Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե 59 անդամության թեկնածու: ՀամԼԿԵՄ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Բ. Պաստու– խովը:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԼԿԵՄ, Հա– յաստանի կոմերիտմիության համագու– մարների միջե ընկած ժամանակաշրջանում կոմերիտմիության բարձրագույն ղեկա– վար մարմին: Ընտրվում է միության հեր– թական համագումարում: Ղեկավարում է քաղաքային և շրջանային կոմերիտական կազմակերպությունների գործունեությու– նը: ՀԿԿ Կենտկոմի ղեկավարությամբ (տես Կենտրոնական կոմիտե ՀԿԿ) իրա– գործում է կազմակերպության ղեկավար կադրերի ընտրությունն ու տեղաբաշխու– մը, բաշխում միության բյուջեն, վերահըս– կում նրա կատարմանը: Ըստ կանոնադրու– թյան, ՀԼԿԵՄ ԿԿ պարբերաբար (երեք ամիսը մեկ) հրավիրում է պլենումներ, ուր քննարկվում են կազմակերպական կարե– վոր հարցեր, ընտրվում ԿԿ–ի բյուրո U քարտուղարություն: Բյուրոն ղեկավարում է ՀԼԿԵՄ աշխատանքները պլենումների միջե ընկած ժամանակաշրջանում, իսկ քարտուղարությունն ընտրվում է ընթա– ցիկ աշխատանքներն ու կադրերի ընտրու– թյան գործը կազմակերպելու և ղեկավա– րելու համար: ՀԼԿԵՄ XXVIII համագումա– րում (1978-ի մարտ) ԿԿ–ի կազմում ընտըր– վել են 133 անդամ և 33 անդամության թեկ– նածու: ՀԼԿԵՄ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Վ. Տուրյանը:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԿԿ, Հայաս– տանի կոմունիստական կուսակցության համագումարների միջե ընկած ժամանա– կամիջոցում կուսակցության բարձրագույն ղեկավար մարմին: Ընտրվում է կուսակ– ցության հերթական համագումարում և հաշվետու է նրան: Ղեկավարում է ՀՍՍՀ քաղաքային և շրջանային կուսակցական կազմակերպությունների գործունեությու– նը, իրագործում ղեկավար կադրերի ընտ– րությունն ու տեղաբաշխումը, ուղղու– թյուն տալիս պետ. և աշխատավորների հասարակական կազմակերպությունների գործունեությանը, հաստատում հանրա– պետական և տեղական թերթերի ու ամսա– գրերի խմբագրությունների կազմերը, բաշ– խում կուսակցական բյուջեի միջոցները: Կուսակցության կանոնադրության համա– ձայն, ԿԿ պարբերաբար (չորս ամիսը մեկ) հրավիրում է պլենումներ (ԿԿ–ի ժողով լրիվ կազմով): Այստեղ քննարկվում են ժ ողտնտեսության, կուսակցական–կազ– մ ակերպչական և գաղափարական հար– ց եր, ընտրվում է ԿԿ–ի բյուրո և քարտու– ղ արություն: ԿԿ–ի բյուրոն ղեկավարում է ՀԿԿ–ի աշխատանքները պլենումների մի ջև ընկած ժամանակամիջոցում, իսկ քարտուղարությունն ընտրվում է ընթացիկ աշխատանքի և կադրերի ընտրության գործը կազմակերպելու ու ղեկավարելու համար: ԿԿ–ին կից վերահսկողության իրավունքով գործում է կուսակցական հանձնաժողով: ՀԿԿ ԿԿ–ի ղեկավարու– թյամբ է աշխատում ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեն: (Տես Կենտրոնական կոմիտե

