ված արևադարձերում, մերձարևադարձե– րում, անապատներում, ինչպես նաև արե– վադարձային խոնավ անսասներում, ՍՍՀՄ–ում՝ 12, ՀՍՍՀ–ում՝ 3 աեսակ. ս և կամ եասաապոչ, խայտա– բղետ և դեղին Կ.: Կ–ի խայթոցը շատ ցավոտ է, իսկ սե Կ–ինը կարող է մա– հացու լինել մարդկանց համար: Արևադարձային կարիճ
ԿԱՐԻՆ, է ր զ ր ու մ, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում: Հիմնականում համապատասխանում է էրզրումի դաշտին: Անունն ստացել է Կարին քաղաքից (տես էրզրում, քաղաք): «Աշխարհացոյց»– ում հիշատակվում է որպես Բարձր Հայք նա– հանգի իններորդ գավառ: Հս–ից շրջա– պատված է Անսփ պոնտական, հվ–ից՝ Այծ– պտկունք, արլ–ից՝ Ծիրանյաց լեռներով: Սահմանակից էր Դերջանի, Բաբերդի, Սպերի, Թորթումի և Բասենի գավառնե– րին: Ընդգրկում էր էրզրումի սարահար– թը (արմ–ից արլ. տարածվում է 30 կմ երկարությամբ և 10–15 կմ լայնությամբ), որն ամենաբարձրը (մոտ 2000 մ) և ամե– նաընդարձակն է Արևմտյան Հայաստա– նում: Ջրառատ է, ունի խիտ գետային ցանց: Գավառը եզերող լեռներից սկիզբ է առնում Արևմտյան Եփրատը (Կարասու) իր վտակներով և դաշտը բաժանում երկու հավասար մասերի, որի կենտրոնում առա– ջացել է եղեգնուտով ծածկված ընդարձակ ճահիճ–լիճ: Հայ մատենագիրները այն կոչել են «Կարնո շամբ», «ժողով ջուրց», իսկ Ղազար Փարպեցին՝ «Ծով Կարնո» անուններով: Կարնո շամբը հարուստ էր հատկապես ջրային թռչուններով ու ձըկ– ներով: Շատ տարածված էին վայրի բադը, սագը, կարապը: Գավառում հաշվվում էր մոտ 170 տեսակ թռչուն: Կար նաև արջ, գայլ, լուսան: Կլիման խիստ ցուրտ է, ցամաքային, առողջարար: Սարահարթը ցրտության պատճառով ստացել է Փոքր Ասիայի Սիբիր անունը: Զմռանը վեց ամիս ծածկվում է ձյան հաստ շերտով՝ անանցանելի դարձնելով լեռնային որոշ ճանապարհներ: Հողերը բերքառատ են, հատկապես լավ են աճում հացահատիկա– յին բույսերը: էրզրումի դաշտը բերքառա– տությամբ համարվել է Արևմտյան Հա– յաստանի հացահատիկային շտեմարան– ներից մեկը: Կ. հարուստ է նաև սառնո– րակ աղբյուրներով և հանքային ջրերով: Միայն էր գրում քաղաքում հաշվվում էր մոտ 500 աղբյուր: Կ. օսմանյան թուրքերը գրավել են 1514-ին, Չալդրանի ճակատամարտից հե– տո: Ռուսական զորքերը երեք անգամ գրավել են (1829, 1878, 1916), բայց ստիպված վերադարձրել են թուրքերին: 1829–30-ին, Ադրիանոլպոլսի պայմանա– գրով, գավառից և էրզրում քաղաքից տասնյակ հազար հայեր, թեմական առաջ– նորդ Կարապետ Բագրաաոճւու գլխավո– րությամբ, գաղթեցին և բնակություն հաս– տատեցին Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի–Փամբակում և այլուր: Հայերը գաղթել են նաև 1877–78-ի ռուս– թուրքական պատերազմից հետո: 1909-ին Կ. գավառում կար 169 գյուղ, որոնցից 48-ը՝ հայաբնակ, մոա 20 հզ. (2768 ընտա– նիք) բնակչությամբ: Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Վարելահողերի մեծ մասը պատկանում էր էրզրումի թուրք աղաներին, որոնք հողը տալիս էին մշա– կելու հայ գյուղացիներին կիսրարությամբ: Մի քանի գյուղեր միայն կարողացել էին հողը սեփականացնել (այդ թվում Ձիթող հայտնի գյուղը): Չնայած քաղ., տնտ. ան– նպաստ պայմաններին, էրզրումի դաշտի հայ գյուղացին իր նյութական վիճակով փոքրփնչ ավելի ապահովված էր հայա– բնակ մյուս գավառների համեմատ: Նրա տունը աչքի էր ընկնում մաքրությամբ և գեղեցիկ կահավորությամբ, օգտագործվող իրերի բազմազանությամբ: Գավառի պատմա–աշխարհագրական, արհեստավորական և մշակութային կենտ– րոններից էին էրզրում և Արծն քաղաքնե– րը: Հայտնի էր Ս. Աստվածածին կամ Հըն– ձուց վանքը, որը էրզրում քաղաքից գտնը– վում էր 16 կմ հս–արլ., Հինձք գյուղի մոտ; Գմբեթը կարմիր քարով կառուցած լի– նելու համար կոչվել է Կարմիր վանք: Այս վանքը կառուցել է Ներսես Պարթև կա– թողիկոսը: Այն հնում ունեցել է ընդարձակ կալվածներ և մեծ համբավ: Նա եղել է դպրության և ուսումնառության կենտրոն: Այդ վանքում սովորել են Անանիա Շի– րակացին, Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Մագիստրոսը, Արիստակես Լաստիվեր– ցին և ուրիշներ: Կ. գավառի հայաբնակ գյուղերը թալանվել և բնակիչները զոհ– վել են 1894–96-ի համիդյան ջարդերի ժամանակ: էրզրում քաղաքի և գավառի հայությունը բռնությամբ տեղահանվեց 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրա մեծ մասը զոհվեց Կամախի կիրճում: 191^-ին ռուսական զորքերը հայ կամավորների օգնությամբ գրավեցին էրզրում քաղաքը և գավառը: Դրանից հետո Մեծ եղեռնից Փրկված կարնեցի հայերը վերադարձան հայրենի օջախները: Սակայն 1918-ին, երբ երիտթուրքերը նորից գրավեցին Կ., տեղի հայերը հայկ. զորամասերի հետ հեռա– ցան իրենց բնակավայրերից: 1909-ի տվյալներով Կ. գավառում կար 48 հա– յաբնակ գյուղ. Անկառիչ՝ 15 ընտանիք, Աշկալե՝ 34, Արծաթի՝ 30, Արշունի՝ 30, Բլուր՝ 37, Բրթոնք՝ 7, Գեղախոռ՝ 37, Գոմք՝ 45, Դինարգոմ՝ 49, Դվնիկ՝ 80, Երկան մասուր՝ 18, Երկնիստ՝ 9, էպլենդի՝ 28, Ըղտաձոր՝ 50, Թարքունի՝ 75, Թեզե– գյուլ՝ 2, Թեվրիզճիք՝ 3, Թիթկիր՝ 8, Թո– փալ–չավուշ՝ 35, Թուանճ՝ 46, Իլիճե՝ 80, իյաչկավանք՝ 14, Կան՝ 290, Կարա Հա– սան՝ 66, Կայափա՝ 8, Կարարզ՝ 100, Կեզ՝ 130, Կըզլքիլիսե՝ 30, Կրճնկոց՝ 22, Գրիչք՝ 56, Հինձք՝ 20, Ձիթող՝ 216, Ղուճի՝ 