Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հզ. կմ2 է, 113 հզ. բն. (1969): Գլխավոր քաղաքը Լոյկոն է:

ԿԱՅԱԶՈՐ, անցյալում՝ բերդի կամ քաղա– քի պաշտպանության համար նրանում տե– ղակայված զորք, ներկայումս՝ զորամաս» ռազմա–ուսումնական հասաա լռություն կամ հիմնարկ, որը մշտապես կամ ժամա– նակավորապես գտնվում է որոշակի բնա– կավայրում կամ սահմանանշված շրջա– նում: ՄՄՀՄ զինված ուժերում ամեն մի Կ. ունի իր պետը, քաղ. գծով նրա տեղակալը և զինվորական պարետը: Դեռևս մ. թ.ա. IX դ. 1-ին կեսին հւրարտուի թագավոր Արամեն պետության սահմանապահ բեր– դերում ու քաղաքներում հաստատել էր Կ–ներ, որոնք հսկում և պաշտպանում էին վտանգի ենթակա հենակետերը, մինչև հիմնական ուժերի կենտրոնացումը դի– մակայում թշնամուն: Կ–ի համանման դերն ու նշանակությունը պահպանվում էր միջ– նադարյան Հայաստանում և այլ երկըր– ներում:

ԿԱՅԱՆ, գավառ, վարչական շրջան Հա– յաստանում XII–XIII դդ.; Աղստև գետի միջին հոսանքում, համապատասխանում էր վաղ միջնադարի Զորոփոր գավառին: Անունն առաջացել է Կայան բերդի անու– նից: Զաքարյանների իշխանության օրոք նախ պատկանել է Մահկանաբերդի Արծ– րունիներին, ապա՝ Իվանե Զաքարյանի ֆեոդալական տանը: XII–XIII դդ. եղել է հայ մշակույթի ու գիտության խոշոր կենտրոններից: Այստեղ կառուցվել են նշանավոր ճարտ. համալիրներ՝ Նոր Գե– տիկի, Հաղարծնի, Մակարավանքի, Առա– քելոց, Կիրանց, Դեղձնուտի և այլ վանքեր ու եկեղեցիներ: Կ–ում ապրել ու ստեղծա– գործել են Մխիթար Գոշը, Խաչատուր Տա– րոնեցին, Գեսփկի վանքում ուսանել է Կիրակոս Գանձակեցին: Մւոավոր–սաեղ– ծագործական կյանքի հետագա զարգա– ցումը Կ–ում կասեցվել է մոնղոլական նվաճման և հայկ. ֆեոդալական իշխանու– թյունների կազմալուծման պատճառով: Ուշ միջնադարում գավառը կոչվել է Ղրաղի ձոր: Ռ. Մաթևոսյան

ԿԱՅԱՆ, Ղ ա յ ա ն, միջնադարյան իջևա– նատուն Դաշտային Կիլիկիայում: Գտնվում էր այժմյան Կայհան գյուղակի տեղում, Մսից 8 կմ հվ–արլ.: Կիլիկիայի հայկական պետության օրոք Կ–ին կից եղել է շուկա: Կարավանները հանգրվանում էին Կ–ում՝ XIՈ–XIV դդ. Կոպիտառից Միս մայրա– քաղաք գնալիս: Մինչև 1915-ը Կ–ի մերձա– կայքում կանգուն էր հայերեն արձանա– գրությամբ մի քարե կոթող:

ԿԱՅԱՆ (մինչև 1967-ը՝ Ուզունթալայի փոէւ– տին կից ավան), ավան Հայկական ՄԱՀ Իջևանի շրջանում, Երևան–Թբիլիսի խճու– ղու մոտ, շրջկենտրոնից 18 կմ հս–արլ.: Կ–ում կա պետ. տնկարանային տնտեսու– թյուն, ծխախոտի ֆերմենտացիոն գործա– րան, տարրական դպրոց, ակումբ, գրա– դարան, կինո, կապի բաժանմունք, մսուր– մանկապարտեզ, բուժկայան:

