Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


անդամ 1907-ից: 1910-ին ավարտել է Պե– տերբուրգի համալսարանի իրավաբանա– կան ֆակուլտետը: Հեղափոխական, կու– սակցական աշխատանք է տարել Պետրո– գրադում ու Բաքվում: Մասնակցել է 1917-ի Փետրվարյան հեղափոխությանը և սո– ցիալիստական հեղափոխության ոամար մղվող պայքարին: 1918-ին՝ Բաքվի կո– մունայի արդարադատության կոմիսար: Այնուհետև աշխատել է ՄոսկվայոււՐ հայկ. գործերի կոմիսարիատում: 1921-ին՝ ՀԻ»ՍՀ արդարադատության ժողկոմ: 1923–24-ին ՀՒ*ՍՀ Կենտգործկոմի նա– խագահի տեղակալն էր, 1924–28-ին՝ նախագահը: Հետագայում եղել է ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի պատմության ինստ–ի դիրեկտորի տեղակալ, ՀՍՍՀ լուսժողկոմի տեղակալ, ապա աշխատել ՀՍՍՀ ԴԱ Մ. Աբեղյանի անվ. գրականու– թյան և պատմության ինստ–ներում: 1960–63-ին՝ ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադե– միկոս քարտուղար, 1963–65-ին՝ ակա– դեմիայի փոխպրեզիդենտի պաշտոնա– կատար: Եղել է ՍՍՀՄ Մինիստրների խոր– հըրդին առընթեր գրականության և ար– վեստի գծով Լենինյան մրցանակների կոմիտեի անդամ: 1906-ից սկսած Կ. հրա– պարակախոսական հոդվածներով հանդես է եկել բոլշևիկյան «Կայծ», «Պրավդա» («npaB/ia»), «Պուտ պրավդի» («nyTb npaBflw»), «Բակինսկի ռաբոչի» («BaKHH- ckhh pa6oHHH>) պարբերականներում: 1917-ին խմբագրել է Բաքվի սովետի «Տե– ղեկագիր»-^ 1918–19-ին՝ Մոսկվայի «Կո– մունիստ» և «Կարմիր դրոշակ» պարբերա– կանները, 1929–30-ին՝ «Անդրկովկասի ժողովրդական ^տնտեսություն» («HapoAHoe xo3hhctbo 3aicaBKa3bH») ամսագիրը և «Նոր ուղի» հանդեսը: 1906-ին լույս է տե– սել նրա «Գրականություն և կյանք» գըր– քույկը, 1928-ին՝ «Դեմքեր և դեպքեր» աշ– խատությունս: Կ. զբաղվել է XIX դ. 60-ական թթ. հայ գրական–հսաարակա– կան մտքի հետազոտությամբ («Միքայել Նալբանդյանը և XIX դ. 60-ական թթ. ռուս առաջավոր գործիչները», 1949), հայ պար– բերական մամուլի պատմությամբ: Գրա– կանության խնդիրներին են նվիրված «Գրական արձագանքներ» (1955), «Դրա– կան–քննադատական հոդվածներ» (1962), «Հովհաննես Թումանյան» (1971), «Եղիշե Չարենց» (1972) աշխատությունները: Հայ ժողովրդի պատմության նոր ու նորագույն շրջանների և Հայաստանի կոմկուսի պատ– մության հարցերն են քննարկված Կ–ի «Իմ– պերիալիստական պատերազմը և Հա– յաստանը» (1924), «Ստեփան Շահումյան» (1925), «Հեղափոխական և ազգային շար– ժումները Անդրկովկասում 1905-ին» (1927) աշխատություններում: Կ. անդրադարձել է ռուս, և եվրոպական դասական ու ժամա– նակակից գրականությանը, ուսումնասի– րություններ է նվիրել Ա. Չեխովի, Մ. Գոր– կու, Տ. Շևչենկոյի ստեղծագործություննե– րին: Պարգևատրվել է Լենինի և Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշաննե– րով: Երկ. Ակնարկներ հայ պարբերական մա– մուլի պատմության, հ. 1–2, Ե., 1956–60: ժողովուրդների եղբայրության դրոշի ներքո, Ե., 1976: Գրկ. Արտաշես Բալւափի Կարինյան (կեն– սամատենագիտություն), Ե., 1977: Մ. Մեւքոնյան

