Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ


ները, ԱՄՆ–ի լրատվական գործակալու– թյունը (6ՈԻՍԻԱ), հեղաշրջումներ և դա– վադրություններ է կազմակերպում զար– գացող երկրներում (Դվատեմալա, Ին– դոնեզիա, Չիլի են), նախաձեռնում մա– հափորձեր առաջադեմ գործիչների դեմ (Պ. Լումումբա են): ԿՀՎ–ի դիրեկտորին նշանակում է պրեզիդենտը, հաստատում՝ սենատը: Շտաբ–կայանը գտնվում է Լանգ– լիում (Վաշինգտոնի արվարձան):

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱ– ԿԱՐԳ, տես Նյարդային համակարգ:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱ–

ԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Մ և Ն Տ Օ (The Central Treaty Organization), ռազմա՜քաղաքա– կան խմբավորում Մերձավոր և Միջին Արևելքում. ստեղծվել է 1955-ի փետրվա– րին, սկզբնապես կոչվել՝ Բաղդադի ւկակա: Մասնակիցներն են Մեծ Բրիտանիան, Իրանը, Պակիստանը, Թուրքիան, մինչե 1958-ը՝ նաև Իրաքը: ԱՄՆ–ը, թեե իրավա– բանորեն չի մտնում նրա մեջ, իր դիտորդ– ներն ունի հիմնական մարմիններում: Ստեղծելով այդ բլոկը՝ Արեմուտքի իմ– պերիալիստական շրջաններն այն դի– տում էին որպես «կապող օղակ» ՆԱՏՕ–ի ու ՍԵԱՏՕ–ի միջե ե՝ «հուսալի վահան» արմ. մոնոպոլիստների շահերը Մերձա– վոր Արեելքում պաշտպանելու համար: Շտաբ–կայանը գտնվում է Անկարայում: 1979-ի մարտին Իրանը և Պակիստանը հայտարարել են նրա կազմից դուրս գա– լու մասին: Թուրքիան հանդես է եկել

ՍԵՆՏՕ–ն լուծարքի ենթարկելու առաջար– կով:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԱՐ–

ՉՈՒԹՅՈՒՆ (ԿՎՎ) ՍՍՀՄ, միութենա– կան–հանրապետական մարմին, ՍՍՀՄ–ում իրականացնում է սոցիալիստական հաշ– վառման և վիճակագրության կենտրոնաց– ված ղեկավարման գործը: Հիմնադրվել է 1918-ին: 1930–48-ին ենթարկվում էր ՍՍՀՄ Պետպլանին, 1948–78-ը առընթեր xptյ]ւՆ]ւստրՆեր1ւ յսորորդին: Հիս– նական խնդիրներն են՝ պետ. պլանների կատարման ընթացքը, հասարակական ար– տադրության, գիտատեխնիկական առաջ– ընթացի արդյունավետությունը բնորոշող, գիտականորեն հիմնավորված վիճակա– գրական տվյալների ոավաքումը մշակու– մը և կառավարությանը ներկայացնելը, հաշվառման ու վիճակագրության և վի– ճակագրական ցուցանիշների համակարգի կազմակերպումը, վիճակագրական տվյալ– ների վերլուծությունը, պետ. վիճակագրու– թյան ավտոմատացված համակարգի ստեղ– ծումը և արդյունավետ գործունեության ապահովումը, ժողտնտեսության հաշվե– տու և արտադրանքի արտադրության ու բաշխման միջճյուղային հաշվեկշիռների կազմումը, ժողտնտեսության պլանների կատարման ընթացքի, ինչպես նաև վիճա– կագրական այլ նյութերի մասին հաղոր– դումների, այդ թվում «ՍՍՀՄ ժողովրդա– կան տնտեսություն» («HapoflHoe xo3flfi- ctbo CCCP») տարեգրքի հրատարակու– մը, կազմակերպություններում, ձեռնար– կություններում և հիմնարկություններում ԿՎՎ համակարգի կազմակերպման և ղե– կավարման ձեերի ներդրումը: Իր գործու– նեությունը իրականացնում է պետ. վիճա– կագրական տեղական մարմինների՝ միու– թենական հանրապետությունների ԿՎՎ, ինքնավար հանրապետությունների, երկ– րամասերի, մարզերի վիճակագրական վարչությունների, վարչական շրջանների պետ. վիճակագրական տեսչությունների միջոցով: ՍՍՀՄ ԿՎՎ ունի հաշվողական աշխատանքների գլխավոր վարչություն, գլխավոր հաշվողական կենտրոն և հաշ– վողական կենտրոն, հանրապետություն– ները՝ հաշվողական կենտրոն, մարզերը (երկրամասերում, ԻՍՍՀ–ներում)՝ հաշվո– ղական կենտրոն կամ մեքենա–հաշվիչ կայան, շատ շրջաններում ստեղծված են շրջանային մեքենա–հաշվիչ կայաններ կամ հաշվողական կայաններ: ԿՎՎ մշակում է ՍՍՀՄ և արտասահմանյան երկրների վիճակագրական տվյալների համադըր– ման մեթոդոլոգիա, համակարգում և ընդ– հանրացնում սոցիալիստական և կա– պիտալիստական երկրների զարգացման մակարդակը բնորոշող ցուցանիշները, մասնակցում ՏՓԽ–ի վիճակագրական մշտական հանձնաժողովի աշխատանքին, ինչպես նաև ՄԱԿ–ի և նրա ռեգիոնալ կազմակերպությունների վիճակագրու– թյան կազմակերպչական, ծրագրային և մեթոդական հարցերի քննարկմանը: ՀՍՍՀ ԿՎՎ ստեղծվել է 1921-ին: 1922-ին մտել է Անդրֆեդերացիայի ԿՎՎ–ի կազմի, 1936-ին՝ ՍՍՀՄ վիճակագրական մարմին– ների համակարգի մեջ: 1941-ին վերակազ– մավորվել է ՀՍՍՀ վիճակագրական վար– չության (ՍՍՀՄ Պետպլանի ենթակայու– թյամբ), 1960 – 78-ը՝ ՀՍՍՀ Մինիստրնե– րի խորհրդին առընթեր Կենտրոնական վիճակագրական վարչության: Ենթարկ– վում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին և ԿՎՎ–ին: ՀՍՍՀ ԿՎՎ–ի քաղաքային և շրջանային մարմինները կազմում են միասնական կենտրոնացված համակարգ, որի մեջ մտնում են՝ հանրապետական հաշվիչ կենտրոնի գլխավոր վարչությունը, Երեանի քաղաքային հաշվիչ կենտրոնը, Լենինականի ինֆորմացիոն–հաշվիչ կենտ– րոնը, քաղաքային 2 և շրջանային 35 ին– ֆորմացիոն–հաշվիչ կայանները, Երեանի վիճակագրական վարչությունը: Գ. Փահւևանյան

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, լեռնազանգ– վածների համալիր Թուրքիայում, Անատո– լիա ծոցից հյուսիս–արեելք՝ մինչե Պյու– րամոս (Ջեյհան) գետի ակունքները: Տեկ– տոնական բեկվածքով՝ Ծամնդավի (Զա– մանթիի) կիրճով Կ. Տ. բաժանվում է 2 մասի՝ Անտիտավրոսի և Կիլիկյան Տավ– րոսի: Կազմված է պալեոզոյի կրաքարա– թերթաքարային շերտախմբերից՝ ծածկ– ված նեոգենի մերգելա–կրաքարային նստվածքներով: Զարգացած են կարստա– յին երևույթները: Կիլիկյան Տավրոսը զու– գահեռ շղթաների և աաոիճանակերպ սե– ղանաձև զանգվածների համալիր է՝ մաս– նատված Մեդիսիզ, Տարսոս (Թարսուս), Չակիտ, Սարոս (Սեյհան), Պյուրամոս, Դյոքսու գետերի անտեցեդենտ միջանցիկ կիրճերով: Կ. Տ–ի լեռները դժվարամատչելի են, լեռնանցքներից նշանավոր է Կիլիկյան դարպասը (Դրունք Կիլիկիո) կամ Գուկ– լակի կապանը (թուրք.՝ Կյուլեք–Բողազ), որի սակով է անցնում Բաղդադի երկաթու– ղու թունելը: Բարձր գագաթներն են Կալ– դիդաղը (3734 է/), Մեդեդսիզը (3585 մ): Հվ–արլ–ում Կ. Տ. ընդհատվում է Ադանայի իջվածքով, որի շարունակությունն են կազ– մում Մերսինի և Ալեքսանդրետի (Իսկեն– դերուն) ծոցերը: Օգտակար հանածոնե– րից կան բազմամետաղներ, երկաթի, պղնձի երևակումներ, շինանյութեր: Կ. Տ–ի աշխարհագրական դիրքը, լեռնագրու– թյունը պայմանավորում են լեռնային երկ– րի կլիմայական և լանդշաֆտային հակա– դրությունները: Հս–արմ. լանջերն ու նա– խալեռները կրում են Անատոլական ցա– մաքային կլիմայի ազդեցությունը՝ ցուրտ ձմեռ, տաք և չոր ամառ, տարեկան 300– 500 մմ տեղումներ: Նախալեռնային սա– րավանդներում տարածված են գորշլեռ– նային, ցածրադիր, քարքարոտ լանջերում՝ չորտափաստանային լեռնա–շա գանակ ա– գույն, բարձր լանջերում՝ լեռնա–անտա– ռային դարչնագույն հողերը: Լեռների բարձրադիր մասերը ծածկված են կաղնու, հաճարենու, եղևնու, սոճու, մայրու ան– տառներով, ավելի բարձր՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններով: Հվ. և հվ–արլ. լանջերը բնորոշվում են տիպիկ միջերկրածովային կլիմայով (տարեկան տեղումները՝ 1000–2000 մմ և ավելի): Լանջերն ունեն համատարած հարուստ անտառածածկ՝ լիբանանյան մայրի, կի– լիկյան բրգաձև սոճի, ձիթենի, ընկուզենի* նշենի, մակվիս: Հարթավայրերում և սա– րավանդներում կան շաքարեղեգի, բամ– բակենու, փյունիկյան արմավի պլանտա– ցիաներ:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԱՆԳ– ՎԱԾ (Massif Central), միջին բարձրու– թյան լեռնազանգված Ֆրանսիայի հարա– վային և կենտրոնական մասում: Տարա– ծությամբ ու բարձրությամբ (մինչև 1886 մ, Պյուի դե Սանսի լեռ) խոշորագույնն է Արե– մըտյան Եվրոպայում: Ռելիեֆում գերա– կշռում են սարահարթերը: Հիմնականում կազմված է բյուրեղային ապարներից: Կան քարածխի, հազվագյուտ և գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ: Լանջերն անտառապատ են, գագաթներին ալպյան մարգագետիններ ու թփուտներ են:

ԿԵՆՏՐՈՆԱՁԻԳ ԱՐԱԳԱՑՈՒՄ, տես Նոր– մ աչ արագացում:

ԿԵՆՏՐՈՆԱՁԻԳ ՈՒԺ, նյութական կետի վրա ազդող և կետի շարժման արագու– թյանն ուղղահայաց ուժ, որը կետին հա– ղորդում է նորմաչ արագացում: Կ. ու–ի ազդեցությամբ ազատ նյութական կետի շարժումը դառնում է կորագիծ: Կ. ու. ուղղված է հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը, թվապես հավասար է mv2/p, որտեղ m-ը կետի զանգվածն Է, v-ն՝ արագությունը, p-ն՝ հետագծի կորության շառավիղը: Ուղղագիծ շարժման դեպքում Կ. ու. հա– վասար է զրոյի:

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՀԱ–

ՄԱԿԱՐԳ, միմյանց հետ փոխկապված հաշվողական մեքենաների խումբ, որտեղ մեքենաներից մեկը (կոչվում է կենտրո– նական) կառավարում է մյուսների աշխա– տանքը: Հիմնական խնդիրն է ավելացնել հաշվողական միջոցների բեռնվածությու– նը և արագացնել խնդրի լուծումը: Կենտ– րոնական մեքենայի հիմնական ֆունկ– ցիաներն են. լուծվող խնդրի ծրագրի բա–