Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

X–XI դդ. Կ. թ. հայ մշակույթի գլխավոր կենտրոններից էր: Սանահինի նtՀաղ– պատի վանքերը իրենց բարձրագույն դպրոցներով հայտնի էին ամբողջ Հա– յաստանում. Կ. թ. կարևոր դեր էր կատա– րում նաև Հայաստանի տարանցիկ սան– տըրում. Կ. թ–յան տարածքով էին անցնում երկրի կենտրոնական մարգերից դեպի հարևան երկրներ (Վրաստան, Ատրպա– տական, Կասպից ծով) ձգվող առևտրա– կան մայրուղիները (Անի–Լոռե–Տփղիս ևն): Գրկ. Մովսիսյան Ղ., Լոռիի Կյուրիկ– յան թագավորներու պատմությունը, Վնն., 1923: Մաթևոսյան Ռ., Լոռվա թագավո– րության կազմավորման պատմությունից, 1976, Nq 3: Ռ. Մաթևոսյան

ԿՅՈՒՐԻԿՅԱՆՆԵՐ, հայ թագավորական հարստություն Տաշիր–Ձորագետում X– XII դարերում, Կյուրիկյան թագավորու– թյան իշխողները: Հարստության հիմնա– դիրն է Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը (վերջինիս անունը տեղա– կան բարբառով հնչել կամ կոչվել է նաև «Կյուրիկե», որից էլ՝ տոհմանունը): Կ. կախման մեջ էին Անիի Բագրատունիներից և իրենց իրավունքների հաստատումն ստանում էին նրանցից: Կ–ի իշխանությու– նը պայմանական–ժառանգական էր, տի– րույթները՝ ավատ: Բագրատունիների կ ենտրոնական թագավորության անկումից (1045) հետո Կ. դարձան հայրենատեր՝ գլխավորելով Բագրատունյաց տոհմը: Սելջուկյան տիրապետության սկզբնա– կան շրջանում, հպատակության գնով, Կ. պահպանեցին իրենց կիսանկախությունը: Սակայն ավելի ուշ, սելջուկների հաճա– խակի հարձակումների ու գրավումների պատճառով, կորցրեցին (1111 – 13) իրենց տիրույթները և հեռացան Տավուշ ու Մած– նաբերդ, որտեղ էլ հիմնեցին նոր իշխա– նություններ (տես Մածնաբերղի իշխա– նություն, Տավուշի իշխանություն): Կ–ի արքայացանկը. Գուրգեն (970–991), Գավիթ Անհողին (996–1048), Կյուրիկե Ա (1048–89), Աբաս և Դավիթ (միասին, մոտ 1090–1145): Գրկ. Մովսիսյան Ղ., Լոռիի Կյուրիկ– յան թագավորներու պատմությունը, Վնն., 1923:

ԿՅՈՒՐԻՆ, Կ յ ու ր ու ն, գյուղաքաղաք Թուրքիայում (Սվազի վիլայեթ), Թոհմա– Սու (Մելաս) գետի բերրի և ծառաշատ հովտում: XX դ. սկզբին ուներ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ երկրագործությամբ: Հայերն ունեին եկե– ղեցի և դպրոց: Կ–ի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվեւ է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:

ԿՅՈՒՐԻՆԻ ՀՈՒՇ», գրական, ազգագրա– կան և պատմական պարբերագիրք: Կյու– րինի հայրենակցական միության օրգան: Հրատարակվել է 1930–33-ին, Նյու Չոր– քում (7 համար): խմբագիր՝ խ. Մակար– յան: Ներկայացրել է Կյուրինի հայ հա– մայնքի ստեղծման պատմությունը, ավան– դությունները, տպագրել նյութեր հայ– թուրք. հարաբերությունների, ազգային, մշակութային և կրոնական կյանքի վերա– բերյալ: Լուսաբանել է Կյուրինի հայրե– նակցական ընդհանուր միության (ԿՀԸՄ) և նրա մասնաճյուղերի գործունեությունը, հրատարակել միության ծրագիր–կանո– նագիրքը (1933, JSP 7): Աջակցել է ներգաղ– թին, կոչ արել հայրենադարձ կյուրինցի– ներին Սովետական Հայաստանում Նոր Կյուրին ավան հիմնելու: Տպագրել է ասացվածքներ, հանելուկներ, երգեր, ան– տունիներ (Կյուրինի բարբառով), ինչպես նաև կյուրինցի նշանավոր գործիչների (Ն. Ապտալյան, խ. Դիմաքսյան և ուրիշ– ներ) կենսագրականներ: Ունեցել է «Կեն օ կօ» խորագրով գրական–զավեշտական հավելված: Գ. Գույումջյան Կ ՅՈՒՐԻ ՈՒՄ (լատ. Curium), Cm, արհես– տականորեն ստացված ռադիոակտիվ քի– միական տարր: Ակւոինիդ է, կարգահա– մարը՝ 96: Կայուն իզոտոպներ չունի: Առաջինը ստացել են ամերիկացիներ Գ. Սիբորգը, Ռ. Զեյմսը և Ա. Դիորսոն, 239 242 1944-ին, ըստ 94 Pu (a, ո) 9g Cm միջու– կային ռեակցիայի: Անվանվել է ի պա– տիվ Պ. Կյուրիի և Մ. Սկւողովսկայա– Կյուրիի: Հայտնի են Կ–ի 238–250 զանգ– վածային թվերով իզոտոպները, որոնցից առավել երկարակյացը 247Cm է (Ty2= = 1,64 • 107 տարի): Կ. արծաթափայլ մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 1340°C, խտությունը՝ մոտավորապես 13000 կգ/il3, օքսիդացման աստիճանը՝ + 3: Այլ ակ– տինիդներից անջատում են իոնափոխա– նակման եղանակներով: 242Cm և 244Cm իզոտոպները կիրառվում են էլեկտրական հոսանքի փոքրածավալ աղբյուրներ ըս– տեղծելու համար:

ԿՅՈՒՐՀՅԱՆ Մելքոն (1859, գ. Հավավ, Բալահովիտի գավառ, Արևմտյան Հա– յաստան –1915), հայ գյուղագիր, հրա– պարակագիր: Սովորել է Կ. Պոլսի Սկյու– տարի ճեմարանում և Ս. Խաչ վարժարա– նում: 1878–96-ին եղել է ուսուցիչ: 1898-ին աքսորվել է Գասթեմունի (10 տարի): 1888-ին «Մասիս» շաբաթաթերթում տպա– գրվել է Կ–ի «Պանդուխտի կյանք են» նա– մակների շարքը, որոնցում նկարագրել է հայ պանդուիսոևերի ողբերգությունը: Նույն խնդիրն է արծարծել «Պատիժը» (1892), «Կյանքի մը քայքայումը» (1893), «Երկու վերմակի տակ» (1895), «խանին վերին հարկը» (1909), «Առանց փիլոնի քահանան» (1913) և այլ պատմվածքնե– րում: Հանդես է եկել Հր անդ, Շահեն, Ավո, Պոնտացի, Թղթակից ի Պոնտոս և այւ ծածկանուններով: Երկ. Ամբողջական երկեր, հ. 1, Փարիզ, 1931: Հ. Մարգարյան

ԿՅՈՒՐՀՅԱՆ Միքայել Մահակի (1879, Կ. Պոլիս –3.7.1965, Կահիրե), արևմտա– հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, քննադատ: Սովորել է Իճադիեի Ներսես– յան թաղային դպրոցում, 1891-ից՝ Պեր– պերյան վարժարանում, որն ավարտել է 1895-ին: Ականատես է եղել 1894–96-ի արյունալի դեպքերին: 1896-ին մեկնել է Եգիպտոս, հաստատվել Ալեքսանդրիա– յում, մինչև 1905-ը խառն դատարաննե– րում պաշտոնավարել է որպես քարտու– ղար: 1905–35-ը աշխատել է Ալեքսանդ– րիայի Օսմանյան բանկում: 1905-ին Վ. Թե– քեյանի հետ հիմնադրել է <Շիրակ» գրա– կան հանդեսը, եղել է եգիպտահայ <Արև> թերթի հիմնադիրներից և խմբագիրը (1920–23): Աշխատակցել է «Ազատ բեմ» (Ալեքսանդրիա), «Այսօր–Ապագա» (Փա– րիզ), «Արև» (Ալեքսանդրիա) և այլ պար– բերականների (Զմյուռնիայում, Լոնդո– նում, Պետերբուրգում): Հանդես է եկել Դիտակ, Զարմայր Սահակյան, Համշի– րակ Ա., Արսեն Մոլար, Պետրոս Ագաթոն, Հրանտ, Մխիթար Պոնտացի, Ե. Մ. Կյու– րօտ (Ե. Օւոյանի հետ), Մեն Կեն, Սրճեփ Ա., Քանտակ, Պոնտ ծածկանուններով: Կ. գրականություն է մտել իր գլուխգործո– ցով՝ «Մարտիկ աղա» (1898–99, հրտ. Լոնդոնի «Նոր կյանք» հանդեսում, Պա– րույր կեղծանունով) երգիծավեպով, որ– տեղ արտացոլել է եգիպտահայ գաղթա– կանության ծանր կյանքը, կերտել է եր– գիծական կերպարների մի ամբողջ խումբ: Կ–ի լավագույն գործերից է Ե. Օտյանի հե– ղինակակցությամբ գրած «Ֆրանկո–թուր– քական պատերազմ» (հրտ. 1909) կատա– կերգությունը, որն առաջին անգամ բեմա– դրվել է Ալեքսանդրիայում (1903): Երևա– նում 1962-ից բեմադրվել է ավելի քան 200 անգամ՝ «Չարշլը Արթին աղա» անունով: Ե. Օտյանի մահից հետո Կ. գրել է կատա– կերգության երկրորդ մասը՝ «Քսան տա– րի ետք կամ Ֆրանկո–թուրքական պատե– րազմը կշարունակվի» (հրտ. 1961) վերնա– գրով: Կատակերգությունը ոչ միայն XX դ. սկզբներին ձուլման վտանգի տակ գտնվող արևմտահայ կյանքի պատկերն է, այլև դրա նկատմամբ հեղինակների ունեցած վերաբերմունքի արտահայտությունը: Կ., դարձյալ Ե. Օտյանի հետ, գրել է«Հերոսա– խաղ» (1908, հրտ. 1928) զավեշտը, իսկ Տ. Կամսարականի հետ՝ «Փրկանք» դրա– ման: Սոցիալական հնչեղությամբ աչքի է ընկնում «Հրաշքի մը պատմությունը» պատմվածքը: Կ. հեղինակ է «Ի խորոց սրտի խոսք ընդ պաշտելվույն» (1960) արձակ բանաստեղծությունների ժողո– վածուի, «Անունին գիշերը», «Նոր լաթ», «Տրդատ ու Տաճատ», «Անջնջելի մատյա– նը», «Ընտանիք մը» նովելների, «Տուրքը» դրամայի, «Սուտը իրավ, իրավը խեւոք» վիպակի, բազմաթիվ հրապարակախոսա– կան հոդվածների, ժամանակագրություն– ների, գրախոսությունների, չափածո և արձակ թարգմանությունների, որոնք լույս են տեսել պարբերական մամուլում: Հ. Մեքերյան

ԿՅՈՒՐՈՍ II Մ և ծ (հուն. Kupog, ծն. թ. անհտ.– մ. թ. ա. 530 կամ 529), Պար– սուա և Անշան երկրների թագավոր 558-ից, պարսից արքա 550-ից: ԱքեԱենյանների դինաստիայի հիմնադիրը: Ըստ Հերոդո– տոսի և Քսենոփոնի՝ պարսիկ Կամբյու– սեսի և Աժդահակի դստեր որդին: 553 կամ 552-ին ապստամբել է Աժդահակի դեմ և եռամյա պայքարում հաղթեւ նրան: կ. II իրեն է ենթարկել Կովկասից հվ. գտնվող երկրները, ներառյալ Հայաստանը: Հա– յաստանի թագավորը, ըստ Քսենոփոնի, դարձել է Կ. II-ի դաշնակիցը, իսկ գահա– ժառանգ Տիգրանը (Կ. II-ի որսընկերը) գլխավորել է Կ. 11-ին օժանդակող հայկ. զորքը: Կ. II-ի դեմ դաշնակցել են Լիդիայի (Լյուդիա) թագավոր Կրեսոսը, Բաբեւո– նի թագավոր Նաբոնիդը և Եգիպտոսի Փարավոն Ամասիոսը (Յահմոս II): 546-ին հաղթելով Կրեսոսին՝ նվաճել է Լիդիան, Փոքր Ասիայի հուն, քաղաք–պետություն– ները: Ար լ–ում նվաճել է Հնդկաստանի մի