Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շիկներ, կիսակոշիկներ, կանացի ու տղա– մարդու հողաթափեր են:tXII – XIII դդ. կոշկակարությունը, մյուս արհեստների նման, արդեն առավելապես շուկայի հա– մար էր արտադրում: Քաղաքի և շրջակա գյուղերի աղքատ բնակչությունը, մասնա– վորապես կանայք, գործածում էին ավելի հասարակ կոշիկներ՝ մուճակներ: Կարում էին նաև մաշիկներ, անկրունկ ոտնաման– ներ, մույկեր: XX դ. սկզբին Երևանում, Ալեքսանդրապոլում և մի քանի այլ քա– ղաքներում կոշկակարոցների թիվը հաս– նում էր 52-ի: Սովետական իշխանության առաջին տարիներին կոշիկի մանր ար– հեստանոցների բազայի վրա կազմակերպ– վեցին մի շարք արտելներ: 1936-ին «Եր– կոշ» արտելի բազայի վրա ստեղծվեց Երե– վանի կոշիկի առաջին ֆաբրիկան, «Լեն– կոշի» բազայի վրա՝ Լենինականի կոշիկի երկրորդ ֆաբրիկան: 1941-ին Երևանի կո– շիկի ֆաբրիկայի նորաձևության արտա– դրամասն անջատվեց և վերածվեց ինք– նուրույն ֆաբրիկայի (1944-ից՝ Երևանի կոշիկի երրորդ ֆաբրիկա), 1947-ին Քա– նաքեռում կազմակերպվեց կոշիկի «Արաքս» արտելը (1951-ից՝ Քանաքեռի կոշիկի չորրորդ ֆաբրիկա), իսկ 1957-ին թեթև, արդյունաբերության կազմի մեջ մտավ Կիրովականի արհեստագործական կոոպերացիայի կոշիկի ֆաբրիկան, կազ– մակերպվեց Հայաստանի կոշիկի արդյու– նաբերությունը: 1979-ին կոշիկի արտա– դրությունն իրականացվում էր Երևանի կոշիկի «Մասիս» արաադրական միավոր– ման 10, տեղական արդյունաբերության մինիստրության 3, «Նաիրի» արտադրա– կան միավորման 4 ձեռնարկություննե– րում: Արտադրության մեխանիկական տեխնոլոգիան, կարային, պտուտակային, փայտաշպիլային, մեխային և ռանտային եղանակներն աստիճանաբար փոխարին– վում են քիմ. ներգործման մեթոդներով (սոսնձային, տաք վուլկանացման, ճընշ– ման տակ ևն): Հայաստանում թողարկվող կոշիկները մեծ համարում ունեն ԱՍՀՄ–ում և արտասահմանում: Կ ա շ վ ի–կ ոշիկի արւոադրության աճը ՀՍՍՀ–ում 1927 | 1940 1970 1977 Կոշտ կաշվե ապ– րանքներ (ա) 165 270 1946 2010 Վերին կաշվե ապ– րանքներ (մլն դմ2) 12,7 47,3 157,5 247 Կաշվե կոշիկ (հզ. զույգ) 943 10313 11818 Գրկ. Առաքեւյան Բ. Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դարե– րում, հ. 1, Ե., 1958: Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը 1920–1960, Ե., 1960: Կոզմոյան Կ. Ս., Երեանի Ստ. Շա– հումյանի անվան կաշվի գործարանի 75տարին, Ե., 1969: OdyBHaa npoMbinuieimocTb Kanirra- jTncTHqecKHx CTpaH, M., 1964; MypBaHH#- 3 e JI. C., OCHOBHbie HanpaBJieHHH pa3BHTHfl o6yBHo3 npoMbnnjreHHOCTH, 1968. Ա. Բա դա սան

ԿԱՇՏԱՆ (Kashtan) Ուիլյամ (ծն. 1909, Մոնրեալ), կանադական և միջազգային բանվորական շարժման գործիչ: 1927-ից մասնակցել է Կանադայի կոմունիստական շարժմանը: 1946–64-ին եղել է ԿԿԿ–}* ազգային կոմիտեի քարտուղար: 1965-ից ԿԿԿ–ի գլխավոր քարտուղարն է:

ԿԱՇՏԱՆԻ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս: Բնակչու– թյունը՝ հայեր, ռուսներ: Սովետական տըն– տեսությունն զբաղվում է ծխախոտի մշա– կությամբ, այգեգործությամբ, բանջարա– բուծությամբ, անասնապտհությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո: Հիմ– նադրվել է 1900-ին: Հայերը եկել են Աբ– խազիայից, 1930-ին:

ԿԱՈԼԻՆ (Չինաստանի Կաո–Լին լեռնա– շղթայի անվամբ, որտեղ արդյունահան– վում էր ճենապակու կավ), ապար, հիմնա– կանում կազմված է կաոչինիաից: Խառ– նուրդների ձեով սովորաբար պարունա– կում է քվարցի, դաշտային սպաթի, փայ– լարների հատիկներ: Առաջանում է զանա– զան մագմատիկ դաշտասպաթային ապար– ների հողմահարումից: Կ–ի հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Ուկրաինա, Ուրալ, Ղա– զախս տան), Մեծ Բրիտանիայում: Կ. լայ– նորեն կիրառվում է քիմ., թղթի արդյու– նաբերության, բժշկության մեջ, կերա– միկայում, օծանելիքի արտադրության համար:

ԿԱՈԼԻՆԻՏ, կավային միներալ ալյումի– նիումի ջրային սիլիկատների խմբից: Քիմ. կազմը՝ Al4[Si4Oio](OH)8: Պարունակում է 39,5% A1203, 46,5% Si02 և 14% H20: Հանդիպում է հողային զանգվածների ձե– վով, որոնց մեջ էլեկտրոնային մանրադի– տակի օգնությամբ հայտնաբերվում են մանր վեցանիստ բյուրեղներ: Բյուրեղա– գիտական համակարգը մոնոկլինային է: Կարծրությունը՝ 2–2,5, խտությունը՝ 2610–2680 կգ/մ3 (փոխվում է՝ կախված հիդրատացման աստիճանից): Կ. բազմա– թիվ կավերի բաղադրիչն է: Առաջանում է դաշտասպաթային ապարների հողմա– հարման և հիդրոթերմալ փոփոխությունից: Վ. Ի. Կաչալով

ԿԱՉԱԼՈՎ (իսկական ազգանունը՝ Շ վ ե– ր ու բ ո վ ի չ) Վասիլի Իվանովիչ [30. 1(11.2).1875, Վիլնյուս –30.9.1948, Մոսկ– վա], ռուս սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1936): 1900-ից ՄԴԱԹ–ի դերասան: Չեխովի (Տուզենբախ, «Երեք քույր», 1902, Իվանով, «Իվանով», 1904) և Գորկու (Բարոն, «Հատակում», 1902, Պրոտասով, «Արեի զավակները», 1905) հերոսների անձնավորումների շնորհիվ նա դարձել է ժամանակի ռուս, դեմոկրա– տական մտավորականության սիրելի դե– րասանը: երգիծական լքէրկացմամբ է խա– ղացել Նիկոլայ I-ի (Կուգելի «Նիկոլայ I և դեկաբրիստները», 1926), Զախար Բար– Վ. Կաչալովը Բա– րոնի դերում (Մ. Գորկու «Հատա– կում», 1946) դինի (Գորկու «Թշնամիներ», 1935) դերե– րը: Սովետական թատրոնի պատմության մեջ է մտել Կ–ի մարմնավորած Նիկիտա Վերշինինի կերպարը (Վ. Իվանովի «Զրա– հագնացք 14–69», 1927): 1930-ին Լ. Տոլս– տոյի «Հարություն» վեպի բեմականաց– ման մեջ «հեղինակի կողմից» դերով ըս– տեղծել է նոր ժանր: Բարեկամական սերտ կապերի մեջ է եղել Գ. Ցակուլովի, Մ. Մար– յանի հետ: 1935-ին Մոսկվայում ասմուն– քել է Ե. Չարենցի «Խմբապետ Շավարշը»: 1942-ին Կ. ՄԳԱԹ–ի մի խումբ դերասան– ների հետ ելույթներ է ունեցել Հայաստա– նում, իսկ Մոսկվայում և Լենինգրադում ասմունքի համատեղ համերգներ է տվել Վ. Փավւագյանի և Մ. Քոչարյանի հետ: Գրկ.MapKOB II.A., TeaTpajibHbie nop- TpeTbi, M.– JI., 1939; Bhjichkhh B.H., KanajiOB, M., 1962.

ԿԱՉԱՂԱԿ (Pica pica), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն: Մարմնի երկարությունը 45–48 սմ է, քաշը՝ մինչե 250 գ: Փետուրները սե ու սպիտակ են (ուժեղ փայլով): Տարածված էՊալեարկ– տիկայում և Հյուսիսային Ամերիկայում: Կ–ներ չկան ՍՍՀՄ անապատներում, տունդ– րաներում, Ցակուտիայի և Մագադանի երկրամասում: Բնադրում է ծառերի, թփե– րի վրա: Բունը փակ է: Դնում է 4–6 ձու, թխսում՝ 17 օր: Նստակյաց է, ձմռանը կա– տարում է որոշ տեղաշարժեր: Սնվում է միջատներով, մանր ողնաշարավորնե– րով, սերմերով են: Օգտակար է, ոչնչաց– նում է գյուղատնտեսությանը վնաս հասց– նող միջատներին: Գ. Մանաչարյան

ԿԱՁԻՆ, Կաչինի պետություն, ազգային ինքնավար պետություն Բիրմա– յական Միության կազմում, Իրավադի գե– տի վերին հոսանքի ավազանում: Տարա– ծությունը 87,8 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 687 հզ. (1969): Գլխավոր քաղաքը՝ Մյի– չինա: Բարձրլեռնային, նոսր բնակեցված և տնտեսապես չյուրացված շրջան է: Ար– դյունահանում են թանկարժեք քարեր (Տո– մոյի շրջան): Զբաղվում են անտառամթեր– մամբ, բրնձի, շաքարեղեգի մշակությամբ: ԿԱՊ, զանազան միջոցների օգնությամբ ինֆորմացիայի հաղորդում և ընդունում, ժողտնտեսության ճյուղ, որն ապահովում է ինֆորմացիայի փոխանակությունը: Հը– նումԿ. իրականացվում էր սուրհանդակնե– րի, պայմանական ազդանշանների՝ խա– րույկների, ջահերի, ապա՝ փոստի միջո– ցով: XVIII դ. վերջին հայտնագործվեց օպ– տիկական Կ., XIX դ.՝ էլեկտրահաղորդման միջոցները, էլեկտրահեռագիրը (1832), էլեկտրամագնիսային հեռագրասարքը (1837), հեռախոսը (1876), անհաղորդա– լար (ռադիոյի) Կ. (1895): Կ–ի միջոցների