նրա վտակների հովտում տուգայան բու– սականություն է, լեռներում թփուտներ և անտառներ են: Կենդանիներից կան վայրի ոչխար, ջեյրան, գորշ արջ, գայլ, բորենի, աղվես, տափաստանային արծիվ, կրծող– ներ, սողուններ, սարդանմաններ: Բնակ– չության մեծ մասը ուզբեկներ են, բնակ– վում են նաև տաջիկներ, ռուսներ, թաթար– ներ, թուրքմեններ և այլք: Միջին խտու– թյունը 1 կմ2 վրա 39,4 մարդ է (1979): Քա– ղաքներն են՝ Քարշին, Շահրիսաբզը, Կա– սանը: Զարգացած են շինանյութերի, թեթև, սննդի և գազի արդյունաբերության ճյու– ւլեօււ՜ 1960-էւն ւարս է մաել Մուբարեկի ցացանավթաբեր հանքերի խումբը, որը միացվել է Տաշքենդ–Ֆրունզե–Ալմա– Աթա գազամուղին: Գյուղատնտեսության մեջ գերակշռում են հացահատիկի, բամ– բակի մշակությունը և կարակուլաբուծու– թյունը: Կ. մ. տալիս է Ուզբեկաոանի շե– րամի բոժոժի 6%–ը: Մարզի արլ. մասով անցնում է Տաշ– քենդ–Թերմեզ Ուզբեկական մեծ ավտո– մայրուղին: Մարզն ունի մանկավարժա– կան ինստ., 445 մասսայական գրադարան, 250 ակումբ, 317 կինոկայանք, հրատարակ– վում է մարզային 2 թերթ:
ԿԱՇՎԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Երևանի Ատ. Շահումյանի ան– վան, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների հա– մախումբ: Կազմակերպվել է 1965-ին: Նե– րառում է Երևանի կաշվի գործարանը (գըլ– խամասային ձեռնարկություն) և կոշիկի հումքի ընդունման և նախնական մշակ– ման Մասիս քտա–ի մասնաճյուղը: Երևանի կաշվի գործարանը հիմնադըր– վել է 1894-ին: Սկզբնական տարիներին կիսատնայնագործական եղանակով տա– րեկան մշակում էր մոտ 3 հզ. մորթի: 1902–03-ին ներդրվել են թմբկագլանման եղանակով կաշվի մշակման մեքենաներ: 1906-ի մայիսին գործարանի բանվորների միտինգում ելույթ է ունեցել Ստ. Շահում– յանը: Հայաստանի ժողկոմխորհի 1921-ի օգոստոսի 11-ի որոշմամբ գործարանը պետականացվել է: 1928-ին մասնակիորեն վերակառուցվել է: Դրա շնորհիվ 1940-ին, 1920-ի համեմատ, կաշվի արտադրության ծավալն աճեց 20 անգամ: 1961-ից սկսվել է գործարանի նոր վերակառուցումը.՝գոր– ծարկվել են արտադրական մասնաշենքը, օժանդակ և կենցաղային նշանակության մի շարք շինություններ, ներդրվել ներկող, մամլող, փայլեցնող բարձրարտադրողա– կան մեքենաներ ու սարքավորումներ: Գործարանն ունի կրային դաբաղման և ներկման–հարդարման Չ–ակաէւ, կոշւռ կաշ– վի մշակման արաադրամասնր: Թողար– կում է կոշտ ու փափուկ կաշի (1977-ին, համապատասխանաբար՝ 50 և 247 մլն դմ2): Արտադրությունը կազմակերպվում է տե– ղական (քառորդ մասը) և ներմուծվող (Ուկրաինայից, Ղազախստանից, մերձ– բալթյան հանրապետություններից, նաև արտասահմանից) հումքի բազայի վրա: Կոշտ կաշին ամբողջովին, փափուկ կաշվի 80% –ն առաքվում է կոշիկի տեղական (հիմնականում Երևանի կոշիկի «Մասիս» ար աա դրական միավորման), մնացածը՝ Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի ձեռնարկություններին: 1953-ից կրում է Ատ. Շահումյանի անունը: Մասիսի մաս– նաճյուղը (հիմնադրվել է 1965-ին) իրա– կանացնում է կաշվի հումքի ընդունման, նախնական մշակման, արտադրական խըմ– բաքանակների կազմման և գլխամասային ձեռնարկությանը մատակարարման ֆունկ– ցիաները: 1971-ին միավորումը պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Կ ԱՇՎԻ–Կ ՈՇԻԿ Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–
