&/շ^.Կուսակցության գլխավոր գծի դրոշի ւոակ, Ե., 1930: H36p. CTaTbH h peqH 1912– 1934, M.f 1957; O mojioacmch [C6. BMCTyiuie- hhh, flOKjiaflOB, peqefi], [M.], 1969; O Hapoa- hom npocBemeHHH h BocnHTaHHH, M., 1969, Գրկ.KpacHHKOB C.B., Cepreii Mh- pOHOBHq KnpOB. #CH3Hb H fleHTeJIbHOCTb, M., 1964; Ղարիբշանյան Գ.Բ., Վ. Ի. Լենինը և Անդրկովկասը, մաս 3, Ե., 1975: Գ. Ղարիբշանյան
ԿԻՐՈՎ (մինչև 1934-ը՝ Վյատկա), քա– ղաք, ՌՍՖՍՀ Կիրովի մարզի վարչական կենտրոնը: Երկաթուղային կայարան է, նավահանգիստ Վյատկայի աւիին: 390 հզ. բն. (1979): Զարգացած է մեքենաշինությու– նը, մետաղամշակումը, քիմ. արդյունաբե– րությունը: Ունի մանկավարժական, գյու– ղատնտ., պոլիտեխնիկական ինստ–ներ, հայրենագիտական և գեղարվեստական թանգարաններ, դրամատիկական, տիկ– նիկային, պատանի հանդիսատեսի թատ– րոններ, հեռուստակենտրոն: Առաշին ան– գամ հիշատակվել է Իղինով անվամբ, 1457-ին:
ԿԻՐՈՎ (մինչև 1938-ը՝ Նիկոլա եկա), գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրշանում, շրշկենտրոնից 3 կմ հարավ– արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է Կիրով անասնապահությամբ, կարտոֆիլի և կե– րային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվեւ է 1840-ին:
ԿԻՐՈՎ (ն. Դ_աււադ<շ.լաղ, Բերդաճոր), գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շուշիի շրշանում, շրշկենտրոնից 32 կմ հա– րավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղ– վում է անասնաբուծությամբ և դաշտավա– րությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Կ–ում պահպանվել է եկեղեցի (XII դ.):
ԿԻՐՈՎԱԲԱԴ (պարսկ՝. աբադ–քաղաք, մինչև 1804-ը և 1918–35-ը՝ Գանձակ 1804–1918-ին՝ Ելիզավետպոլ, 1935-ին վերանվանվել է ի պատիվ Մ. Մ. Կիրովի,), քաղաք Ադրբեշանական ՍՍՀ–ում, Փոքր Կովկասի հյուսիս–արևելյան ստորոտհ մոտ, Գյանշաչայ գետի ափին: Երկաթու– ղային կայարան է, ավտոճանապարհների հանգույց, 232 հզ. բն. (1979): Սոցիալիս– տական շինարարության տարիներին Կ. դարձել է Ադրբ. ՍՍՀ–ի արդ. և մշակու– թային խոշոր կենտրոն (երկրորդը Բաք– վից հետո): Զարգացած է թեթև, սննդի և ծանր արդյունաբերությունը: Ունի գյուղատնտ. և մանկավարժական ինստ–ներ, Ադրբեշանական պոլիտեխնի– կական ինստ–ի մասնաճյուղ, հայրենա– գիտական թանգարան, դրամատիկական թատրոն, հեռուստակենտրոն: Կ–ում հրատարակվել են «Հայկական աշխարհ» (1874–75), «Քայլեր» (1917), Կքւոու1հ անվան պողոտան Կիրովաբադի գոր– գերի կոմբինատում «Մեր ձայնը» (1918), «Երիտասարդ բոլ– շևիկ» (1932–35), «Բերքի համար» (1933– 1940), «Կոմունիստ» (1940–1953), «Լենին– յան ուղիով» (1962–65) հայերեն պարբե– րականները: 1935-ից լույս էtտեսնում «Բանվորական Կիրովաբադ» երկօրյան (հաշորդել է «Հարված», 1931–33-ին, «խորհրդային Գյանշա», 1933–35-ին, թեր– թերին): Կ–ի տարածքում (Գանձակ) հայտնաբեր– վել են ամրոցի պարիսպների, աշտարակ– ների, կամուրջների (XII–XIII դդ. սկիզբ) ավերակներ: Հին Գանձակից հս– արլ. Գյոյ–Իմամ (կամ Իմամզադե, XIV– XVII դդ.) պաշտամունքային համալիրն է: Կ–ում պահպանվել են Զունա մզկիթը (1606, ճարտ. Բահադդին), գմբեթավոր բնակելի աներ (XVII– XVIII դդ.): Սովե– տական շրշանում են կառուցվել՝ տեքստիլ կոմբինատի (ճարտ. Վ. Սարկիսով), ձեթի գործարանի (ճարտ. Գ. Տեր–Միքելով), մանկավարժական ինստ–ի (1940, ճարտ– ներ՝ Մ. Դադաշև, Մ. Հուսեյնով), Լենինի անվ. հրապարակի վարչական շենքը (1961, ճարտ–ներ՝ է. Իսմայլով, Ֆ. Լեոն– տևա), հանրախանութի (1967) շենքերը: Կ–ում են Նիզամու հուշարձանը (1946, քանդակագործ՝ Ֆ. Աբդուռահմանով, ճարտ–ներ՝ Մ. Դադաշև, Մ. Հուսեյնով) և դամբարանը (1947, ճարտ–ներ՝ Ա. Մարկի– սով. Ի. Վախուտին): Տեսարան Կիրո– վաբադի հայկա– կան թատրոնի Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի ներկայա– ցումից (1939), ռե– ժիսոր՝ Լ. Աբրա– համյան
ԿԻՐՈՎԱԲԱԴԻ ՀԱՏԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, կազմակերպվել է Կիրովաբադում, 1935-ին: Հայերեն լեզվով ներկայացում– ներ Կիրովաբադում տրվել են XIX դ. 70-ական թթ.: 1882-ից տեղացի թատե– րասերների հետ հանդես են եկել Ս. և Ա. Սաֆրազյանները, Դ. Տեր–Դավթյանը, Հ. Աբելյւսնը, Սիրանույշը, Հ. և Ա. Ոս– կանյանները, Գ. Ավետյանը և ուրիշներ: Կ. հ. թ. գործել է Ջ. Զաբարլու անվ. ադրբ. թատրոնի հետ նույն, իսկ 1941-ից՝ առան– ձին շենքում: Թատրոնի գլխավոր ռեժիսոր– ներն են եղել Կ. Ալվարյանը (1935–36), Ա. Ալայանը (1936–46), Լ. Աբրահամյանը (1946–49), նկարիչը՝ Բ. էֆենդիևը: Բեմա– դրվել են՝ Գ. Սունդուկյանի «Պեպո», Ա. Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի հա– մար», Ա. Դուլակյանի «Արշալույսին», վ. Աղասյանի «Փոթորկված անտառ», Ջ. Զաբարլու «Սևիլ», Ս. Վուրղունի «Վա– գիֆ», Ա. Պուշկինի «ժլատ ասպետը», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», Ֆ. Շիլլե– րի «Ավազակներ», Ա. Կոռնեյչուկի «Պլա– տոն Կրեչետ» և այլ պիեսներ: Դերասան– ներից էին՝ Լ. Աբրահամյանը, Ա. Ալայա– նը, Լ. Աղաբաբյանը, Հ. Բաբաշանյանը, Պ. Բաղյանը, Գ. Թավրիզյանը, Ս. Պիճիկ– յանը, Ա. Փչեմյանը և ուրիշներ: Թատրոնը փակվել է 1949-ին: Բ.Հովակիմյան
ԿԻՐՈՎԱԿԱՆ (մինչև 1935-ը՝ Ղարաքիլի– սա), քաղաք Հայկական ՍՍՀ–ում: Ընդհանուր տեղեկություններ: Քաղաքային բնակավայր է 1924-ից, հան– րապետական ենթակայության քաղաք՝ 1952-ից: Հեռավորությունը Երևանից ավ– տոխճուղով 1ձ5կմ է, երկաթուղով՝ 224կմ: 146 հզ. բն.(1979), 1886-ին՝ 2686, 1893-ին՝ 3083, 1913-ին՝ 7263, 1926-ին՝ 8041, 1939-ին՝ 17805, 1959-ին՝ 49450, 1970-ին՝ 106.691: Բնակչության թվով, արդյունաբե– րության համախառն արտադրանքի ծավա– լով, մշակութային և գիտական նշանակու– թյամբ ՀՍՍՀ երրորդ քաղաքն է: Գտնվում Հ Հայկական ՍՍՀ հս. մասում, Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում: Ծովի մակերևույթից բարձր է 1350 մ: Քաղաքի միջով են հոսում Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը: Փամբակի լեռնաշըղ– թայի լանջն անտառապատ է: Կ. ունի մեղմ, բարեխառն կլիմա: Ձմեռը համեմա– տաբար տաք է՝ կայուն ձյունածածկով: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,2°Շ է, հուլիսինը՝ 19,7°C: Նվազագույն ջեր– մաստիճանը –32qC է, առավելագույնը՝ 36°C: Տարեկան տեղումները 608 մմ են: Հարմար աշխարհագրական դիրքը, մեղմ կլիման, արևոտ, տաք, անհողմ եղանակ– ները, հանքային աղբյուրների առատու– թյունը Կ–ի համար ստեղծել են բարենը– պաստ առողջարանային պայմաններ: Կ. է կոչվել ի պատիվ Ս. Մ. Կիրովի: Պատմական ակնարկ: Կ. և նրա շրջա– կայքը հարուստ են հնագիտական հու– շարձաններով: Վաղ բրոնզեդարյան մշա– կույթի հետքեր են հայտնաբերվել քաղա– քի երկրագիտական թանգարանի բակում (սև փայլով, փոսիկազարդ խեցեղեն և բրոնզե դաշույն), պեղումներ են կատար– վել քիմ. կոմբինատի շրջակայքում, եռան– կյունաձև հրվանդանի գագաթին և տաս