ԿԱՐԻՆՍԿԻ Միխայիլ Իվանովիչ (1840– 1917), ռուս տրամաբան, մատերիալիստ փիլիսոփա: Սովորել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում: 1869–94-ին փիլիսոփա– յություն է դասավանդել Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում և այլ ուսումնա– կան հաստատություններում: Զբաղվել է իմացաբանության և տրամաբանության հարցերով («Մտահանգումների դասակար– գում», 1880, «Տրամաբանություն», 1884– 1885): Առաջարկել է մտահանգումների ինքնօրինակ դասակարգում: Փիլիսոփա– յության պատմությանը (հատկապես ան– տիկ) նվիրված աշխատությունների («Նոր Փիլիսոփայության պատմության դասա– խոս ություններ», 1884, «Հին փիլիսոփա– յության պատմության դասախոսություն– ներ», 1885) հեղինակ է:

ԿԱՐԻՈԿԻՆԵ&, տես Միէոոզ՝.

ԿԱՐԻՈՊԼԱձՄԱ (< հուն, napuov – կո– րիզ և պչազմա), կարիոլիմֆա, կորիզահյութ, բջջակորիզի պրո– տոպլազմա, որը շրջապատող ցիտոպչազ– Վայից սահմանազատված է կորիզաթա– ղանթով: ԿԱՐԼ (Karl), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր և Շվեդիայի թա– գավորներ: «Հռոմեական սրբազան կ ա յ ս ր ու թ յ ա ն» կայսրեր. Կ. IV (1316–1378), կայսր և գերմ. թագավոր 1347-ից, չեխական թագավոր (Կարել I) 1346-ից: Լյուքսեմբուրգների դի– նաստիայից: Չեխիայում վարել է թագա– վորական իշխանությունն ւսմրապնդելու, չեխ. մագնատների իրավունքները սահ– մանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն: Նրա օրոք մեծացավ Պրագայի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաս– տատվեց արքեպիսկոպոսություն, որը նը– պաստեց Չեխիայի եկեղեցու ինքնուրույ– նության ամրապնդմանը: Կ. IV-ի կայսերա– կան քաղաքականությունը, որը Ոսկե բուլ– լայով (տես Ոսկե բոււչա 1356) ընդլայ– նում էր կուրֆյուրստների արտոնություն– ները, քաղաքականապես ապակենտրո– նացնում էր Գերմանիան: Կ. V (1500–1558), կայսր 1519–56-ին, իսպանական թագավոր 1516–56-ին: Հաբսբուրգների դինաստիայից: Նրա ողջ քաղաքականությունը նպատակամղված էր «համաշխարհային քրիստոնեական միապետություն» ստեղծելու հետադիմա– կան ծրագրի իրականացմանը: Կ. V-ի բացարձակապետական քաղաքականու– թյունը առաջ է բերել ապստամբություն– ներ Իսպանիայում և Նիդերլանդներում: Մղել է բազմաթիվ պատերազմներ Ֆրան– սիայի և Օսմանյան կայսրության դեմ: Գործելով Արմ. Եվրոպայի համար պատ– մականորեն շրջադարձային ժամանակա– շրջանում, Կ. V-ի քաղաքականությունը կրել է հետադիմական բնույթ, ուղղված է եղել քայքայվող ֆեոդալիզմի ու դարն ապ– րած պետ. ձևերն ամրապնդելու նպատա– կին: Կ. VI (1685-1740), կայսր 1711-ից: Իս– պանական գահը ձեռք