Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնարական երևակայության նրբությունը և սրամտությունը հակադրել է բուրժուական իրականության պրոզաիկ գորշությանը: Իր ստեղծած մի շարք ֆիլմերի սցենարիստն է:

Գրկ. Б р а г и н с к и й А. В., Рене Клер М., 1963.

ԿԼԵՐՈՆ (Clairon, իսկական անունը և ազգանունը՝ Կլեր Ժոզեֆ Իպոյիտ Լերիս դե Լատյուդ, Leris La Tude, 1723, Կոնդե–1803, Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի: 1737-43-ին հանդես է եկել Ռուանի, Լիլի այլ քաղաքների թատերախմբերում: 1743-66-ին եղել է «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի դերասանուհի: Լուսավորական կլասիցիզմի խոշոր ներկայացուցիչ Կ․ աշխատել է Վոլտերի ղեկավարությամ հռչակվել է Էլեկտրա, Իդամե, Ամենաիդա Վոլտերի «Օրեսա», «Չինացի որբը», «Տանկրեդ») ողբերգական դերերի կատարումով: Պայքարել է արիստոկրատական թատրոնի սեթևեթության դեմ, ձգտել կերպարի հոգեբանական անհատականացման, բարենորոգել ողբերգական դեկլամացիան, բեմական հանդերձանք ներմուծել պատմական և ազգագրական մանրամասներ: Կ–ի սովեստը վերլուծել և բարձր է գնահատել Դ. Դիդրոն «Պարադոքս դերասանի մասին» գրքում:

ԿԼԻՄԱ (հուն . CLIMA բառացի՝ թեքություն, ենթադրվում է երկրի մակերևույթի թեքությունը արեգի ճառագայթների նկատմամբ), երկրագնդի որևէ վայրին հատուկ եղանակների բազմամյա ռեժիմը՝ նրա բոյոր վիճակները, որքան էլ այն հազվադեպ լինի: Տասնամյակների ընթացքում եղանակի նորմալ սեզոնային հերթափոխի հետ նկատի են առնվում նաև առանձին տարիների հնարավոր շեղումների հետևանքով դիտվող անոմալիաները (երաշտ, անձրևային պերիոդներ, ցրտեցումներ ևն):

XX դ․ 2-րդ կեսից Կ. հասկացությունը տարածվեց նաև մթնոլորտի վերին շերտերի վրա (աերոկլիմա): Կ. բնութագրելու համար անհրաժեշտ է օդերևութաբանական դիտումների բազմամյա շարք (բարեխառն գոտում 25-50 տարուց ոչ պակաս, արևադարձային գոտում հնարավոր է պակաս): Օվկիանոսների կլիման բնութագրվում է կղզիների օդերևութաբանական կայաններից և նավերից ստացվող տեղեկություններով: Կ. բնութագրվում է օդերևութաբանական հիմնական տարրերի՝ մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի և խոնավության, քամիների ուղղության և արագության, ամպամածության, մթնոլորտային տեղումների, ձնածածկույթի, ևայլքի բազմամյա դիտումների արդյունքների մշակման տվյալներով: Հաշվի առնում նաև հողի և ջրավազաններվեն շերտերի ջերմաստիճանը, գոլորշիացումը, ինչպես նաև մթնոլորտային զանազան երևույթներ՝ ամպրոպ, մառախուղ, ձնաբուք, և երկրի մակերևույթին առաջացող հիդրոմետեորներ՝ եղյամ, ցող, ճենճառ, մերկասառույց ևն:

XX դ․ 2-րդ կեսից Կ–ի ցուցանիշների թվին է դասվում նաև երկրի մակերևույթի ջերմային հաշվեկշռի տարրերը՝ արեգակի գումարային ճառագայթումը, ճառագայթային հաշվեկշիռը, գործող մակերևույթի և մթնոլորտի միջև տեղի ունեցող ջերմափոխանակության մեծությունները, գոլորշիացման վրա ծախսվող ջերմությունը:

Օդերևութաբանական տարրերի բազմամյա միջին արժեքները (տարեկան, սեզոնային, ամսական, օր), նրանց գումարները, կրկնությունները կոչվում են կլիմայական նորմաներ, առանձին տարիների, ամիսների, օրերի համապատասխան մեծությունները՝ նորմայից շեղումներ: Կ. բնութագրվում է նաև կոմպլեքս ցուցանիշներով՝ մի տարրերի ֆունկցիաների, զանազան գործակիցների, ինդեքսների (օրինակ, ցամաքայնության, չորայնության, խոնավության ևն) օգնությամբ:

Կ. առաջացնող գործոնները երկուսն են՝ ա. աստղաբաշխական (երկրի գնդաձևությունը, պտույտն արեգակի շուրջը, առանցքի թեքություն խավարածրի հարթության նկատմամբ, երկրի պտույտի շեղող ազդեցությունը ջրօդի շարժման վրա (Կորիոլիսի ուժը), բ. ֆիզիկաաշխարհագրական (ցամաքի և ջրի տեղաբաշխումը, լեռնաշղթաների դիրքադրությունը, ռելիեֆը, ապարների և բուսական ծածկույթի բնույթը): Երկիր հասնող արեգակնային էներգիայի և գործող շերտի փոխներգործության հետևանքով առաջանում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը՝ դառնալով առաջացնող հիմնական գործոններից մեկը պայմանավորում է ջերմության ու խոնավության հորիզոնական և ուղղաձիգ վերաբաշխումը: Կ. ձևավավորող ավելի փոքր կարգի գործոններից են ծովային հոսանքները, ձնածածկույթը, սառցադաշտերը և հողաբուսական ծածկույթը, որոնք պայմանավորում են գործող շերտի ալբեդոն, ջերմունակությունը, ջերմահաղորդականությունը, ջրաթափանցիկությունը, գոլորշունակությունը ևն։ Կ-ի փոփոխությունները ժամանակի տարածության մեջ կախված են կլիմա առաջացնող գործոնների բնույթից: Առանձնացնում են մեզոկլիմա, միկրոկլիմա ինչպես նաև հողի Կ., բույսերի Կ., քաղաքային Կ. հասկացությունները:

Կ. առաջացնող հիմնական գործոնները պայմանավորում են համամոլորակային երկրաֆիզիկական պրոցեսները՝ ջերմաշրջանառությունը և խոնավաշրջանառությունը: Ջերմաշրջանառությունը կազմված է արեգակից ստացվող ռադիացիայի մթնոլորտի և երկրի գործող շերտի կողմից կլանվող ու ջերմության վերածվող մասից, մակերևույթի և մթնոլորտի միջև տեղի ունեցող երկարալիք ճառագայթումից, ջերմահաղորդականությունից, ջրի ֆազային փոխարկումների հետ կապված ջերմափոխանակությունից, օդային և ջրային հոսանքների միջոցով ջերմության տեղափոխություններից, տիեզերական տարածություն արձակվող ճառագայթումից: Խոնավաշրջանառությունը բաղկացած է ցամաքից և ջրավազաններից կատարվող գոլորշիացումից (նաև տրանսպիրացիայից), ջրային գոլորշիների հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժից, մառախուղ և ամպ առաջացնող պրոցեսներից: Տեղական շրջանառությունները (բրիզները, լեռնահովտային քամիները) պայմանավորում են օդային զանգվածների տեղաշարժերը սահմանափակ տարածքում:

Երկրագնդի Կ-ի բազմազանության պատճառով անհրաժեշտություն է առաջանում դրանք խմբավորել և դասակարգել: Ըստ կլիմայական առանձնահատկությունների Կ-ի մասնատման համար օգտագործում են նրա հիմնական տարրերի (օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղումներ ևն) արժեքները: Այդ մեծությունների որոշակի արժեքներն ընդունվում են որպես տարբեր կլիմաների սահմանային մեծություններ, իսկ նույնագծերը՝ կլիմայական սահմաններ: Կ–ի տիպականացման համար օգտագործվել են նաև լեռնագրությունը, հողաբուսական զոնաների սահմանները, լանդշֆտային զոնաները ևն: Լայն տարածում ունի Վ. Կեպպենի դասակարգումը, որի համար օգտագործվել են բուսական զոնաների սահմանները և իզոթերմերը: Վերջին տասնամյակներում առաջարկվել են մի շարք գենետիկական դասակարգում ճառագայթային հաշվեկշռի, մթնոլոտային պրոցեսների տիպերի և այլ սկզբունքների հիման վրա: Դրանցից լայն տարածում է ստացել Բ. Պ. Ալիսովի սխեման: Կ–ի տիպերի տարածական տեղաբաշխման իմացությունը կարևոր նշանակություն ունի հասարակության տնտ. գործունեության համար:

Երկրակեղևի նստվածքային շերտախմբում մնացած բուսական և կենդանական բրածո մնացորդների և ապարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրի կլիման տարբեր դարաշրջաններում զգալի փոփոխությունների է ենթարկվել: Այդ փոխոխություններն ունեն ռիթմիկ և պատահական բնույթ: Քարտեզները տես 6-րդ հատորում, 16-17 էջերի միջև՝ ներդիրում:

Գրկ. տես Կլիմայագիտութուն հոդվածի գրականությունը:

Ա. Բաղդասարյան

ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, կլիմայական գործոնների օգտագործումը բուժման և կանխարգելման նպատակով: Արտաքին միջավայրի օդերևութաբանական պայմանների և տեղանքի կլիմայի առանձնահատկությունները օգտագործվում են բժշկ. կլիմատոլոգիայի, ախտաբանական ֆիզիոլոգիայի և կլինիկայի տվյալների հիման վրա: Կ–յան ժամանակ կարևոր նշանակություն ունեն տեղանքի դիրքը, բարձրությունը ծովի մակերևույթից, օդի