(նաև Զ. Բ. Պիրանեզիի ճարտ. օֆորտ– ների ազդեցության ներքո) ուշ Կ–ի կամ ամպիրի մեկնակետը հանդիսացան: Կ–ի գեղանկարչության ասպարեզում հեղա– փոխական ուղղության խոշորագույն ներ– կայացուցիչը ժ. Լ. Դավիդն էր: Ուշ Կ–ի գեղանկարչությունը, բացառությամբ որոշ խոշոր վարպետների (ժ. էնգր) ստեղծա– գործության, վերածվում է պաշտոնական– ջատազովական կամ սենտիմենտալ–էրո– տիկ սալոնային ուղղության: XVIII դ.– XIX դ. սկզբին Կ–ի միջազգային կենտրոնը դառնում է Հռոմը, ուր ստեղծագործում էին գերմանացի գեղանկարիչ Ա. Ռ. Մենգ– սը, քանդակագործներ՝ իտալացի Ա. Կանովան, դանիացի Բ. Տորվալդսենը, ավստրիացի բնանկարիչ 0ո. Ա. Կոխը: Նույն ժամանակաշրջանի գերմանական Կ–ի ճարտ–յանը բնորոշ է Ֆ. Վ. էրդմ– անսղորֆի, Կ. Դ. Լանգհանսի, Դ. ժիլլիի, Ֆ. ժիլլիի կառույցների խիստ և ռացիո– նալ ոճը: Գերմանական ուշ Կ–ի բարձրա– կետը եղավ Կ. Ֆ. Տինկելի ստեղծագոր– ծությունը, որի ճարտ. ձևերի խստա– շունչ մոնումենտալությունը օրգանապես կապված էր ֆունկցիոնալ նոր լուծում– ների որոնումների հետ: Լ. ֆոն Կլենցեի և Ֆ. Գերտների կառույցներում իշխում էր չոր արխեոլոգիզմը: Հայեցողական տրա– մադրությամբ ներթափանցված կերպար– վեստում աչքի են ընկնում Ա. և վ. Տիշբայն– ների ստեղծած դիմապատկերները, Ա. Ցա. Կարստենսի դիցաբանական և այլաբա– նական կարտոնները, 0ո. Գ. Շադովի, Ցո. Հ. Դաննեկերի, Կ. Դ. Ռաուխի պլաս– տիկան, կահույքագործ Դ. Ռյոնտգենի գործերը: XVIII դ.–XIX դ. սկզբի անգլիա– կան ճարտ–յան մեջ սկզբում գերակշռողը պալլադիականությունն էր, սերտորեն կապված պարտեզային շինարարության ծաղկմանը (ճարտ–ներ՝ Ու. Քենտ, Զ. Փեյն, Ու. Չեյմբերս): Դեկորատիվ հարդարան–, քի նրբագեղությամբ են աչքի ընկնում սդաս էյղբայրնՇրի կառույցները: XIX դ. սկզբին ճարւո–յան մեջ դրսևորվում են ամպիրի գծերը (հատկապես Զ. Սոունի ստեղծագործության մեջ): Անգլիական Կ–ի գւխավոր նվաճումներն են բնակելի մի– ջավայրի ձևավորման կուլտուրան, քա– ղաքաշինական համարձակ մտահղացում– ները, որոնք մասամբ կանխորոշել են քաղաք–այգու գաղափարը (ճարտ–ներ՝ Ջ. Վուդ, Զ. Վուդ Կրտսեր, Ջ. Նեշ): Կ–ի առավել հետևողական ներկայացուցիչ– ներից են գծանկարիչ–պատկերազարդող ու քանդակագործ Ջ. Ֆլաքսմենը և դեկո– րատիվ–կիրառական արվեստի վարպետ– ները (Ջ. Ուեջվուդ, նաև Դերբիլ): XVIII դ. – XIX դ. սկզբին Կ. զարգացել է նաև Իտալիայում (ճարտ.1 Զ. Պիեր– մարինի), Իսպանիայում (ճարտ.՝ դե Iv. Վիլյանուևա), Արևելյան Եվրոպայի և Ականդինավիայի երկրներում, ԱՄՆ–ում (ճարտ–ներ՝ Տ. Ջեֆերսոն, Զ. Հոբան, գե– ղանկարիչներ՝ Բ. Ուեստ, Զ. Մ. Կոպլի): Ռուսաստանում Կ. սկզբնավորվել է XVIII դ. կեսին՝ իշխող ոճի վերածվելով XVIII դ. վերջին –XIX դ. առաջին քա– ռորդին: Ռուսական ամպիրի ժամանա– կաշրջանում (XIX դ. 1-ին քառորդ) մեծ չափերի է հասել քաղաքաշինությունը, Պետերբուրգում, Մոսկվայում և այլուր մշակվել են 400-ից ավելի քաղաքների կանոնավոր հատակագծեր, գրեթե բոլոր տիպի կառոււյցների օրինակելի նախա– գծեր: Վեհաշուք անսամբլների և առանձին կառույցներ են ստեղծել Պետերբուրգում Ա. Ն. Վորոնիխինը, Ա. Դ. Զախարովը, ժ. Թոմա դը Թոմոնը, Կ. Ի. Ռոսսին, Վ. Պ. Ատասովը, Մոսկվայում՝ Դ. Ի. Զիլյար– դին, Օ. Ի. Բովեն, Ա. Գ. Գրիգորևը: Կեր– պարվեստում ռուս. Կ–ի զարգացումը կապված էր Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի (հիմն. 1757) գործունեու– թյան հետ: Քանդակը ներկայանում է մոնումենտալ–դեկորատիվ պլաստիկա– յով (հաճախ համադրված ճարտ–յան հետ), հաստոցային կոմպոզիցիաներով, մա– հարձաններով, մեդալագործության ու կիրառական արվեստի գործերով ևն: Գե– ղանկարչության մեջ նշանավոր էին Ա. Պ. Լոսենկոն, Ա. Ի. Իվանովը, Ա. Ա. Իվա– նովը (պատմ. ժանր), Դ. Գ. Լևիցկին, Վ. Լ. Բորովիկովսկին (դիմանկար), Ֆ. Մ. Մատվեևը (բնանկար), Ֆ. Ի. Շուբինը (դիմաքանդակ):tXIX դ. 1-ին քառորդի վերջին Կ. ամենուրեք կորցրել է առաջա– տար դերը՝ վերածվելով մի քանի կեղծ պատմական ուղղությունների: Կ–ի դեմ պայքարել են սկզբում ոոմանաիզմի գա– ղափարախոսները, այնուհետև՝ ոեաչիզմի ներկայացուցիչները: Պատկերազարդումը տես 432 –433-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIV: Գրկ. Ա բ և ղ յ ա ն Մ., Երկ., հ. 4, Ե., 1970: Հայ նոր գրականության պատմություն, հ. 1,Ե., 1962: Նազարյան Շ., Պետրոս Ղափանցի, Ե., 1969: Թադեոսյան Մ., Հայկական կլասիցիզմի տեսությունը, Ե., 1977: Բ ո ւ ա լո Ն., Քերթողական արվեստ, Ե., 1979: 0 6- JIOMHeBCKHiitG>PaHi;y3CKHHtKJiaCCH- mH3M, M., 1968; PeHeccaHc, Eapoiaco, Knac- chu;h3M. IlpodjieMa cTHjreii b 3anaflHoeBponeii- ckom HCKyccTBe 15–17 bckob, M., 1968; Cep- MaH H., PyccKHii KJiaccHn;H3M, M., 1973; Bceo6maa hctophh HcicyccTB, t. 4–5, M., 1963 – 64; Bcco^inaa ircTopn>i apXHTeKTypjbi, t. 7, M., 1969; Hautecoeur L., L’his– toire de 1‘architecture classique en France, v. 1-7, P., 1943-57.
ԿԼԱՎԴԻՈՍ Տիբերիոս Կլավդիոս Ներոն Գերմանիկոս (Tiberius Claudius Nero Germanicus, մ. թ. ա. 10–մ. թ. 54), հռո– մեական կայսր 41-ից: Նրա օրոք ընդլայն– վել են կայսրության սահմանները, հռոմ. քաղաքացիության իրավունք է շնորհվել նահանգների բնակիչներին: Հռոմի նա– հանգ են դարձել Մավրիտանիան (40– 45-ի ընթացքում), Լիդիան և Պամփիլիան (43), Բրիտանիան (43), Թրակիան (46): Գրել է երկու աշխատություն էտրուսկների և կարթագենցիների պատմության վերա– բերյալ, որոնք մեզ չեն հասել: Կ–ի պատվերով Պլինիոս Ավագը հետա– զոտել է Մեծ Հայքի տարածքը և կազմել քարտեզ, որից հետագայում օգտվել է Կլավդիոս Պտղոմեոսը: Կ. 43-ին կալան– քից ազատել է Կալիգուլայի բանտարկած վրաց Փարսման թագավորի եղբայր Միհր– դատին, զորքով ուղարկել Հայաստան, որը պարթևների հետ նոր պատերազմի պատճառ է հանդիսացել:
ԿԼԱՎԵՍԻՆ (ֆրանս. clavecin, < ուշ լատ. clavicymbalum, < լատ. clavis – բանալի և cymbalum – ցիմբալ), ստեղնա–լարա– յին կսմիթավոր երաժշտական գործիք: Դաշնամուրի նախատիպերից է: Հայտնի է XVI դարից, ծագել է պսալտերիումից (սաղմոսարան): Մտեղները սեղմելիս լա– րերը կսմիթահարվում են թռչունի փետուր– ներից պատրաստված ձողիկներով (հե– տագայում՝ կաշվե կնտնտոցով): Ձայնը գեղեցիկ է, բայց սակավ երգային: Ակըզ– բում ունեցել է քառանկյան, XVII դ.՝ եռանկյան տեսք: Ձայնածավալը 4–5 օկ– տավա է: Գոյություն ունեն մի քանի տա– րատեսակներ (այդ թվում՝ կլավիցիտե– րիում, որն ունի ուղղաձիգ իրան): Կլա– վեսինային երաժշտության նշանավոր հե– ղինակներն են Դ. Ակարլատին, ժ. Ֆ. Ռամոն, Ֆ. Կուպերենը և ուրիշներ: Գրկ. ,£[ p y c k h h M.C., KnaBHpHaa My- 3biKa, JI., 1960.
ԿԼՍԼՎԻխՈ Ռույ Գոնցալեց դի [Clavijo Ruy Gonzalez (ծն. թ. անհտ.–1412)], իս– պանացի դիվանագետ, ուղեգրող: 1403– 1406-ին եղել է Լենկթեւ/ուրի ifnrn Կաս– տիլիայի թագավոր Հենրի 111-ի առաքած պատվիրակության կազմում: Պատվիրա– կության ցամաքային ուղին անցել է Հա– յաստանով (մեկնում՝ Տրապիզոն–Երզըն– կա–Կարին–Ալաշկերտ–Բայազետ –Մա– կու–խոյ, վերադարձ՝ խոյ–Ալաշկերտ– Անի–Կարս–Կարին–Թորթում – Տրապի– զոն): Անցած բնակավայրերի և դրանց բնակիչների վերաբերյալ Կ. գրառումներ է արել, պահել է ճամփորդական օրագիր, որի հիման վրա հետագայում կազմել է ուղեգրություն [ձեռագրերը պահվում են Ազգային գրադարանում (Մադրիդ) և Բրի– տանական թանգարանում (Լոնդոն)]: Այն արժեքավոր տեղեկություններ է պարու– նակում Հայաստանի և արլ. մի շարք երկրների տնտ. ու քաղ. իրավիճակի մասին: Առաջին անգամ հրատարակվել է 1582-ին, Աևիլիայում, հետագայում վերա– հրատարակվել և թարգմանվել է այլ լե– զուներով: Հայերեն թարգմանված են Հայաստանին վերաբերող առանձին գլուխներ ու հատվածներ: Գրկ. Հակոբյան Հ. Հ., Ուղեգրություն– ներ, հ. 1, Ե., 1932: IT օ ji h e b k t o b M.A., EBponeficKHe nyTemecTBeHHHKH XIII–XVIII bb. no KaBKa3y, Tih^-tihc, 1935. Վ. Գրիգորյան
ԿԼԱՎԻԿՈՐԴ (ուշ լատ. clavichordium, < լատ. clavis – բանալի և հուն. %օթՑղ –