ԳԱ անդամ (1874), Պետերբուրգի ԴԱ թղթ. անդամ (1862): Ավարտել է Քյոնիգսբերգի համաւսարանը (1846): Բրեսլաուի (1850) և Հայդելբերգի (1854) համալսարանների պրոֆեսոր: 1875-ից գլխավորել է Բեռլինի համալսարանի մաթ. ֆիզիկայի ամբիոնը: Աշխատանքները վերաբերում են օպտիկա– յին, էլեկտրադինամիկային, մեխանիկա– յին: 1847-ին լուծել է ճյուղավորված էւեկ– տրական շղթաներում հոսանքների բաշխ– ման խնդիրը (տես Կիրխհոֆի կանոններ): Կ. ևՌ. Վ. Րունզենը հիմք են դրել սպեկտ– րային վերլուծությանը (1859), որի մի– ջոցով հայտնաբերեւ են ցեզիումը (1860) և ռուբիդիումը (1861): 1858-ին տվել է քիմ. ռեակցիայի ջերմային էֆեկտի մե– ծության ջերմաստիճանից կախման հավա– սարում (Կիրխհոֆի հավաս ա– ր ու մ): 1859-ին Կ. ձևակերպել է ջեր– մային ճառագայթման հիմն, օրենքներից մեկը (տես Կիրխհոֆի ճառագայթման օրենք) և ֆիզիկա ներմուծել բացարձակ սև մարմին հասկացությունը: 1860-ին ճշգրիտ բացատրել է Արեգակի սպեկտ– րում մութ շերտերի (ֆրաունհոֆերյան գծեր) առաջացման պատճառը և ենթա– դրություններ արել Արեգակի մթնոլորտի քիմ. բաղադրության մասին:
ԿԻՐՒՀՈՖԻ ԿԱՆՈՆՆԵՐ, առնչություններ են սահմանում հաստատուն կամ քվազի– հաստատուն հոսանքի ճյուղավորված էլեկտրական շղթայի հոսանքների և լա– րումների համար: Ձևակերպել է Դ. Ռ. Կիրխհոֆր (1847): Կիրխհոֆի առա– ջին կանոնը, որ բխում է լիցքի պահպանման օրենքից, հետևյալն է. հա– ղորդալարերի ճյուղավորման ցանկացած կետում (հանգույցում) հավաքվող հո– սանքների ուժերի (Ik) հանրահաշվական գումարը հավասար է զրոյի, այսինքն՝ ւ J] Ik= 0 (1-ը տվյալ հանգույցում հա– k = l վաքվող հոսանքների թիվն է. ընդ որում, հանգույց մտնող հոսանքը համարվում է դրական, հանգույցից դուրս եկոդը՝ բա– ցասական): Կիրխհոֆի երկրորդ կանոնի համաձայն, հաղորդիչների բարդ ցանցում կամայականորեն առանձ– նացված ցանկացած փակ կոնտուրի բոլոր տեղամասերի լարման անկումների (IkRk) հանրահաշվական գումարը հավասար է Ջ.Դե Կիրիկո. «Իտալիայի հրապարա– կը» (1912, Ջեզիի հավաքածու, Միլան) այդ կոնաուրի էլշուների (gk) հանրահաշ– m վական գումարին, այսինքն՝ lkRk = k=l m = ^ (m-ը փակ կոնտուրի տեղամա– k=i սերի թիվն է, lk-ն k-րդ տեղամասի հոսանքի ուժն է, Rk-ն՝ դիմադրությունը): Կ. կ. թայլ են տալիս հաշվարկել էյեկտրա– կան բարդ շղթաները, եթե հայտնի են բոլոր տեղամասերի էլշուները և դիմա– դրությունները:
ԿԻՐԻՀՈՖԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕՐԵՆՔ, ջերմային ճառագայթման հիմնական օրենքներից, որի համաձայն մարմնի առաքման և Կւանման ունակությունների հարաբերությունը կախված չէ մարմնի բնույթից, այլ միայն v հաճախականու– թյան և T ջերմաստիճանի ունիվերսալ ֆունկցիա է. [E(v, T)/A(v, T)]=E0(v, T): 1859-ին սահմանել է Դ. Ռ. Կիրխհոֆը՝ թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի հիման վրա: E(v, TV-ն մարմնի առաքման ունակությունն է, այսինքն՝ 1 սմ2 մակե– րեսիս 1 վրկ–ամ առաքված էներգիան: A(v, ՞Օ–ն կլանման ունակությունն է, այ– սինքն՝ հաճախականությունների տվյալ միջակայքում մարմնի վրա ընկնող լրիվ էներգիայի այն մասը, որ մնում է մարմնի ներսում և վերածվում ջերմության: A(v, 1>ն չափազուրկ մեծություն է. այն պետք է տարբերել կքանման գործակցից, որի չափայնությունը սմ՜1 է: Մարմինը կարող է ունենալ կլանման փոքր գործա– կից, սակայն զգալի չափերի դեպքում՝ կլանման մեծ ունակություն: E0(v, T) ունի– վերսալ ֆունկցիան բացարձակ սն մարմ– նի առաքման ունակությունն է: Ըստ Կ. ճ. օ–ի՝ այն մարմինը, որը տվյալ ջեր– մաստիճանում ուժեղ կլանում է, պետք է նաև ինտենսիվ ճառագայթի: 5. ՝Հովակիմյան
ԿԻՐԿՈՎ. Վասիլ (1870–1931), բուլղար դերասան: 1892-ից աշխատել է «Արցունք և ծիծաղ» թատրոնում (Սոֆիա, 1904-ից՝ ժող. թատրոն): Բուլղարիայի առաջին պրոֆեսիոնալ դերասաններից և ազգա– յին թատրոնի ռոմանտիկական ուղղու– թյան նշանավոր ներկայացուցիչ: Մեծ ող– բերգականությամբ է կատարել Համլետի (Շեքսպիրի «Համլետ»), Ֆերդինանդի (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Նեխլյու– դովի («Հարություն», ըստ Լ. Տոլստոյի) դերերը: ԿԻՐՃ, նեղ ու խոր հովիտ: Առաջանում է կարծր արմատական ապարների մեջ՝ գետի ջրերի քայքայիչ ազդեցության հե– տևանքով: Կ–ի խորությունը գերազանցում է լայնությանը, լանջերը լինում են ուղղորդ, հունը լայնանում է աստիճանաբար: Հա– ճախ ունենում է տեկտոնական ծագում:
ԿԻՐՈՎ (կուսակցական ծածկանունը, իս– կական ազգանունը՝ Կոստրիկով) Սերգեյ Միրոնովիչ [15(27).3.1886, Ուր– ժում (այժմ՝ Կիրովի մարզում)–1.12.1934, Լենինգրադ], կոմունիստական կուսակ– ցության և սովետական պետության գոր– Ս. Մ. Կիրով ծիչ: Կոմունիստական կուսակցության ան– դամ 1904-ից: Ավարտել է Կազանի մե– խանիկ ական–տեխ. ուսումնարանը (1904): 1905-ին ընտրվել է ՌՄԴԲԿ Տոմսկի կոմի– տեի անդամ: Հեղափոխական գործունեու– թյան համար քանիցս ձերբակալվել է: 1908-ին տեղափոխվել է Իրկուտսկ, վե– րականգնել ոստիկանության կողմից ջախ– ջախված տեղի կուսակցական կազմա– կերպությունը: Խուսափելով հետապնդում– ներից, 1909-ի մայիսին անցել է Վլադիկավ– կազ (այժմ՝ Օրջոնիկիձե), ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը, աշխատել «Թերեք» («TepeK») թերթում, ուր տպագրել է մի շարք հոդվածներ «Ս. Կիրով» ստորագրությամբ, այդ թվում՝ ի պաշտպանություն թուրք, զավթիչնե– րից հալածված հայ ժողովրդի: 1917-ից գլխավորել է Հյուսիսային Կովկասի բոլ– շևիկյան քաղ. աշխատանքը, կազմակեր– պել սովետական իշխանության համար Թերեքի աշխատավորների պայքարը: 1919-ի փետրվարին նշանակվել է Աստ– րախանի երկրամասի ժամանակավոր ՌՀԿ նախագահ, նույն թվականի մա– յիս–հուլիսին՝ 11-րդ բանակի, կարմիր բանակի Հարավային խմբավորման ՌՀԽ–ների անդամ: Դ. Կ. Օրջոնիկիձեի հետ ղեկավարել է 11-րդ բանակի հար– ձակումը Հյուսիսային Կովկասում: 1920-ին նշանակվել է ՌՍՖՍՀ լիազոր ներկայա– ցուցիչ մենշևիկյան Վրաստանում, այս շրջանում Կ. մեծ օգնություն է ցույց տվել Վրաստանի և Հայաստանի աշխատավո– րությանը՝ մենշևիկների և դաշնակների լծից ազատագրման գործում: 1920-ին ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյու– րոյի անդամ, 1921-ին՝ ՌԿ(բ)Կ ԿԿ անդա– մության թեկնածու, 1923-ին՝ անդամ: 1921–26-ին եղել է Ադրբեջանի կոմկու– սի ԿԿ քարտուղար: Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և ղեկավարներից է: 1926-ի փետրվարից՝ ՀամԿ(բ)Կ Լենինգրա– դի նահանգկոմի և ՀամԿ(բ)Կ ԿԿ Հյուսիս– Արևմտյան բյուրոյի առաջին քարտուղար, ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու: Կ. վճռականորեն պայքարել է տրոցկիստական–զինովևական և այլ օպո– զիցիոն խմբերի դեմ: 1930-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1934-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ՍՍՀՄ ԿԴԿ նախագահության ան– դամ: Կ. սերտ կապեր է պահպանել Հա– յաստանի կառավարության ղեկավարների հետ, օգնել նրանց լուծելու հանրապետու– թյան առջև կանգնած խնդիրները: 1934-ին սպանվել է կոմունիստական կուսակցու– թյան թշնամու ձեռքով, Սմոլնիում: Պար– գևատրվել է Լենինի շքանշանով: Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ: