Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


էական բաժանման և ապրանքային տըն– ւոեսության զարգացման հետևանքով: Առաջացման ընթացքում կազմավորվում է կապիտալիստների դասակարգը, որը տնօրինում է դրամական կապիտալն ու արտադրության միջոցները, և գոյամիջոց– ներից զուրկ, այդ պատճառով իր աշխա– տուժը հարկադրաբար կապիտալիստնե– րին վաճառող պրոլետարիատը: Զարգա– ցած Կ–ին նախորդել է կապիաաչի նախա– սկզբնական կուտակման շրջանը: Աշխա– տուժի վերածումը ապրանքի, արտադրու– թյան միջոցները՝ կապիտալի նշանավո– րում են անցումը պարզ ապրանքային ար– տադրությունից կապիտալիստականի: Կապիտալիստական արտադրության ելա– կետը կապիտաչիստական պարզ կոոպե– րացիան էր: Գյուղացիության բռնի հո– ղազրկումը, էժան աշխատուժի առկայու– թյունը, ծանր հարկերն ու արտատնտեսա– կան հարկադրանքի այլ միջոցներն աստի– ճանաբար ամրապնդեցին բուրժուազիայի տնտ. և քաղ. դիրքերը, պայմաններ ստեղ– ծեցին Արմ. Եվրոպայի մի շարք երկրնե– րում (Նիդերլանդներում՝ XVI դ. վերջ, Մեծ Բրիտանիայում՝ XVIԼ դ. կեսեր, Ֆրանսիայում՝ XVIII դ. վերջ, որոշ երկրնե– րում՝ XIX դ. կեսեր) բուրժ. հեղափոխու– թյունների համար: Կ–ի արտադրողական ուժերի հետագա զարգացման հետևան– քով աշխատանքի պարզ կոոպերացիան փոխարինվեց կապիտալիստական մանու– ֆակտուրայով (XVI դ. կեսեր), ապա խո– շոր մեքենական արտադրությամբ, որն իրականացվեց ար՜դյունաբերական հեղա– շրջման ընթացքում: Անցումն արտադրու– թյան մեքենական փուլին նպաստեց ար– տադրողական ուժերի զարգացմանը, ար– տադրության նոր ճյուղերի, քաղաքների առաջացմանը, ներքին ու արտաքին առև– տըրի ընդլայնմանը ևն: Սակայն, դա զուգակցվեց կապիտալի ու աշխատանքի, քաղաքի ու գյուղի, մտավոր ու ֆիզիկա– կան աշխատանքների միջև եղած հակա– սությունների սրմամբ, գործազրկության աճով: Կ–ի զարգացման դասական ուղին բնորոշ է գլխավորապես Մեծ Բրիտանիային և Նիդեր– լանդներին: Գյուղացիական հողերի բռնի «ցանկապատումը» և կապիտալիստական ար– դյունաբերության զարգացումը Մեծ Բրիտա– նիայում արագացրին մանր արտադրողների ունեզրկման պրոցեսը, աճեց պրոլետարիատի թիվը, ուժեղացան բանվորական շարժումները: Կ–ի արատներն ամենից շուտ ի հայտ եկան Մեծ Բրիտանիայում. սոցիալական հակասու– թյունների խորացում, գերարտադրության ճըգ– նաժամեր (1825-ից) են: XIX դ. կեսերին Մեծ Բրիտանիան հեգեմոն դիրք էր գրավում ար– դյունաբերության, առևտրի, ֆինանսների բնագավառում և աշխարհի ամենաուժեղ գա– ղութային տերությունն էր: Ֆրանսիայում Կ. ավելի ուշ և դանդաղ զարգացավ: Խոշոր հո– ղատերերի ու գյուղացիության սոցիալ–տնտե– սական հիմքն այստեղ կայուն էր: Գյուղա– ցիությունը քայքայվեց ծանր հարկերի հետե– վանքով: Գյուղատնտեսության մեջ Կ–ի զար– գացումը չվերացրեց մանր հողատիրությունը: Ֆրանս. Կ–ի գլխավոր յուրահատկությունը վաշ– խառուական բնույթն էր: Փոխատվական կա– պիտալի աճի հետևանքով Ֆրանսիան վերած– վեց ռանտյե–երկրի: Կ. հատկապես արագ զարգացավ ԱՄՆ–ում, որի հիմնական պատ– ճառներից էր ֆեոդալիզմի բացակայությունը: Բնիկների տեղահանումն ու բնաջնջումը, ազատ հողերի գրավումը նպաստավոր պայ– մաններ ստեղծեցին ֆերմերային տնտեսու– թյան զարգացման համար: 1861–65-ի քաղա– քացիական պատերազմից հետո Կ–ի բուռն զարգացման հետևանքով ԱՄՆ–ը արդ. արտա– դրության ծավալով 1894-ին առաջինն էր աշ– խարհում: Գերմանիայի արդյունաբերության մեջ Կ–ի զարգացման յուրահատկություններն էին՝ ծանր ինդուստրիայի արագ աճն ու պե– տության ակտիվ միջամտությունը: Ներմուծ– վող ապրանքների վրա բարձր մաքսերի սահ– մանումը, Գերմանիայի միավորումը (1871), Ֆրանսիայից ստացած խոշոր ռազմատուգանքը նպաստավոր պայմաններ ստեղծեցին կապի– տալի կուտակման, արդ. նոր ճյուղերի առա– ջացման համար: XIX դ. վերջին, արդյունաբե– րության զարգացման մակարդակով, Գեր– մանիան արդեն գերազանցում էր Ֆրանսիա– յին և գրեթե հասել էր Մեծ Բրիտանիային: Գերմանիայի գյուղատնտեսության մեջ Կ. զարգացավ պրուսական ուղիով (տես Ագրարա– յին հարց): Արևելքում Կ. բարձր զարգացման հասավ հատկապես ճ–ապոնիայում: XIX դ. վերջին ավարտվեց կապիտալիստական տըն– տեսության համաշխարհային սիստեմի կազ– մավորումը, մի խումբ հզոր տերություններ տնտեսապես հետամնաց երկրները բաժանե– ցին միմյանց միջև՝ դրանք դարձնելով գյու– ղատնւո. հումքի բազաներ: Մինչմոնոպոլիստական Կ–ի էությունը վերլուծել է Կ. Մարքսը <Կապիտար–ում և այլ աշխատություններում: Հավելյալ արժեքի մարքսյան տեսությունը բացա– հայտում է կապիտալիստական շահա– գործման գաղտնիքը, բանվորների աշխա– տանքով ստեղծված հավելյալ արժեքը կապիտալիստների հարստացման և կա– պիտալի հետագա աճի աղբյուրն Հհ Կ–ի մինչմոնոպոլիստական փուլում պարզ ապրանքային տնտեսությունների մրցակ– ցությունը փոխարինվում £ կապիտալիս– տականով, որը հանգեցնում է շահույթի միջին նորմայի ձևավորման: Ապրանքների արժեքն ընդունում է արտադրության գնի տեսք, որը ներառում է արտադրության ծախքերն ու միջին շահույթը: Շահույթի միջինացման պրոցեսը տեղի է ունենում միջճյուղային մրցակցության ընթացքում: Բարձր շահույթ ստանալու նպատակով յուրաքանչյուր կապիտալիստ կատարե– լագործում է իր ձեռնարկության տեխնի– կան, արտադրության և ապրանքափոխա– նակության կազմակերպումը, դրանով իսկ տարերայնորեն զարգացնում հասա– րակական արտադրողական ուժերը: Կա– պիտալի համակենտրոնացման ու կենտ– րոնացման հետևանքով արտադրության հասարակական բնույթն ավելի է ուժեղա– նում: Որքան խորանում է կապիտալիստա– կան արտադրության հանրայնացման պրոցեսը, այնքան ավելի հակամարտ է դառնում պրոլետարիատի և բուրժուա– զիայի հակասությունը: Պրոլետարիա– տի և բուրժուազիայի միջև դասակարգա– յին պայքարի ընթացքում առաջինը մը– շակում է իր հեղափոխական գաղափարա– խոսությունը, կազմակերպում քաղ. կու– սակցություններ: Այդպիսով նախադրյալ– ներ են ստեղծվում սոցիալիստական հե– ղափոխության համար: XIX դ. վերջին, XX դ. սկզբին Կ. թևա– կոխում է իմպերիաէիզմի՝ մոնոպոլիստա– կան Կ–ի փուլ: Որոշակի էտապում ազատ մրցակցությունը կապիտալի և արտադրու– թյան համակենտրոնացումն ու կենտրո– նացումը բարձրացնում է այնպիսի աստի– ճանի, որ օրինաչափորեն առաջանում են մոնոպոլիաներ: Իմպերիալիզմի Փուլում մենաշնորհային գնի միջոցով հօգուտ մո– նոպոլիաների են վերաբաշխվում հավելյալ արժեքն ու անհրաժեշտ արդյունքի մի մասը ևս: Զարգացման ընթացքում մոնո– պոլիստական Կ. վերաճում է պեաական– մոնոպուիստական կապիաափզմի: Պատ– մական զարգացման պրոցեսում փոխվում են արտադրության կառուցվածքն ու հավել– յալ արժեքի յուրացման մեխանիզմը, սա– կայն Կ–ի հիմնական հատկանիշները մը– նում են անփոփոխ: Կապիտալիստական երկրների էկոնոմիկայում և քաղաքակա– նության մեջ մոնոպոլիստական կապիտա– լի գերիշխանությունը ծայրահեղ սրում է կապիտալիստական հասարակարգի սո– ցիալ–տնտեսական հակասությունները: Նեխման միտումը, պորտաբուծությունը, կապիտալիստական երկրների տնտ. և քաղ. անհամաչափ զարգացման ուժեղա– ցումը կապիտաչիզմի ընդհանուր ճգնա– ժամի փուլում ավելի են խարխլում կապի– տալիստական արտադրաեղանակի հիմ– քերը: Կ., որպես հասարակության պատմական զարգացման օրինաչափ Փուլ, ժամանա– կին առաջադիմական դեր է խաղացել, ոչնչացրել է մարդկանց միջև անձնական կախվածության վրա հիմնված նահապե– տական և ֆեոդալական հարաբերություն– ները, փոխարինել դրանք ապրանքափո– ղայինով, ստեղծել է խոշոր քաղաքներ, նպաստել դրանցում բնակչության կտրուկ աճին, վերացրել ֆեոդալական մասնատ– վածությունը, կազմավորել բուրժ. կենտ– րոնացված պետություններ, բարձր աս– տիճանի հասցրել հասարակական աշխա– տանքի արտադրողականությունը: Սա– կայն, հասարակական առաջադիմությունը Կ–ի պայմաններում իրականացվում է սո– ցիալական հակասությունների խորացման և աշխարհի ժողովուրդների տառապանքի գնով, ուղեկցվում ամբողջ ցեղերի, ազ– գությունների ոչնչացմամբ: Գիտության և տեխնիկայի նվաճումները Կ. հիմնակա– նում օգտագործում է մասսայական ոչըն– չացման միջոցների ստեղծման համար ու պատասխանատվություն է կրում համաշ– խարհային երկու պատերազմների և երկ– րագնդի տարբեր մասերում սանձազեր– ծած ագրեսիաների ժամանակ մարդկա– յին և նյութական կորուստների համար: Կ–ի դեմ պայքարում միավորվում են հե– ղափոխական երեք հոսանք համաշխար– հային սոցիալիզմը, զարգացած կապիտա– լիստական երկրների հակամոնոպոլիս– տական ուժերը՝ բանվոր դասակարգի գլ– խավորությամբ, և համաշխարհային ազ– գային–ազատագրական շարժումը: Զար– գացման բարձր մակարդակի հասած ար– տադրողական ուժերն այլևս համատեղելի չեն կապիտալիստական արտադրահարա– բերությունների հետ: Կ. կործանման է դատապարտված, և բուրժ. գաղափարա– խոսների հորինած <ժողովրդական կապի– տափզմխ, կոնվերգենցիայի տեսության և այլ կոնցեպցիաներն ի վիճակի չեն կանգ– նեցնելու պատմության առաջընթացը: Կ. Ռ ու ս ա ս տ ա ն ու մ: Կապիտա– լիստական արտադրաեղանակի զարգա–