Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սեմինարներ, սովետականին արտասահ– մանյան ֆիլմերի դիտումներ և այլ միջո– ցառումներ: 1959-ից Կ. մ–յանը կից գոր– ծում է սովետական կինոարվեստի պրո– պագանդայի բյուրո, որը կազմակերպում է դասախոսություններ, ցուցահանդեսներ, թողարկում կինոյի հարցերին վերաբերող գրքեր, բրոշյուրներ: Միության (ՍՄՀՄ Մինիստրների խորհրդի կինեմատոգրա– ֆիայի պետ. կոմիտեի հետ) տպագիր օր– գաններն են՝ «Իսկուսստվո կինո»-ն («Hc- KyCCTBO KHHO») և «ՄովեԱ1Ակի էկրԱ1ն»–Ը («CoBeTCKH# 3Kpam>): 1958-ին ստեղծվել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի աշ– խատողների միության կազմբյուրո՝ Մ. Կևորկովի նախագահությամբ (1962– 1967-ին Կ. մ–յան վարչության առաշին քարտուղար): Առաջին համագումարը տե– ղի է ունեցել 1962-ին, երկրորդը՝ 1971-ին, երրորդը՝ 1976-ին: 1965-ին ՀՄՄՀ–ում հիմնադրվել է Կ. մ., ընդունվել կանո– նադրություն և ծրագիր: Վարչության առաջին քարտուղարներ են եղելՖ.Դով– լաթյանը (1967–69), Լ. Վաղարշյանը (1969–76), 1976-ից Կ. Քալանթարն է: Հայաստանի Կ. մ–յան (ՀՍՄՀ Մինիստր– ների խորհրդի կինեմատոգրաֆիայի պետ. կոմիտեի հետ) տպագիր օրգաններն են «էկրան»-ը և <էՖիչւ1»-ը: Համամիութենա– կան XI կինոփառատոնը անց է կացվել Երևանում, 1978-ին: Կ. Քարսնթար

ԿԻՆԵՍԿՈՊ (< հուն. xCvT)|m – շարժում և aKOJteco – նայել), ը ն դ ու ն ի չ խողովակ հեռուստատեսա– յ ի ն, ընդունվող էլեկտրական ազդա– նշանը պատկերի փոխակերպող էւեկ– արոնաճւսռագայթային խողովակ: Հեռուս– տատեսության մեջ կիրառվում են համե– մատաբար փոքր երկարության և պարզ կառուցվածքի էլեկտրամագնիսական կա– ռավարման էլեկտրոնաճառագայթային խողովակներ: Վերջիններս էլեկտրոնային թաղանթ և էկրան պարունակող վակուու– Տայ}ւՆ սրվակԱէւր էւն, որոնք ունեն նեղ «վիզ» և հատուկ Էկրանով ավարավող կո– նաձև (լայնացող) վերջնամաս: ժամանա– կակից Կ–ի Էկրանն ուղղանկյունաձև Է, ըստ անկյունագծի ճառագայթի թեքման՝ մինչև 110° անկյունով և կարճացված վզով: Էկրանը սրվակի ներսի պատին քսված լյումինաֆորի բարակ շերտ Է, որն ըս– կըսում է լուսարձակել Էլեկտրոնների հար– վածների ազդեցությամբ: Էկրանի առան– ձին տարրերի լուսավորման պայծառու– թյունը կախված է միավոր ժամանակում տարրը ռմբակոծող Էլեկտրոնների թվից, իսկ Էկրանի լուսավորման գույնը՝ լյու– մինաֆորի քիմ. բաղադրությունից: Էկրա– նի միջին պայծառության կախումը կա– ռավարող լարումից Կ–ի հիմնական բնու– թագիրն է և կոչվում է ստատիկ մոդուլյա– ցիոն բնութագիր: Էլեկտրոնային ճառա– գայթի սևեռումն իրականացվում է Էլեկ– տրոնային թնդանոթի և սրվակի նեղ մասի վրա զետեղված սևեռող կոճի միջոցով, իսկ խտությունը կառավարվում է հեռուս– տատեսային լրիվ ազդանշանով: Ընդու– նիչ խողովակի ճառագայթը հաղորդիչ խո– ղովակի «կարդացող» ճառագայթին հա– մաչափ «շոշափում» է կադրը (ռաստրը) կետ առ կետ՝ լուսավորելով այն կառավա– րող ազդանշանին համեմատական պայ– ծառությամբ: ճառագայթի թեքումն ըստ տողերի (տողային փռում) իրագործվում է սրվակի վզին հագցրած համապատաս– խան կոճերով: Էլեկտրոնների հետ կա– թոդից դուրս թռչող բացասական իոններն իրենց մեծ զանգվածի շնորհիվ համարյա չեն թեքվում փռող կոճերի դաշտի կողմից, և, ընկնելով Էկրանի վրա, կենտրոնում առաջացնում են մուգ բիծ: Էլեկտրամագ– նիսական կառավարման Կ–ներում այդ թերությունը վերացվում է իոնային որսիչ– ների կիրառմամբ: Իոնային բծի առաջա– ցումը կանխելու մյուս միջոցը լյումինա– ֆորը ներսից բարակ ալյումինե թաղան– թով պատելն Է: Թաղանթը միաժամանակ գործում է իբրև հայելի՝ մեծացնելով լյու– մինաֆորի լուսատվությունը և պատկերի կոնտրաստությունը: Գրկ. 2K h r a p e b A.A., 3jieKTpoHHaH on- THKa h 3jieKTp0HH0JiyqeBbie npHdopw, M., 1972.

ԿԻՆԵՏԻԿ ԷՆԵՐԳԻԱ, մեխանիկական էներգիայի տեսակ: Նյութական կետի Կ. rov2 Է. որոշվում է ¥կ= –– բանաձևով (m-ը կետի զանգվածն Է, v-ն՝ արագությունը): Նյութական կետերի համակարգի Կ. Է. հավասար է բոլոր կետերի Կ. Է–ների թվա– բանական գումարին: Անշարժ առանցքի շուրջը պտտվող պինդ մարմնի Կ. է. հա– Icoշ վասար է –– (I-ն մարմնի իներցիայի մոմենտն է պտտման առանցքի նկատ– մամբ, co-ն՝ անկյունային արագությունը): Լույսի արագության (c) հետ համեմա– տելի արագությունների դեպքում W= = (m–m0)c2=m0c2 ft- ՜1 , I v ւ–v2/c2tJ որտեղ ա0-ն կետի հանգստի զանգվածն է:

ԿԻՆԵՏԻԿ ՄՈՄԵՆՏ, տես Շարժման քա– նակի մոմենա:

ԿԻՆԵՏԻԿՍ (< հուն, xivntiHos – շարժ– ման մեջ դնող, շարժող), մեխանիկայի հիմ– նական բաժին, միավորում է ղինամիկան (ուսմունք ուժերի ազդեցությամբ մարմին՝ ների շարժման մասին) և սաաաիկան (ուսմունք ուժերի ազդեցությամբ մարմին– ների հավասարակշռության մասին):

ԿԻՆԻԿՆԵՐ (հուն, xuvixoց, <Ki>v6aapYe£- Կինոսարգես՝ բլուր Աթենքում), ցինիկ– ներ (լատ. cynici), այսպես կոչված, սոկ– րատեսյան փիլիսոփայական դպրոց Հին Հունաստանում: Անտիկ պոլիսների ճըգ– նաժամի պայմաններում Կ. (Անտիսթենես, Դիոգենես Մինոպացի, Կրատես) արտա– հայտել են ազատ հույների աղքատ դա– սերի գաղափարախոսությունը: Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնում– ները: Կ. ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունք– ները գործնականում կիրառել են իրենց կյանքում: Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկե– տիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի բնություն, ժխտել են կրոնը, բարոյակա– նությունը, իրավունքը և ընդհանրապես քաղաքակրթությունն ու նրա նշանակու– թյունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույ– նիսկ նվաստացուցիչ վիճակը: Մոցիալ– բարոյական ըմբռնումների և հասարա– կական նորմերի նկատմամբ նրանց ան– տարբերության արտահայտություն են տակառում Դիոգենեսի բնակվելու և Կրա– տեսի՝ ուղղակի հրապարակում ամուսնա– նալու ավանդությունները: Իմացաբանու– թյան մեջ Կ. հարել են սոփեստների սեն– սուալիզմին: Կ–ի ուսմունքը ստոիցիղմի անմիջական հիմքերից է, իսկ նրանց ընդունած ապրե– լակերպի սկզբունքները ազդել են քրիս– տոնեական ասկետականության գաղա– փարախոսության ձևավորման վրա:

ԿԻՆՇԱՍՍ (Kinshasa) (մինչև 1966-ը՝ Լեոպոլդվիլ), Զաիբի Հանրապե– տության մայրաքաղաքը: Երկրի առևտրա– կան, արդ., ֆինանսական, տրանսպորտա– յին և մշակութային կենտրոնն է: Գտնվում է Կոնգո (Զաիր) գետի ձախ ափին: 2,5 մլն բն. (1977): Զարգացած է մշակող ար– դյունաբերությունը (սննդի, տեքստիլ, կաշվի–կոշկեղենի, քիմ. ևն): Ունի Ազգա– յին համալսարան, Ազգային ակադեմիա, ինստ–ներ, միջազգային օդանավակայան: Հիմնադրվել է 1861-ին: ԿԻՆՈ… (< հուն. XLveco– շարժել, շարժ– վել), բարդ բառերի մաս, որը ցույց է տալիս կապը կինեմատոգրաֆիայի հետ (կինոարվեստ, կինոթատրոն ևն):

ԿԻՆՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ընդգըր– կում է կինոպատճենահան և կինոտեխնի– կական արդյունաբերությունը ու կինո– ժապավենների արտադրությունը: t Կ ի– նոպատճենահան արդյունա– բ և ր ու թ յ ու ն ը թողարկում է ֆիլմերի պատճեններ, կինոթատրոններում, սրահ– ներում, հեռուստատեսությամբ և կինոսի– րողների ապարատներով ցուցադրելու հա– մար: Ֆիլմապատճենները տպագրվում են 70, 35, 16 և 8 մմ լայնության կինոժապա– վենների վրա*. Հիմնական սպառողը ՍՍՀՄ կինոցանցն է: Տպաքանակը որոշ– վում է ֆիլմի գաղափարա–գեղարվեստա– կան նշանակությամբ (մինչև 1500 օրինակ): Կինոպատճենահան արդյունաբերությու– նում նեգատիվից ստանում են մի քանի միջանկյալ պոզիտիվներ, ապա դրանցից՝ հակատիպեր (նեգատիվի կրկնօրինակ– ներ), որոնցով էլ իրականացվում է ֆիլ– մապատճենի մասսայական տպագրու– թյունը: Մինչև 1930-ը ֆիլմապատճենը պատրաստվում էր կինոստուդիաների ժա– պավենի մշակման արտադրամասերում, իսկ 1930-ից՝ կինոպատճենահան ձեռնար– կություններում (Լենինէլրադում, Մոսկվա– յում, Կիևում, խարկովում, Նովոսիբիրս– կում, Ռյազանում և այլոէր): «Հայֆիլմ» կինոստուդիան ունի լաբորատորիա, որ– տեղ տպագրվում են հայերեն կրկնօրի– նակված ֆիլմերի պատճենները, հայ վա– վերագրողների, ինչպես նաև «Հայֆիլմ»-ի արտադրանքը: Կինոտեխնիկական արդյու– նաբերությունն արտադրում Է ֆիլմ նկարահանող և կինոպրոյեկցիոն, ձայնագրող, վերարտադրող, տպագրող, լուսավորող Էլեկտրաբաշխիչ ապարատ– ներ և սարքավորում: Հիմնական արտա– դըրողներն են «Էկրան» արտադրական և