բերելու անհաջող փորձ է կատարել (տես Իսպանական ժա– ռանգություն), պատերազմ է մղել Օսման– յան կայսրության դեմ և Լեհական ժառան– գության համար: Կ. VI-ի օրոք Հաբսբուրգ– ների միապետության տերիտորիան զգա– լիորեն ընդարձակվել է: Կ. VII Ալբրեխտ (1697–1745), կայսր 1742-ից: 1726–45-ին Բավարիայի կուրֆյուրստ: Կայսերական գահ են բարձ– րացրել Հաբսբուրզների հակառակորդ– ները Ավստրիա կան ժառանգության հա– մար պատերազմի ընթացքում: Շվեդիայի թագավորներից առա– վել հայտնի են. Կ. VIII Կնուասոն Բունդե (1409– 1470), թագավոր 1448–70-ին (ընդմիջում– ներով): Դանիական տիրապետության դեմ 1434–36-ի ժող. ապստամբության ժամա– նակ ընտրվել է շվեդ, պետության տիրա– կալ, իսկ 1436-ից հետո դարձել միակ տի– րակալը: 1448-ին ընտրվել է Շվեդիայի թագավոր: Գահակալման ամբողջ շրջա– նում պատերազմել է Դանիայի Քրիստիան I թագավորի դեմ: Կ. IX (1550–1611), թագավոր 1604-ից: Շվեդա–լեհական ունիայի հաստատումից (1592) հետո ղեկավարել է ժող. լայն զանգ– վածների շարժումը շվեդա–լեհական թա– գավոր Սիգիզմունդի դեմ, որը ձգտում էր Շվեդիայում վերականգնել կաթոլիկու– թյունը: 1595-ին ընտրվել է պետության տիրակալ: 1598-ին ջախջախել է Շվեդիա ավւ դուրս ելած Սիգիզմունդի զորքերը: 1604-ին պաշտոնապես ընտրվել է շվեդ, թագավոր: Ռազմ, օգնության պատրվա– կով ինտերվենցիա է սկսել (1611) Ռուսաս– տանի դեմ: Կ. X Գ ու ս տ ա վ (1622–1660), թա– գավոր 1654-ից: Հենվել է մանր ազնվա– կանության և հարուստ գյուղացիության վրա: Լեհաստանի, Դանիայի, Ռուսաստա– նի դեմ պատերազմների շնորհիվ ընդար– ձակել է շվեդ, տիրույթներն ու ամրապնդել շվեդների տիրապետությունը Բալթիկ ծովի շրջանում: Կ. XI (1655–1697), թագավոր 1660-ից (ինքնուրույն՝ 1672-ից): Կ. X-ի որդին: 1680-ին հարկատու դասերի աջակցու– թյամբ երկրում հաստատել է բացարձա– կապետություն: Կ. XII (1682-1718), թագավոր 1697-ից, զորավար: Հենվելով Շվեդիայի տնտ. և քաղ. հզորության վրա և իր տրամադրու– թյան տակ ունենալով Եվրոպայի լավա– գույն բանակն ու նավատորմը, շարունա– կել է հոր՝ Կ. XI–ի բացարձակապետական– մեծապետական քաղաքականությունը: Շվեդ, բանակը Կ. XII-ի հրամանատարու– թյամբ 1700–21-ի Հյուսիսային պատե– րազմի սկզբում հաղթել է Դանիային և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից (Ռուսաստան, Սաքսոնիա, Լե– հաստան, Դանիա): 1700-ի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուս, զորքե– րը: 1708-ի ամռանը ներխուժել է Ռուսաս– տան: 1709-ի Պոլտավայի ճակատամար– տում պարտություն կրելով ռուս, զորքե– րից, որոնց հրամանատարն էր Պետրոս Մեծը, Կ. XII փախել է Թուրքիա, որտեղ Փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուր– քերին: 1715-ին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու: Սպանվել է նորվ.