ԹՅՈՒՆ, թեթև արդյունաբերության ճյուղ, կենդանիների մորթուց արտադրում է փա– փուկ և կոշտ կաշի, բնական ու արհեստա– կան կաշվից՝ կոշիկ, հագուստ, թամբա– գործական և արդուզարդի իրեր, տեքստիլ և այլ մեքենաների համար՝ կաշեմասեր: Ռուսաստանում կաշվի առաջին գործա– րանները կառուցվել են 1739-ին, Օստաշ– կովում (այժմ՝ Կալինինի մարզ) և 1847-ին, Պետերբուրգում: ԱՍՀՄ Կ–կ. ա. ընդգըր– կում է բարձրարտադրողական մեքենա– ներով և առաջավոր տեխնոլոգիայով հա– գեցած ձեռնարկություններ (Մոսկվայում, Կուզնեցկում, Բոբրույսկում, Լվովում, Սվերդլովսկում, Երևանում, Թբիլիսիում և այլուր), ինչպես և ԳՀԻ–ներ, ուս. հաս– տատություններ: Հայաստանում կաշեգործությունը հին և զարգացած արհեստ էր: X դ. այն բա– ժանվեց մի քանի ինքնուրույն արհեստ– ների՝ կաշվի մշակում, կոշկակարություն, թամբագործություն, մագաղաթի պատ– րաստում: Դեռևս Հին Հայաստանում հայտնի էր կոշկեղենի՝ կարմիր, կանաչ և այլ գունավորմամբ բարձրորակ սեկը, որը պատրաստվում էր այծի մորթուց, և քի– մուխտը՝ միասմբակավորների մշակված կաշին: Կաշվի մշակումը բարդ աշխատանք էր, տևում էր մեկից մինչև մի քանի ամիս և հայտնի էր խաղախորդություն անունով: Կաշեգործության հետ կապված մի առան– ձին արհեստ էր թամբագործությունը (սա– ռաճությունը): Սառաճը, ձեռք բերելով ձիասարքի մետաղե մասերը, պատրաս– տում էր թամբը, հաճախ ներկում և ձևա– վորում էր մետաղե, ոսկրե, սադափե զար– դերով: Կաշվից պատրաստվում էր նաև մագաղաթ, լկամ (սանձ), ձիասարք և այլ սարքերի փդկեմասեր, տիկ, կաշվե տոպ– րակներ, երաժշտական գործիքների կա– շեմասեր, զարդեր ևն: XX դ. սկզբին կաշ– վի վերամշակման արհեստանոցների թիվը հասնում էր 37-ի, որից Երևանում (Ձորա– գյուղի շրջանում)՝ 22, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ 2, Նախիջևանում՝ 2, Նոր Բայազետում (այժմ՝ Կամո)՝ 5, մնա– ցած շրջաններում՝ 6: Մշակվում էր տեղա– կան, Մակուից (Իրան) ու Հին Բայազհտից ներմուծված կաշեհումքը: Հայաստանում վերամշակվող կաշին (մասնավորապես հայկ. սեկը) մեծ համարում ուներ Կովկա– սի առավել խոշոր շուկաներում: Սովետա– կան իշխանության առաջին տարիներին Հայաստանում կաշի մշակող ձեռնարկու– թյուններ գրեթե չկային: 1922-ին գործող երկու ձեռնարկություններն ազգայնաց– վեցին և միավորվեցին: Այդ տարիներին ՀՍՍՀ Կ–կ. ա. ներկայացնում էին Երևանի կաշվի գործարանը, կոշիկի և ձիասարքի մեկական արհեստանոցները: Կաշվի ար– դյունաբերությունն սկսեց զարգանալ նա– խապատերազմյան հնգամյակների տա– րիներին. բարելավվեց կաշվի մշակման տեխնոլոգիան, զգալիորեն աճեց փափուկ և կոշտ կաշիների արտադրությունը (1940-ին, 1927-ի համեմատությամբ, հա– մապատասխանաբար՝ 1,6 և 3,7 անգամ): Ետպատերազմյան տարիներին ներդրվեց նոր, բարձրարտադրողական տեխնիկա և առաջավոր տեխնոլոգիա: 1977-ին կաշվի արտադրությունը կենտրոնացված էր Ստ. Շահումյանի անվ. կաշվի արտադրական միավորման ձեռնարկություններում: Կոշկակարությունը Հայաստանում ինք– նուրույն արհեստ է դարձել միջնադարում: Կոշկակարոցներում պատրաստվում էին ասիական ոտնամաններ, երկարաճիտ կո–