jnuf (1900, ղեկավար՝ Ֆ․ Շաուկ)։ 1907-ից ապրել է Բեռլինում և Մյունխենում, ուր Ֆ․ Մաբկի հեա ստեղծել է «Կապույտ հեծյալ» (1911) խմբավորումը։ 1900-ական թթ․ վերջերից Կ–ի ստեղծագործություններում ինքնակա գունաբծերի ու գծերի խաղերը աստիճանաբար դուրս են մղել ռեալ իրա– կանության պատկերները («Իմպրովիզացիա JSP 7», 1910, «Անորոշություն», 1917, երկուսն էլ Տրետյակովյան պատկերա– սրահում, «Կոմպոզիցիա N* 10», 1939, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ)։ Կ–ի գեղարվեստական որոնումները հանգում էին «մաքուր» գեղանկարչությանը, «ոգու ինքնաարտա– հայտմանն ու ինքնազարգացմանը»։ 1914-ին Կ․ վերադարձել է Ռուսաստան։ Պետրոգրաղի գեղանկարչական մշակույթի թանգարանի և Մոսկվայի ինխուկի (գեղարվեստական մշակույթի ինստ․) կազ– մակերպիչներից էր։ 1921-ից ապրել է Գեր– մանիայում (1922-ից «Բաուհաուզի» պրոֆեսոր), 1933-ից՝ Փարիզում։ 1909-ին Մյունխենում Կ․ մասնակցել է «Նոր արվեստագետների միության» (NKW) ստեղծմանը, ընտրվել նախագահ։ Մասնակիցները արվեստների միասնության գաղափարը շեշտելու նկատառումով նշանաբան էին ընտրել հայ ժողովրդի միասնությունը խորհրդանշող Արարատ լեռը։ Միությունը հիմնեց «Արարատ» հանդեսը, որը լույս տեսավ 1909–11-ին՝ Մյունխենում։
Գրկ․PeiiHrapflT Jl., A6cTpai«;H0ira3MJ B KH.: M0flepHH3M. AHaJIH3 H KpHTHKa OCHOB- hmx HanpaBJieHHH, M., 1969, c. 101–111.
ԿԱՆԵԳԱՎԱՆ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղա գավառում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
ԿԱՆԵԼՅՈհՐՆԵՐ (< ֆրանս․ cannelure), մատնեք, ճարտարապետ ու–
թ յ ա ն մեջ, օրդերի (տես Օրդերներ ճարտարապետական) սյան (մույթի) բնի վրա արվող ուղղաձիգ (կտըր–
վածքում կորագիծ) ակոսները։ Կ․ են անվանում նաև նման ակոսները սափորների և գեղարվեստական այլ իրերի վրա։
«ԿԱՆԵՅԴԻԱՆ ՏՐԻԲՅՈՒՆ», «Canadian
Tribune» («Կանադական ամբիոն»), շաբաթաթերթ, Կանադայի կոմկուսի (ԿԿԿ) կենտրոնական օրգան։ Լույս է տեսնում 1940-ից, Տորոնտոյում։ Օգտվում է ԱՊՆ–ի ծառայություններից։ 1947-ին (մայիս–նո–
յեմբեր) լույս է տեսել «Դեյլի տրիբյուն» անունով։
ԿԱՆԵՓ (Cannabis), կանեփազգիների ընտանիքի լուբաթելատու բույս։ Հայտնի է 3 տեսակ։ ՍՍՀՄ–ում մշակում են կուլտուրական կամ ցանովի Կ․ (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է։ Ստացված են նաև միատուն սորտեր։ Ցողունի բարձրությունը 0,5–4 մ է, հաստությունը՝ 8–30 մմ։ Տերևները մատնաձև են, պտուղը երկփեղկանի ընկուզիկ է։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է փափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։
Արական բույսերի թելի ելը կազմում է չոր ցողունի 20–25%, իգականինը՝ 12–20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ ևն։ Կ–ի պտուղները պարունակում են 30–35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխ․ (օլիֆ, ներկեր) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22–25% սպիտակուցներ, 5–8% ճարպեր։ ՍՍՀՄ–ում Կ․ մշակվում է ՌՍՖՍՀ կենտրոնական սևահողային գոտում, Ուկրաինայի անտառատափաստանային և հարավային մարզերում, Բելոռուսիայում, Մերձվոլգյան շրջաններում, հյուսիսային Կովկասում, Արևմտյան Սիբիրում։ Թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11–12 ց/հա է, սերմի բերքը՝ 4–6 ց/հա։
ԿԱՆԶԱՍ (Kansas), նահանգ (1861-ից)
ԱՄՆ–ի կենտրոնական մասում։ Տարածությունը 213,1 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 2,2 մլն (1970)։ Վարչական կենտրոնը՝
Թոփիքա։ Մակերևույթն ալիքավոր հարթություն է, զառիկող թեքված ժայռոտ լեռների նախալեռներից (բարձրությունը՝ 1231 մ) դեպի Միսսուրի գետի հովիտը։
Կենտրոնական մասում Մմոկի Տիլս, Բլու
Հիլս բլուրներն են։ Կլիման չավւավոր ցամաքային է, տարեկան տեղումները՝ 550–950 ilil։ Գետերն են Կանզասը ն Արկանզասը (մեծ մասամբ սակավաջուր են)։ Նահանգում մշակում են ցորեն (ԱՄՆ–ում 1-ին տեղը բերքահավաքով), սորգո (2-րդ տեղը), զբաղվում անասնապահությամբ (4-րդ տեղը)։ Արդյունահանվում է նավթ, բնական գազ, հելիում (ԱՄՆ–ում 1-ին տեղը)։ Զարգացած է ավիացիոն (Ուիչիթո), ավտոհավաքման (Կանզաս Սիթի), նավթավերամշակման, քիմ․ արդյունաբերությունը, գյուղատնտ․ մեքենաշինությունը։
ԿԱՆԶԱՍ ՍԻԹԻ (Kansas City), քաղաք
ԱՄՆ–ի կենտրոնական մասում, Միսսուրի նահանգում։ Գտնվում է Միսսուրի և Կանզաս գետերի միախառնման տեղում։ 507
հզ․ բն․ (1970)։ Փաստորեն միաձուլվել է
Կանզասի մյուս ափին գտնվող Կանզաս նահանգի համանուն քաղաքի (168 հզ․ բն․) հետ և կազմել քաղաքային ագլոմերացիա (1,3 մլն բն․, 1970)։ Առևտրական և տրանս–
պորտային խոշոր հանգույց է։ Ունի համալսարան (հիմնադրվել է XIX դ․):
ԿԱՆԹԵՂ (լատ․ candela – լապտեր), ճրագ, ղամբար, լամբար, լապտեր, բուսական յուղեր վառելու անոթ։ Զեով բազմազան են։ Լինում է կավե, հախճապակյա, ապակյա, պղնձե, երկաթե, արծաթե ևն։ Գործածվել են տները, պալատները, եկեղեցիները, մատուռները, հրավառության ժամանակ՝ նաև փողոցներն ու հրապարակները լուսավորելու, ծիսական արարողությունների համար, երբեմն՝ զուտ դեկորատիվ նպատակներով։ Հայ եկեղեցում վառել են սրբա–
պատկերների դիմաց, լուսավորելու նպատակով հաճախ մի քանի Կ–ներ դրվել են ջահերի վրա։ Նախնական քարե կանթեղատիպ անոթներ են հայտնաբերվել Մադլենյան քարեդարյան կայաններից (Ֆրանսիա)։ Հայաստանի տարածքում զարդարուն և հասարակ միջնադարյան Կ–ներ են հայտնաբերվել Անիի, Գառնիի, Դվինի և այլ հնավայրերի պեղումներից։ Արևելքի որոշ երկրներում տանը Կ․ վառելը համարվել է առողջության գրավական, իսկ Կ–ի անընդհատ վառվող լույսը՝ կյանքի և օջախի հարատևման խորհրդանիշ։
Բրոնզե կանթեղ
Անիից
ԿԱՆԹԵՂԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, զարդարիկ (դեկորատիվ) բույսեր՝ կախվող, փաթաթվող կամ մագլցող (սողացող) ցողուննե–
րով․ աճեցվում են սովորաբար կախովի սկահակներում, թաղարներում։ Կ․ ^-ով զարդարում են բնակելի շենքերը, պատըշ–
գամբները, ցուցափեղկերը են։ Շենքի ներսում աճեցնելիս անհրաժեշտ է պահպանել միջին խոնավություն։ Տողը պետք է լինի փուխր և պարարտ։ Տայտնի են Կ․ բ–ի շատ տեսակներ։ Դրանցից շենքի ներսում աճեցնում են շպրենգերի ծնեբեկ, խլորոֆիտում, քարբեկ, զանգակի, բեգոնիայի որոշ տեսակներ, պատշգամբներում՝ ծխածաղիկ, լոբելիայի որոշ սորտեր, փուքսիա։
Կ․ բ․ բազմացվում են շվապատվաստով։
ԿԱՆԻՆ ԹԵՐԱԿՂԶԻ, ՍՍՀՄ եվրոպական մասի հյուսիսում, ՌՄՖՄՀ Արխանգելսկի մարզում։ Տարածությունը 10,5 հզ․ կմ2 է։
ԿԱՆԻՈՆ (իսպ․ can6n – խողովակ, կիրճ), խոր գետահովիտ՝ խիստ զառիթափ լանջերով, նեղ հատակով։ Մովորաբար ամբողջությամբ զբաղված է լինում գետի հունով։ Հայտնի է Կոլորադո գետի Մեծ կ անիոնը։ ՀՍՍՀ–ում Կ–ներ կան Հրազդան, Դեբեդ, Արփա, Ազատ, Քասաղ, Որոտան գետերի միջին հոսանքների շրջանում։
ԿԱՆԻՑԱՐՈ (Cannizzaro) Ստանիսլաո (1826, Պալերմո –1910, Տռոմ), իտալացի քիմիկոս, ատոմա–մոլեկուլային տեսության հիմնադիրներից։ Ալեքսանդրիայի
Ազգային կոլեջի (1851), Ջենովայի (1856-ից), Պալերմոյի (1861-ից) և Հռոմի (1871 – 1910) համալսարանների պրոֆե–