ՀԼԿԵՄ): ՀԿԿ ԿԿ իր գործունեությունն իրականացնում է բաժինների և ԿԿ–ի մյուս անդամների միջոցով: ՀԿԿ Կենտ– կոմի առաջին քարտուղարներ են եղել՝ Գ. Ափխանյանը (1921), Ս. Լուկաշինը (Սրապիոնյան, 1921–22), Ա. Հովհաննիս– յանը (1922–27), Հ. Հովսեփյանը (1927– 1928), Հ. Կուտանյանը (1928–30), Ա. Խանչյանը (1930–36), Գ. Հարություն– յանը (1937–53), Ս. Թովմասյանը (1953– 1960), Ցա. Զարոբյանը (1960–66), Ա. Քո– չինյանը (1966–74): 1974-ի նոյեմբերից ՀԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է Կ. Դե– միրճյանը:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՄԿԿ, կուսակ– ցության բարձրագույն ղեկավար օրգանը ՍՄԿԿ համագումարների միջե ընկած ժա– մանակամիջոցում: ԿԿ–ի անդամները և անդամության թեկնածուները ընտրվում են համագումարի կողմից: ՍՄԿԿ ԿԿ կու– սակցության քաղ. ղեկավարման օրգանն է, տեսական և գաղափարական կենտրոնը: Իր գործունեության ընթացքում այն հեն– վում է կուսակցության համագումարի որոշումների վրա և հաշվետու է նրան՝ կատարած աշխատանքի համար: ՍՄԿԿ XXIV համագումարի (1971-ի մարտ–ապ– րիլ) հաստատած կանոնադրության մեջ ասվում է, որ ԿԿ ղեկավարում է կուսակ– ցության տեղական կուսակցական օրգան– ների ամբողջ գործունեությունը, իրակա– նացնում ղեկավար կադրերի ընտրությու– նը և տեղաբաշխումը, ուղղություն է տալիս կենտրոնական պետ. և աշխատավորների հասարակական կազմակերպությունների աշխատանքին՝ այնտեղ գործող կուսակ– ցական խմբերի միջոցով, ստեղծում է կու– սակցության օրգաններ, հիմնարկներ, ձեռնարկություններ, ղեկավարում նրանց գործունեությունը, նշանակում է կենտրո– նական թերթերի և հանդեսների խմբա– գրությունները, բաշխում է կուսակցական բյուջեի միջոցները և վերահսկում այն: ԿԿ ներկայացնում է ՍՄԿԿ մյուս կու– սակցությունների հետ ունեցած հարաբե– րություններում: ԿԿ–ի կազմում ընտրվում են ականավոր կուսակցական և պետ. գոր– ծիչներ, տնտ. և վարչական աշխատողներ, ժողովրդական տնտեսության բոլոր ճյու– ղերի առաջավորներ, որոնք տիրապետում են մարքս–լենինյան տեսությանը, ունեն քաղ. աշխատանքի մեծ փորձ, մասսանե– րին ղեկավարելու ունակություն, վայե– լում են կոմունիստների վստահությունը: Լինելով կոլեգիալ ղեկավարման մար– մին՝ ՍՄԿԿ ԿԿ, ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ (համաձայն կուսակցության կանոնադրության), անց է կացնում պլե– նար նիստ: ԿԿ–ի անդամության թեկնա– ծուները պլենումներին ներկա են լինում խորհրդակցական ձայնի իրավունքով: Հա– մագումարից հետո, ԿԿ–ի առաջին պլե– նար նիստում, ընտրում են Սովետական Միության կոմունիստական կուսակցու– թյան Կենտրոնական կոմիտեի գչխավոր քարտուղար, ՍՄԿԿ ԿԿ–ի Քաղբյուրո և քարտուղարություն (տես Քաղբյուրո ՍՄԿԿ ԿԿ և Քարտուղարություն ՍՄԿԿ ԿԿ), (տես նաև Կազմբյուրո ՀամԿ(բ)Կ և Նախագահություն ՍՄԿԿ ԿԿ), որոնք ղե– կավարում են կուսակցությունը՝ ԿԿ–ի պլենումների միջե ընկած ժամանակաշըր– ջանում: ԿԿ–ի պլենումներում քննարկվում են կուսակցության, պետական կյանքի և գործունեության հարցերը, բացահայտ– վում են աշխատանքում տեղ գտած թե– րությունները, նշվում դրանց վերացման ուղիները, մշակվում կոմունիստական