Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. C օ h e b k օ T. T., CoBpeMeHHaa KaM- 6oflMca (1941–1965), M., 1967; MnxeeB IO.H., AMepmcaHijbi b liHAOKHTae, M., 1972; ^eMHHTbeB Kh II., IlojmTHKa OpaHijHH b KaM6ofl>Ke h JIaoce. 1852–1907, M., 1960; Bceo6maa nciopHfl apXHTeKTypti, T. 9, Jl.–M., 1971, c. 196–241; IIpoKo4>beB O., Mc- KyccTBo K)r0-B0CT0*iH0ii A3HH, M., 1967.

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Արշակ Պետրոսի (27.1. 1851, Նուխի (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ–ում)– 1936, Վիեննա), ռուսական բանակի ռազ– մական գործիչ, գեննրալ–մայոր: Սովո– րել է Մոսկվայի Լազարյան ճեմարա– նում, ավարտել Տվերի (Կալինին) յունկե– րական հեծյալ ուսումնարանը (1872): Մասնակցել է 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմին, աչքի ընկել Միլեստրի, Պլենայի, Շիպկայի, Տիռնովոյի ճակատա– մարտերում: Պարգևատրվել է շքանշաննե– րով և մեդալներով: 1900-ին ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ: 1908-ին զորա– ցրվել է, 1914-ից տեղափոխվել Վիեննա: Գ. Սարգսյան

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Դարիա (Դ ա ր ու հ ի) Գրիգորի (ծն. 1907, Ալեքսանդրիա), հայ քանդակագործուհի: Սովորել է Փարիզի Գրան–Շոմիեր ակադեմիայում, աշակեր– տել Ա. Բուրղեչին: Սկզբնական շրջանի աշխատանքներին («Երիտասարդություն», «Գարուն», «Ողջույն, խաղաղություն») բնո– րոշ է մարմնաձեերի նուրբ մշակումն ու կեն սա լիությունը: Ուշ շրջանի ստեղծա– գործությունները խտացնում են մարդու սարսաւին ու հոգեկան տառապանքները պատերազմի տարիներին: Դիմաքանդակ– ներից են՝ «Պողոս Նուբար», «Սաշա Փի– թոե», «ՌոժեՎայան»: 1930-ից ցուցադրվել է Փարիզի «Աշնան» և «Թյուիլըրի» սալոն– ներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1934, 1950, 1958), Կա– հիրեում (1936): 1937-ի «Արվեստ և տեխ– նիկա» միջազգային ցուցահանդեսում և 1947-ի Վենետիկի Բիենալեում արժանա– ցել է ոսկե մեդալների: Կ. եղել է ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման գործուն մասնակից: Հեղինակ է նաև «ճամփորդու– թյուն ստվերի հետ» . (1957, ֆրանսերեն) վեպի: Օ. Խաչատրյան Դ. Կ ա մ ս ա ր ա– կ ա ն. «Երիտա– սարդություն», մարմար (Հայաս– տանի պետական պատկերասրահ, Երետն)

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Կոստանդին Պետրոսի (1840, Նուխի (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ–ում) – 1922, Վիեննա), հայազգի ռուսական դի– վանագետ և ռազմական գործիչ: Գեներալ– լեյտենանտ: Սկզբնական կրթությունն ըս– տացէվ է Նուխիում, ապա ավարտել Մոսկ– վայի զինվորական ուսումնարանը: Մասնակցել է 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմին՝ Կովկասյան ռազմաճակա– տում: Պատերազմից հետո նշանակվել է էրզրումի զինվորական նահանգապետի օգնական, 1877-ի վերջին՝ ռուս, փոխ– հյուպատոս Էրզրումոււ1ք, 1878-ին՝ Վա– նում: Մեծ ջանքեր է գործադրել Արև– մտյան Հայաստանում իրագործելու Բեռլինի կոնգրեսի որոշումները, նը– պաստել Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը: Սերտ կապ է պահպանել Կարինի «Պաշտպան հայրենյաց» ընկե– րության հետ: Աշխատել է ստեղծել հայ– ասորա–քրդական դաշինք՝ թուրք, տիրա– պետության դեմ: Հետագայում համոզվե– լով, որ Արևմտյան Հայաստանում Բեռլինի կոնգրեսով նախատեսած բարենորոգում– ների ծրագիրը չի իրականանա, իսկ հա– յերն անպաշտպան ու անզեն են, Կ. գտնում է, որ ապստամբություն բարձրացնելը վա– ղաժամ է և արգելում է արեելահայ կամա– վորների մուտքը Վասպուրական, խոր– հուրդ է տալիս նախ զինել արևմտահայե– րին, ապա նոր «խաղալ կրակի հետ», այ– լապես հայերը զոհ կգնան: Այնուհե– տև արևմտահայերի ազատագրական պայքարի ելքն ու նրանց գոյատևումը կապում է կուլտուր–լուսավորական աշ– խատանքների հետ (մասնակցել է Կարինի Սանասարյան վարժարանի, Վարագա վանքում Մ. խրիմյանի երկրագործական ուսումնարանի հիմնադրմանը են): Նյու– թապես օժանդակել է Վասպուրականի սովյալներին: Ցարական կառավարու– թյունը, տեղյակ լինելով Արևմտյան Հա– յաստանում Կ–ի հայանպաստ գործու– նեությանը (որից դժգոհ էին եվրոպա– կան պետությունների հյուպատոսները), 1884-ին նրան փոխադրում է Սիրիայի հյուպատոսության տրամադրության տակ: 1900–14-ին ապրել ու աշխատել ԷՊետեր– րուրգում (Գլխավոր շտաբում) ն Կիևում: 1914-ին վերջնականապես տեղաՓոխվել է արտասահման (սկզբում՝ Ֆրանսիա, ապա՝ Եգիպտոս): 9-. Սարգսյան

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Սպանդարատ Օհանջանի [18.5.1876, գ. Բլուր (Սուրմալուի գավա– ռում)–1942], հայ վիրաբույժ, համաճա– րակագետ: Բժշկ. գիտ. թեկնածու: 1896-ին ավարտել է Երևանի արական գիմնազիան, 1902-ին՝ Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 1905–17-ին աշխատել է Մոսկվայում: 1918-ին վերադարձել է Հա– յաստան, նշանակվել զինվորական հոս– պիտալի և Երևանի JNP 1 կլինիկական հի– վանդանոցի գլխավոր բժիշկ: 1921–37–ը եղել է ՀՍՍՀ Կարմիր խաչի ընկերության վարչության նախագահ, 1922-ից՝ բժշկ. ինստ–ի համաճարակագիտության ամբիո– նի վարիչ, 1929–35-ին՝ ՀՍՍՀ Կենտգործ– կոմի անդամ: Հայկ. գաղութներում ստեղ– ծել է Կարմիր խաչի մասնաճյուղեր:

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՍտեՓան Օհանջանի [15.6. 1873, գ. Բլուր (Սուրմալու գավառում)– 28.9.1955, Երևան], հայ գյուղատնտես: Ավարտել է (1902) Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Տիմիրյագեի անվ. գյու1լատնա. ակա– դեմիա): 1920–21-ին եղել է ՀՍՍՀ հող– ժողկոմ, 1924–30-ին՝ ՀՍՍՀ Պետպլանի գյուղատնտեսության բաժանմունքի նա– խագահ, միաժամանակ (1925–30)՝ Երե– վանի համալսարանի, ապա Հայկական գյուղատնտ. ինստ–ի ընդհանուր երկրա– գործության, բամբակագործության և տեխ. կուլտուրաների ամբիոնի վարիչ: Աշխա– տությունները նվիրված են ՀՍՍՀ տարբեր շրջանների գյուղատնտեսության զարգաց– ման և ոռոգման հարցերին: Երկ. Երաշտը և նրա դեմ կռվելու միշոցները, «Գյուղատնտեսական կյանք», 1924, 4–7: Mepbi B03p03KfleHHH x^onKOBOflCTBa b ApMe– HHH, «XjionKOBoe aejio£, 1923, JnJ° 3–4; Heo6- XOflHMbie OCHOBHbie MepOnpHJITHH RJIZ yBeJIH- qeHHH miomafleH noceBcra xjionqaTHmca b Ap– MeHHH, < 3KOHOMHqeCKHH BeCTHHK CCP ApMe– HHH», 1927, JSfe 4(22). S. Խ. Կամսարական

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Տիգրան Խաչատուրի (1866, Կ. Պոլիս – 4.1.1941, Վիշի, Ֆրանսիա), հայ գրող, արևմտահայ ռեալիստական գրական դպրոցի հիմնադիրներից, հասա– րակական գործիչ: 1884-ին ավարտել է Կ. Պոլսի Արամյան երկսեռ վարժարանը: Թարգմանական և ինքնուրույն գործերը տպագրվել են Կ. Պոլսի «Լույս», «Գիտա– կան շարժում»-, «Արևելք», -«Մասիս» պար– բերականներում, հաճախ Օվքիտե, Ասեղ, Նետ, Փյունիկ, Հայկակ և այլ ծածկա– նուններով: 1888-ին լույս է տեսել նրա «Վարժապետին աղջիկը»՝ հայ գրակա– նության արևմտահայ հատվածի առաջին ռեալիստական վեպը: Երկը նորարարա– կան է իր կոնֆլիկտով ու գեղարվեստա– կան համակարգով, և դա առիթ տվեց բա– նավիճելու ժամանակակից գրական մե– թոդի, գաղափարական նպատակասլացու– թյան, տիպականացման և գեղարվեստա– կան այլ որակների շուրջը: Վեպի մասին գրվեց երկու տասնյակից ավելի հոդված: Այնուհետև Կ–ի ստեղծագործության առա– ջատար ժանրերը դարձան նովելն ու գե– ղարվեստական քրոնիկը: «Հարո», «Հով– կուլը» և «Ընկուզին կողովը» («Մասիս», 1892) նովելներում գեղարվեստական ընդ– հանրացման ուժով Կ. բացահայտել է բըռ– նապետական հասարակարգի պայմաննե– րում մարդու օտարման հասարակական– քաղաքական ու հոգեբանական արմատ– ները, ուրվագծել դրա հաղթահարման ուղիները: 1895-ին տեղափոխվել է Եգիպ– տոս: Կրթա–մանկավարժական հարցեր շո– շափող «Դյուցազնական», «Անհրաժեշտ անցագիրը» և այլ քրոնիկներին զուգա– հեռ ստեղծել է «Գողացված հաճույքը», «Ածուխի աեղ», «Վիրավոր փառքը» նո–