ևն) դեպքում: Արտահայտվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի կաթնասպիտակավուն փառով, որի չափերն աստիճանաբար մեծանում են և տեսքով հիշեցնում կաթնամթերքի մնացորդ (այստեղից էլ՝ անվանումը): Բուժումը, ողողում հիմքային լուծույթներով, յոդի, մեթիլեն կապույտի լուծույթի քսում, վիտամինաբուժում:
ԿԱԹՈԴ (հուն. χάθοδος, վարընթաց շարժում. 1834-ին առաջարկել է Մ. Ֆարադեյը), 1. էլեկտրական հոսանքի աղբյուրի (գալվանական էլեմենտ, էլեկտրական կուտակիչ ևն) բացասական լիցքավորված էչեկարոդ (բևեռ): 2. էլեկտրավակուումային սարքի կամ գազապարպումային իոնային սարքի էլեկտրոդ: Ծառայում է որպես վակուումում միջէլեկտրոդային տարածության էլեկտրահաղորդականությունն ապահովող կամ գազում էլեկտրական հոսանքը կայուն պահող էլեկտրոնների աղբյուր: Ըստ էչեկարոնային էմիսիայի բնույթի՝ տարբերում են ջերմաէլեկտրոնային, ֆոաոէլեկտրոնային, սառը Կ–ներ: 3. էլեկտրոլիտային տաշտակի, էլեկտրական աղեղի ստացման հարմարանքի և նման այլ սարքերի էլեկտրոդ, որը միացվում է հոսանքի աղբյուրի բացասական բևեռին: ԿԱԹՈԴԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, էլեկտրոնային փնջերի նախկին անվանումը: Տես էլեկտրոն:
ԿԱԹՈԴԱՅԻՆ ՓՈՇԻԱՑՈՒՄ, գազային պարպման ընթացքում կաթոդի նյութի ատոմների կամ մոլեկուլների անջատման և ցրման երևույթը, պայմանավորված է կաթոդի մակերևույթին գազի դրական իոնների հարվածներով: Բնութագրվում է Կ. փ–ման գործակցով, որը կախված է կաթոդի նյութից, հարվածող իոնների էներգիայից, զանգվածից, անկման անկյունից և գազի ճնշումից: Իոնային սարքերում Կ. փ. առաջացնում է կաթոդի քայքայում, խողովակի ներսում ցրված նյութի նըստվածքներ, գազի ճնշման անկում ևն: Կ. փ–ման օգտակար կիրառումներից են մակերևույթների մաքրումը, նյութի կառուցվածքի ուսումնասիրումը, ուղղորդված ատոմային փնջերի ստացումը և, հատկապես, մետաղյա ծածկույթների ու թիթեղների գերբարակ շերտերի պատրաստումը: