Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետևանքով առաջանում է հարաբերա– կան, գերբնակչություն: Կուտակման աճի պրոցեսը մեծացնում է բուրժուազիայի իշ– խանությունն ու հարստությունը, ուղեկց– վում պրոլետարիատի դրության բացար– ձակ և հարաբերական վատթարացմամբ: Այն պայմանավորում է բուրժուազիայի և պրոլետարիատի սոցիալ–տնտեսական անհավասարության ուժեղացումը, սրում կապիտալիզմի հակասությունները և կա– պիտալիստական կարգերի վերացումը դարձնում պատմականորեն անհրաժեշտ ու անխուսափելի: Տես նաև Կապիտափստա– կան կուտակման ընդհանրական օրենք: Վ. Հայրապեայան

ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, հա– վեչյաւ արժեքի մի մասի կապիտալացման (կուտակման) հետևանքով անհատական կապիտալների խոշորացման պրոցես: Պայմանավորված է մի շարք հանգամանք– ներով: Տեխնիկայի մակարդակի և հավել– յալ արժեքի նորմայի տվյալ պայմաննե– րում վերջինիս մասսան որոշվում է միաժա– մանակ շահագործվող բանվորների թվով, որը, իր հերթին, կախված է կապիտալի մե– ծությունից: Կապիտալիզմի զարգացմամբ և տեխնիկայի մակարդակի բարձրաց– մամբ արտադրության իրականացման համար անհատական կապիտալի անհրա– ժեշտ նվազագույն մեծությունն աճում է: Մրցակցությունը և շահույթի նորմայի իջնելու միտումը ձեռնարկատիրոջը ըս– տիպում են ավելացնել կապիտալը: Կ. հ. կապիտափ կենտրոնացման հիմ– քըն է: Կապիտալների կենտրոնացումն իր հերթին զարգացնում է կապիտափ կուտակման պրոցեսը: Կ. հ–ման և կենտ– րոնացման հետևանքով խորանում են բուրժ. հասարակարգի դասակարգային հակասությունները: Տես նաև Արտադրու– թյան համակենտրոնացում:

ԿԱՊԻՏԱԼԻ ՆԱՒԱԱԿ&ԲՆԱԿԱՆ ԿՈՒՏԱ– ււՆքիշ.ււկւււ արտադրողներին (առաջին հերթին գյուղացիներին) արտա– դրամիջոցներից անջատելու, բռնի ունե– զրկելու, իսկ արտադրամիջոցները կա– պիտաւի վերածելու պատմական պրոցես: Նախորդել է կապիտալիստական արտա– դրաեղանակին և հանդիսացել նրա ձևա– վորման ելակետը: Կ. ն. կ–ման ընթացքում առաջացել են արտադրամիջոցների սե– փականատեր կապիտալիստներ և վար– ձու բանվորներ: Վերջիններս, իրավական առումով ազատ լինելով, զուրկ էին ար– տադրամիջոցներից, հետևաբար և՝ գոյա– միջոցներից, և հարկադրված կապիտա– լիստներին էին վաճառում իրենց աշխա– տուժ–ապրանքը: Անգլիայում Կ. ն. կ. իրա– կանացավ գյուղացիների հողակտորները բռնագրավելու, դրանք ցանկապատելու և արոտավայրերի վերածելու ուղիով: Ունեզրկվածները դարձան աղքատներ, թափառաշրջիկներ և ելուզակներ: Պետա– կան իշխանությունները դաժան օրենք– ներ սահմանեցին նրանց դեմ, ստիպեցին աշխատել կապիտալիստական ձեռնարկու– թյուններում, վարժվել աշխատանքի զո– րանոցային կարգապահությանը, կրճա– տեցին աշխատավարձը և ընդլայնեցին աշխատօրվա սահմանները: Կապիտա– լիստների ձեռքում խոշոր կապիտալի կու– տակումը տեղի էր ունենում գաղութային կողոպուտի, հարկային համակարգի, հո– վանավորման քաղաքականության, վաշ– խառության, բանվորների շահագործման, ստրկավաճառության և այլ միջոցներով: Կ. ն. կ. միաժամանակյա պրոցես չէր և տարբեր երկրներում ուներ առանձնա– հատկություններ: Անգլիայում, Հոլանդիա– յում, Ֆրանսիայում այն ընթացավ XVI– XVIII դդ., տնտեսապես հետամնաց երկըր– ներում՝ XIX դ.: Ռուսաստանում Կ. ն. կ. իրականացավ XVII – XIX դդ.: 1861-ի գյու– ղացիական ռեֆորմը արագացրեց գյուղա– ցիության քայքայման պրոցեսը, նրա հո– ղազրկումն ու պրոլետարացումը, կապի– տալի համակենտրոնացումը: Կ. ն. կ. ստեղծեց ոչ միայն վարձու աշխատուժ և կապիտալ, որոնց միավորմամբ առաջա– նում է կապիտալիստական արտադրու– թյունը, այլև ներքին շուկա, առանց որի կապիտալիզմը զարգանալ չէր կարող: Գբկ.Մաբքս Կ., Կապիտալ, հ. 1, գլուխ 24, Ե., 1954: Լենին Վ.Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3:

ԿԱՊԻՏԱԼԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏ, արդյունաբե– րական կաւցիաաւի շարժում արտադրու– թյան և շրջանառության ոլորտներում, որի ընթացքում կապիտալը հաջորդաբար ընդունում է երեք ֆունկցիոնալ ձև (դրա– մական, արտադրողական, ապրանքային) և անցնում երեք փուլ: Կ. շ–ի առաջին փու– լում դրամական կապիտալը (Փ) Փոխարկ– վում է արտադրողականի, գնվում են ապրանքներ (Ա), արտադրամիջոցներ (Ամ) և աշխատուժ (Աշ), այսինքն՝ ձեռք են բեր– վում արժեքի և հավկյաւ արժեքի արտա– դրության միջոցները: Երկրորդ փուլում (արտադրամիջոցների և աշխատուժի ար– տադրողական սպառում՝… Արտ…) կապի– տալն արտադրողականից փոխարկվում է ապրանքայինի (Ա՝), իսկ երրորդում՝ ապ– րանքայինից դրամականի (Փ՝): Կ. շ. ար– / Աշ տահայւովում է Փ–Ա Հ • • • Արա X Ամ Ա՝–Փ՝ բանաձևով: Շրջապտույտի պար– բերաբար կրկնությունը կապիտափ պտույտն է: Կ. շ. նորմալ է ընթանում, եթե նրա փուլերն անարգել հաջորդափոխ– վում են: Սակայն այդ անընդհատությունը մշտապես խախտվում է և ուղեկցվում ճըգ– նէոժամերով: Վ. Հայրապետյան

ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏ, կապիտափ շրշա– պտույտ, որը դիտվում է ոչ իբրև առան– ձին գործողություն, այլ ամբողջ կանխա– վճարված կապիտափ շարժի պարբերա– կան պրոցես: Շարժման ընթացքում կա– պիտափ անցնում է արտադրության մեկ և շրջանառության երկու Փուլ: Արտադրու– թյան և շրջանառության ժամանակների գումարը Կ. պ–ի ժամանակն Է: Վերջինը արժեքի շարժի պարբերությունն Է՝ կան– խավճարման պահից մինչև վերադարձը՝ նախնական, դրամական ձևով, բայց հա– վեչյաւ արժեքի մեծությամբ ավելացած: Կապիտալի պտույտների թիվը որոշվում է պտույտի ժամանակի չափման միավորի (տարի) և անհատական Կ. պ–ի ժամանա– կի հարաբերությամբ: Որքան արագ Է պտտվում կապիտալը, այնքան, մնացած հավասար պայմաններում, մեծ է շահույթի նորման: Արտադրողական կապիտալի պտույտի, արժեքի փոխանցման և վւոխհա– տուցման բնույթը պայմանավորում է նրա բաժանումը հիմնականի և շրջանառուի:

ԿԱՊԻՏԱԼԻ ՏԷՒՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄ, կա– պիտալի բնաիրային կազմ, կապիտալիս– տական ձեռնարկություններում կիրառ– վող արտադրամիջոցների մասսայի և դը– րանք շարժման մեջ դնող աշխատուժի թվի հարաբերություն: Կ. տ. կ–ի մակարդակն արտահայտվում է տարբեր ցուցանիշնե– րով (աշխատանքի կապիտալազինվածու– թյուն, մեկ բանվորին ընկնող էլեկտրա– էներգիայի, էներգիայի քանակ ևն), ար– տացոլում արտադրության տեխ. զարգաց– ման աստիճանը: Գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությամբ Կ. տ. կ. բարձրանում է, քանի որ կիրառվող ար– տադրամիջոցների մասսան բանվորների թվից արագ է աճում: Դա տանում է ան– հրաժեշտ աշխատաժամանակի կրճատման, պայմանավորում վարձու բանվորների շա– հագործման աստիճանի բարձրացումը և գործազրկության աճը: Կ. տ. կ–ի բարձրա– ցումը նպաստում է կապիտափ օրգանա– կան կազմի աճին:

ԿԱՊԻՏԱԼԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԿԱԶՄ, կապի– տալի արժեքային կազմ, հաստատուն կա– պիտալի (C) հարաբերությունը Փոփո– խունին (V). որոշվում է կապիտափ տեխ– նիկական կազմով, արտացոլում վերջինի փոփոխությունը: Կ. Մարքսը ցույց է տվել, որ կապիտալի կուտակման հետևանքով կանխավճարված կապիտափ երկու բա– ղադրամասերից հաստատուն կապիտալը առավել արագ է աճում, քան փոփոխունը: Նման փոխհարաբերության պատճառով, կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց, Կ. օ. կ. մեծանում է: Դա հանգեցնում է, մասնավորապես, շահույթի միջին նորմա– յի իջեցման: Տեղաշարժերը Կ. օ. կ–ում ուղեկցվում են գործազրկության աճով, բանվոր դասակարգի դրության վատթա– րացմամբ: Գ. Հարությունյան

ԿԱՊԻՏԱԼԻԶՄ, հասարակական–ւոնաեսա– կան ֆորմացիա, որը հիմնված է արտա– դրության միջոցների մասնավոր սեփա– կանության և կապիտալի կողմից վարձու աշխատանքի շահագործման վրա. հաջոր– դում է ֆեոդալիզմին, նախորդում սոցիա– լիզմին: Կ–ի հիմնական գծերն են՝ ար– տադրության միջոցների մասնավոր սե– փականությունը, ապրանքափողային հա– • րաբերությունների համընդհանուր բնույ– թը, աշխատանքի հասարակական բաժան– ■ ման բարձր մակարդակը, արտադրության ■ հանրայնացման աճը: Կապիտալիստական արտադրության նպատակն ու շարժիչ ուժը հավեչյաչ արժեքի արտադրությունն ■ ու յուրացումն է: Կ. անցել է զարգացման մի շարք փուլեր՝ պահպանելով իր հիմնա–

կան գծերը: Կ–ին ներհատուկ են հակա–

■ մարտ հակասությունները: Հիմնականը հակասությունն է արտադրության հասա– • րակական բնույթի և արդյունքների յու–

րացման մասնավոր–կապիտալիստական

ձևի միջև, որն առաջացնում է արտադրու– թյան անարխիա, գործազրկություն, տնտ. ճգնաժամեր, անհաշտ պայքար կապիտա–

լիստական հասարակարգի հիմնական

՝ դասակարգերի՝ պրոչետարիատի և բուր– ժուազիայի միջև: Կ–ի տնտեսաձևն առաջացել է ֆեոդա– լիզմի ընդերքում, աշխատանքի հասարա–