Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մ–ների կառուցվածքը, չափերը, ձևը, արագության և այլ ցուցանիշները որոշվում են նշանակմամբ, արտադրանքի չափերով, նյութի հատկություններով և հաստությամբ։ Մաքոքային կութով ունիվերսալ Կ․ մ–ներ են նաև կենցաղում կիրառվող մեքենաները։ Վերջինները, բացի ուղիղ կարից, կարող են կատարել նաև զիգզագաձե կութերով թակալներ և կիրառվել գործվածքների կտրվածքները շրջա– կարելու, ժանյակները, ապլիկացիաները կարելու, արտադրանքը վերջնամշակելու համար։ Հանովի լրացուցիչ հարմարանքների առկայության դեպքում այդ մեքե– նաներով կարելի է շրջակարել մերակները, կարել կեռիկները, կոճակները։ Գործվածքի կարման և միաժամանակ կտրվածքների, ինչպես նաև եզրերի շրջակարման համար կիրառում են կարող–շրջակարող մեքենաներ։ Զիգզագ մեքենաները կատարում են զիգզագաձե թակալակարեր։ Գաղտնակարի մեքենաները նախատեսված են ենթաօձիքների, կրծպանի միջադիրի կութերի, ենթակարման տարբեր աշխատանքների համար։ Կոճակի կարման մեքենաները ծառայում են 2 և 4 անցքերով հարթ, կանթերով կոճակների համար։ Մերակի մեքենաները ոչ միայն կարում են մերակների եզրերը, այլ նաև կտրում պահանջվող չափի և ձևի բաց– վածքներ, ամրացնում բացվածքի ծայրերը, կտրելուց հետո կտրում թելերը։ Ասեղնա– գործական Կ․ մ–ում սինքրոն աշխատում են ասեղի, մաքոքի և գործվածքի շարժիչի մի քանի մեխանիզմներ, որոնք միաժամանակ նույնական նախշեր են կատարում քարգահին հագցված մի քանի կտավի վրա։ Կոճակի, մերակի, ասեղնա– գործական, ամրակցման Կ․ մ–ները կիսա– ավտոմատ են։ Կան նաև Կ․ մ–ներ, որոնցում գործվածքները միացվում են եռքակարով կամ սոսնձի օգնությամբ։

Գրկ․ HepBHKOB Փ․ H» C y m a p օkob H. B., IIlBeHHbie ManiHHM, 3 H3A., M., 1968.

ԿԱՐԻԱ (հուն․ Kapta), պատմական մարզ Փոքր Ասիայի հարավ–արեմուտքում։ Կ․ է կոչվել մ․ թ․ ա․ II հազարամյակում այստեղ բնակվող կարիացիների անունով։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջից Կ–ում հաստատվել են հույն գաղութաբնակներ (հոնիացիներ, դորիացիներ), որոնք հիմնել են Հալիկառնաս, Միլեթ, Մագնեսիա և այլ քաղաքներ։ Մ․ թ․ ա․ VI–IV դդ․ Կ․ կառավարել են Աքեմենյանների գերիշ– խանության տակ գտնվող կառավարիչները։ Մ․ թ․ ա․ 129-ին մտել է հռոմ․ Ասիա պրովինցիայի մեջ։


ԿԱՐԻԱՏԻԴ (հուն․ Kapuatic;, բառացի՝ Հին Հունաստանի Կարիա երկրում Արտեմիսի տաճարի քրմուհիները), սյունարձան՝ կանգնած կնոջ կերպարանքով։ Սյունարձան են նաև ատլանտը (հռոմ․ անվանումը՝ տելամոն), կանեֆորը (գլխին զամբյուղ կրող կին), հերման։ Կ․, որպես ճարտ․ պլաստիկ արտահայտչամիջոց, կիրառվել է անտիկ և XVII–XIX դդ․ ճարտ․ մեջ։ ^.MnxajioBCKHH H.E., Teopua KJiaccnqecKHX apxHTeKTypHbix <|)opM. M., 1937, c. 176-80.


ԿԱՐԻԲՅԱՆ ԾՈՎ, Կարաիբյան ծով (Caribbean sea), կիսափակ ծով Ատլանտյան օվկիանոսում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, Մեծ և Փոքր Անտիլյան կղզիների միջե։ Մակերեսը 2754 հզ․ կմ2 է, առավելագույն խորությունը՝ 7680 մ։ Զրի միջին ջերմաստիճանը ձմռանը 25°C է, ամռանը՝ 28°C։ Մակերեութային հոսանքները շարժվում են դեպի արմ․ և հս–արմ․, 1–3 կմ [ժամ արագությամբ։ Աղիությունը՝ 36‰։ Կ․ ծ․ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների նավահանգիստները միացնող ամենակարճ ծովային ճանապարհն է (Պանամայի ջրանցքով)։ Ունի տնտ․ և ստրատեգիական մեծ նշանակություն։ Նավահանգիստներն են Սանտյագո դե Կուբան (Կուբա), Մարակայբոն, Լա Գուայրան (Վենեսուելա), Կոլոնը (Պանամա), Սանտո Դոմինգոն (Դոմինիկյան Հանրապետություն)։


