ների ֆակուլտետ, միջնակարգ դպրոցում մտցրել բնական գիտությունների դասա– վանդումը: Կ. Բերի հետ միաժամանակ կենդանաբանության մեջ ավել է տիպ հասկացությունը և ողնաշարավորների տիպում առանձնացրել հետևյալ 4 դասե– րը. կաթնասուններ, թռչուններ, սողուն– ներ (երկկենցաղները նույնպես) և ձկներ: Նկարագրել է մեծ թվով բրածո ձևեր, առաջարկել բրածո մնացորդներով որո– շել երկրաբանական շերտերի տարիքը և ընդհակառակը: Կ. իր հետազոտություն– ներում օգտագործել և զարգացրել է համեմատական–անատոմիական մեթոդը, առաջ քաշել կատաստրոֆների տեսու– թյունը: Կ. լրիվ հերքում էր ժ. Լամարկի և ժոֆրուա Սենա–Իչերի կենդանի բնու– թյան փոփոխականության, կենդանինե– րի միասնականության մասին ուսմունքը: Կ–ի հավաքած Փաստական նյութերը և առաջարկած մեթոդները հիմք հանդիսա– ցան կենդանաբանության և հնէաբանու– թյան հետագա զարգացման համար:
ԿՏՈՒՏԵՆ ՅԱՆ (Գ յ ու տ և ն յ ա ն) Հայկ Սարգսի (19.5.1886, Կեսարիա– 1972), հայ ջութակահար, կոմպոզիտոր: Սովորել է Կ. Պոլսի էսայան վարժարանում և Թագա– վորական լիցեյում: Բրյոաելում աշակեր– տել է Ս. Թոմսոնին, Պրագայում՝ Օ. Շևչի– կին (ջութակ), Վ. Նովակին (կոմպոզի– ցիա), Փարիզում՝ Վ. դ’էնդիին (տեսու– թյուն): Հավաքել է Արևելքի և Բալկանյան երկրների ժող. մեղեդիներ: 1905-ից հա– մերգներ է տվել Բրյոաելում, Փարիզում, Լոնդոնում, Պրագայում, Կ. Պոլսում, Կա– հիրեում և այլուր, 1908–09-ին՝ Թիֆլի– սում և Կովկասի այլ քաղաքներում: 1918-ին տեղափոխվել է ԱՄՆ, հրավիրվել մանկավարժական աշխատանքի (փոխա– րինել է նշանավոր ջութակահար է. Իզա– յիին), կնոջ՝ դաշնակահարուհի Կ. Լոուի հետ շարունակել ելույթները ԱՄՆ–ի, Անգ– լիայի, Ֆրանսիայի քաղաքներում: Դրել է յա.րահասոնկ գրավիչ լեզվով առանձնա– ցող սիմֆոնիաներ (մեծ մասամբ ծրագրա– յին), երկեր ջութակի («Հայկական մեղե– դի», «Հայկական օրորոցային», «Աշուղ», «Արևելյան երեք պար», «Անցնող քարա– վան», «Հովիվ» են), ալտի, դաշնամուրի, ձայնի, նվագախմբի համար: LT. Ցիցիկյէսն
ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏ, ճիշտը՝ կ ու ր ո պ ա– ղ ա տ [աղավաղված գրելաձևեր են նաև կուրապաղատ և կյուրոպաղատ (հուն. xoupojmXaxT)£. < լատ. cura palatii)], բյուգանդական աստիճան և պաշտոն V–XIV դարերում, շնորհովի, ոչ ցմահ: V դ. սկզբին Կ–ներ էին կայսերական պալատի նյութամատակարարմամբ զբաղ– վող պաշտոնյաները: Այնուհետև Կ. Պոլ– սում առաջացել է Կ–ների նոր խումբ, որն առնչություն չուներ վերոհիշյալ պաշ– տոնյաների հետ. Կ. պալատական բարձ– րաստիճան պաշտոնյա էր, կայսեր, պա– հակախմբի հրամանատարը: VI դ. Կ. պա– լատական աստիճանակարգում երրորդն էր: VII դ. Կ–ներ էին գլխավորապես թա– գավորող ընտանիքի անդամները: VIII դ. Կ. կորցրել է իրական նշանակությունը՝ վերածվելով սովորական պատվաստիճա– նի: IX դ. վերջից Կ–ի տիտղոսը հասարա– կացել է մասամբ նրանով, որ սկսել է ժ. Կյուվիե Պ. Կյուրի շնորհվել օտարերկրացի (հայ, վրացի ևն) իշխանավորներին: XI դ. ստեղծվել է առա– ջին Կ–ի (պրոտոկուրոպաղատ) տիտղոս: Կ–ները պետությունից ստացել են ռոճիկ (X դ. շուրջ 401 ոսկի՝ 2880 դահեկան), ունեցել գրասենյակ՝ կուրոպալատիկոն: Կ՜Ի Կինը կոչվել է կուրոպալատիսսա, անցյալում այդ աստիճանը կրողը՝ ապո– կուրոպաղատ: Բյուգանդական կայսրությունում եղել են հայազգի բազմաթիվ Կ–ներ [Արտա– վազդ (VIII դ.), Վարդ (IX դ.), Լևոն Փո– կաս, Վարդաս Մկլերոս (X դ.)* Կատա– կալոն Կեկավմենոս (XI դ.). Վահրամ (XII դ.) են]: VII–XIII դդ. Կ–ի տիտղոս են ստացել նաև Հայաստանի ու Կիլիկիայի շատ իշխանավորներ [Համազասպ Մամի– կոնյան, Սմբատ Բագրատունի, Դավիթ Սահառունի (VII դ.), Դավիթ Կյուրապա– ղատ (X դ.), Փիլարտոս Վարաժնունի (նաև՝ պրոտոկուրոպաղատ, XI դ.), Գրի– գոր Պահլավունի (XII դ.), Աբդլմսեհ Արծ– րունի (պրոտոկուրոպաղատ, XI–XII դդ.) ևն]: Հ»Բարթիկյան
ԿՅՈՒՐԱՍԱՈ (Curasao), կղզի Փոքր Ան– տիլյան արշիպելագում: Պատկանում է Նիդերլանդներին: Տարածությունը՝ 472 կմ2: Հիմնական բնակիչները նեգրեր են: Գլխավոր քաղաքը Վիլլեմստադն է: Կան նավթավերամշակման ձեռնարկություն– ներ:
ԿՅՈՒՐԻ (Curie) Պիեռ (15.5.1859-19.4. 1906, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ (1905): Ավարտել է Փարիզի համալսարանը (1877): 1882– 1904-ին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում: 1904-ից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր: Աշ– խատանքները վերաբերում են բյուրեղա– ֆիզիկային, մագնիսականությանն ու ռա– դիոակտիվությանը: Եղբոր՝ Պոլ ժան Կյու– րիի հետ հայտնագործել և հետազոտել է պիեզոէւեկտրականության երևույթը (1880): Ուսումնասիրել է (1884–85) բյու– րեղների սիմետրիայի հարցերը (ձևա– կերպել է, այսպես կոչված, Կ յ ու ր ի ի սկզբունքը) և առհասարակ սիմետ– րիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894): Կ. սահմանել է պարամագնիսական նյութե– րի մագնիսական ընկալունակության կա– խումը բացարձակ ջերմաստիճանից (Կ յ ու ր ի ի օրենք) և հայտնաբերել այն ջերմաստիճանը, որից բարձր ֆեռո– մագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի (տես Կյու– րիի կետ): Կնոջ՝ Մ. Սկչոդովսկայա–Կյհւ– րիի հետ ուսումնասիրել է ռադիոակտի– վության երևույթը, հայտնագործել պո– լոնիումը և ռադիումը (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղա– դրությունը: 1903-ին Կ. հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը: Հետազոտել է նաև ռադիո– ակտիվության կենսբ. ազդեցությունները: Արժանացել է նոբելյան մրցանակի (1903): Գրկ• Կ յ ու ր ի Մ., Պիեռ Կյուրի…, Ե., 1965:
ԿՅՈՒՐԻ, ռադիոակտիվ աղբյուրում նուկ– լիդի (իզոտոպի) ակտիվության արտա– համակարգային միավոր: Կոչվել է ֆրան– սիացի ֆիզիկոսներ Պ. Կյուրիի և Մ. Սկչո– դովսկայա–Կյուրիի անունով: Նշանակ– վում է կյուրի (միջազգային նշանակումը՝ Ci): Կ. այն նուկլիդի ակտիվությունն է, որտեղ վայրկյանում տրոհման 3,700 1010 գործողություն է կատարվում (տես Ռադիո– ակտիվություն):
ԿՅՈՒՐԻԻ ԿԵՏ, Կյուրիի ջերմաս– տիճան (Պ. Կյուրիի անունով), երկրորդ կարգի ֆազային անցման ջերմաստիճան, անցում, որը կապված է նյութի սիմետրիա– յի հատկությունների թռիչքաձև փոՓոխու– թյան հետ: Օրինակ, Կ. կ–ում ֆեռոմագ– նիսական նյութերը (երկաթ, կոբալտ, նիկել ևն) կորցնում են բնորոշ մագնիսա– կան հատկությունները և այդ կամ ավելի բարձր ջերմաստիճանում վերածվում են սովորական պարամագնիսների (տես Պա– րամագնիսականություն): Կ. կ. երկաթի համար 1042K է, կոբալտի համար՝ 1393K, նիկելի համար՝ 631K: Համանման ձևով Կ. կ–ում սեգնետոէչեկտրիկները կորցնում են բնորոշ էլեկտրական հատկություն– ները՝ վերածվելով սովորական դիէչեկ– տրիկների: Որոշ սեգնետոէլեկտրիկներ, բացի, այսպես կոչված, վերին Կ. կ–ից, ունեն նաև ներքին Կ. կ. (սեգնետային աղի համար՝ համապատասխանաբար 297K և 225K): Կ. կ–ի մերձակայքում տեղի են ունենում նյութի ֆիզիկական շատ հատկությունների յուրօրինակ փոփոխու– թյուններ, որոնք մաքսիմումի են հասնում Կ. կ–ում. այս հանգամանքը սովորաբար օգտագործվում է ֆազային անցման ջեր– մաստիճանը որոշելու համար:
ԿՅՈՒՐԻԿԵ Ա Բագրատունի (ծն. թ. անհտ.– մոտ 1089), Տաշիր–Ձորագետի թագավոր՝ 1048-ից: Սելջուկների դեմ միասնական ճակատ կազմելու փոխա– դարձ ակնկալությամբ վայելել է Բյուգան– դական կայսրության հովանավորությու– նը և ստացել դրամ հատելու իրավունք: Սակայն, երբ 1064-ին սելջուկները մտել են Գուգարք ու վրաստան, Կ. Ա ստիպ– ված հպատակվել է սուլթան Ալփասլանին, դրանով պահպանել իր իշխանությունը և երկիրը փրկել ավերումից: 1065-ին նստա– վայր է դարձել Լոռեն: Եռանդորեն մաս– նակցել է Հայաստանի ներքին կյանքի կարևոր իրադարձություններին: Հայոց կաթողիկոսությունն Անիում վերահաստա– տելու հույսով 1081-ին օժանդակել է Շի– րակի եպիսկոպոս Բարսեղ Ա Անեցուն՝ Հաղպատում օծվելու աթոռակից կաթողի– կոս: Մեծ ջանքեր է գործադրել պահպա– նելու իր երկրի՝ Կյուրիկյան թագավորու– թյան կիսանկախ գոյությունը: Այդ նպա– տակով 1088-ին մեկնել է խորասան և լավ ընդունելություն գտել Մելիքշահից: Այ– նուամենայնիվ, թագավորությունը են– թարկվել է սելջուկների հարձակումնե–