Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մարդու ստեղծագործական, նորարարա– կան գործունեության, Կորյունը՝ անհատի դերի բարձրացման եղանակով սկսում են հարցադրումը, որն իր աստվածաբանա– կան, բարոյական, իրավաբանական, հո– գեբանական ու սոցիալական առումներով քննում է Եզնիկ Կողբացին: Եղիշեն շարու– նակում է եզնիկյան գիծը՝ իր հարցադրու– մով հիմնավորելով ապստամբության ան– հրաժեշտությունը: Փավստոս Բուզանդը Կ. ա–յան հարցն առավելապես կապում է հայրենասիրության, իսկ Ղազար Փար– պեցին՝ անհատական արժանապատվու– թյան ու պատասխանատվության հետ: Մովսես Ի»որենացին Կ. ա. քննարկում է հասարակության օրգանական կառուց– վածքի, ֆունկցիոնալ բաժանման, մարդու բանական գործունեության առումով: Գա– վիթ Անհաղթը Կ. ա. դիտում է որպես կա– տարելության համար մարդու մղած պայ– քարի անհրաժեշտ բաղադրամաս, միմե– սիսի հիմք և արտահայտության ձե: Զար– գացած ֆեոդալիզմի պայմաններում^ գի– տության և արվեստի վերելքի, մշակույթի ընդհանուր աշխարհականացման, կրոնի ազդեցության թուլացման, հարցերին բա– նական բացատրություն տալու հակման ուժեղացմանը զուգահեռ Կ. ա. ինչպես փիլիսոփայության, այնպես էլ իրավա– գիտության, գրականության, բժշկագի– տության ու մանրանկարչության մեջ ըս– տանում է նոր լուծումներ: Գրիգոր Նա– րեկացու և «Սասունցի Գավիթ» էպոսի մարդաբանությունը, Հովհաննես և Կոս– տանդին Երզնկացիների սիրո և Ֆրիկի սոցիալական քնարերգությունները, Քու– չակի հայրենները, Մխիթար Գոշի և Վար– դան Այգեկցու առակները տարբեր ձեով արտահայտում են մարդուն ճակատագրի գործիք դարձնելու հակումների դեմ պայ– քարը: Բանականության ու վւորձի նշա– նակության Հովհաննես Սարկավագի ընդ– գծումը, ղեկավարի ու ենթակայի փոխհա– րաբերության, նրանց իրավունքների ու պարտականությունների մասին Վահրամ Րաբունու, Ներսես Շնորհալու և Մխիթար Գոշի դրույթները, աշխատանքի, տնտ. ու քաղ. գիտությունների նշանակության մասին Գրիգոր Տաթեացու հարցադրում– ները, երկակի ճշմարտության ուսմունքի և նոմինալիզմի ճանապարհով մարդու ան– հատականության պրոբլեմը մշակելու Ցա– թեի համալսարանի ներկայացուցիչների փորձերը, նոր գեղագիտական իդեալի Պիծակի, Թորոս Ռոսլինի ըմբռնումը, ռա– ցիոնալ բժշկագիտություն մշակելու, մարդ– կային գիտակցության ֆիզիոլոգիական հիմքերը բացահայտելու Մխիթար Հերա– ցու և Գրիգորիսի ձգտումները Կ. ա–յան հարցերին ավելի բանական լուծում տա– լու և ճակատագրության ուսմունքը մեր– ժելու առաջադիմական քայլեր էին: Աղան– դավորական քողով հանդես եկող հակա– ֆեոդալական գյուղացիական շարժումնե– րի գաղափարախոսության մեջ Կ. ա. ստանում է հակասական լուծումներ: Արիոսականները, մծղնեականները, կար– պոկրատները և գնոստիկյան այլ մտա– ծողներ հակվում են Կ. ա–յան ժխտմանը, իսկ մարկիոնականները և հատկապես պավլիկյաններն ու թոնդրակյանները տարբեր ձեերով ընդարձակում են մարդու ակտիվության սահմանները: XVII դ. Մի– մեոն Ջուղայեցին, Մտեփանոս Լեհացին ձգտում են վերականգնել անցյալի առա– ջավոր ավանդույթները: Ազատագրական շարժման նոր Փուլում (XVIII դ. վերջ) ազ– գային բուրժուազիայի գաղափարախոսու– թյան ներկայացուցիչները (Շ. Շահամիր– յան, Մ. Բաղրամյան, Հ. էմին) սկսում են Կ. ա–յան մեկնության նոր շրջանը: XIX դ. 1-ին կեսի հայ առաջավոր մտածող– ները (Խ. Աբովյան, Ն. Զորայան, Մ. Վի– չենյան, Ա. Փափովիչ) մարդու ներքնաշ– խարհն ու վարքը ձգտելով պայմանավորել միջավայրով (սոցիալական, աշխարհա– գրական) ավելի գիտականորեն են բա– ցատրում Կ. ա–յան հարցերը և գրեթե հրա– ժարվում աստվածաբանական մեկնաբա– նությունից: Մ. Նալբանդյանը Կ. ա. լու– ծում է մատերիալիստական և հեղափոխա– կան դեմոկրատիայի ոգով, մարդու կամքը պայմանավորված է իր կենսաբանական կառուցվածքով, սոցիալական միջավայ– րով, հոգեբանության յուրահատկությամբ ու գիտակցության ակտիվության սոցիա– լական ուղղվածությամբ: Մասնավոր սե– փականատիրական հասարակությունը ծնում է հեղափոխական գիտակցություն, որը դառնում է լայն զանգվածների Կ. ա–յան արտահայտությունը: XIX դ. 2-րդ կեսին նալբանդյանական հարցադրումը ծնունդ է տալիս հայ ժողովրդի ազատա– գրական պայքարը կազմակերպող նոր գաղափարների, որոնց թվում զգալի դեր են խաղում նաև լուսավորական, դեմո– կըրատական թեի ներկայացուցիչները (Ս. Նազարյանց, Գ. Կոստանդյան, Ս. Ոս– կանյան, Ա. Գարագաշյան, Մ. Մամուր– յան, Ե. Տեմիրճիպաշյան, Ն. Տաղավար– յան, Րաֆֆի): XIX^ վերջին –XX դ. ըս– կըզբին սուբյեկտիվ սոցիոլոգիայի ջա– տագովները Կ. ա. մեկնաբանում են վոլ– յունտարիզմի ոգով (Ե. Ֆրանգյան, Մ. Վարդանյան, վ. ծորենի):tXIX դ. 80-ական թթ. հայ իրականության մեջ մարքսիզմի ներթափանցմամբ առաջա– նում են Կ. ա–յան գիտական լուծման հնա– րավորություններ, որոնք իրականացնում են Ս. Սպանդարյանը, Ս. Շահումյանը, Ս. Կասյանը, Ա. Մյասնիկյանը: Զարգա– ցած սոցիալիզմի շրջանում Կ. ա–յան հար– ցը ուսումնասիրվում է ավելի համակողմա– նիորեն, տրվում է Կ. ա–յան պրոբլեմի դիալեկտիկա–մատերիալիստական լու– ծումը, քննադատվում են իդեալիստական դրույթները: Գրկ .Մխիթար յ ա ն Գ., Ազատություն և անհրաժեշտություն, Ե., 1963: Ի ր լ ո պ– յան Գ., Տայ սոցիալական իմաստասիրու– թյան պատմություն, Ե., 1978: XJaBMflOBHq B.E., TpaHH cBodoflM, M., 1969; Mapry- jihcb A. B., ZtnajieKTHKa fleaTejibHocTH h noTpe6HocTii o6mecTBa, Bejiropoa, 1972; ApeBinaTflH C.C., OopMHpcmaHHe 4ա– jtoco4)ckoh HayKH b apeBHeft ApMeHHH (V– VI bb.), E., 1973; /(eMHH M* B., IIpodjieMbi TeopHH jihhhocth, M.r 1977. 9՝. քսրւոպյան

ԿԱՄՔԻ Ոհժ, տես Կամք.:

ԿԱՄՖԵՆ (3,3-դիմեթիլ– 2-մեթիլենբի– ցիկլո– [1, 2,2]-հեպտան), տերպեն– ների շարքի ածխաջրածին: Անգույն, ցըն– դող, կամֆորայի բնորոշ հոտով բյուրե– ղային նյութ է, հալ. ջերմաստիճանը՝ 51– 52°C, եռմանը՝ 160–161°C: Լավ է լուծվում եթերում, վատ՝ սպիրտում, ջրում չի լուծ– վում: Քիչ քանակությամբ պարունակվում է բևեկնայուղում և Փշատերև բույսերի եթերային յուղերում, որոնցից կարելի է անջատել ռեկտիֆիկացմամբ և սառեց– մամբ: Արդյունաբերության մեջ ստանում են պինենի կատալիտիկ իզոմերացմամբ: Միջանկյալ նյութ է կամֆորայի սինթե– զում: Կ. լայնորեն կիրառվում է արդյունա– բերության մեջ: Կ–ի քլորացմամբ ստանում են միջատասպաններ՝ քլորոֆեն, պոլի– քլորկամֆեն:

ԿԱՄՖՈՐԱ (ուշ լատ. camphora), կամ– ֆարա, քափուր, քաֆուր, տեր– պենների շարքի կետոն: Բնորոշ հոտով, հեշտ ցնդող, անգույն բյուրեղներ են, հալ. ջերմաստիճանը՝ 178–178,5°C, եռ– մանը՝ 209,1°Շ, խտությունը՝ 1000 կգ/մ3: Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ. լուծիչ– ներում: Տարածված է բնության մեջ, կազմում է փշատերև ծառերի, կամֆո– ՛րայի ծառի եթերային յադերի բաղադ– րիչ մասը: Արտադրության մեջ ստանում են բևեկնայուղից կամ դրա հիմնական բա– ղադրամասից՝ պինենից: Կիրառվում է ցելուլոիդի և կինոժապավենների արտա– դրության մեջ՝ որպես պլաստիֆիկատոր: Կ. դեղանյութ, խթանում է արյան շրջանառությունը և շնչառությունը, ուժե– ղացնում սրտամկանի նյութափոխանա– կության պրոցեսները: Սրտի թուլության, կոլապսի, վարակիչ հիվանդությունների, քնաբեր և թմրեցուցիչ դեղանյութերով թունավորումների դեպքում շնչառությու– նը գրգռելու համար Կ. յուղի ձևով ներար– կում են մաշկի տակ կամ խմում ժելատինի պատիճներով: Բրոմկամֆորան (փոշի, հաբ) նշանակում են կենտրոնական նյար– դային համակարգի գրգռվածության,նևրա– սթենիայի և սրտի նևրոզների դեպքում: Արտաքին գործածության պատրաստուկ– ները՝ Կ–ի յուղը, քսուքն ու սպիրտը, գոր– ծածում են բորբոքային պրոցեսների ու ռևմատիզմի դեպքում, «Դենտա» կաթիլ– ները (ատամի կաթիլներ)՝ որպես ցավերը հանգստացնող, մասամբ՝ հականեխիչ մի– ջոց:

ԿԱՄՖՈՐԱՅԻ ԾԱՌ (Cinnamomum camp- hora), դափնազգիների ընտանիքի մշտա– դալար ծառ: Բարձրությունը՝ 20–50 մ: Տերևները՝ հաստակեղև, բուրավետ, ծա– ղիկները՝ մանր, սպիտակավուն: Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերային (կամֆորայի) յուղ և օքսիդացման հետե– ւանքով դրանից ստացվող կամֆորա: Կ. ծ–ի բնափայտը միջատներից չի վնաս– վում : Աճում է Չինաստանի հվ–ում, Հարա– վային ճապոնիայում: ՍՍՏՄ–ում մշակ– վում է Սև ծովի կովկասյան ափերին: ԿԱՑԱ, Կայա պետություն, ազգա– յին ինքնավար պետություն Բիրմական Միության կազմում: Տարածությունը 11,7