գրված է XVIII դ. «դաստիարակչական վեպի» ավանդույթներով: Այնուհետև հրա– տարակվել են Կ–ի «Զելդվիլացիք» (հ. 1 – 2, 1856–74), «0ոթ լեգենդ» (1872), «Ցյուրիխյան նովելներ» (1878), «Ասույթ– ներ» (1881) ժողովածուները, «Մարտին Զալանդեր» (1886) վեպը: Որպես իսկա– կան լուսավորիչ Կ. ձգտել է ընթերցողի մեջ դաստիարակել քաղաքացու և հումա– նիստի գիտակցություն: Գրկ. roTtjbpHfl Kejuiep, EHo6H6jmorpa4>H- necKHH yKa3aTejib, M.( 1965.
ԿԵԼԿԻՏ, գետ Արևմտյան Հայաստանում: Տես Գաղ:
ԿԵԼՀՈՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի համանուն գա– վառի Տատիկ գավառակում: 1909-ին ուներ 184 (27 ընտանիք) հայ բն., որոնք բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ– վել է:
ԿԵԼՌԱՇ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Սասուն գավառի Ծովասար գավառակում: 1909-ին ուներ 87 հայ բնակիչ, որոնք բռնությամբ տեղա– հանվել և գրեթե լրիվ կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:
ԿԵԼՎԻՆ [Ու. Թոմսոնի (Կելվին) անու– նով], թերմոդինամիկական ջերմաստի– ճանի միավոր, հավասար է ջրի եռակի կեաի թերմոդինամիկական ջերմաստի– ճանի 1/273,16 մասին: Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից է: Նշանակվում է K: Մինչև 1968-ը գործածվել է Կելվինի աստիճան (°K) անվանումը: Կ. մեծությամբ հավա– սար է Ցելսիուսի մեկ աստիճանին:
ԿԵԼՎԻՆԻ ՑՈՒՑՆԱԿ, թերմոդինամիկական ջերմասաիճանային ցուցնակ, որի հաշ– վարկման սկիզբ է ընդունված բացարձակ զրո ջերմաստիճանը: Կոչվում է Ու. Թոմ– սոնի (Կելվին) անունով, որն առաջինն է տվել (1848) այդպիսի ցուցնակի կառուց– ման սկզբունքը: Կ. ց–ում ջերմաստիճանի միավորը կեչվինն է:
ԿԵԼՏԱԿԱՆ ԼԵ&ՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ, որի մեջ մտնում են գալլերենը, կելտիբերերե– նը, իռլանդերենը, մեներենը, գաելերենը (շոտլանդերենը), վալլիերենը (կիմրերե– նը), կոռներենը և բրետոներենը: Գալլե– րենը մ. թ. V դ. դուրս է մղվել լատ–ի կող– մից, ավելի վաղ անհետացել է կելտիբե– րերենը (Պիրենեյան թերակղզու արմ. և կենտրոնական մասում): Կոռներենը դուրս է եկել գործածությունից XVIII դ., մեներեն այժմ խոսում է Մեն կղզում ապրող մի քանի մարդ: Կ. լ. սովորաբար բաժանում են 3 ճյուղի՝ մայրցամաքային (գալլերեն, կելտիբե– րերեն), բրիտական (վալլիերեն, կոռնե– րեն, բրետոներեն) և գոյդելական (իռլան– դերեն, գաելերեն, մեներեն): Մայրցամա– քային և բրիտական ճյուղերը պատկա– նում են P խմբին, գոյդելականը՝ Qu խմբին՝ ըստ հնդեվրոպական *qu բաղա– ձայնի արտացոլման: Հին Կ. լ–ին բնորոշ է թեքականությունը, որ մասամբ պահպան– վել է իռլանդերենում: Գալլերենի և կել– տիբերերենի գրավոր հիշատակարանները վկայում են նրանց արխաիկ բնույթը: ժամանակակից Կ. լ–ում տեղի է ունեցել բառավերջի վանկերի կորուստ: Հնչյու– նական համակարգին բնորոշ են ձայնա– վորների և բաղաձայնների Փոխազդեցա– կան հնչյունաՓոխաթյունները: Ուժգնու– թյան շեշտը իռլանդերենում ընկնում է առաջին վանկի, իսկ վալլիերենում՝ նա– խավերջին վանկի վրա: Բայն ունի ներ– մարմնավորող ձևեր: Պարզ նախադասու– թյան շարադասությունը կայուն է: Կ. լ–ում կան առանձնահատկություններ, որոնք զուգահեռներ չունեն մյուս հնդեվրոպա– կան լեզուներում: Դրանք վերագրվում են ոչ հնդեվրոպական ենթաշերտի ազդեցու– թյանը: Նորագույն ուսումնասիրություն– ները ցույց են տալիս, որ Կ. լ–ի շատ առանձնահատկություններ կարող են դիտ– վել որպես հնաբանություններ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն խեթերե– նում, թոխարերենում, լիտվաներենում և մյուս հնդեվրոպական լեզուներում: Գրկ.JIbiohc T., IleflepceH X., KpaT- Kan cpaBHHTenbHan rpaMMaTHKa kcjibtckhx H3biKOB, nep. c aHrji., M., 1954; T հ u r n e- ysen R., A grammar of old, Irish, Dublin, 1946. <>. ԱսմանգոէԱան
ԿԵԼՏԵՐ (հուն. KeXtoi, լատ. Celtae), մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին Հռե– նոսի, Սենի, Լուարի ու վերին Դանուբի ավազաններում բնակվող և լեզվով (տես Կեչաական Լեզուներ) ու մշակույթով ազ– գակից ցեղեր, որոնք, սփռվելով Կենտրո– նական և Արևմտյան Եվրոպայի գրեթե ամբողջ տարածքում, միախառնվեցին տե– ղաբնիկ ցեղերին (իբերներ, թրակիացի– ներ ևն): Հռոմեացիները Կ–ին կոչեցին գալլեր (այստեղից էլ՝ նրանց բնակու– թյան հիմնական տերիտորիայի Գաչիա անունը): Մ. թ. ա. III դ. Փոքր Ասիա թա– փանցած Կ. կոչվեցին կալաթներ: կելտա– կան ցեղերի տնտ. կյանքում մեծ դեր էին խաղում հողագործությունն ու անասնա– պահությունը: Բարձր զարգացման էին հասել արհեստներն ու արվեստները: Մ. թ. ա. I դ. Կ–ին նվաճեցին գերմաններն ու հռոմեացիները: Հռոմ. կայսրության շրջանակներում նրանք արագ հռոմեա– կանացման ենթարկվեցին: Կ. քանդակազարդել ու արծնապատել են մետաղյա իրեր, անտիկ արվեստի ազդեցությամբ պատրաստել մետաղյա և քարե արձաններ: Կառուցել են խոշոր քա– րերից զանգվածեղ պարիսպներով բնա– կավայրեր («օպպիդումներ»), որոնք հե– տագայում վերածվել են քաղաք–ամրոց– ների և առևտր. կենտրոնների: Մ. թ. ա. I դ–ից Կ. օգտագործել են հռոմ. տիպի խեցեղեն, ապակե և բրոնզե իրեր: Զար– դարվեստի և մետաղամշակության կելտա– «Հսկային տապա– լած հեծյալը», խմբաքանդակ, Պորսյո (Վոգեզներ դեպարտամենտ, Ֆրանսիա), բարձ– բութ. 106 սմ, կրաքար (Դալլո– հռոմեական դա– րաշրջան, էպինա– լի թանգարան, Ֆրանսիա) կան ավանդույթները պահպանվել են մ. թ. I հազարամյակի ընթացքում, հատկապես Իռլանդիայում:
ԿԵԿԵԼԻՁԵ Կոռնելի Սամսոնի [18(30).4. 1879, գ. Թոբանիերի (այժմ՝ ՎՍՍՀ Վանիի շրջանում)–7.6.1962, Թբիլիսի], վրացի սովետական բանասեր, գրականագետ, ՎՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1941): ՎՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1943): Շոթա Ռուս– թավելու անվ. վրաց. գրականության ինստ–ի դիրեկտոր (1942–49): Ուսումնա– սիրել և գիտական մեկնաբանություննե– րով լույս է ընծայել վրաց հին ձեռագրերի սակավ մատչելի ֆոնդերը, հրատարակել արժեքավոր բնագրեր, կորած, բայց վրա– ցերենով պահպանված բյուգանդական գրական հուշարձանները: Դրել է «Վրաց հին գրականության պատմություն» (հ. 1 – 2, 1923–1924, 4-րդ հրտ., 1958–60) և «Վրաց հին գրականության պատմության համառոտ դասընթաց»-ը (ռուս., 1939): Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Երկ. օՓօ–ցյօցձօ d30C?o d^a>-gc?o (oob օեՓօծօօյօձՏ, [(0).] 1–13, օ*ձ1945–74; •jaAwgCJOtOb(8)Co6o6, (8). 1, 2, 0)ձ–, I960. 1958. Ու. Կ. Կեկկոնեն Կ ԵԿ ԿՈՆ ԵՆ (kekkonen) Ուրխո Կալեվա (ծն. 1900), Ֆինլանդիայի պետական և քաղաքական գործիչ: Իրավաբանական գիտ. դ–ր, Մոսկվայի համալսարանի պատ– վավոր դ–ր (1958): 1936–46-ին զբաղեց– րել է մինիստրական պաշտոններ, 1946– 1947-ին եղել է պառլամենտի փոխնախա– գահ, 1948–50-ին՝ նախագահ, 1950– 1956-ին (ընդհատումով)՝ պրեմիեր մինիս– տըր, 1956-ից՝ Ֆինլանդական Հանրապե– տության պրեզիդենտ: Ֆինլանդիայի ետ– պատերազմյան խաղաղասիրական արտ. քաղաքականության և ՍՍՀՄ հետ բարե– կամական հարաբերությունների զարգաց– ման նախաձեռնողներից է: Պարգևատըր– վել է Լենինի (1964) և ժողովուրդների բարեկամության (1973) շքանշաններով: Երկ. OlIHJIHHflHH H COBCTCKHH COK)3. Jlօ6– pOCOCeflCTBO, COTpyflHHHeCTBO, B3aHMOnOHHMa- HHe. PeqH. 1967-1972, M., 1973.
ԿԵԿՉԵԵՎ Գրիգոր խաչատուրի (2.4. 1893–5.9.1948, Մոսկվա), հայ սովետա– կան ֆիզիոլոգ, հո՜գեբան, բժիշկ; ՍՍՀՄ ՄԳԱ թղթ–անդամ (1947), ՍՄԿԿ անդամ 1944-ից: Սովորել է Մոսկվայի համալսա– րանի ֆիզիկամաթեմատիկակաև ֆակուլ– տետի բնագիտության բաժնում (1914– 1916), ապա՝ բժշկ. ֆակուլտետում (1916– 1919): Աշխատել է Մոսկվայի հոգենյար– դաբանության ինստ–ում: Կազմակերպել է աշխատանքի ֆիզիոլոգիայի (1933), զգայարանների հոգեբանաֆիզիոլոգիա– յի (1941) լաբորատորիաներ: Դասախոսել է Մոսկվայի բուհերում: Աշխատություն–