6, ճինիս՝ 65, Մեորդյուլյուք՝ 18, Մուտուր– կա՝ 134, Ցոզպեք՝ 6, Նորշեն՝ 22, Շիվւեկ՝ 45, Շխնոց՝ 60, Չիֆթլիք՝ 191, Պատիշեն՝ 34, Սալաձոր՝ 25, Սոյութլու՝ 36, Սոուղ– Ջերմուկ՝ 41, Վերին գյուղ՝ 20, ումուտում՝ 80, Օձնի՝ 150 ընտանիք: Գրկ. Մ ի ր ա խ ո ր յ ա ն Մ., Նկարագրա– կան ուղևորություն ի հայաբնակ գավառս Արե– վելյան Տաճկաստանի, մաս 1–3, ԿՊ, 1884– 1885: և ր ի ց յ ա ն Ա., Ամենայն Հայոց կա– թողիկոսությունը և Կովկասի հայք XIX դա– րում, մաս 1, Թ., 1894: Ա–Դ ո, Վանի, Բիթ– լիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912: Քոս յան Հ., Բարձր Հայք, հ. 1, Վնն., 1925: Չ ա ր ը գ Ղ–, Հուշամատյան Բարձր Հայքի, Կարինապատում, Բեյրութ, 1957: Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե., 1974: CT. Դարբինյան
ԿԱՐԻՆ, քաղաք Արևմտյան Հայաստա– նում, տես Էրզրում:
ԿԱՐԻՆԻ ԺՈՂՈՎ 633, քննարկել է հայերին և հույներին անջրպետող դավանական խնդիր՝ Քրիստոսի երկու բնության բա– ցատրությունը: ժողովին հայ հոգևորա– կաններից մասնակցում էին Եզր կաթո– ղիկոսը, 4 եպիսկոպոս և 3 վարդապետ: Հույն հոգևորականներից բացի, ժողո– վին մասնակցում էր նաև Հերակլիոս կայսրը: Վերջինիս ներկայացրած հավատո գիրը առաջադրում էր նոր դավանանք, այսպես կոչված, «մոնոթելետիզմը» («միա– կամություն»), որի համաձայն Քրիստոսն ուներ մեկ կամք՝ աստվածայինը (որը ներառում էր նաև մարդկային բնությու– նը): Ուսմունքի հեղինակը Ասորիքի պատ– րիարք Սերգիոսն էր (610–638): Կ. ժ–ին մասնակից հայ հոգևորականներն ստիպ– ված (ըստ երևույթին, կայսեր բռնադա– տությամբ) ընդունեցին վերջինիս առա– ջադրած հավատո գիրը և կայսեր ու հույն հոգևորականության հետ հաղորդվեցին Կարինի եկեղեցում: Կայսրն այսպիսով հույս ուներ վերջ տալ միաբնակների և երկաբնակների (քաղկեդոնականների) միջև ընթացող պայքարին, որը խարխլում էր կայսրության հիմքերը: Սակայն հայ հոգևորականության մի փոքր մասի ծի– ՜ սական վաղանցուկ համակերպությունը չէր նշանակում, թե հայ եկեղեցին ընդու– նում էր կայսեր առաջարկը: Գրկ. Օրմանյան Մ„ Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էշ 687–699: Բարթիկյան Հ.Մ., «Narratio de rebus Armeniae* հունա– րեն թարգմանությամբ մեզ հասած մի հայ– քաղկեդոնական սկզբնաղբյուր, «ԲՄ>, Jsfe 6, 1962: Ա. Բ. Կարինյան
ԿԱՐԻՆՅԱՆ (Գաբրիելյան) Արտաշես Բալասիի (ծն. 24.11.1886, Բաքու), սովե– տական կուսակցական ու պետական գոր– ծիչ, գրականագետ, պատմաբան: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956): Սոցիալիստա– կան աշխատանքի հերոս (1976): ՍՄԿԿ