Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ժող. սկզբնաղբյուրներում) զուսպ հուզա– կանությունը զուգորդված է արտահայ– տության հստակությանը, շարադրանքի թեթևությունը և մանրամասների նուրբ մշակվածությունը ավելի ընդգծում են բո– վանդակության խորությունը: Իր ստեղծա– գործության մեջ Կ. վճռականորեն հրա– ժարվեց ավանդական դարձած կոմպո– զիցիոն միջոցներից: Շատ գործերում, մասնավորապես ներդաշնակության և պո– լիֆոնիայի, հավասարապես նաև դաշնա– մուրային շարադրության մեշ, նա կիրառեց բացառիկ ինքնատիպ և տվյալ դարաշըր– շանի համաշխարհային երաժշտության համար նորություն կազմող միշոցներ ու հնարներ, որոնք նա ստեղծել էր ժող. երաժշտության հատկանիշների և իր ժա– մանակի եվրոպական կոմպոզիտորական տեխնիկայի միշոցների խելամիտ սինթե– զի գնով: Այս իմաստով բացառիկ հետա– քըրքրականություն ունեն նաև նրա հոգե– վոր գործերը (դրանց թվում՝ արական ա կապելլա խմբի համար գրված վիպական լայնաշունչ «Պատարագը»): Կ. XX դարա– սկզբի համաշխարհային երաժշտության դասական դարձավ երաժշտական նյութի կազմավորման իր նորարարական մեթոդ– ներով, ժող. երաժշտության օգտագործ– ման իր բացած նոր ուղիներով: Նրա պո– լիֆոնիան ժող. լադերում ընթացող ինք– նուրույն մեղեդիների՝ հաճախ բազմա– տոնալ կամ բազմալադային զուգորդում է, իսկ հարմոնիան՝ յուրատեսակ կվար– տա–կվինտային կամ ժողովրդա–լադային բնույթի այլ համահնչյուններով ժող. լա– դերի ինքնատիպ մեկնաբանում: Կ–ի ստեղ– ծագործական մեթոդը լայն հեռանկարներ բացեց հայ ազգային կոմպոզիտորական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության զարգացման հունի մեշ, նաև նկատելի ազ– դեցություն ունեցավ արևելյան այլ ժողո– վուրդների երաժշտության զարգացման վրա: Կ. գրել է նաև բանաստեղծություն– ներ (հրտ. ԿՊ, 1939, Ե., 1969): իր կյանքի ընթացքում հնարավորու– թյուն չունենալով՝ Կ. քիչ բան է հրատա– րակել իր գործերից: Կոմպոզիտորի հի– վանդության տարիներին և մահից հետո նրա գործերի մի մասը հրատարակել է Փարիզում գործած «Կոմիտաս վարդա– պետի բարեկամներու հանձնախումբը», հետագայում՝ «Կոմիտասյան խնամա– տար հանձնաժողովը» (Ա. Չոպանյան, Մ. Բաբայան և ուրիշներ, խմբագրությունը մեծ մասամբ՝ Վ. Սարգսյանի): ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ը ներկայումս շարունա– կում է փնտրել և հավաքել նրա ցրիվ եկած ձեռագրերը և աստիճանաբար հրատա– րակում է կոմպոզիտորի երկերի հնարա– վորին չափ լրիվ ժողովածուն: Կոմիտասի աճյունը թաղված է Երևանում, հայ մշա– կույթի գործիչների պանթեոնում: Պատկերազարդումը տես 544-րդ էջից հետո՝ ներդիրում: ծ/ւ^.Երկ. ժող., խմբ. Ռ. Ա. Աթայան, հ. 1–2, Ե., 1960–65; Երկ. ժող., խմբ. Ռ. Ա. Աթայան, հ. 1–5…, Ե., 1969–79…: Երա– ժըշտական ստեղծագործ ու– թ յ ու ն ն հ ր. Հայ քնար (1 – 12, հայերեն և ֆրանս.), Փարիզ, 1907: Հայ գեղշուկ երգեր, N> 13-22 և 23-32, Լայպցիգ, [1912]: Պարեր [դաշնամուրի համար], Փարիզ, 1925: Դաշնա– վորյալ նրգեցողությունք Ս. պատարագի, Փարիզ, 1933: Տաղք և ալելուք, Փարիզ, 1946: ժողովրդական երգերի ճ ոտա– նավորների ժողոված ու ներ. Շար Ակնա ժողովրդական երգերի, [Վաղ– պատ, Հ. ճանիկյանի «Հնությունք Ակնա» գրքի հետ], 1895: Քրդական եղանակներ (հա– յատառ և լատինատառ քրդերեն), Մ., 1903: ժողովրդական երգեր. (Ազգագրական ժողո– վածու 1), հայերեն նոտագրությունից Փոխա– դրեց եվրոպականի, առաջաբանով և դիտողու– թյուններով Ս. Մելիքյանի, Ե., 1931: Ազգագրա– կան ժողովածու 2. Երգեր և պարերգեր, կազմ. Մ. Ղ– Աղայան, Ե., 1950: Հազար ու մի խաղ, Ա և Բ հիսնյակ, խմբ. Կոմիտաս վարդապետ և Մ. Աբեղյան, Վաղ–պատ, 1903–05: Նույնը, Ե., 1969: ժողովրդական խաղիկներ, խմբ. Մ. Աբեղյան, մասնակի աշխատակցությամբ Կոմիտասի, Ե., 1940: Գիտական աշ– խատ ու թյ ու ններ. Interpunktionssystem der Armenier, «Sammelbande der Interna- tionalen Musik-Gesellschaft», [Lpz.], 1899, Heft 1; Armeniens volkstiimliche Reigentanze, «Zeitschrift fur armenische Philologies (Mar– burg), 1901, Bd. 1; La musique rustique armenienne, «Mercure musicale», (Paris), 1907, Ne 5; Հայ գեղջուկ երաժշտություն, առաջա– բանը Ա. Չոպանյանի, Փարիզ, 1938: Հոդված– ներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Գրկ. Չոպանյան Ա., Դեմքեր, «Անա– հիտ», 1901, Ne 6–7: Հովսեփյան Գ., Կոմիտաս վարդապետի երաժշտական ճա– նապարհորդությունը Եվրոպայում, «Արա– րատ», 1907, Ms 10–11: Թերլեմեզ– յ ա ն Ռ., Կոմիտաս վարդապետ, Վնն., 1924: Ա զ ա տ յ ա ն Թ., Կոմիտաս վարդապետ, ԿՊ, 1931: Պերպերյան Շ., Կոմիտաս վարդապետ, Բուխարեստ, 1936: ԱթայանՌ., ժողովրդական երգի ներդաշնակության սկըզ– բունքը Կոմիտասի մոտ, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԴԱ, հաս. գիտ.», 1949,JSfe 9: Կոմիտաս. (Մա– տենագիտություն), կազմ. Ն. Թեյմուրազյան, Ե., 1957: Շահվերդյան Ա., Ակնարկներ հայ երաժշտության պատմության, Ե., 1958: ժամանակակիցները Կոմիտասի մասին, Ե.# 1969: Ցոլյան Թ., Կոմիտաս, Ե., 1969: Թահմիզյան Ն., Կոմիտասը և հայկա– կան խազերի վերծանության խնդիրը, «ՊԲՀ», 1969, N° 4: KopraHOB B., KaBKa3CKaa My3hiica, Tin^ahc, 1908; IHasepflHH A., KoMHTaC H apMHHCKafl My3bIKaJIbHafl Kyjlb- Typa, E., 1956; Teo^aKaH I, KoMHTac, E., 1969; A t a a h P., KoMHTac –co6npaTejib apMjracKOH HapoAHOH necHH, TpyAbi VII Meac- flyHapoflHoro KOHrpecca aHTpononorHHecKHX h 3THorpa<im»iecKHx HayK, t. 7, M., 1970; P o- ladian S., Armenian Folksongs, Les An– geles, 1942; Ն ու յ ն ի, Komitas vardapet and his contribution to Ethnomusicology, «Ethno- musicology», (California), 1972, Ne 1. Ռ. Աթայան

ԿՈՄԻՏԱՍ», հայկական երկսեռ երգչա– խումբ Բուխարեստում: Հիմնադրվել է է 1926-ին: Ղեկավարն էր Մ. Բոթեզը, 1937–59-ին՝ Կ. Հարությունյանը, ապա՝ Արա Մանաշը: Համերգներ է ունեցել (առաջինը՝ 1926-ին) Ռումինիայի քաղաք– ներում, մասնակցել մրցույթների, շահել մրցանակներ: Երկացանկը ընդգրկում է հայ ժող., սովետահայ կոմպոզիտորնե– րի, ռումինական և այլ ժողովուրդների երգեր, դասական երաժշտության նմուշ– ներ: Ամբողջությամբ իրականացրել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի համեր– գային կատարումը: Երգչախմբում իրենց գործունեությունն են սկսել Բուխարեստի օպերային թատրոնի մեներգիչներ Արաքս Սվաճյանը, Շաքե Շիշմանյանը, Անահիտ Քերփիգյանը, Եղիա Փափազյանը:

ԿՈՄԻՏԱՍ», հայկական երկսեռ երգչա– խումբ Ռուսեում (Բուլղարիա): Հիմնադըր– վելէ 1932-ին: Կազմակերպիչները՝ Ա. Բեր– բերյան, է. Սաֆարյան, ղեկավարը՝ Մ. Ան– գելով: Առաջին համերգը՝ 1934-ին: «Երե– վան» մշակութային կազմակերպության ստեղծումով «Կոմիտաս» և «Հայ գուսան» երգչախմբերը միավորվել են առաջինի անվան տակ: 1948-ից խմբավարն էր Կ. Կա– րապետյանը, 1952-ից՝ Ի>. Միհրանյանը: 1958-ին տոնվել է երգչախմբի հիմնադըր– ման 25~ամյակը: 1960-ին պարգևատրվել է Կիրիլի և Մեֆոդիի առաջին աստիճանի շքանշանով: Համերգներ է ունեցել Բուլ– ղարիայի քաղաքներում, մասնակցել փա– ռատոների, մեծապես նպաստել հայ երգի տարածմանը: Երկացանկը ընդգրկում է հայկ., բուլղարական և այլ ժողովուրդնե– րի երգեր, դասական երաժշտության նմուշ– ներ: Իրականացրել է օպերային ներկայա– ցումների համերգային կատարումներ: Ց. Բրուայան

ԿՈՄԻՏԱՍ U ԱՂՑԵՑԻ Շինող [ծն. թ. անհտ.,գ. Աղցք (Արագածոտն գավառում)– 628, Դվին], հայ կաթողիկոս՝ 615-ից: Սովորել է Դվինի կաթողիկոսարանում: Եղել է Տարոնի եպիսկոպոս: Կաթողիկոս դառնալուց հետո, 615-ին (կամ 616-ին) մասնակցել է Տիզբոնում Պարսից ժողո– վին, ուր ներկայացրել է Հավաւոո գիր կամ ուղղափառ դավանության բացա– տրություն, որով դատապարտել է Քաղ– կեդոնի ժողովը: Կ. Ա Ա. զբաղվել է շի– նարարական և հոգևոր–մշակութային գոր– ծունեությամբ: Ավարտել է դեռևս 608-ին սկսված Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու շի– նությունը, Հոհանիկ վանահոր հսկողու– թյամբ հիմնովին նորոգել Վաղարշապա– տի Ս. էջմիածին կաթողիկեն, 618-ին, նախկին վկայարանի տեղում, կառուցել տվել Ս. Հռիփսիմեի տաճարը, հովանա– վորել հոգևոր–կրթական կենտրոնների զարգացումը (Սյունյաց, Արշարունյաց, Դվինի հայրապետանոցի, էջմիածնի վան– քի, Մայրավանի դպրոցներ, Շիրակի դըպ– րեվանք ևն): Կ. Ա Ա. նաև բանաստեղծ–նրաժիշա էր: Նրա նշանավոր գրական երկն է «Ան– ձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարա– կանը (618), որը աչքի է ընկնում վարպե– տորեն չափված գրական խոսքով ու մեղե– դայնությամբ և նախանշում նոր աստիճան հայ հոգևոր արվեստում: Գրկ. Գիրք թղթոց, Տւիղիս, 1901, էշ 212–19: Կնիք Հավատոյ…, էշմիածին, 1914: Ս ե– բեոս Եպիսկոպոս, Պատմութիւն, Ե., 1939: Կիրակոս Գանձակեցի» Պատմություն Հայոց, Ե., 1961: Օ ր մ ա ն– յան Մ., Ազգապատում, մաս 1, ԿՊ, 1912: Լ և ո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967: Թահմիզ– յան Ն., Քննական տեսություն հայոց հին և միշնադարյան երաժշտության պատմության, «ԼՀԳ», 1971, N2 1:

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ (Երևանի Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանա– կիր Կոմիտասի անվան պե– տական կոնսերվատորի ա), Հայկական ՍՍՀ երաժշտական բարձրա– գույն կրթության հիմնարկություն: Հիմ– նադրվել է Երևանում, 1923-ին, Ռ. Մնչիք– յանի (առաջին դիրեկտորը) նախաձեռ–