Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիր– ճում:

ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ Գալուստ Սարգսի (29.3. 1869, Կ. Պոլիս –20.7. 1955, Լիսաբոն), հայ մեծահարուստ: Մասնագիտությամբ՝ ինժեներ–նավթագործ (կրթությունն ստա– ցել է Անգլիայում՝ Օքսֆորդի համալսա– րանում): 1911 –12-ին հիմնել է Թուրքիա– յի նավթային ընկերությունը, որի նպա– տակն էր օգտագործել Միջագետքի հա– րուստ նավթահանքերը (Կ. Իրաքի նավ– Գ. Կյուլպենկյան թային ընկերության բաժնետերերից էր): Եղել է Փարիզի և Լոնդոնի թուրք, դես– պանատների տնտ. խորհրդական: 1930-ին ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ: 1956-ին Կ–ի կտակի համաձայն հիմնվել է Գաչուառ Կյոււպենկյան հիմնարկությոէնը, որը որպես նպաստ գումարներ է հատկաց– նում սվւյոաքահայ մշակութային միու– թյուններին, հայկ. դպրոցներին, կրթա– թոշակներ տալիս հայ աշակերտներին և ուսանողներին: Հիմնարկությունը գու– մար է հատկացնում նաև Սովետական Հայաստանի ուսումնական ու գիտական հաստատություններին՝ արտասահման– յան գիտական գրականություն ու արդիա– կան սարքավորումներ ձեռք բերելու հա– մար:

ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ Ռոպեր (Ռոբերտ) Վա– հանի (ծն. 7.4.1923, ք. Ալժիր), սփյուռ– քահայ հասարակական գործիչ, արևելա– գետ–ադբյուրագետ, Պորտուգալիայի պատմության ակադեմիայի թղթակից ան– դամ (1975), Գաչուսա Կյոդպենկյան հիմ– նարկության վարչական խորհրդի նախա– գահ (1977): Ոաումնասիրությունները վե– րաբերում են հայ–պոբտուգալական միջ– նադարյան առնչություններին, հայ վա– ճառականների գործունեությանը Եվրո– պայում, իրանին, Հնդկաստանին: Ունի աղբյուրագիտական աշխատություններ: Կ–ի նախաձեռնությամբ 1959-ին հիմնա– դրվել է «Հայկական մատենաշար» հրա– տարակությունը: Երկ. ԺԵ դարու ձեռագրի մը պատմությունը, «ԲՄ», 1971, 10;tPhilippetdetZaglutMarchand Armenien de Julfa, e£ L՝Et՝alissement du com– merce Persan en Courlande en 1696, «Revue des EJJudes Armeniennes», 1970, t. 7; La Le- gende de David de Sassun d’apres deux Voya- geurs portugals du 16 siecles, նույն տեղում, 1971, հ. 6 (համահեղինակ՝ Հ. Բերբեր յան): 9*. Գույումջյան

ԿՅՈՒԻ>ԵԼ£ԵԿԵՐ Վիլհելմ Կարլովիչ (1797–1846), ռուս գրող, դեկաբրիստ: Ծագումով՝ գերմանացի: 1825-ի դեկտ. 14-ին Պետերբուրգում դեկաբրիստների ապստամբության ժամանակ իշխան Մի– խայիլ Պավլովիչի վրա կրակելոլ համար դատապարտվել է մահվան, որը փոխարին– վել է տաժանակրությամբ: 1820-ական թթ. քաղաքացիական պոեզիայի դիրքերից Կ. հանդես է եկել սենտիմենտալիստների դեմ («Վերջին տասնամյակի մեր՝ հատկա– պես քնարական պոեզիայի ուղղության մասին», 1824, հոդված, «Արգոսցիներ», 1822–25, ողբերգություն, «Հռենոսյան ըն– կերներին», 1821, բանաստեղծություն են): Բանտարկության և աքսորի շրջանի ստեղ– ծագործություններում Կ. հավատարիմ է իր երբեմնի իդեալներին («էլեգիա», 1832, «Ցակուբովիչի մահվան առիթով», 1846), թեե երբեմն նկատվում են միայնության և դատապարտվածության մոտիվներ («Հոկ– տեմբերի 19-ը», 1838, բանաստեղծու– թյուն, «Պրոկոֆի Լյապունով», 1834, ող– բերգություն): Գրել է նաև «Վերջին Կոլոն– նան» (1832–42) վեպը: Երկ .H36p. npoH3B.t t. 1–2, M.–JI., 1967.

ԿՅՈՒՄԿՅՈհՄ, գյուղ Արեմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Վարդոյի գավառում: 1909-ին ուներ 60 տուն հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկե– ղեցի: Կ–ի հայերը բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նը– րանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿՅՈՒՇԱՆԱ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Տրապիզոնի վիւայեթի Ցումուրա– յի գավառակում, Տրապիզոնից 8 կմ հե– ռավորության վրա: Գյուղը հիմնադրել են Համշենից գաղթած հայերը, 1720– 1730-ին: 1915-ին ուներ 56 տուն հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկե– ղեցի (Ս. Սարգիս) և Ս. Մեսրոպյան անու– նով վարժարան՝ վեցամյա (1906-ից՝ յոթ– նամյա) դասընթացով: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ– վել է բռնագաղթի ճանապարհին: Բ. ԹոռչաքյաԱ

ԿՏՈՒՉԱՐԻԱՆՑ Արթուր Գրիգորի (1889, Թիֆլիս –1963, Լենինգրադ), բժշկական ծառայության գեներալ–մայոր (1943): 1914-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկ. ֆակուլտետը, 1917-ին՝ Հնէաբանու– թյան ինստ–ը, 1924-ին՝ Մոսկվայի Ֆրուն– զեի անվ. ռազմ, ակադեմիան: Մովետա– կան բանակում ծառայել է 1918-ից, 1918– 1934-ին եղել է տարբեր զինվ. սան. վար– ժությունների պետի տեղակալ և պետ: 1934–40-ին ղեկավարել է Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվ. ռազմա–բժշկական ակադեմիան: 1941-ին նշանակվել է Լենին– գրադյան ռազմաճակատի բուժանձնա– կազմի կատարելագործման դասընթաց– ների պետ: Կ–ի գիտական աշխատանքնե– րը հիմնականում վերաբերում են զորա– մասերի բժշկ. ծառայության կազմակերպ– ման հարցերին: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3 և Կարմիր աստղի շքա– նշաններով: ԿՅՈհ&ՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, նախկին Կարսի մարզի Կարս գավառում: 1913-ի հունվ. 1-ի տվյալնե– րով ուներ 343 (46 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բըռ– եությամբ տեղահանվել են 1920-ի հայ– թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Սովետական Հայաստանում: ԿՅՈհՍԱՔ (Cusack) Ելեն Դիմֆնա (ծն. 22.9.1902, Ուալոնգ), ավստրալիացի գրող: Ավարտել ԷՍիդնեյի համալսարանը (1924): Նրա առաջին խոշոր ստեղծագործություն– ներն են «Երկինքը կարմիր է առավոտյան» (բեմ. 1935) ռոմանտիկական դրաման և «Յունգֆրաու» (1936) հակաբուրժուա– կան վեպը: Գրել է նաև ռեալիստական սոցիալ–հոգեբանական դրամաներ («Գիս– աստղերն արագ են անցնում», բեմ. 1943), հակապատերազմական պիեսներ («խա– ղաղօվկիանոսյան դրախտ», 1956), ռա– սայական խտրականությունը դատա– պարտող վեպեր («Արևն աքսորական», 1955, «Սև կայծակ», 1964, «խանձված ծառը», 1969):

ԿՅՈՒՍՅՈհ, Կ ի ու–Ս ի ու, Կ ի ու–Շ ի ու, կղզի ճապոնիայի հարավում: Տարածու– թյունը՝ մոտ ձ2հզ.կմ2: Ափերը կտրտված են: Հվ–արլ–ում տիրապետում են միջին բարձրության լեռները, հս–ում և արմ–ում՝ բլուրները, ցածր լեռներն ու ալյուվիալ հարթավայրերը: Լեռները կազմված են առավելապես գրանիտներից, թերթաքա– րերից, հրաբխային ապարներից, բլուր– ներն ու հարթավայրերը՝ ավազաքարե– րից և կոնգլոմերատներից: Ակտիվ գոր– ծում են Ասո, Կիրիսիմա հրաբուխները: Շատ կան ջերմուկներ, հաճախ են երկրա– շարժերն ու թայֆունները: Կլիման մերձ– արևադարձային է, մուսսոնային: Ափերը ողողում են Կուրոսիո և Ցուսիմա տաք հո– սանքները: Դեղնահողերի և կարմրահո– ղերի վրա տարածված են խառն անտառ– ներ: Խոշոր քաղաքներն են Կումամոտոն, Նագասակին, Կիտակյուսյուն:

ԿՅՈՒՍՆԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Թիմար գավա– ռում, Մարմետ գետի ափին, հարթ դաշ– տում: Գյուղն ունի գեղեցիկ դիրք, առող– ջարար բնություն, հարուստ է արգավանդ հողերով և ոռոգելի ջրերով: 1909-ին ուներ 110 տուն հայ բն.: Զբաղ– վում էին երկրագործությամբ, անասնա– պահությամբ, այգեգործությամբ և ար– հեստներով: Գյուղում կային եկեղեցի (Մ. Աստվածածին) և վարժարան, ինչ– պես և Տիրամայր, Մ. Գևորգ, Շեն Ս. Ատոմ, Արծվաբեր, Աստվածածին և Թուխ Մանուկ անունով ուխտատեղիներ: Կ–ի մոտակայ– քում էր նաև 1442-ին կառուցված Ավեր կոչված վանքը, որը XIX դ. ավերվել է: Բնակիչները 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ, ստիպված գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում: Գաղթի ճանապարհին նրանց զգալի մասը զոհվել է ավազակային հարձակումներից և հիվանդություններից: ԿՅՈհՎԻԵ (Cuvier) ժորժ (23.8.1769, Մոն– բելյար, էլզաս –13.5.1832, Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, համեմատա– կան անատոմիայի, հնէաբանության, կեն– դանիների կարգաբանության ռեֆորմա– տորներից մեկը: Փարիզի ԳԱ անդամ (1795) և անընդմեջ քարտուղար (1803), Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1818): 1788-ին ավարտել է Շտուտգարտի Կարո– լինյան ակադեմիան: Փարիզի համալսա– րանում ստեղծել է բնական գիտություն–