ԿԱՅԱՆ, Կայեան, Կայենա– կան ք, բերդ Մեծ Հայքի Գուգարք նա– հանգի Ձորոփոր գավառում, Աղստև գետի ձախ ափին, իջևան քաղաքից մոտ 15 կմ արևմուտք (Կ. անունով ամրոցներ կային նաև Վասպուրականում, Վանանդում, Մյունիքում, Տաշիրում և այլուր): Ենթա– դրվում Է, որ Կ. կառուցել է Աշոտ Երկաթը: Կ. Բագրատունյաց, ապա, X դ. 2-րդ կե– սից, Լոռվա թագավորության ստրատե– գիական կարևոր հենակետերից էր և հըս– կում էր Հայաստանից Վրաստան ու Ատըր– պատական տանող առևտրական մայրու– ղին: Դավիթ Անհողինի խռովության ճըն– շումից (1001) հետո Գագիկ Ա շահնշահը Կ. և Աղաոևի հովիտը հանձնեց Պահլա– վունիներին: 1045-ին Գրիգոր Մագիստրո– սը իր տիրույթների հետ Կ. հանձնեց Բյու– զանդիային, բայց սելջուկների դեմ պատ– վար ստեղծելու նպատակով կայսրությու– նը այն վերադարձրեց Կյուրիկե (Հ–ին: XII դ. Կ. պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, 1170-ական թթ. Արծրունի Ամիր Քուրդի որդի Հասան Կայանեցու իշխանական դղյակն Էր: Ներպալատական պայքարում Մահկանաբերդի Արծրունի– ների անհաջողությունից հետո վրաց ար– քունիքը 1191-ին բերդը և նույնանուն գա– վառը հանձնեց Իվանե Զաքարյանին: 1236-ին մոնղոլների հարձակման ժամա– նակ Կ–ում ապաստանեց Իվանեի որդին՝ Հատված Կայան բերդի պարիսպներից (X դ.) աթաբեկ և ամիրսպասալար Ավագ Զա– քարյանը: Զաքարյան ֆեոդալական իշ– խանության քայքայումից հետո (XIV դ. վերջ) Կ. կորցրեց իր նշանակությունը: Կ. շնորհիվ իր դժվարամատչելի դիրքի լավ է պահպանվել և այժմ կոչվում է Աղջկա բերդ: Ուշ միջնադարում Կ. էր կոչվում նաև 1233-ին Հաղպատի վանքի միաբանության համար կառուցված ամրոցը, որը գրակա– նության մեջ հաճախ շվւոթում են Աղաոևի հովտի Կ–ի հետ: ^.Հովհաննիսյան Մ., Հայաս– տանի բերդերը, Վնտ., 1970: Մաթևոս– յան Ռ., Կայան բերդի և գավառի տեղադրու– թյունը, «ԼՀԳ», 1972, Nq 2: Ռ. Մաթեոսյան

ԿԱՅԱՆՆԵՐԴ, ամրոց Հայկական ՄՍՀ Թումանյանի շրջանի Հաղպատ և Մանա– հին գյուղերի միջև, երկու կիրճերի միաց– ման տեղում, հրվանդանի վրա: Ըստ շինա– րարական արձանագրության կառուցել Է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը, 1233-ին: Այն կոչվել է Ամ– րոց Հաղպատա Մուրբ Նշանի (Կ. և Դսե– վանք անունները ավելի ուշ շրջանի են): Ավերել են թաթարները, 1241-ին: Մուտքը հվ–ից Է՝ կամարակապ դարպասով: Ներ– սում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատա– կարարման կավե թրծված խողովակներ: Ամրոցում կանգուն է Դսեվանքի Ա. Աստվա– ծածին եկեղեցին: Մ.Հասբաթյան

ԿԱՅԱՐԱՆ, ցամաքային տրանսպորտի կանգառ, ինչպես նաև տարբեր հարմա– րությունների. և շինությունների համա– խումբ, որով սարքավորված է այդ վայրը: Ծառայում է ուղևորներին սպասարկելու և փոխադրամիջոցների շարժումը կառավա– րելու համար: Ավտոկայարանը նախատեսված է միջքաղաքային ավտո– բուսային հաղորդակցության, ուղևորնե– րին սպասարկելու համար, կառուցվուվ՜ Է տարանցիկ և փակուղային կանգառնե– րում, ներառում է ուղևորների շենքը, ավ– տոբուսների կանգնելու հրապարակը, կառամատույցը: Երկաթ ու ղային Կ. ավելի բարդ կառուցվածք ունի: Այնտեղ կատարում են գնացքների ընդունում և առաքում, ուղևորների սպասարկում, բեռ– ների և ուղեբեռների ընդունում–հանձնում, բեռնում–բեռնաթափում, իսկ զարգացած ուղեսարքավորումների դեպքում՝ նաև գնացքների կազմում և վերակազմում: Երկաթուղային Կ–ի հիմնական շինու– թյուններն ու հարմարություններն են. երկաթուղիներն ու սլաքային փոխանցում– ները, կայարանատունը, տեխ. սպասարկ– ման շենքերը, ուղևորների, բեռների համար նախատեսված կառամատույցնե– րը, պահեստները, բեռնման–բեռնաթափ– ման հրապարակները:

ԿԱՅԱՐԱՆԱՏՈՒՆ, շենք կամ շենքերի և շինությունների համալիր, որ նախատես– ված է հիմնականում ուղևորների սպա– սարկման, տրանսպորտային միջոցների շարժման կառավարման և սպասարկող անձնակազմի տեղաբաշխման համար: Կ. տարբերակվում է ըստ տրանսպորտի տե– սակի (ավտո–, երկաթուղային ևն), ուղու վրա գրաված տեղի (վերջնական, հան– գուցային, միջանկյալ ևն), նշանակության (տեղական, միջազգային ևն), տարողու–