U այլ կղզիներ): Հայտնի են երկու և նույ– նիսկ երեք զուգահեռ շարքերով ձգվող Կ. ա., որոնք տեղադրված են մեկ միաս– նական հիմքի վրա, սակայն միմյանցից սահմանազատված են երկայնակի իջ– վածքներով: ԿՂՋԻ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում: 1909-ին ուներ 241 (32 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Գյուղի անունը Կղզի է կոչված, քանի որ Շամիրա– մի ջրանցքն իր ճյուղավոր ութ յուններով ամբողջապես օղակում է Կ.: Գյուղն ուներ եկեղեցի: Կ–ի հայերը 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ գաղթել և բնակություն են հաս– տատել Արևելյան Հայաստանում: ԿՂձԻՆԷՐ, ջրով շրջապատված ցամաքի տեղամասեր: Մայր ցամաքներից տարբեր– վում են համեմատաբար փոքր չափերով: Հանդիպում են առանձին և խմբերով (ար– շիպելագներ կամ շղթայաձև): Ըստ տե– ղադրության լինում են օվկիանոսային, ծո– վային, լճային և գետային, ըստ ծագման՝ մայրցամաքային (մերձափնյա, մայրցա– մաքային ծանծաղուտային, ստորջրյա լանջային) և ինքնուրույն (հրաբխային, կորալային ևն): Երկրագնդի խոշորագույն արշիպելագներն ու կղզիները Անվանումը Տարածությունը հզ. կւէ2 Խաղաղ օվիիանոս Մեծ Ջոնդյան 1485 Կալիմանտան (Բոոնեո) 735 Սումատրա 435 Սուլավեսի (Ցելեբես) 179,4 Նոր Գվինեա 809 ճապոնական 372,2 Ատրսնայան օվկիանոս Բրիտանական 325 Մեծ Բրիտանիա 218 Մեծ Անտիլյան 209 Նյուֆաունդլենդ 112,3 Հնդկական օվկիանոս Մադագասկար 590 Շրի Լանկա (Ցեյլոն) 65,6 Հյուսիսային սաոուցյաւ օվկիանոս Գրենլանդիա* 2176 Կանադական արկտիկական արշիպելագ* 1300 Բաֆինի երկիր 478 Վիկտորիա 221 Էլսմիր 212,7
- Մասամբ Ատլանտ յան օվկիանոսում:
ԿՂՄԻՆԴՐ, հատային տանիքանյութ. պատ– րաստում են կավից (կավե Կ.) կամ ցե– մենտի ու ավազի թանձր շաղախից (ցեմեն– տե Կ.): Կ– երկարակյաց է և հրակայուն: Թերություններն են՝ մեծ խտությունը, փրխ– րունությունը, տանիքին մեծ թեքություն տալու անհրաժեշտությունը: ԿՃԱ4, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկս գավառում: 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղի մոտակայքում, ձորի եզեր– քին, անտառաշատ վայրում էր Ս. Աստվա– ծածին վանքը (այժմ՝ կիսավեր), որն ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսա– վորիչը: Պահպանվել է Գրիգոր Նարեկա– ցու Թուղթը (X դ. վերջ)՝ ուղղված վանքի վանահորը: Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի Ժաի– մանակ: Նրանք բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ԿՃՈՒՃ, պուտուկ, կավե աման: Օգ– տագործվում է ջուր, կաթ տաքացնելու, ճաշ եփելու, մթերքներ պահելու և տնտ. այլ նպատակներով: Դեռևս հին քարի դա– րում պատրաստված Կ–ները եղել են հում Կճուճ (Լճաշեն, մ. թ. ա. II հազարամյակ) կավից: խեցեգործության զարգացման հետ, սկսած էնեոլիթից, կավե ամանների մեջ Կ. զգալի քանակ են կազմում: Կ–ների վրա, ժողովրդական պատկերացումներին համապատասխան, արվել են զանազան նախշեր (բուսական, երկրաչափական, ալիքաձև, կենդանիների, մարդկանց վե– րադիր և փորանախշ պատկերներ, պաշ– տամունքային խորհրդանշաններ ևն), որոնց մի մասն ունեցել են զուտ դեկորա– տիվ նշանակություն: Կ–ների բազմազան ձևերը կապված են սովորությունների, օգ– տագործման համեմատաբար հարմար եղանակների, տերիտորիալ և ազգագրա– կան առանձնահատկությունների հետ: Կ–ները սովորաբար լինում են երկկանթ (թոնրի մեջ իջեցնելու, կրակի վրա դնելու ևնի համար), երբեմն՝ քառականթ, միա– կանթ, առանց կանթի (հիմնականում՝ մթերքներ պահելու համար): Կ. գյուղե– րում դեռևս ունի տնտ. նշանակություն:
ԿՄԱԻՎձ (<հուն. օո6^£էձՏ“բառացի՝ չո– Մ ա ր դ m կ ը– մախք ը. 1. գանգ, 2. պարանոցային ողներ, 5. անրակ, 4. թիակ, 5. բազ– կոսկր, 6. կրծքա– յին ողներ, 7. գոտ– կային ողներ, 8. զստոսկր, 9. սըրբ– ոսկր, 10. պոչուկ, 11. ցայլոսկր, 12. նստոսկր, /Յ.ազ– դըրոսկր,14. ծընկ– ոսկր, 15. նախա– գարշապար, 16. գարշապար, 77. ֆալանգներ, 18. մեծ ոլոք, 19. փոքր ոլոք, 20. ֆալանգ– ներ, 21. դաստակ, 22. նախադաս– տակ, 23 .ծղիկոսկր, 24. ճաճանչոսկր, 25. կողոսկր, 26. կրծոսկր րացած), մարդու և կենդանիների օրգանիզ– մում պինդ հյուսվածքների միակցություն, որը մարմնի համար ծառայում է հենարան և պաշտպանում այն մեխանիկական վնա– սումներից: Կ. մ ա ր դ ու, կազմված է գանգի, վեր– ջույթների և իրանի ոսկրերից (ընդամենը 200): Ունի կառուցվածքային նույն պլանը (տես նկ.), ինչ որ բարձրակարգ ողնա– շարավոր կենդանիներինը և առավել նման է մարդանման կապիկների Կ–ին: Սակայն վերջինից տարբերվում է գանգի կառուց– վածքով և վերջույթների ոսկրերի ձևերով (շնորհիվ կատարած ֆունկցիայի Փոփո– խությունների), ողնաշարի և կոնքի տար– բերությամբ (որը պայմանավորված է մար– դու ուղղաձիգ քայլվածքով): Ներարգան– դային զարգացման 2-րդ ամսվա վերջին պտղի շարակցա՜հյուսվածքային Կ. փո– խարինվում է ապագա ոսկրերի աճառա– յին հենքով, որի զարգացումը և աճումը լրիվ ավարտվում է 25–26 տարեկանում: Ոսկրացման պրոցեսի փուլերով (որոշ– վում է ռենտգենյան նկարահանման մի– ջոցով) կարելի է հաստատել մարդու տարիքը: Հասուն և ծեր տարիքում Կ–ի ոսկրերում զարգանում են ծերացման պրո– ցեսներ. ոսկրի բջիջներում պակասում Է կալցիումի քանակությունը, որն ուղեկց– վում է ոսկրերի օսթեոպորոզի երևույթնե– րով. կապանների և մկանների փակցման տեղերում ուժեղանում է ոսկրային մա– կերևույթների ռելիեֆը, կնճռոտվում են միջողնային սկավառակները, որի հեաե– վանքով առաջանում են կրծքային հատ– վածի ծռումներ (կիֆոզ): Տղամարդկանց Կ–ի ոսկրերն ավելի մասսիվ են, կրծքա– վանդակը լայն Է, կոնքը՝ նեղ: Կ–ի հիվան– դությունները պայմանավորված են նյու– թափոխանակության (առավելապես ոսկ– րային հյուսվածքի) և ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումներով: Ներ– արգանդային շրջանում երբեմն կարող են առաջանալ բնածին ձևախախտումներ:
ԿՅԱԴԻԿ–ՍԱԹԸԼՄԻՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալներով ուներ 794 (92 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ– թուրքական պատերազմի ժամանակ: Նը– րակք բնակություն են հաստատել Սովե– տական Հայաստանում:
ԿՅԱՒՏԱ, քաղաք, Բուրյաթական ԻՍՍՀ Կյախտայի շրջանի կենտրոնը: 16 հզ. բն. (1974): Կան մանածագործական–տրիկո– տաժի ֆաբրիկա, սննդի արդյունաբերու– թյան ձեռնարկություններ, բժշկ. ուսում– նարան, հայրենագիտական և Սուխե Բատորի թանգարաններ: Կ–ից են սկսվել կամ այնտեղ ավարտվել Կենտրոնական Ասիան ուսումնասիրող Ն. Մ. Պրժևալսկու, Պ. Կ. Կոզլովի, Գ. Ն. և Ա. Վ. Պոտանին– ների, Վ. Ա. Օբրուչևի և ուրիշների ճա– նապարհորդությունները: Հիմնադրվել Է 1727-ին:
ԿՅԱՆՔ, մատերիայի շարժման հատուկ ձև, որի բնորոշ առանձնահատկություն– ներն են ինքնավերարտադրությունը, ինք– նակարգավորումը, աճը, հարմարվողակա– նությունը, շրջապատող միջավայրի հետ