Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետագա տեխ. զարգացումը ընթացել է բարձր տեմպերով, մշակվել և ներդրվել են հաղորդման մեծ հուսալիություն, արա– գություն, սարքավորումների բարձր թո– ղունակություն ունեցող համակարգեր: Տեխ. միջոցների բնույթին համապատաս– խան, ժամանակակից Կ. բաժանվում է փոստայինի և էլեկտրականի: ՍՍՀՄ–ում Կ–ի առավել տարածված տե– սակը փոստայինն է: 1977-ին հանձնվել է մոտ 9,2 մլրդ նամակ, 42 մլրդ թերթ U ամսագիր, 236 մլն ծանրոց: էլեկտրակապի ոլորտում ավտոմատացվում է ինֆորմա– ցիայի հաղորդումը, հեռախոսակապն ավ– տոմատացվում է ԱՀԿ–ի համակարգերի միջոցով: 1977-ին ընդհանուր հեռախոսա– ցանցում կար 19,6 մլն հեռախոս, որից 18,7 մլն՝ ավտոմատ, կատարվել է միջքա– ղաքային 960 մլն հեռախոսազրույց, հա– ղորդվել՝ 477 մլն հեռագիր: Ստեղծվել է բաժանորդային հեռագրացանց, ներդրվում է ֆաքսիմիլային Կ. են: Ստեղծվել է ռա– դիոկայանների ճյուղավորված ցանց, որոնց հաղորդակներն աշխատում են եր– կար, միջին, կարճ և գերկարճալիք դիա– պազոններում: 1977-ին գործում էր լա– րային ռադիոհաղորդումների ՝ 70,2 մլն կետ, ծրագրային և վերահաղորդիչ 2259 հեռուստակայան: 1977-ին գործում էր Կ–ի 89 հզ. ձեռնարկություն: Երկրի հեռավոր շրջանների հետ Կ. իրականացվում է տիե– զերական (արբանյակային) համակար– գերի («Օրբիտա») միջոցով: ՍՍՀՄ–ը Կ–ի միջազգային բազմաթիվ կազմակերպու– թյունների անդամ է: Հայաստանում մինչև XIX դ. կեսերը Կ–ի միակ միջոցը փոստն էր: 1864-ին հե– ռագրական կապ է հաստատվում Թիֆլիսի և Երեանի, ապա Դիլիջանի և Ալեքսան– դրապոլի (այժմ՝ Լենինական) միջև: 1913-ին Հայաստանում գործում էր Կ–ի 26 ձեռնարկություն, որոնք գտնվում էին վարչական կենտրոններում ե, հիմնակա– mviS, ծառայում Է]ւ1ւ ՌուսակաՆ կայսրու– թյան ռազւ/ավարչա1ւան նպատակներին: Սովետական իշխանության տարիներին, խոշոր կապիտալ ներդրումների (1921– 1977-ին՝ 180,7 մլն) շնորհիվ, Կ–ի տնտե– սությունը զարգացավ բուռն թափով, կա– տարելագործվեցին տեխ. միջոցները, քա– ղաքներում և շրջկենտրոններում կառուց– վեցին Կ–ի բաժանմունքներ, հեռախոսա– յին և լարային ռադիոհաղորդումների ցան– ցեր, միջքաղաքային ավտոմատ և կիսա– ավտոմատ կայաններ, Երեան–Թբիլիսի կաբելային գիծը են: 1977-ին շահագործ– ման հանձնվեց երկիր–արբանյակ–երկիր տիեզերական կապի «Օրբիտա» համա– կարգը, որի միջոցով Երեանում վերհա– ղորդվում է կենտրոնական հեռուստատե– սության ծրագրերից մեկը ես: 1978-ի վեր– ջին Հայաստանում Կ–ի ձեռնարկություն– ների թիվը 793 էր, այդ թվում, գյուղական վայրերում՝ 510: Ա. խարազյահ ԿԱՊ, քերականական խոսքի մաս, որ, դրվելով գոյականի կամ գոյականական կիրառություն ունեցող բառի (կապվող բառի) վրա, արտահայտում է նրա ստորա– դասական հարաբերությունը գերադաս անդամի հետ: Կ. կապվող բառի հետ հան– դես է գալիս որպես նախադասության մեկ անդամ:, Կ–ի արտահայտած հարաբերու– թյունները շարահյուսական տեսակետից լինում են պարագայական (կանգնել ծառի տակ), որոշիչային (նրա պես մարդ), խնդրային (խոսել մեկի մասին), բացա– հայտիչային (նա որպես ուսուցիչ): Ըստ շարադասության Կ–երը լինում են՝ նախա– դրություն (ի, ըստ, հանուն, իբրե), ետա– դրություն (համար, հետ, պես). որոշ Կ–եր գործածվում են թե՝ նախադաս, թե՝ ետա– դաս (շնորհիվ, բացի): Հին հայերենում Կ–երը հիմնականում գործածվել են նախադաս (նախադրություն), ի տարբե– րություն ժամանակակից հայերենի, որ– տեղ գերիշխում են ետադրությունները: Ըստ իմաստի Կ–երը լինում են տեղի (մեջ, վրա), վերաբերության (մասին, վերաբեր– յալ), բացառման (բացի, առանց), ժամա– նակի (հետո, օրոք), հիմունքի (ըստ, հա– մաձայն), նպատակի (համար, հանուն), պատճառի (շնորհիվ, պատճառով), բա– ցահայտման (իբրե, որպես), ձևի (պես, նման), չափի (չափ, ավելի քան), ընդդի– մության (դեմ, ընդդեմ), միասնության (հետ, հանդերձ): Սt.Աբրահամյան ԿԱՊԱ, կանանց և տղամարդկանց վերնա– զգեստ, առջեում՝ վերից վար բաց: Կարում էին բրդե, բամբակե, մետաքսե կտորնե– րից: Վերարկուի տակից երկար, սե Կ. են հագել նաև կրոնավորները: Կանայք սո– վորաբար ունեցել են ամենօրյա (բամ– բակե կտորից) և տոնական (բրդե կամ մետաքսե կտորից) Կ–ներ (հիմնականում՝ կանաչ գույնի): Կ. լինում էր աստառով և բամբակե ներդիրով, եզրերը զարդարվում էին մետաքսե կարմիր կտորի նեղ, եր– կար շերտով, իսկ ձեավոր թեքաբերանը՝ արծաթե մանր խողովակների շարանով (սուրմա) և գնդաձե կախիկներով: Փեղկե– րը միանում էին գոտկամասում՝ արծաթե նշաձե ճարմանդով կամ վրայից կապվող գոտիով: Կ. հագել են Հայաստանի գրեթե բոլոր գավառներում: Այժմ բոլորովին չի գործածվում: Ն.Ավագյահ

ԿԱՊԱԲԼԱՆԿԱ, Կապաբլանկա ի Դրաուպեռա (Capablanca y Grau- perra) Ւասե Ռաուլ (19.11.1888, Հավա– նա –8.3.1942, Նյու Ցորք), կոլբացի շախ– մատիստ, աշխարհի չեմպիոն՝ 1921 – 1927-ին: խոշորագույն հաջողություններն են. աշխարհի չեմպիոն Է. Լասկերի հետ մրցամարտում հաղթանակի հասնելը, մի– ջազգային տուրնիրներում՝ Սան Սեբաս– տյան (1911), Լոնդոն (1922), Նյու Ցորք (1927), Մոսկվա (1936) և Նոտինգեմ (1936), նվաճած առաջին մրցանակները: 1962-ից Կուբայում անց են կացվում Կ–ի հիշատա– կին նվիրված միջազգային տուրնիրներ:

ԿԱՊԱԴՈՎԿԻԱ (հուն. Kajtrtcc8oHLa), Գ ա մ ի ր ք, պատմ. երկիր Փոքր Ասի– այի կենտրոնում (Թուրքիայի Սամսուն, Ամասիա, Ցոզղադ, Կեսարիա, Սվազ, Մա– լաթիա վիլայեթների տարածքի մի մասը): Սահմաններն Էին՝ արմ–ում՝ Հալիս գետը (այժմ՝ Կզըլ Իրմակ), հվ–ում՝ Տավրոսի լեռնաշղթան, արլ–ում՝ Եփրաւո գետը, հս–ում՝ Սե ծովը: Կ–ի հարեան երկրներն Էին՝ արմ–ում՝ Պափլագոնիան, Լիկաոնիան և Գաղատիան, հվ–ում՝ Կիլիկիան, արլ–ում՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ասորիքը: Կ–ի ամենաբարձր կետը Արգեոսն է (3916 ւ/), որի շրջակայքում հնագույն ժամանակնե– րից ապրել են պատմագիտությպն մեջ հայերի նախնիներ համարվող արիմները (Իլիական, Բ, 783): Սահմանային Հալիս և Եփրատ գետերից զատ Կ–ի միջով հոսում են Իրիս և Սարոս գետերը: Կ. ուներ բա– րեբեր դաշտավայրեր, արոտավայրեր, անտառներ: Կ–ի հնագույն բնակիչները եղել են նախախեթերը կամ խաթերը (հա– թեր): Մ. թ. ա. III հազարամյակի կեսին Կ. ներխուժած հնդեվրոպական ցեղերը, ձուլվելով բնիկների հետ, ստեղծեցին խե– թական պետությունը: Մ. թ. ա. մոտ 1100-ին Կ. նվաճել է Ասորեստանի թագա– վոր Թգլատպալասար I: Հետագայում Կ. արշավել են կիմերները և արիական այլ ցեղեր, որի հետեանքով Կ–ի բնակչության մեջ գերակշռել է արիական տարրը: Կ. հիշատակող առաջին պատմիչը Հերոդո– տոսն Է: Կ–ի բնակիչները աղբյուրներում հիշվում են «սպիտակ ասորիներ» անու– նով: Մ. թ. ա. VI դ. սկզբին Կ. նվաճել են մարերը, իսկ մ. թ. ա. VI դ. կեսին դարձել է Աքեմենյան Պարսկաստանի մասերից մեկը (մոտ 200 տարի)՝ բաժանված լինե– լով երկու սատրապության՝ Մեծ Կ. և Փոքր Կ.: Այդ ժամանակաշրջանում Կ. են– թարկվել է իրանական պետականության և մշակույթի ուժեղ ազդեցությանը: Մեծ Կ–ի վարչական կենտրոնը Մաժաք քա– ղաքն էր (հետագայում՝ Կեսարիա, այժմ՝ Կայսերի), որը, ըստ Մովսես Խորենացու, կառուցել էր նահապետ Արամի կուսակալ Մշակը, Փոքր Կ–ինը՝ Ամիսոս քաղաքը: Հետագայում Կ. անվանել են միայն Մեծ Կ.: Փոքր Կ., որ ընդգրկել է մերձպոնտական շրջանները, կոչվել է Պոնտոս (տես Պոն– տոսի թագավորություն): Մ. թ. ա. IV դ. վերջին, Ալեքսանդր Մակեդոնացու ար– շավանքների նախօրյակին, Կ. ձեռք է բե– րել անկախություն, Կ–ի թագավոր Արիա– րաթես I սեփական դրամ հատելու իրա– վունք է ստացել: Նրա որդի և հաջորդ Արիարաթես II Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ պահպանել Է երկրի անկախությունը, սակայն նրա մա– հից հետո Կ. ենթարկվել է Սելեկյանների քաղ. գերիշխանությանը: Մ. թ. ա. III դ. կե– սին Արիարաթես III (մ. թ. ա. 255–220) Հայաստանի օգնությամբ վերականգնել Է Կ–ի անկախությունը. Կ. մոտ 150 տարի կարեոր դեր է խաղացել Փոքր Ասիայի քաղ. և մշակութային կյանքում: Մ. թ. ա. 93-ին Կ. կարճ ժամանակ նվաճել են Տիգ– րան Բ Մեծը և նրա դաշնակից Միհրդատ VI Եվպատորը: Այնուհետե հայկ. զորքը մի քանի անգամ արշավել է Կ.: Տիգրան Բ Մեծը Մաժաքի բնակիչներին տեղափո– խել է Հայաստան: Հռոմա–պոնտ. պատե– րազմների ժամանակաշրջանից (մ. թ. ա. I դ. 80-ական թթ.) Կ. ընդգրկվել է Հռոմի քաղ. ազդեցության ոլորտը, իսկ Կ–ի վեր– ջին թագավոր Արքելաոսին Հռոմ տանե– լուց հետո դարձել է հռոմ. պրովինցիա (մ. թ. 17): Հռոմ. կայսրության բաժանու– մից հետո մտել է Բյուզանդիայի մեջ, դար– ձել նրա ռազմ, և մշակութային կարեոր կենտրոններից: 1074-ին Կ. նվաճել են սելջուկները, որոնք մասամբ ոչնչացրել, մասամբ ձուլել են բնիկ բնակչությանը: Կ. մտել է Իկոնիայի սուչթանության մեջ: XIII դ. ասպատակել են մոնղոլները: XV դ. Կ. ընկել է թուրքերի տիրապետության տակ: