Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կարմիր դրոշի 3 (մեկը՝ ՀՍՍՀ) և Լենինի շքանշաններով: Գ. Մանուկյան

ԿԼԻՊԵՐ (< անգլ. clipper կամ հոլանդե– րեն klipper), ծովային արագընթաց առա– գաստանավ: Ունի ձգված ձև, 3–4 կայմ և զարգացած առագաստային համակարգ: Օգտագործվել է մինչև XIX դ. վերջը՝ հիմ– նականում ուղևորներ և թանկարժեք բեռ– ներ (թեյ, համեմունք ևն) փոխադրելու համար:

ԿԼԻՍՌԵՆԵՍ (KXeiadevns, ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. VI դարի օրենսդիր Աթենքում: Գլխավորել է Պիսիստրատյան– ների բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ. թ. ա. 510-ին տապալել այն: Մ. թ. ա. 509-ից անց– կացրել է դեմոկրատական բարեփոխում– ներ, որոնք վերացրել են տոհմային կար– գի վերշին մնացորդներն Աթենքում: Տոհ– մային 4 ֆիւայի փոխարեն ստեղծել է 10 նոր ֆիլա՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհ– մական ավագանու ազդեցությունը: Վարչ., տնտ., պաշտամունքային և քաղ. սկզբնա– կան միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները: Ստեղծվել է 10 ստրատեգոսից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը: Դեմո– կրատիայի հակառակորդների և բռնա– պետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է օստրակիս– մոս: Կ–ի բարեփոխումներն ամրապնդել են աթենական դեմոսի հաղթանակը տոհ– մական արիստոկրատիայի նկատմամբ: Գրկ . 3 e ji b h h K. K., Bopt6a iiojihth- qecKHx rpymmpOBOK b Atthkc b VI b. flo h. a.-, M., 1964.

ԿԼԻՍՏՐՈՆ [<հուն. xXi3£to – ալեբախու– թյուն և (էւեկ)ւոքւոս], գերբարձր հաճա– խականության է չեկ արավակ ուումային սարք, որում էլեկտրոնների հաստատուն հոսքի փոխակերպումը փոփոխականի ըստ խտության կատարվում է գերբարձր հաճախականությունների ծավալային ռե– զոնատորի էլեկտրական դաշտի միջոցով էլեկտրոնների արագությունների նախնա– կան մոդուլացմամբ և գերբարձր հաճա– խականությունների դաշտից ազատ դրեյֆի տարածությունում թանձրուկների տեսքով էլեկտրոնների հետագա խմբավորմամբ: Լինում են բացվածքով և անդրադարձիչ: Բացվածքով Կ–ում էլեկտրոնները հաջորդաբար թռչում են ծավալային ռե– զոնատորների (մուտքի և ելքի) բացակնե– րով (նկ.): Մուտքի ռեզոնատորում կա– տարվում է էլեկտրոնների արագություն– ների մոդուլացում: Ելքի ռեզոնատորում գերբարձր հաճախականությունների էլեկ– տրական դաշտի հետ փոխազդեցության հետևանքով էլեկտրոնների մեծ մասն ար– գելակվում է, և դրանց կինետիկ էներգիայի մի մասը փոխակերպվում է գերբարձր հաճախականությունների տատանումնե– րի էներգիայի: Անդրադարձիչ Կ–ում էլեկտրոնների հոսքն անցնելով ծավալային ռեզոնատորի բացակով, մո– դուլացվում է գերբարձր հաճախականու– թյունների էլեկտրական դաշտով, այնու– հետև ընկնում անդրադարձիկի արգելա– կող դաշտը, ետ մղվում այդ դաշտի կող– մից և կրկին անցնում ծավալային ռեզո– նատորի բացակով հակառակ ուղղու– Բացվածքով կ լ ի ս ա ր ո ն ն և ր ի կոնստրուկցիայի սխեմա– ներ. ա– ուժեղացուցչային, բ–գեներա– տորային, /. կաթոդ, 2. կիզակետող գլան, 3. էլեկտրոնային հոսք, 4. մուտքի ծավալա.- յին ռեզոնատոր, 5. գերբարձր հաճախակա– նությունների էներգիայի մուտքի անցք, 6. ծավալային ռեզոնատորի բացակ, 7. դրեյֆի տարածություն, 8. ելքի ծավալային ռեզոնա– տոր, 9. գերբարձր հաճախականությունների էներգիայի ելքի անցք, 10. էլեկտրոնային հոսքը ընդունող կոլեկտոր, 11. միջանկյալ ծավալային ռեզոնատորներ, 12. հաստատուն անոդային լարման աղբյուր, 13. կաթոդը տաքացնելու լարման աղբյուր, 14. առաջին ծավալային ռեզոնատոր, 15. կապի ճեղք, որի միջով գերբարձր հաճախականության էներգիայի մի մասը երկրորդ ռեզոնատորից անցնում է առաջինին, 16. երկրորդ ծավա– լային ռեզծնատոր թյամբ՝ իր կինետիկ էներգիայի մի մասը տալով գերբարձր հաճախականություն– ների էլեկտրական դաշտին:

ԿԼԻՎԱԺ (< անգլ. cleavage – ճեղքում), ապարների ճեղքումը նուրբ շերտիկների: Դիտվում է երկրակեղևի շերտերի գծա– յին ծալքերի տէճրածման մարգերում: Կ. առանձնապես լավ է արտահայտվում կա– վային թերթաքարերում, որտեղ շերտիկ– ների հաստությունը կարող է հասնել մմ–ի մասերի: Ավելի հաստ ու կոպիտ շերտիկ– ներ առաջանում են ավազաքարերում և կրաքարերում: Կ–ի առաջացման պայման– ները լրիվ պարզաբանված չեն: Երբեմն ոչ ճիշտ Կ. են անվանում ապարների ամեն տեսակ ճեղքվածքները: ԿԼՏԱ&Ս՚Ա, գետ ՌՍՖՍՀՄոսկվայի և Վլա– դիմիրի մարզերում, Օկայի ձախ վտակն Է: Երկարությունը 686 կմ, է ավազանը՝ Հ2500 կմ2: Ակիզբ է առնում Մոսկովյան բարձրությունից և հոսում Մեշչյորայի դաշտավայրով: Սառցակալում է նոյեմ– բերին, սառցազերծվում՝ ապրիլին: Վտակ– ներն են՝ Ուչա, Կիրժաչ, Սուդոգդա ևն: Օգտագործվում է ջրամատակարարման համար: Վերին հոսանքը կարգավորվում է Կլյազմայի, Ակուլովսկի, Պեստովսկի ջրամբարներով: Վերին հոսանքում սնում է Մոսկվայի անվ. ջրանցքը: Նավարկելի է գետաբերանից 120 կմ և Կլյազմայի ջրամբարի շրջանում: Կ–ի ափերին են Շչյոլկովո, Էոսինո–Պետրովսկի, Նոգինսկ, Պավլովսկի Պոսադ, Օրեխովո–Զուևո, Վլադիմիր և այլ քաղաքներ:

ԿԼՅՈՒԻՏԷՆՍ (Cluytens) Անդրե (1905– 1967), ֆրանսիացի դիրիժոր (ծագումով յփլգիացի): 1921-ին ավարտել է Անտվեր– պենի կոնսերվատորիայի դաշնամուրի, 1922-ին՝ հարմոնիայի դասարանները: 1943-ից Փարիզի կոնսերվատորիայի Հա– մերգների ընկերության (1949-ից՝ վիցե– պրեզիդենա) և ազգային ռադիոյի ու հե– ռուստատեսության սիմֆոնիկ նվագա– խմբի դիրիժորն Էր: 1947-ից՝ «Օպերա կո– միկ» թատրոնի, 1960-ից՝ նաև Բելգիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ղեկա– վարը: 50-ական թթ., մշտական հյուրա– խաղերի ընթացքում այցելել է ՍՍՀՄ (առաջին անգամ՝ 1959-ին): Պարգևատըր– վել է Պատվո լեգեոնի շքանշանով:

ԿԼՅՈՒՉԵՎՍԿԱ6Ա ՍՈՊԿԱ, գործող հրա– բուխ Կամչատկայում: Առավել բարձր (4750 մ) և ամենաակտիվ հրաբուխն Է Եվրասիայում: Կազմված է բազալտային, մասամբ՝ անդեզիտային լավաներից, վե– րին մասում՝ փուխր նյութերից: 270 տա– րում տեղի է ունեցել ավելի քան 50 յււժեղ ժայթքում: Կ. Ս–ի գագաթին կան սառ– ցադաշտեր, ստորոտին՝ Կլյուչի ավանում, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի հրաբխա– գիտության ինստ–ի հրաբխագիտական կայանը: ԿԼՏՈհՉԵՎՍԿԻ Վասիլի Օսիպովիչ (1841 – 1911), ռուս պատմաբան:՝Մոսկվայի հա– մաւսարանի պրոֆեսոր (1882-ից), Պե– տերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1900-ից): Զբաղվել է ռուս, պատմության հարցերով՝ հնագույն ժամանակներից մինչև XIX դ.: Գրել է «Հին Ռուսիայի բոյարական դու– ման» (1882), «ճորտատիրական իրավուն– քի ծագումը Ռուսաստանում» (1885), «Եկա– տերինա II կայսրուհին. 1796–1896» (1896), «Պետրոս Մեծը իր աշխատակիցնե– րի շրջանում» (1901) ևն աշխատություններ: Կ–ու մեթոդոլոգիայի և պատմության ըմ– բըռնման հիմքում ընկած են պոզիտիվիս– տական հայացքներ: Կ. ձգտել է հասարա– կության պատմ. զարգացումը դիտել սո– ցիալ–տնտ. տեսանկյունից, սակայն հան– գել է իդեալիստական եզրակացություննե– րի: Նա չէր ընդունում սոցիալ–տնտ. ֆոր– մացիաների հաջորդականությունը, մաս– նավորապես ֆեոդալիզմի առկայությունը Ռուսաստանում: Կ–ու քաղ. հայացքները զարգացել են բուրժուալիբերալ ուղղու– թյամբ՝ աստիճանաբար մոտենալով կա– դետների կուսակցության աջ թևի դիրքե– րին: Կ. երբեք հանդես չի եկել բուրժուա– կալվածատիրական հասարակարգի հիմ– քերի դեմ, իսկ XIX դ. վերջից պաշտպանել է միապետությունը: Երկ.Օօդ.> T. 1–8, M., 1956–59; IlHCbMa. /^HeBHHKH. AcbopIiaiMM H MblCJIH O6 HCTOPHH, M,, 1968. Գրկ. H e q k h h a M.B., BacHjmii Ocnno- bhh IOno*ieBCKHH, M., 1974.

ԿԼՈԱԿԱՎՈՐՆԵՐ, տես Միանցքանինեբ:

ԿԼՈԴԵԼ (Claudel) Պոլ Լուի Շառլ Մարի (1868–1955), ֆրանսիացի գրող և դիվա– նագետ: Ֆրանս, ակադեմիայի անդամ (1946): Եղել է Ֆրանսիայի դեսպանը ճա– պոնիայում (1921–26), ԱՄՆ–ում (1927– 1933) և Բելգիայում (1933–35): Հանդես է եկել որպես դրամատուրգ («Ոսկի գլուխ», 1890, «Բաժանում հարավային արևի տակ», 1906, եռերգություն՝ «Պատանդը», 1911, «Չոր հաց», 1918, «Ստորացված հայրը», 1920), բանաստեղծ («Արևելքի ճանաչու– մը», 1900, «Հինգ մեծ ներբող», 1910, «Զինվորական պոեմներ», 1922), արվես– տաբան («Բանաստեղծական արվեստը», 1907) և արձակագիր («Կերպարներն ու առակները», 1936): Կրոնական երկերում