պետ. ֆիլհարմոնիայի մեներգչուհի է: Հանդես է գալիս ադրբ. դասական մուղամ– ների, հայկ., վրաց. ժող. և սովետական կոմպոզիտորների երգերի կատարումնե– րով: Ռ.Զահրաբով ԿԱ&Ո, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 26 կմ հյուսիս–արեելք: Կաթնապրանքային պետական տնտեսություն է, որի մեջ մըտ– նում են նաև Ագանա, Ալաթուման, Լոմա– տուրցխ, Մոտեգամ, Սիրկվա և Տուրցխ գյուղերը: Զբաղվում են նաև հողագործու– թյամբ: Կ–ում գործում են ութամյա դըպ– րոց, գրադարան, բուժկետ, կինոկետ և կապի բաժանմունք: Ունի երկու եկեղեցի (XII դ. և Ս. Մինաս, 1862), ստորգետնյա ամրոց (մոտ XV դ.): Կ–ի հայերը գաղթել են Արեմտյան Հայաստանի էրզրումի վի– լայեթից:
ԿԱՌԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, նավամա– տույցների տրանսպորտային հիդրոտեխ– նիկական կառույցներ: Հիմնական դերը նավերի հարմար մոտեցումն ու կառանումն ապահովելն է: Ափի երկարությամբ տեղա– դրված Կ. կ. կոչվում են առափնյա, իսկ նավահանգստի ջրային տարածքում՝ ափին ուղղահայաց կամ անկյան տակ կա– ռուցվածները՝ պ ի ր ս և ր: Ըստ կոնստ– րուկտիվ հատկանիշների տարբերում են զանգվածային (գրավիտացիոն), ցցաշեն և հատուկ հիմնատակերով Կ. կ.: Զանգ– վածային Կ. կ. կանոնավոր ձևի արհես– տական քարերից պատրաստված հոծ պատեր են, մեծ տրամագծով թաղանթներ են: Ցցաշեն Կ. կ. հոծ պատ կազմող ցցա– շարեր են կամ էստակադ (տես Ուղանց): Հատուկ հիմնատակերով Կ. կ–ից են իջու– ցիկ հորերի, կեսոնների վրա կառուցված շինությունները են: Հիմնական շինանյու– թերն են բետոնը, երկաթբետոնը, քարը, պողպատը: Կ. կ–ի տիպը և կոնստրուկ– ցիան որոշվում են շահագործման պա– հանջներով, հիդրոլոգիական պայման– ներով, հիմնատակի գրունտի բնույթով են: Նավերի՝ Կ. կ–ին դիպչելու հարվածը մեղ– մացնելու համար նախատեսվում են առաձգական նյութերից պատրաստված հետհար հարմարանքներ, որոնք ամրացվում են Կ. կ–ի վերջրյա մա– սերին:
ԿԱՌԱՆՍԱ (Carranza) Վենուստիանո (1859–1920), Մեքսիկայի պետական, քա– ղաքական և ռազմական գործիչ: 1910– 1917-ի մեքսիկական հեղափոխության ժա– մանակ եղել է ազգ. բուրժուազիայի և բուրժուականացող կալվածատերերի առաջնորդներից: 1914-ին հռչակվել է ժա– մանակավոր պրեզիդենտ, 1917-ից՝ պրե– զիդենտ: Կ–ի կառավարությունն ընդունել է սահմանադրություն (գործում է ցայժմ), որն ունի բուրժուա–դեմոկրատական և զգալի չափով հակաիմպերիալիստական բնույթ: ճնշել է գյուղացիական և բանվո– րական շարժումը: Պետ. հեղաշրջման հե– տեանքով տապալվել է և սպանվել մայրա– քաղաքից փախչելիս:
ԿԱՌԱՉՉԻ (Caracci), իտալացի նկարիչնե– րի ընտանիք, Բոչոնիայի ղւցրոցի և ակա– դեմիզմի ներկայացուցիչներ: Լ ո դ ո վ ի– կ ո Կ. (1555–1619) և նրա հորեղբորորդի– ներ Ագոստինո Կ. (1557–1602) ու Աննիբալե Կ. (1560–1609) սովորել Աննիբալե Կ ա ռաչչ ի. «Ադոնիսը Վե– ներային մերկացնելիս» (մոա 1594–95, Ար– վեստի պատմության թանգարան, Վիեննա) են Բոլոնիայում: էկլեկտիկորեն համա– դրելով Կոռեջոյի, Միքելանջելոյի, Տին– ւոորեաւոոյի ստեղծագործական սկզբունք– ները՝ ստեղծել են մաներիզմին հակադըր– վող սեփական ոճ: 1585-ին Բոլոնիայում հիմնել են «ճիշտ ուղի ընտրածների ակա– դեմիան», որը կարեոր դեր է խաղացել արվեստի ակադեմիական սկզբունքների մշակման գործում: Ուսուցման նրանց մե– թոդում զուգորդվում էին Բարձր Վերա– ծննդի վարպետների արտահայտչամիջոց– ներին ձեականորեն հետեելու ոգով բնոր– դի ուսումնասիրումն ու իդեալականա– ցումը: Կ–ները ստեղծել են եկեղեցու բեմի պատկերի նոր տիպ, որն աչքի է ընկնում մոնումենտալությամբ, շարժումների տպա– վորիչ կրճատումներով: Համատեղ կա– տարել են Բոլոնիայի պալատների մի շարք որմնանկարներ (Ֆավի Պալացցո, 1580–85): Եղբայրներից նշանավորը Ան– նիբալե Կ. էր: Մտեղծել է կենցաղային հո– րինվածքներ, դիմանկարներ («Ինքնադի– մանկար», 1590-ական թթ., էրմիտաժ, Լե– նինգրադ), բնության վեհությունն ու ներ– դաշնակությունն ընդգծող բնանկարներ:
ԿԱՌԱՎԱՐ (լատ. Auriga), համաստեղու– թյուն երկնքի հյուսիսային կիսագնդում: Գտնվում է Ցուլ, Պերսեոս, Ընձուղտ, Լու– սան, Երկվորյակներ համաստեղություն– ների միջե: Ամենապայծառ աստղը Կա– էկեււան է: Հս. միջին լայնություններից երեում է ամբողջ տարին:
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎ–
ՏՈՄԱՏԱՑՈՒՄ, մաթեմատիկական մեթոդ– ների, ավտոմատ սարքավորումների, հաշ– վողական տեխնիկայի կիրառումը՝ տըն– տեսության զանազան օղակների կառա– վարման խնդիրներ լուծելիս: Կ. ա. ա–ման գիտական հիմքը տնտ. կիբեռնետիկան է, որն ուսումնասիրում է տնտեսության կառավարման ուրույն առանձնահատկությունները, կառավար– ման օպտիմալ համակարգեր սինթեզելու մեթոդները և մշակում տնտ. խնդիրների լուծման համար մաթ. մեթոդների կիրառ– ման հարցերը: Կ. ա. ա–ման կարևորա– գույն խնդիրն է՝ մարդու և կիբեռնետիկա– կան մեքենաների փոխգործողության (տես «Մարդ–մեքենա») սկզբունքային մեթոդաբանական և կոնկրետ հարցե– րի լուծումը՝ տնտեսության ավտոմա– տացված կառավարման միասնական ամակարգի և նրա յուրաքանչյուր տասն– ին օղակի շրջանակներում: Կարելի է առանձնացնել Կ. ա. ա–ման երեք հիմնա– կան մակարդակ, կառավարման ավտո– քատացված պետ. համակարգ, որ հիմնվում հաշվողական կենտրոնների պետ. ցան– ցի վրա, կառավարման ավտոմատացված ^յուղային համակարգեր՝ արդյունաբե– ության առանձին ճյուղերի սպասարկման ամար և ձեռնարկությունների կառավար– ման ավտոմատացված համակարգեր՝ տնտ. ինֆորմացիայի վերամշակման պրո– ցեսների ավտոմատացման և կառավար– ման ու պլանավորման խնդիրների լուծ– ման համար: Կ. ա. ա–ման հիմնական տեխ. միջոցներն են՝ էլեկտրոնային հաշվողա– յկան և էլեկտրոնային կառավարող մ՛եքե– ՛նաները: Թվանշանային հաշվողական մե– քենաները (ԹՀՄ), որ առավել տարածված են Կ. ա. ա–ման մեջ, օգտագործվում են ավտոմատիկայի մյուս միջոցների հետ զուգակցված: ԹՀՄ կիրառվում է տվյալ– ների վերամշակման կենտրոնացված հա– մակարգերի կազմակերպման, պլանավոր– ման, հաշվառման, վիճակագրության, աշ– խատավարձի հաշվարկման համար, դե– տալների մշակման օպտիմալ տեխնոլո– գիայի հաշվարկման, պահեստներում հումքի, կիսաֆաբրիկատների և այլնի օպերատիվ հաշվառման ու համապատաս– խան հաշվետվությունների կազմման, սարքավորումների ծանրաբեռնման օպ– տիմալ պլանների հաշվարկի, արտա– դրական և տրանսպորտային գրաֆիկնե– րի կազմման համար են: ԹՀՄ լայնորեն օգտագործվում է բոլոր տեսակի Կ. ա. ա–ման մեջ արտասահմանյան մի շարք երկրներում, առանձնապես ԱՄՆ–ում, ուր թողարկվող ԹՀՄ–ների 90% –ը օգտագործ– վում է տնտ. հաշվարկների և արտադրու– թյան կառավարման համար: Փորձը ցույց է տալիս, որ ԹՀՄ–ի ներդրման վրա կա– տարված ծախսերը փոխհատուցվում են 1,5–2 տարում: (Տես նաև Արտադրության ավտոմատացում): Անաչոգային հաշվողական մեքենաները (ԱՀՄ) սովորաբար նեղ մասնագիտացված են և ծառայում են գլխավորապես տեխնո– լոգիական պրոցեսների օպտիմալ կարգա– վորման համար: Սակայն անընդհատ իմ– պուլսներն ընդհատի փոխակերպող սար– քավորումների օգտագործումը հնարավո– րություն է ընձեռում դրանք կիրառել Էլեկտրոնային կառավարող մեքենաների հետ համատեղ և պրոցեսը կարգավորել ոչ միայն օպտիմալ տեխնոլոգիական, այլե օպտիմալ տնտ. ռեժիմներում: Կ. ա. ա–ման տեխ. միջոցները ընդգրկում են նաև տասնյակ այլ մասնագիտացված սարքավորումներ, որոնք կարելի է բաժա– նել մի քանի հիմնական խմբերի (տես նաե Կազմակերպչա՛կան տեխնիկա). 1. ինֆոր– մացիան սեեռող մեքենաներ (ծակատիչ– ներ, գրամեքենաներ, արտադրանքի որա– կի կամ քանակի ավտոմատ հաշվիչներ, փաստաթղթերի պատճենահանման և բազ– մացման մեքենաներ են), 2. տվյալներ մշակող մեքենաներ (սեղանի ստեղնա– վոր հաշվիչներ, տաբուլյատորներ և հաշ– վա–վերլուծական այլ մեքենաներ), 3. ին– ֆորմացիան փոխակերպող սարքավորում– ներ (կոնվերտորներ, կարդացող և կոդա–