նյութերի, էներգիայի և ինֆորմացիայի յուրատիպ փոխանակությունը: Բացառիկ բարդության ու նրա գոյության ձեերի խիստ բազմազանության պատճառով դեռ– ևս չի հաջողվել տալ Կ–ի համապարփակ սահմանումը: Ֆ. էնգելսի հայտնի սուբս– տրատային սահմանումը, ըստ որի «Կյան– քը սպիտակուցային մարմինների գոյա– եղանակն է, որի էական մոմենտն է հան– դիսանում ն յ ու թերի մշտական փոխանակ ու թյ ու նը նրանց շրջապատող արտաքին աշ– խարհի հետ…» («Բնության դիալեկտի– կա», 1969, էջ 314), ճշգրտվում և լրացվում է: Կենսապրոցեսներում, սպիտակուցա– յին նյութերի հետ միասին (տես Սպիտա– կուցներ), վճռորոշ դեր են խաղում նաև նուկլեինաթթուները (ԴՆԹ, ՌՆԹ), ֆոս– ֆորային և այլ միացությունները: Արդի առավել ուշագրավ կոնցեպցիա– յի համաձայն, Կ. նյութական (սուբստրա– տային), էներգետիկական և ինֆորմացիոն պրոցեսների առանձնահատուկ միասնու– թյուն է: Շրջապատող միջավայրի հետ նյու– թափոխանակությունը, օրգ. կառուցվածք– ների դիսիմիլյացիան ու ասիմիլյացիան կենդանի գոյացությունների գոյության ան– հրաժեշտ պայմանն են: Կենդանի համա– կարգը նյութափոխանակության միջոցով անընդհատ նորոգում է սեփական նյու– թական սուբստրատը, շրջապատի հետ և իր ներսում իրականացնում է նյութերի և էներգիայի հաջորդական փոխակերպում– ները: Կենսահամակարգերում էներգետի– կական պրոցեսների բնութագրման և ուսումնասիրման համար կարևոր էր էնտ– րոպիայի հասկացության տարածումը կեն– սահամակարգերի նկատմամբ: Մոլեկուլա– յին կենսաբանությունը բացահայտել է նաև կենդանի օրգանիզմներում ինֆորմա– ցիոն պրոցեսների բնույթն ու առանձնա– հատկությունները: Կ–ի գոյության կարե– վորագույն պայմանը ժաոանգականու– ■jajriAiiti է, pbAi ււյՆ. ւ»^ւո–վ1ՈՆք ՛է փոփոխա– կանությամբ: ժառանգական գեների միա– ցությունը՝ գենոտիպը, գենետիկական ին– ֆորմացիա է կրում օրգանիզմի տեսակա– յին և անհատական բոլոր առանձնահատ– կությունների վերաբերյալ: Անհատական զարգացման էությունը, բեղմնավորված ձվաբջջից մինչև հասուն օրգանիզմ, գենե– տիկական ծրագրավորման իրացման մեջ է: Սակայն նուկլեինաթթուների մեջ գրանց– ված ինֆորմացիան կարող է ենթարկվել մուտացիաների, որոնք ժառանգաբար փո– խանցվում են հաջորդ սերունդներին: Կ. գոյություն ունի առանձին կենդանի (միաբջիջ և բազմաբջիջ) անհատների ձևով, որոնցից յուրաքանչյուրն անցնում է անհատական զարգացման շրջան: Կեն– դանի անհատները միմյանց և շրջապատող անկենդան աշխարհի հետ կազմում են ավելի բարդ համակարգեր, վերջին հաշ– վով՝ երկրի վրա կյանքի միասնական հա– մակարգը (կենսազանգվածը), որը զար– գացել է պարզագույն ձևերից մինչև մարդը: Կենդանի բնության զարգացման գիտ. բացատրությունը տրվել է Դարվինի Էվո– չյուցիոն ուսմունքում: Դիալեկտիկա–մա– տերիալիստական մեթոդաբանությունը, քննադաւոելով կյանքի ըմբռնման մասին վիտալիզմի և մեխանիցիզմի տեսակետ– ները, գտնում է, որ Կ–ի հիմքում ընկած են ֆիզիկական և քիմ. պրոցեսներ, որոնք սակայն հանդես են գալիս վերառված և կենսապրոցեսներին ենթակա ձևով: Մո– լեկուլային կենսաբանության զարգա– ցումը, որն օգտագործում է ֆիզիկայի և քիմիայի մեթոդները, հաստատում է դիա– լեկտիկա–մատերիալիստական մեթոդա– բանության ճշմարտությունը: Առաջադըր– վում են վարկածներ, որոնք աստիճանա– բար մոտենում են երկրի վրա կյանքի առաջացման (տես Կյանքի ծագումը) պրոբ– լեմի լուծմանը: Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտի– կա, Ե., 1969: Ն ու յն ի, Անտի–Դյուրինգ, Ե., 1967: Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմ– պիրիոկրիտիցիզմ, Երկ., հ. 14: B օ ji ն k e h- ա t e h h M. B., MojieKyjiw h 3kh3HI>, M., 1965; BepHaji Աա., B03HHKH0BeHHe 3kh3hh, nep. c aHrji., M., 1969; ա p e h h r e p 3., Mto TaKoe 3KH3Hb, nep. c amvi., 2 H3fl., M., 1972; OnapHH A. H., MaTepmi–►5KH3Hb–► –>HHTejieKT, M., 1977. Ն. Ավագյան
ԿՏԱՆՔ ԵՎ ԱՐՎԵՍՏ», գրական–գեղար– վեստական պատկերազարդ տարեգիրք, 1936-ից՝ ամսագիր: Լույս է տեսել 1931– 1940-ին, Փարիզում: խմբագիր–հրատարա– կիչներ՝ Մերուժան և Մկրտիչ Պարսամյան– ներ: Նպատակն էր նպաստել հայ մշակույ– թի պահպանմանն ու զարգացմանը սփյուռ– քում: Պարբերականը փորձել է արվեստը և գրականությունը վեր դասել ամեն կար– գի համոզմունքներից ու գաղափարախո– սություններից, որը տեղի է տվել իրարա– մերժ կարծիքների և դիրքորոշումների: Դրական–բանասիրական բաժնում տպա– գրել է Սիամանթոյի, Դ. վարուժանի, Ռ. Սևակի և ուրիշների անտիպ գործերն ու նամակները, հուշեր նրանց մասին: Անդ– րադարձել է նաև հայ սովետական գրա– կանությանը, ներկայացրել թարգմանու– թյուններ: Արժեքավոր են Կոմիտասի, Տ. Չուխաճյանի, վ. Մախոխյանի, Հ. Փուշ– մանի և ուրիշների երաժշտության, նկար– չության, արԱՄտահայ թատրոնի, ճարտա– րապետության մասին հանդեսի տպագրած նյութերը: Առանձին համարներ է նվիրել Րաֆֆուն (1936, Jsp 9) և Դ. Սրվանձտյան– ցին (1940, JSP 5–6 միացյալ): Մ. Րաբչոյան
ԿՅԱՆՔ ԵՎ ԴԻՐ», գրական–գեղարվես– տական առաջադիմական ամսագիր: Լույս է տեսել 1944–50-ին, Կահիրեում: խմբա– գիր՝ Դ. Շահլամյան: Նպատակն էր հա– մախմբել սփյուռքահայ (հատկապես եգիպ– տահայ) գրողներին ու գրասեր երիտա– սարդությանը: Մեծ տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի մշակույթի, գի– տության և արդյունաբերության վերելքը նկարագրող նյութերին: Տպագրել է Ա. Իսա– հակյանի, Դ. Դեմիրճյանի, Ս. Զորյանի, Ն. Զարյանի, Դ. Մահարու, Դ. Մարյանի, Շիրազի, Ս. Կապուտիկյանի և ուրիշների ստեղծագործությունները: Արձագանքել է արաբ, և համաշխարհային գրականու– թյանը: Աշխատակցել են Վ. Թեքեյանը, Ա. Տատրյանը, Ե. Պարսամյանը, Հ. ժամ– կոչյանը, Օ. Ավետիսյանը և այլք: Հաջոր– դեյ է «Զարթոնք» գրական–գեղարվեստա– կան ժողովածուին (1939–40):
ԿՅԱՆՔԻ ԱՐՄԱՏ, ժ և ն–շ և ն (չինարեն՝ կյանքի արմատ, բառացի՝ մարդ–արմատ) (Panax Ginseng), արալիազգիների ընտա– Կյանքի արմատ. /. բույսի ընդհանուր տեսքը, 2. և 5. ծաղիկը, 4. պտուղը, 5. և 6. արմատը նիքի բազմամյա խոտաբույս: Ձմեռող օր– գանները արմատն ու կոճղարմատն են: Արմատը առանցքային է, թույլ ճյուղա– վորված, մսաւի, սպիտակամոխրագույն կամ դեղնավուն: Ցողունը կանգուն է, մոտ 50 սմ, գագաթնային մասում՝ տերևների (3–5) վարդակով: Տերևները երկարակո– թուն են, բարդ մատնաձև, սղոցաեզր: Ծաղկաբույլը հովանոց է՝ 15–20 մանր, դեղնասպիտակավուն, երկսեռ ծաղիկնե– րով: Պտուղը վառ կարմրավուն կորիզա– պտուղ է: Ծաղկում է հուլիս ամսին, պտուղ– ները հասունանում են օգոստոսին: Վայրի Կ. ա. հազվագյուտ, ռելիկտային բույս է: ՜Տանդիպուլք է ՄՄ"տՄ–ուՄ՝ Պրիմորինի U Իաբարովսկի երկրամասերում, Չինաս– տանում և Կորեայում: Աճում է առավելա– պես լայնատերև–փշատերև անտառներում, փուխր, հումուսով հարուստ հողերում: Վայրի Կ. ա. դանդաղ է աճում և զարգա– նում: Ապրում է 100 տարի: Արմատի կշիռը 50–400 գ է: Դեղաբույս է: Արմատի պատրաստուկները սպիրտային թուրմերի, փոշու կամ հաբերի ձևով կիրառվում են հիպոտոնիայի, հոգնածության, գերհոգ– նածության, նևրասթենիայի դեպքերում՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց: ՍՍՀՄ–ում Կ. ա. մշակվում է Պրիմորիեում: Կ. ա. արագ է աճում, տալիս է հզոր ար– մատներ: Կ. ա–ին լիարժեք փոխարինող է հեռավորարևելյան էլեուտերոկոկ բույսը: ՀՍՍՀ–ում արհեստական պայմաններում աճեցնում են Կ. ա.:
ԿՅԱՆՔԻ ԾԱԴՈՒՄԸ, բնագիտության և փի– լիսոփայության կենտրոնական պրոբլեմ– ներից մեկը: Իդեալիստները պնդում են, որ կյանքը արարել է աստված: Հակա– ռակ դրան, մատերիալիստները գտնում են, որ կյանքն ունի նյութական ծագում և առաջացել է բնության ընդհանուր օրի– նաչափությունների հիման վրա: XIX դա– րի վերջին և XX դարի սկզբին մեխանիս– տական մատերիալիզմը Կ. ծ. Փորձում