Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրադարանը, Ավստրալիական ԳԱ: Կ–ի մոտ, Մաունթ Սթրոմլո լեռան վրա, կա ասաղադիաարան, որը կապերի մեջ է Բյուրականի աստղադիտարանի հետ:

ԿԱՆԳԱՎԱՐ, Կ ա ն գ ու ա ր, ամրոց Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևա– ցիք գավառում: Հռիփսիմյանց պատմու– թյան մեջ հիշատակվում է որպես «ամուր բերդ»: Թովմա Արծրունու վկայությամբ Կ. եղել է Անձևացյաց նախարարության գըլ– խավոր ամրոցը և իշխանանիստը, որի հա– մար Վասպուրականի իշխանները երբեմն պատերազմում էին միմյանց դեմ: XII դ. արաբ աշխարհագիր Ցակուտը Կ. հիշում է «Քինքիվար» ձևով, որպես «ամրակա– ռույց բերծլ» Զավազանում (Անձեացիք): Կ–ի տեղում այժմ Կենգեվեր (Կանքվառ) գյուղն է, որը XX դ. Ազզբին մտնում էր Վանի վիլայեթի Ւաշայ> գավառի մեջ և ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագոր– ծությամբ: Տեղահանվելն զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ–

ԿԱՆԳԱՐՔ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում: «Աշխարհացոյց»-ում հիշա– տակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ: Զբաղեցնում էր Ոսկեպար գետի ձորահո– վիտը (հիմնականում Հայկական ՄԱՀ Նո– յեմբերյանի և Իշեանի շրջանների տարած– քում), Մթին (Մթնասար) լեռնաշղթայով սահմանակցում էր Զորոփոր գավառին; Արշակունյաց շրջանում (I–IY դդ.) Գու– գարաց բդեշխության կազմում էր և պատ– կանում էր տեղական փոքր նախարարա– կան տոհմին: VII դ. վերջին նվաճեցին արաբները, IX դ. Գուգարքի արլ. գավառ– ների հետ Կ. միացվեց հայ Բագրատունի– ների ոստանին, X–XI դդ. Կյուրիկյան թագավորության կազմում էր: X–XIII դդ. կարևոր ռազմ, նշանակություն ուներ Կ–ի Գագ բերդը (այժմյան Շավարշավան, նախ– կին Կոթի գյուղից արլ.), որի մոտ էր գտնը– վում Մ. Մարգիս հայտնի ուխտատեղին: Հայտնի էր նաև Ոսկեպար վանքը (VII դ.); XI դ. վերջում Կյուրիկյանների մյուս հո– ղերի հետ Կ. զավթեցին սելջուկները: 1122-ին վրաց թագավոր Գավիթ Շինարա– րը Կ. միացրեց Վրաստանին, բայց 1162-ին այն զավթեց Գանձակի էլթկուզյան աթա– բեկությունը: XII դ. վերջին Զաքարյան– ները ազատագրեցին Հայաստանի հս–արլ. մարզերը, Կ. միացվեց նրանց տիրույթ– ներին (Վահրամյան իշխանության կազ– մում): XIII դ. Կ. նվաճել են մոնղոլները: Հետագա դարերի պատմությունը տես Գուգարք հոդվածում: Գրկ .Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանն այց, Վնտ., 1822: Ռ. Մաթնոսյան

ԿԱՆԳԿՈՒՐ (Cynara), բարդածաղկավոր– ների ընտանիքի բազմամյա խո տա բույ– սերի ցեղ: Տերևները խոշոր են, բլթակա– վոր կամ փետրաձև–կտրտված: Ծաղիկնե– րը՝ խողովակաձև, մանուշակագույն, կա– պույտ կամ սպիտակ, ծաղկաբույլը՝ ող– կույզ: Հայտնի է 2 տեսակ: Իսպանա– կան Կ. (C. cardunculus), աճում է Հա– րավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆ– րիկայում և այլուր: Մննդի մեջ օգտագոր– ծում են կեղևից մաքրված ճյուղիկները և տերևների գլխավոր ջղերը: Իսկական կամ փշոտ Կ. (C. scolymus), մշակում են Հարավային Եվրոպայում, ՄՄՀՄ–ում՝ Կրասնոդարի երկրամասում: Ցողունը հա– ճախ ճյուղավորված է, բարձրությունը՝ 0,5–1 մ: Մսալի ծաղկակալը, երբեմն նաև արմատները, օգտագործվում են որպես սնունդ: Ծաղկակալը պարունակում է 2,5–3% սպիտակուցներ, 7–15% ած– խաջրեր, Bi, B2, C վիտամիններ, 86– 88% ջուր: Կ. ունի նաև դեկորատիվ նշա– նակություն: ծ. Աթաքեկյան

ԿԱՆԳՈՒՆ, երկարության հին միավոր, չաՓի ձող: Տարբեր ժամանակներում տար– բեր ժողովուրդների օգտագործած Կ. հա– մապատասխանել է արմունկից մինչև բաց– ված ձեռքի միջամատի ծայրը, անրակից մինչև արմունկը, անրակից մինչև միջա– մատի ծայրը եղած երկարությանը: Հիշ– վել է Անանուն պատմիչի մոտ (VII դ.) և հավասար է եղել 0,76704 մ: Եգիպտո– սում կիրառվել է, այսպես կոչված, արքա– յական Կ., որը համապատասխանել է ~0,532 z/փ: Հայկ. աղբյուրներում Կ–ի և երկարության այլ միավորների առնչու– թյունը հետևյալն է. 1Կ. = 1/300 պարսից աացարեզ= 1/2 քայլ= 1/2100 մղոն: Ռուս, գրավոր աղբյուրներում Կ. հիշատակվել է XI դարից և հավասար է եղել 455–475 մմ: Գրկ. Ման ան,դյ ան Հ., Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Ե., 1930: Ն ու յ ն ի, Երատոսթննեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Ե., 1934:

ԿԱՆԳՈՒՆ ԱԼԻՔՆԵՐ, բաշխված համա– կարգում (օրինակ, առաձգական միջա– վայր կամ էլեկտրամագնիսական դաշտ) միևնույն ամպլիտուդով և տարածման հա– կառակ ուղղություններով երկու վազող ափքների ինտերֆերենցիայի (տես Ին– տերֆերենցիա աչիքների) հետևանքով ճնշումների և արագությունների բաշխումը կանգուն ալիքում՝ բաց և Փակ ծայրերով խո– ղովակի դեպքում առաջացող տատանումներ: Կ, ա. առաջա– նում են արգելքներից և միջավայրի ան– համասեռոլթյուններից անդրադարձած ալիքների և ընկնող ալիքների վերադըր– մամբ (օրինակ, մի ծայրից ամրացված պա– րանի կամ մի կողմից Փակ և օդով լցված գլանում մխոցի պարբերական տատա– նումների ժամանակ): Կ. ա–ի ամպլիտու– դը կախված է ընկնող և անդրադարձած ալիքների փուլերի տարբերությունից: Հա– մակարգի այն կետերը, որտեղ Կ. ա–ի ամպլիտուդն առավելագույնն է, կոչվում են ալիքի վւնջվածքներ, իսկ այն կետերը, որտեղ ամպլիտուդը հավա– սար է զրոյի՝ ալիքի հանգոլյց– ն և ր: Կ. ա–ի հարևան երկու փնջվածք– ների կամ հանգույցների հեռավորությու– նը հավասար է X/2, իսկ հարևան ւինջված– քի և հանգույցի հեռավորությունը՝ Ճ/Հ (X-ն վազող ալիքի երկարությունն է): Հարևան երկու հանգույցների միշև հա– մակարգի մասնիկները տատանվում են միևնույն փուլերում, սակայն հանգույցով անցնելիս փուլը թռիչքաձև փոխվում է jt-ով (նկ.): Ի տարբերություն վազող ալիքների, Կ. ա–ում էներգիայի հոսք (փո– խանցում) տեղի չի ունենում: Կ. ա. են առաջանում նաև գերբարձր հաճախակա– նության անտենաներում, ալիքատարնե– րում: Օպտիկայում նույնպես հնարավոր է Կ. ա–ի առաջացումը՝ էլեկտրական դաշտի տեսանելի մաքսիմումներով: Եթե լույսը մեներանգ չէ, ապա տարբեր երկարու– թյան ալիքների փնջվածքները դասավոր– վում են տարբեր տեղերում, և դիտվում է գույների բաժանում: Գրկ* Top ejiHK r. C., Kojiedairaa h boji- hm, 2tM., 1959. ft. Ավետիսյան

ԿԱՆԴԱԼԱԿՇԱՏԻ ԾՈՑ, Կանդալա– կ ի ծոց, Մպիտակ ծովի հյուսիս–արև– մուտքում: Երկարությունը 185 կմ է, լայ– նությունը ելքի մոտ՝ 67 կմ, խորությունը՝ մինչև 330 մ: Ավւերը ժայռոտ են, խիստ կտրտված, շրջապատված բազմաթիվ փոք– րիկ կղզիներով, ստորջրյա ժայռերով ու ծանծաղուտներով: Նավահանգիստներն են Կանդալակշան, Կովդան, Ումբան:

ԿԱՆԴԱՀԱՐ, քաղաք Աֆղանստանի հա– րավում, Կանդահար պրովինցիայի վար– չական կենտրոնը: 130,2 հզ. բն. (1970): Տրանսպորտային խոշոր հանգույց է: Կ–ի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն:tXVIII դ. Աֆղանստանի մայրաքաղաքն էր:

ԿԱՆԴԵԼԱ (< լատ. candela – մոմ), չու/- սի ուժի միավորը Միավորների միջազգա– յին համակարգում: Նշանակվում է կդ (միջազգային նշանակումը՝ cd): Կ. ամ– բողջական ճառագայթի չի կտրվածքի 1/600000 մ2 մակերեսից այդ կտրվածքին ուղղահայաց ուղղությամբ առաքվող լույ– սի ուժն է այն դեպքում, երբ ճառագայթի– չի ջերմաստիճանը հավասար է 2042K (պլատինի պնդացման ջերմաստիճանը 101325 ն/մ2 ճնշման պայմաններում): Կ. փոխարինել է նախկինում օգտագործվող մոմ միավորին. 1 մոմ= 1 կդ:

ԿԱՆԴԻ (անգլ. Kandy), քաղաք Շրի Լան– կայում: Կենտրոնական նահանգի վար– չական կենտրոնը: 76 հզ. բն. (1970):

ԿԱՆԴԻՆՍԿԻ Վասիլի վասիլևիչ [4(16).12. 1866, Մոսկվա –13.12.1944, Նյոյի–սյուր– Մեն, Փարիզի մոտ], ռուս նկարիչ, աբաո– րակա արվեստի հիմնադիրներից: Սո– վորել է Մյունխենում՝ Ա. Աժբեի դպրոցում (1897–98) և Գեղարվեստի ակադեմիա– Վ. Վ. Կ ա ն դ ի ն ս կ ի. «Արևելյան սյուիտ» («Արաբներ», 1911, Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան)