դեցիների տիպին (Եղվարդ, Ամաղուի Նո– րավանք, Կարբի): Առաշին հարկը ուղ– ղանկյուն դահլիճ է, բեմի կիսաշրջան աբսիդով, իսկ երկրորդը խաչաձև է, գմբե– թով պսակված (չի պահպանվել): Երկրորդ հարկ են բարձրացել արմ. ճակատի քարե պահունակային և փայտե լրացուցիչ աս– տիճաններով: Հարդարված են երկու հար– կերի արմ. ճակատներում բացվող դռնե– րի շքամուտքերը՝ ձևավորված ուղղան– կյուն շրջանակի մեջ ներգծված սլաքաձև կամարով: Կ–ում կա խաչքարերով գերեզ– մանոց:
ԿԱՊՈՒՏԱՆ ԾՈՎ, լիճ Ասիայում, տես Ռեզայե: ԿԱՊ ՈՒՏԻ ԿՑԱՆ Աիլվա (Ս ի ր վ ա ր դ) Բարունակի (ծն. 20.1.1919, Երևան), հայ սովետական բանաստեղծուհի: ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1970): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1941-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական Ս. Բ. Կաաուսփկյան ֆակուլտետը: 1949–1950-ին սովորել է Մոսկվայի Մ. Գորկծւ անվ. ինստ–ի բարձ– րագույն գրական դասընթացներում: Ա– ռաջին ոտանավորը լույս է տեսել 1933-ին: 1944-ին հրատարակվել է նրա առաջին գրքույկը՝ «Երկու զրույց», 1945-ին՝ «Օրերի հետ» ժողովածուն, որտեղ ո– րոշակիորեն երևում են Կ–ի պոեզիայի գլխավոր թեմաները (հայրենիք, սեր): Հաջորդ գրքերը՝ «Զանգվի ափին» (1947), «Այս իմ երկիրն է» (1949), ստեղծագոր– ծական որոնումների կնիք են կրում: Դը– րանց արդյունքը եղավ «Իմ հարազատնե– րը» (1951, ռուս. հրտ. 1952, ԱԱՀՄ պետ. մրցանակ, 1952) ժողովածուն: 1950-ական թթ. կեսերից ստեղծագործական նոր շըր– ջան է սկսվում Կ–ի համար: «Սրտաբաց զրույց», 1955), «Բարի երթ» (1957), «Մտո– րումներ ճանապարհի կեսին» (1961) ժո– ղովածուները սովետահայ պոեզիայի նվա– ճումներից են: «Մտորումներ ճանապարհի կեսին» պոեմում, «Ասում են լինել» շար– քում և հայրենասիրական մյուս նվագնե– րում անդրադառնալով հայ ժողովրդի ճա– կատագրին, նրա սխրանքներով ու ողբեր– գություններով լի ճանապարհին՝ Կ. այն դիտում է ժամանակակից հայ մարդու հայեցակետից, բացահայտում հարազատ ժողովրդի նորագույն վերածննդի խորհուր– դը, մտորում նրա ներկայի ու գալիքի մասին: «Դեպի խորքը լեռան» (1972) ժո– ղովածուն այդ թեմայի խորացումն է: Կ–ի պոեզիայի մյուս էական կողմը սիրային քնարերգությունն է: Տարբեր տարիների գրված ոչ մեծ բանաստեղծությունների տո– ղերից հառնում է քնարական հերոսուհու՝ իր բարդ, դժվարին կյանքը ապրող, իր էությանը հավատարիմ կնոջ կերպարը; 1962–63-ին Լիբանան, Սիրիա, Եգիպտոս կատարած շրջագայությունից հետո Կ. հրատարակել է «Քարավանները դեռ քայ– լում են» (1964) ուղեգրությունը: 1973-ին Կանադայի և ԱՄՆ–ի հայկ. գաղթավայրերն այցելելու արդյունքն է «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976) գիրքը: Այս երկու գրքում էլ գծված է փորձություն– ներով լի այն ուղին, որ 1915-ից ի վեր ան– ցել է հայրենի հողից քշված հայը, արտա– հայտված է այն գաղափարը, որ աշխարհա– սփյուռ հայությունը ուծացումից փրկելու կարևորագույն երաշխիքը Մովետական Հայաստանի ծաղկումն է: Կ. հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ, որոնք ամփոփված են «Փոքրիկ Արա, ականջ արա» (1948), «Տանը, բակում, փողոցում» (1953), «Մեր Լալիկը, սիրու– նիկը» (1955), «Մի տարով էլ մեծացանք» (1958) ժողովածուներում: Նրա մի շարք հրապարակախոսական հոդվածներում արծարծված են մեր ժամանակի մարդուն հուզող համաժողովրդական կարևորու– թյան հարցեր: Գրել է «Կռունկ, ուստի կուգաս» և «Եվ դո՞ւ, Բրուտոս» դրամատի– կական երկերը: Վերջինս բեմադրվել է (1976) հայկ. հեռուստատեսությամբ: Կ. բազմաթիվ գործեր է թարգմանել ԱԱՀՄ ժողովուրդների դասական ու ժամանակա– կից բանաստեղծներից: Նրա ստեղծագոր– ծությունները թարգմանվել ու լույս են տեսել աշխարհի և ԱԱՀՄ ժողովուրդների շատ լեզուներով: Ունի 20-ից ավելի ռուս, ժողովածու: Կ. պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի, ժողովուրդնե– րի բարեկամության և այլ շքանշաններով: ՀՍՍՀ IX գումարման Գերագույն սովետի դեպուտատ է: ծ/1^.Երկ. ժող.» հ. 1–2, Ե., 1973 – 74: Գրկ. Արիստակեսյան Ա., Բանաս– տեղծների և բանաստեղծության մասին, Ե., 1971: Ս և վ ա կ Պ., Երկ. Ժող., հ. 5, Ե., 1974, էշ 22 – 27, հ. 6, Ե., 1976, էշ 370-400: IX. Արիաոակեսյւսն.
ԿԱՊՈՒՏձՈՒՂ, լեռնագագաթ հայկական ՍՍՀ–ում, Զանգեզուրի լեռնաշղթայում: Բարձրությունը 3904 մ Է: Հայկական ՍՍՀ–ի երկրորդ բարձր լեռնագագաթը Արա գա– ծից հետո: Կազմված է պալեոգենի գրա– նիտներից, մոնցոնիտներից, գրանոդիո– րիտներից, պորֆիրիտներից: Հարևան Կապուտշուղ լեռնագագաթներից առանձնանում է բարձ– րադիր (3300–3500 մ) լեռնանցքներով: Լանջերը զառիթափ են, առանձին մասե– րում՝ քարափային, մասնատված Գիլյան և Ողջի գետերի վտակներով: Տիրապե– տում են ռելիեֆի ալպյան ձևերն ու չոր– րորդական սառցապատման հետքերը՝ կարեր տրոգներ և մորեններ: Որոշ տրոգ– ների հատակային մասերում կան լճեր: Տիրապետում են սառնամանիքային հող– մահարումը և ծանրահակ պրոցեսները: Շատ են քարակարկառները: Կլիման լեռ– նատունդրային է, դաժան: Կան ֆիռնա– յին դաշտեր, ձնաբծեր: Մթնոլորտային տեղումները հիմնականում ձյան ձևով են, խոնավության հաշվեկշիռը դրական է: Զնածածկույթի տևողությունը 9–10 ամիս է, անսառնամանիքային շրջանը՝ 30–35 օր, տարեկան տեղումները՝ 800–850 մմ՝. Հունվարի միջին ջերմաստիճանը – 15°C է, հուլիսին կամ օգոստոսին՝ մինչև 10°C: Տիրապետում են տրագանտները և ձյու– նամերձ գոտու բուսատեսակները: Գա– գաթնամերձ գոտին հիմնականում մերկ է, ալպյան մարգագետիններ չկան:
ԿԱՊՈՒՐ Ռաջ (ծն. 14.12.1924, Փեշավար), հնդիկ դերասան, կինոռեժիսոր, պրոդ– յուսեր: Հոր՝ Պրիտխվիռաջ Կապուրի թատ– րոնում հանդես է եկել իբրև դերասան և Կադր «Պարոն 420» կինոնկարից (1955), գլխավոր դերակատար U ռեժիսոր՝ Ռ. Կ ա– սլ ու ր նկարիչ: 40-ական թվականներից նկարա– հանվում է կինոյում: 1947-ին հիմնադրել է «Ռաջ Կապուր ֆիլմս» (Բոմբեյ) ֆիրման: 1948-ից աշխատում է որպես ռեժիսոր: Կինոնկարներից են՝ «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955), «Գիշերվա քողի տակ» (1957), «Ես ծաղրածու եմ» (1970): Կ. ինքնատիպորեն մարմնավորում է լիրիկա–կատակերգական դերեր, օժտ– ված է երաժշտականությամբ: Գրկ. COKOJIOBCKaH A. JI., Paaac Kanyp, b kh.: AKTepM 3apy6e>KHoro khho, M.–JI., 1965, c. 88-94.
ԿԱՋԱՐ–ՍԵՐԳԵԵՎԱ Աուրայա Սադրա– դինովնա [18.4(1.5).1910, Շուշի], ադրբե– ջանցի սովետական երգչուհի (մեցցո–սոպ– րանո): Ադրբ. ԱԱՀ և ՀԱԱՀ ժող. արտիս– տուհի (1954): ԱՄԿԿ անդամ 1964-ից: 1927–39-ին եղել է Մ. Ֆ. Ախունդովի անվ. օպերայի և բալետի թատրոնի արտիստու– հի: Կերտել է կանանց բանաստեղծական կերպարներ՝ Լեյլի, Ասլի, Ասյա (Ու. Հա– ջիբեկովի «Լեյլի և Մեջնուն», «Ասլի և Քե– րիմ», «Արշին մալ ալան»), Շահ Աենեմ (Զ. Հաջիբեկովի «Աշուղ Ղարիբ») ևն: 1940-ից Ադրբեջանի Մ. Մագոմաևի անվ.