բյուրներ: Արմ. լանջն ունի խիստ ցամա– քային կլիմա, արլ–ը՝ հողմադեմ է, խո– նավ: Մինչև 500 (հս–ում) և 800 մ (հվ–ում) բարձրություններն անաաոապաա են:
ԿՈԼԻՄԱՏՈՐ [< լաա. collineo – ուղղում եմ ուղիղ գծով], զուգահեռ ճառագայթնե– րի փունջ ստանալու օպտիկական սարք: Կազմված է ներսից սևացրած խողովակի մեջ գտնվող օբյեկտիվից կամ գոգավոր հայելուց, որի կիզակետային հարթությու– նում տեղավորվում է լուսատու առարկան (օրինակ, դիաֆրագմայի ճեղքը): Վերջի– նիս ձևի ու չափերի ընտրությունը կախ– ված է Կ–ի օգտագործման նպատակից: Կ. կիրառվում է աստղագիտության մեջ, սպեկտրային սարքերում և օպտիկամե– խանիկական չափիչ–ստուգիչ գործիքնե– րում: Կ. ավտոկոլիմացիոն սարքերի բաղ– կացուցիչ մասն է. այդ սարքերում օբյեկ– տիվից դուրս եկած ճառագայթներն անց– նում են օպտիկական համակարգը հա– կառակ ուղղությամբ և տալիս առարկայի պատկերը առարկայի հարթությունում: ժ. Նինոյան
ԿՈԼԻՆԵԱՐ ՎԵԿՏՈՐՆԵՐ [լատ. com (cum)– միասին, համատեղ և linea – գիծ], տես Վեկտորական հաշիվ:
ԿՈԼԻՏ, տես Հասա աղիքների բորբոքում:
ԿՈԼԼԱԺ (ֆրանս. collage, բառացի՝ սոսըն– ձել), տեխնիկական հնարք կերպարվես– տում, հիմնաշերտի վրա տարբեր գույն և ֆակտուրա ունեցող նյութեր փակցնելը: Կ. է կոչվում նաև ամբողջովին այդ տեխ– նիկայով կատարված ստեղծագործու– թյունը: Կ. հիմնականում կիրառվում է գրաֆիկայում՝ ստեղծագործության ֆակ– տուրայի առավել հուզականություն ար– տահայտելու, տարատեսակ նյութերի ան– սպասելի համադրումներ ստանալու հա– մար: Որպես ձևական փորձարարություն Կ–ին առաջին անգամ դիմել են կուբիստ– ները, ֆուտուրիստները և դադաիստները (թերթի, լուսանկարի, պաստառի, տաշեղի և այլնի կտորտանքի սոսնձումը կտավի մակերեսին):
ԿՈԼԼԱՐ (Hollar) Յան (1793–1852), չեխա– կան և սլովակյան բանաստեղծ, մշակու– թային գործիչ: Գլխավոր ստեղծագործու– թյունը «Սլավայի դուստրը»- (1824) պոեմն է: Գրել է «Սլավոնների գրական կապերի մասին» (1836) տրակտատը, ուսումնասի– րել ժող. բանահյուսությունը, հավաքել ժող. երգեր (Պ. Շաֆարիկի հետ), երկու հատորով լույս է ընծայել «Սլովակների ազգային երգերը կամ աշխարհիկ երգե– րը Հունգարիայում» (1834–35):
ԿՈԼՒԵՐ, ժամանակակից Վրաս տանի արևմտյան մասում և հարավ՜արևելյան Մերձսևծովյան շրջաններում բնակված, մեգրելա–ճանական (զանական) ճյուղին պատկանող հին վրացական ցեղեր: Մ. թ. ա. XIII–VII դդ. ներկայիս Աբխա– զիայում, Փասիս գետի ավազանում, Կ. ստեղծել են բարձր զարգացած ուշ բրոն– զեդարյան և վաղ երկաթեդարյան կ ո լ– խիդական մշակույթը: Ասո– րեստանյան և ուրարտական արձանա– գրություններում հիշատակվում է Կ–ի ցե– ղային միությունը (Կ ի լ խ ի, Կ ու լ խ ա), որից հետագայում (մ. թ. ա. VI դ.) ձևավոր– վել է Կոչխիդայի թագավորությունը: Տոհ– մական համայնքներով ապրող Կ. հիմնա– կանում զբաղվում էին երկրագործու– թյամբ, լեռնային շրջաններում՝ նաև անասնապահությամբ: Բարձր զարգաց– ման էին հասել մետաղների և փայտի մշակումը, բրուտագործությունը, կտավա– գործությունը: օ. Լորթյչիփանիձե
ԿՈԼԻՓԴԱ (հուն. KoXxig, հայերեն՝ Կողքիս), Արևմտյան Վրաստանի տե– րիտորիայի պատմական անվանումը: Մ. թ. ա. I հազարամյակի սկզբին հույն հեղինակները Մերձսևծովյան հվ–արլ. և արլ. շրջանները Կ. են կոչել կոչխերի անու– նով: Կ–ի հետ է կապվում արգոնավորդնե– րի առասպելը: Մ. թ. ա. VI–IV դդ. հույն գաղութաբնակները Կ–ում հիմնել են Փա– սիս (այժմ՝ Փոթի), Դիոսկուրիա (այժմ՝ Սուխում) և այլ քաղաքներ: Կ–ի տերի– տորիայում մ. թ. ա. VI–II դդ. գոյություն է ունեցել Կուխիդայի թագավորությունը, իսկ հետագա ժամանակներում Կ. մտել է վրաց. տարբեր կազմավորումների մեջ (տես Վրացական ՍՍՀ հողվածի պատ– մական ակնարկը):
ԿՈԼՒԻԴԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս–արևելք: Բնակչությունը՝ հայեր, վրացիներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի, ցիտրուսային կուլ– տուրաների մշակությամբ, բանջարաբու– ծությամբ, այգեգործությամբ, անասնա– պահությամբ: Ունի վրաց. միջնակարգ և հայկ. ութամյա դպրոցներ, ակումբ, կինո, բուժկայան: Հայերը եկել են շրջակա գյու– ղերից, 1923-ին:
ԿՈԼԻԻԴԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Վրացական ՍՍՀ–ում, Արևմտյան Անդրկովկասում՝ Սև ծովի, Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև: Ծովափով ձգվում է Սուխումից մին– չև Քոբուլեթ: Կ. դ. սինկլինալ իջվածք զբաղեցնող ալյուվիալ հարթավայր է, որտեղ անթրոպոգենի ալյուվիալ նըստ– վածքների հզորությունը մինչև 700 մ է: Կան նավթազազային երևակումներ, հան– քային աղբյուրներ (Ծղալտուբո): Կլիման խոնավ մերձարևադարձային է, մեղմ ձմե– ռով: Հունվարի միջին ջերմաստիճանը 4,5–6°C է, օգոստոսինը՝ 23–24°C: Հատ– վում է Ռիոն, Ինգուր և այլ գետերով: Կ. դ–ում զբաղվում են հացահատիկի (գըլ– խավորապես եգիպտացորեն), մերձարևա– դարձային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ:
ԿՈԼԻՓԴԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, քա– ղաքական միավորում պատմական Կոչ– խիդայի տերիտորիայում: Կազմավորվել է մ. թ. ա. VI–IV դդ. սկզբին՝ որպես կոչ– խերի ցեղային միություն: Ենթադրվում է, որ Կ. թ. վաղ ստրկատիրական պետու– թյուն էր: Նրա տնտ. առաջատար ճյուղը եղել է երկրագործությունը: Գոյություն ունեին քաղաքատիպ առևտրա–արհեստա– վորական կենտրոններ՝ Փասիս (Ռիոն) գետի հովտում, և քաղաքներ՝ Սև ծովի ափին: Զարգացած էր երկաթի մշակու– թյունը, ոսկերչությունը, բրուտագործու– թյունը, կտավագործությունը, փայտա– մշակությունը: Շրջանառության մեջ էին արծաթե դրամներ, որոնք թողարկվում էին Սև ծովի արլ. ափի հուն, գաղութնե– րում (Դիոսկուրիա, Գիենոս, Փասիս): Կոլխական ցեղային միությունը՝ «թագա– վորությունը», մ. թ. ա. VI դ. վերջին և V դ. 1-ին կեսին գտնվում էր Աքեմենյան Իրա– նի, այնուհետև հունա–մակեդոնյան ազ– դեցության ոլորտում, մ. թ. ա. II դ. վեր– ջին՝ Պոնտական թագավորության կազ– մում, իսկ մ. թ. ա. 65-ին՝ Հռոմի տիրապե– տության տակ: Կ. թ–յան տերիտորիայում մ. թ. I–II դդ. սահմանագծում առաջա– ցան մանր իշխանություններ (տես Լա– զիկա):
ԿՈԼՒՈ&ԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարա– բաղի Ինքնավար Սար զի Մարտունու շըր– ջանում: Կոլտնտեսությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան, կինո: Կ–ում է ծնվել Սովետական Միության հե– րոս, գեներալ–գնդապետ Մ. Պարսեղովը: «ԿՈԼԻ^ՈձՆԻԿ», երկշաբաթյա պատկերա– զարդ հանդես: ՀՍԽՀ հողժողկոմատի, Կոլտնտկենտրոնի և Հայկոոպի հրատա– րակություն: Լույս է տեսել 1930–31, 1934-ին, Երևանում: խմբագիրներ՝ Պ. Ֆոլ– յան, Վ. Անանյան: Լուսաբանել և ընդ– հանրացրել է առաջավոր կոլտնտեսու– թյունների աշխատանքային փորձը, քննա– դատել տնտեսություններում տեղ գտած թերությունները: «Կ.» զգալի ավանդ է ներդրել անգրագիտության վերացման, դպրոցական գործի կազմակերպման, սո– ցիալիստական կենցաղի արմատավոր– ման բնագավառներում: Հաջորդել է«Դ;ու– ղաանաեսական կյանք» ամսագրին: Ա.Ն. Կոլմոգորով
ԿՈԼՄՈԴՈՐՈՎ Անդրեյ Նիկոլաևիչ [ծն. 12(25).4.1903, Տամբով], սովետական մա– թեմատիկոս, ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հե– րոս (1963): Ավարտել է Մոսկվայի համալ– սարանը (1925): Գիտ. գործունեությունը սկսել է իրական փոփոխականի ֆունկցիա– ների տեսության բնագավառում, ուր հիմ– նարար աշխատանքներ ունի եռանկյունա– չափական և օրթոգոնալ շարքերի, չափի, բազմությունների, ինտեգրալի, ֆունկցիա– ների մոտարկումների տեսությունների վերաբերյալ: Հետագայում զգալի ավանդ է ներդրել կոնստրուկտիվ տրամաբանու– թյան, մեխանիկայի (տուրբուլենտության տեսություն), դիֆերենցիալ հավասարում– ների տեսության, ֆունկցիոնալ անալիզի մշակման գործում: Մեծ արժեք ունեն Կ–ի աշխատանքները հավանականություննե– րի տեսության բնագավառում, ուր նա Ա. Իփնչինի հետ (1925-ից) սկսել է կիրա– ռել իրական փոփոխականի ֆունկցիա– ների տեսության մեթոդները: Այդ նրան հնարավորություն է տվել լուծել մի շարք պրոբլեմներ և կառուցել հավանականու– թյունների տեսության աքսիոմատիկ հիմ– նավորման համակարգը (1933), հիմնա–