շի– նարարության խնդիրների լուծման եղա– նակներն ու մեթոդները: Մինչե 1917-ը, երբ կուսակցությունն աշ– խատում էր անլեգալ պայմաններում, ԿԿ ունեցել է (ընդմիջումներով) Ռուսական բյուրո ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ և Արտասահմանյան բյուրո ՌՍԴԲԿ ԿԿ: ԿԿ–ի անդամներին սիստեմատիկ հավաքելը անհնարին էր և վտանգավոր, այդ պատճառով սովորաբար հարցերը քննարկվում էին ԿԿ–ի ոչ լրիվ կազմի ներկայությամբ, ապա նամակա– գրությամբ հաշվի էին առնվում ԿԿ–ի մյուս անդամների կարծիքները, ընդուն– վում որոշումներ: *ւԿ–ի ժողովներն առա– ջին անգամ «ԿԿ–ի պլենում» կոչելը (մեգ հասած փաստաթղթերով) վերաբերում է 1908-ի օգոստոսին (ժնե): Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո կուսակցության մշտական աճի, գոր– ծունեության մասշտաբների ընդլայնման, առաջադրվող խնդիրների բարդացման հե– տեանքով ԿԿ–ի կազմն ընդլայնվում է: Վ. Ի. Լենինի առաջարկությամբ ՌԿ(բ)Կ XII համագումարը (1923-ի ապրիլ) ավե– լացրեց ԿԿ–ի կազմը (մինչե ԿԿ–ի 40 ան– դամ և 17 անդամության թեկնածու): XV– XVIII համագումարներում (1927-ի դեկ– տեմբեր – 1939-ի մարտ) ԿԿ–ի անդամնե– րի թիվը հասավ 71-ի, անդամության թեկ– նածուներինը՝ 68-ի: XXV համագումարում (1976-ի փետրվար–մարտ) ԿԿ–ի կազմում ընտրվել է 288 անդամ և 139 անդամության թեկնածու: ՍՄԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտու– ղարն է Լ. ի. Բրեժննը:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ, գտնը– վում են ԱՄՆ–ում և Կանադայում: Զբաղեց– նում են Միսսիսիպիի ավազանի արլ. մասը: Գերակշռում են 150–500 մ բարձ– րությունները: Կ. հ–ում են Մեծ լճերը, Վիննիպեգ, Վիննիպեգոսիս, Մանիթոբա և այլ լճեր: ԱՄՆ–ի և Կանադայի գյու– ղատնտ. կարեոր շրջանն է (հացահատիկի մշակություն, անասնապահություն): Կլի– ման չափավոր ցամաքային է: Կան քա– րածխի, բնական գազի, բարիտի բազմա– մետաղային հանքավայրեր:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԱԻՈհձԱԿԱՆ ՎԱՐ–

ՉՈՒԹՅՈՒՆ (ԿՀՎ) (Central Intelligence Agency–CIA), ԱՄՆ–ի արտասահման– յան հետախուզության կենտրոնական ծա– ռայությունը: Մտեղծվել է 1947-ին: Գաղա– փարական ղեկավարն ու դիրեկտորը (1935–61) եղել է Ալլեն Դալեսը: ԿՀՎ–ի (1978-ին ուներ մոտ 10 հզ. աշխատա– կից) միջուկն են կազմում 3 «դիրեկտո– րատները»՝ անալիտիկ–լրատվական, օ– պերատիվ (հետախուզական միջոցառում– ների նախապատրաստում են), գիտա– տեխ. (ռադիոալիքակալում, օդային և տիե– զերական հետախուզություն են): ԿՀՎ իրականացնում է ԱՄՆ–ի միջազգային գոր– ծունեության առավել գաղտնի մասը, ամե– նից առաջ աջակցում հետադիմական ուժերին: ԿՀՎ նախապատրաստել է վարձ– կանների ներխուժումը Կուբա (1961), հակահեղափոխական ելույթներ Հունգա– րիայում (1956), Չեխոսլովակիայում (1968), գաղափարական անհաշտ պայքար է մղում ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ՝ օգտագործելով «Ազատու– թյուն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայան–