Գրկ. Դզնունի Դ., Համբարձում Խաչանյան, Ե., 1967: Մահարի Գ., Տխուր աչքերով կատակերգուն, «ՍԱ», 1964, Ns 11: Պայազատյան է., Հ. Խաչանյանը համր կինոկոմեդիաներում, «ԼՀԳ», 1967, № 12: Ризаев С., Армянская художественная кинематография, Е.» 1963; Захоян Г. В., Е., 1976. Լ. Խալաթյան
ԽԱՉԱՍԵՐՈՒՄ, հիբրիդացում, ժառանգականորեն տարասեռ երկու ծնողական ձևերի սեռական բջիջների բնական կամ արհեստական միավորում: Բնական կամ ինքնաբեր խ. կատարվում է բնության մեջ՝ առանց մարդու միջամտության: Արհեստական խ. լայնորեն կիրառվում է բույսերի և կենդանիների սելեկցիայում՝ հիբրիդներն խառնացեղեր ստանալու համար: Խ–ման ժամանակ զի գոտում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ քանակությունը՝ զույգ հոմոլոգ քրոմոսոմները: Հիբրիդային կամ խառնացեղային առաջին սերունդն արտաքինից լրիվ համասեռ է, իսկ գենետիկորեն՝ բարդ հետերոզիգոտ: Երկրորդ և հաջորդ սերունդներում դիտվում է օրինաչափ ճեղքում, որն ուղեկցվում է ձևակազմման պրոցեսով: Ծագում են գեների նոր զուգակցություններ, որոնք տալիս են նոր հատկություններ և հատկանիշներ, երևան են գալիս նաև հեռավոր նախնիների հատկանիշներ (ատավիզմ):
Հիբրիդային և խառնացեղային սերնդին բնորոշ է հեաերոզիսի երևույթը, որն ի հայտ է գալիս առաջին սերնդում և մարում է հաջորդ սերունդներում: խ–ման ժամանակ ձևառաջացման բնույթի վրա ազդում է ժառանգականության բջջապլազմային գործոնը, որը հատուկ է ձվաբջջին: Ուստի և կարևոր է, թե ելակետային ցեղերից որն է վերցված որպես մայր և որը՝ հայր: Այս առումով կատարում են փոխադարձ կամ ռեցիպրոկ խ–ներ, անհատի գենոտիպային կառուցվածքը պարզելու հասար" վէւրւուծողական խ., իսկ հիբրիդում ծնողներից որևէ մեկի հատկանիշները ուժեղացնելու նպատակով՝ հետադարձ խ. (բեկրոս):
Բույսերի խաչասերում, բույսերի սելեկցիայում խ. իրականացնում են նույն տեսակի տարբեր սորտերի (միջսորտային կամ միջտեսակային խ,), ինչպես նաև տարբեր տեսակների ու ցեղերի միջև (հեռավոր խ.): Միջտեսակային Խ–ման հաջողությունը մեծապես կախված է ծնողական ձևերի ճիշտ ընտրությունից: Ծնողական ձևերը ընտրում են ըստ էկոլոգա–աշխարհագրական սկզբունքի, բերքի կառուցվածքի տարրերի, վեգետացիայի շրջանի տևողության, սնկային հիվանդությունների նկատմամբ կայունության ևն: Գործնական սելեկցիայում կիրառվում են հասարակ և բարդ խ–ներ: Հասարակ կամ զույգ խ. կատարվում է երկու ծնողական ձևերի միջև՝ մեկ անգամ: Բարդ Խ–ման ժամանակ հաջորդաբար մասնակցում են երկուսից տվելի ծնողական ձևեր (աստիճանական Խ.) կամ հիբրիդային սերունդը դարձյալ խաչասերում են ծնողներից որևէ մեկի հետ (հետադարձ Խ.): Աստիճանական Խ–ման դեպքում հիբրիդային սերնդում նույն սորտերի լավագույն հատկությունները միավորելու համար միջսորտային հիբրիդը խաչասերում են ուրիշ սորտի հետ, իսկ նոր հիբրիդը՝ երրորդի հետ ևն: Աստիճանական խ–ման մեթոդը լայնորեն կիրառվում է բույսերի սելեկցիայում և ցորենի սելեկցիայի հիմնական մեթոդն է բոլոր երկրներում: Եգիպտացորենի սելեկցիայում հասարակ և կրկնակի հիբրիդների ստեղծման ժամանակ կիրառվում է ինքնափոշոտվող գծերի խ.՝ միջգծային խ.:
Կենդանիների խաչասերում, գյուղատնտ. կենդանիների բուծման մեթոդ, երբ սերունդ ստանալու համար զուգավորում են տարբեր ցեղերի կենդանիների: Խ–ից ստացված սերունդը կոչվում է խառնացեղ, ի տարբերություն հիբրիդի, որն ստացվում է հիբրիդացման ժամաէակ (միջտեսակային, միջցեղային և ավելի հեռավոր Խ–ներ): Խ–ման, ինչպես նաև հիբրիդացման դեպքում նկատվում է հետերոզիսի էֆեկտ, որը դրսևորվում է (համեմատած ծնողական ձևերի հետ) մարմնակազմվածքի ամրության, պտղաբերության, մթերատվության և խառնացեղերի այլ հատկանիշների բարձրացմամբ: Խ. լայնորեն կիրառվում է ցեղերի մթերատվության որակը կատարելագործելու, նոր ցեղեր ստանաւու և արդ. հոտերի ապրանքային մթերատվությունը բարձրացնելու համար: Անասնաբուծության մեջ մասնագիտացված ինբրիդինգային կենդանիների գծերի Խ. անվանում են նաև հիբրիդացում: Գործնականում հայտնի են միջանկյալ, վերարտադրական, կլանողական, արդյունաբերական Խ–ման տեսակները: Խ–ման հաջող կիրառման հիմնական պայմաններն են՝ ելակետային ցեղերի կենսաբանական ու տոհմային առանձնահատկությունների (ինչպես նաև թերությունների) հաշվառում, ծնողական զույգերի ճիշտ ընտրություն, լիարժեք կերակրում և խառնացեղերի լավ խնամք:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Աստվածատուր, Խաչ [1862, գ. Ս. Հովհաննես (Ալաշկերտի գավառում)–1938], հայ պատմաբան: Պրոֆեսոր (1925), ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստ–ի (1930-ից՝ ՀՍՍՀ գիտությունների ինստ.) իսկական անդամ (1925): Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Ստրասբուրգի համալսարանում: 1885–92-ին և 1896–1912-ին պաշտոնավարել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, միաժամանակ եղել նրա վերջին տեսուչը: 1921-ից դասավանդել է Կ. Պոլսի հայկ. Կեդրոնական վարժարանում: 1925-ին վերադարձել է հայրենիք՝ Սովետական Հայաստան, դասախոսել Երևանի պետ. համալսարանում: Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի նախաբնիկների և հայ ժողովրդի կազմավորման հարցերով: Ըստ Խ–ի, Հայկական լեռնաշխարհի էթնիկական հիմքը կազմել են տեղաբնիկ սուբարիները, որոնք հետագայում խառնվել են ներխուժած խուռի–միտանի, և ավելի ուշ՝ մուշկ հնդեվրոպական ցեղերի հետ: Ֆրանսիացի Ն. Դոլենսի հետ Խ. գրել է Ուրարտուի պատմությանը նվիրված «Հին հայերի պատմությունը» (1907, ֆրանս.) աշխատությունը: Երկ. Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե.,1933:
ԽԱՉԱՏՐՅԱՆ Արամ Եղիայի, Խաչատուրյան Արամ Իլյիչ [24.5(6.6).1903, Թիֆլիս–1.5.1978, Մոսկվա], հայ սովետական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՍՍՀՄ (1945), ՀՍՍՀ (1955), ՎՍՍՀ (1963), Ադրբ. ՍՍՀ (1973) Ժող. արտիստ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), արվեստագիտության դ–ր (1965), ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1957-ից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար (1939–48-ին եղել է Կազմկոմիտեի նախագահի տեղակալ): Լատինական Ամերիկայի երկրների հետ բարեկամության և մշակութային համագործակցության սովետական ասոցիացիայի պրեզիդենտ (1958-ից), խաղաղության պաշտպանության Սովետական կոմիտեի անդամ (1962-ից): խ. մեր ժամանակի խոշորագույն կոմպոզիտորներից է, մեծ ազդեցություն է թողել հայ սովետական և Արևելքի ողովուրդների երաժշտության զարգացման վրա, հայ ազգային երաժշտությանը համաշխարհային լայն ճանաչում է բերել: 1922–29-ին սովորել է Մոսկվայի Գնեսինների 1սնվ. երաժշտական տեխնիկումի թավջութակի (դասատուներ՝ Ս. Բիչկով, Ա. Բորիսյակ) և կոմպոզիցիայի (դասատուներ՝ Մ. Ֆ. Գնեսին, Ռ. Մ. Գլիեր) դասարաններում: 1934-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը (դասատու՝ Ն. Յա. Մյասկովսկի), 1934–36-ին կատարելագործվել ասպիրանտուրայում: Դեռևս ուսանողական տարիներին մշակել է հայկ., ռուս., հունգ., թուրք, և այլ ժող. երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի համար, «Պոեմ» դաշնամուրի համար (երկուսն էլ հրտ. 1929), Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), դաշնամուրի վիրտուոզ «Տոկկատ» (1932), «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1933): Հայ ազգային մշակույթի հետ կոմպոզիտորի կապերի ամրապնդմանը նպաստել է Մոսկվայում Սովետական Հայաստանի մշակույթի տանը նրա ծավալած գործունեությունը: Այստեղ նա հանդիպումներ է ունեցել Ա. Սպենդիարյանի, Մ. Սարյանի, Շ. Տալյանի և այլ անվանի հայ արվեստագետների հետ, երաժշտություն գրել Ռ. Սիմոնովի ղեկավարությամբ գործող հայկ. դրամատիկական ստուդիայի բեմադրած Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գ. Սունդուկյանի «խաթաբալա» պիեսների ներկայացումների համար (1926–28): Առաջին սիմֆոնիայի ստեղծումով (1934) նշանավորվել է կոմպոզիտորի հասունության, տաղանդի ծաղկման սկզբնավորումը: Խ–ի 1930-ական թթ. գրած ստեղծագործությունները գտել են հասարակական լայն արձագանք, միաժամանակ հավաստել հայկ. երաժշտական արվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Խ–ի ստեղծագործական ոճը, ձևավորվելով համաշխարհային երաժշտական արվեստի, հատկապես ռուս, երաժշտական դպրոցի փորձի հիման վրա, անմիջականորեն բխում է հայ երաժշտական մշակույթից: Նրա ար–