ԿԱՐԻԵՐ (Carriere) Օգյուստ (12.8.1838, Սեն–Պիեր լը Վիո – 25.1.1902, Փարիզ), ֆրանսիացի հայագետ–արևելագետ։ Սովորել է ժնեի, Ստրասբուրգի և Գյոթինգենի համալսարաններում։ 1871-ից եբրայերեն, քաղդեերեն և ասորերեն է դասավանդել Փարիզի բարձրագույն դպրության ուսումնարանում։ 1873-ից վարել է Արևելյան կենդանի լեզուների դպրոցի գրադարանապետի և քարտուղարի պաշտոնը, 1881-ից ղեկավարել հայոց լեզվի ամբիոնը։ Հայերենի ուսուցումը դյուրացնելու նպատակով ֆրանսերենի է փոխադրել գերմանացի հայագետ Մ․ Լաուերի գրաբարի քերականությունը (1883)։ Հրատարակել է (1886) լատին–հայերեն մի բառացանկ։ Խորացել է հայոց պատմության մեջ, ուսումնասիրել Մովսես Խորենացուն, նրան համարել VIII–IX դդ․ հեղինակ։ Առավել աչքի ընկնող հետազոտություններից են՝ «Մովսես Խորենացին և նահապետների ազգաբանությունը» (1891), «Նորագույն աղբերք Մովսիսի Խորենացվո» (1893–94, հայերեն հրա․ նույն թ․), «Աբգարու զրույցը Մովսես Խորենացվո պատմության մեջ» (1895, հայերեն հրտ․ 1897), «Հեթանոս Հայաստանի ութ մեհյաններն Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացվո համեմատ» (1899, հայերեն հրտ․ նույն թ․), «Լեոն Ե–ի ընծայյալ վարդն ոսկեղեն» (1899), «Որմզդի և Արհմնի ծնունդը ըստ Թեոդորի Բար–Խունի, Եզնկա և Եղիշեի» (1900)։

Գրկ․ Ղազիկյան Ա․, Հայկական նոր մատենագիտություն, հ․ 1, Վնտ․, 1912, էշ 1257–1269։ Հ․ Դավթյան Լուվրի (Փարիզ) կարիատիդներից


ԿԱՐԻԼԻՈ (Carrilo) Սանտյագո [ծն. 18.1.1915, Իփխոն (Աստուրիա պրովինցիայում)], իսպանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ 1918-ից՝ Երիտասարդության սոցիալիստական ֆեդերացիայի (ԵՍՖ) անդամ։ Աշխատել է «Սոցիալիստա» («El Socialista») թերթում։ 1934–1936-ին ԵՍՖ–ի գլխավոր քարտուղարն էր։ 1934-ի հոկտեմբերի զինված ապստամբության ժամանակ մտել է հեղափոխական կոմիտեի մեջ։ Իսպանիայի սոցիալիստական երիտասարդության միացյալ միության (1936-ի ապրիլ) հիմնադիրներից է, ընտրվել է նրա գլխավոր քարտուղար։ 1936-ից Իսպանիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ է։ 1936–39-ին մտել է Մադրիդի պաշտպանության խունտայի մեջ։ Իսպանական հանրապետության պարտությունից հետո տարագրվել է։ 1937-ի մարտից ԻԿԿ ԿԿ–ի անդամ էր, 1937–45-ին՝ ԻԿԿ ԿԿ–ի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1945-ից՝ անդամ (1960-ից՝ ԳԿ–ի անդամ)։ 1940-ին եղել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի քարտուղար, 1945-ից՝ ԻԿԿ ԿԿ–ի քարտուղարության անդամ։ 1960-ից Կ․ ԻԿԿ գլխավոր քարտուղարն է։


ԿԱՐԻՃ (լատ․ Scorpius), Կենդանաշրջանի համաստեղություններից։ Գտնվում է երկնքի հարավային կիսագնդում՝ Զոհասեղան, Անկյունակապ, Գայլ, Կշեռք, Օձակիր, Աղեղնավոր, Հարավային թագ համաստեղությունների միջե։ Ամենապայծառ աստղը՝ Անտարեսը (a Կարիճի), առաջին աստղային մեծության է։ Հս․ միջին լայնությունից երեում է գարնանն ու ամռանը։


ԿԱՐԻՃԱՃԱՆՀԵՐ (Mecoptera), միջատների կարգ լրիվ կերպարանափոխությամբ։ Մարմնի երկարությունը՝ մինչե 3 սմ։ Թևերը ցանցաձե են, թափանցիկ, երբեմն մուգ բծերով։ Գլխի առջեի մասը կտուցանման երկարացած է, բեղիկները թելանման են, երկար, բերանային ապարատը՝ կրծող։ Փորիկի վերջին հատվածը վեր է բարձրացած և հիշեցնում է կարիճների փորիկը (այստեղից՝ Կ․ անվանումը)։ Հայտնի է 300 տեսակ, տարածված է ամենուրեք, ՍՍՀՄ–ում՝ 10 տեսակ։ Մեծ մասը սնվում է բուսական և կենդանական մնացորդներով, ծաղկափոշիով։ Որոշ Կ․ գիշատիչ են։ ՀՍՍՀ–ում ուսումնասիրված չեն։


ԿԱՐԻՃՆԵՐ (Scorpionida), սարդակերպերի դասի անողնաշարավոր կենդանիների կարգ։ Մարմնի երկարությունը 1–18 սմ է, բաժանված է գլխակրծքի և հատվածավոր փորիկի, որը կազմված է առջեի լայն և ետին երկար, հաճախ «պոչ» կոչվող մասերից։ Փորիկի վերջին հատվածը վերջանում է 2 թունագեղձերով, որոնք բացվում են կեռ խայթիչի մեջ։ Խայթիչը պաշտպանական և հարձակման միջոց է։ Ոտքերը 4 զույգ են, խելիցերները՝ ունելիանման։ Շնչառության օրգանները թոքային պարկերն են, որոնք բացվում են փորիկի 3–6-րդ հատվածներում։ Գիշերային կենդանիներ են, ցերեկը թաքնվում են քարերի տակ, ճեղքերում։ Սնվում են միջատներով, սարդերով, բազմոտանիներով։ Հայտնի է մոտ 500 տեսակ, տարած