Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

են (1979) 836 ուսանող, որոնցից 621-ը՝ ցերեկային բաժիններում: Մասնագիտա– ցումն ընթանում է հետևյալ բաժիններով՝ դաշնամուր, նվագախմբային գործիքներ, խ մբ ա վա ր ությ ուն, մեներ գեցո ղությ ուն, կոմպոզիցիա, երաժշտագիտություն: Դա– սատուների ընդհանուր թիվը՝ 208 (31 պրոֆեսոր, 34 դոցենտ և գիտության թեկ– նածու): 1946-ին կոնսերվատորիան կոչ– վել է Կուէիւոասի անունով, 1973-ին՝ պար– գևատրվել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Գրկ. Բ և ր կ ո Մ., Կոմիտասի անվ. կոն– սերվատորիա, Ե., 1973 (հայ. և ռուս.):

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՎԱՐՏԵՏ, կազմվել է 1925-ին, Մոսկվայում, տեղի կոնսերվա– տորիայի հայ ուսանողներից՝ Ա. Գաբրիեչ– յւսն (1-ին ջութակ), Լ. Օհանջանյան (2-րդ ջութակ), Մ, Տերյան (ալտ), Ս. Աաամազ– յան (թավջութակ): Ղեկավարն էր պրոֆե– սոր Ե. Գուգիկովը: 1920-ական թթ. վեր– ջերին կվարտետի գործունեությունը բար– ձըր են գնահատել Մ. Իպոլիտով–Իվա– նովը, Կ. Իգումնովը, Ս. Վասիլենկոն, Ռ. Գլիերը, Կ. Սարաջյանը: 1931–ից անվանվել է Հայկական ՍՍՀ պետական կվարտետ, մեկ տարի անց՝ կոչվել Կո– Կոմիտասի անվան կվարտետը 1963-ին. Ա. Գաբրիելյան (1-ին ջութակ), Ռ. Դավիդյան (2-րդ ջութակ), Ս. Աս– լամազյան (թավջու– թակ), Հ. Թալալյան (ալտ) միտասի անունով: 1932-ից համերգնե– րով շրջագայել է ՍՍՀՄ հանրապետու– թյուններում: 1933-ին, Լ. Օհանջանյանի մահից հետո, որպես 2-րդ ջութակահար հանդես է եկել Գ. Սարաբյանը, 1938-ից՝ Ն. Բալաբանյանը: 1934-ին կվարտետին շնորհվել է ՀՍՍՀ վաստ. կոլեկտիվի կո– չում: 1938-ին, լարային կվարտետների համամիութենական մրցույթում, արժանա– Կոմիտասի անվան կվարտետի կազմը 1979-ին. Է. Թադեոս– յան (1–ին ջութակ), Հ. Մեքինյան (2-րդ ջութակ), Ֆ. Սիմոն– յան (թավջութակ), Ցու. Պապյան (ալտ) Կոմիտասի անվ. կվարտետի կազմը 1932-ին. Ս. Ասլամազյան (թավջութակ), Ա. Գաբրիել– յան (1-ին ջութակ), Լ. Օհանջանյան (2-րդ ջութակ), Մ. Տերյան (ալտ) ցել է 1-ին մրցանակի (Մեծ թատրոնի անվ. կվարտետի հետ մեկտեղ): 1939-ին և 1956-ին մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակներին, հանդես եկել ռուսական, եվրոպական և հայ երա– ժըշտության տարբեր նմուշների բարձրար– վեստ կատարումներով: 1938-ին կվար– տետի երաժիշտներին շնորհվել է ՀՍՍՀ արվեստի վաստ. գործչի, 1945-ին՝ ՀՍՍՀ ժող. արտիստի կոչում, 1946-ին արժանա– ցել է ՍՍՀՄ պետ. մրցանակի: 1947-ին նրա կազմում ընդգրկվել են Ռ. Դավիդյանը (2-րդ ջութակ) և Հ. Թալալյանը (ալտ): 1953-ից կվարտետը պարբերաբար մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի (ԳԴՀ, Անզլիա, ճապոնի ա, ԱՄՆ, Կանադա, Հո– լանդիա, Նորվեգիա, Ֆրանսիա ևն): Կվար– տետի հետ տարբեր տարիներ ելույթներ են ունեցել Ա. Գոլդենվեյզերը, Կ. Իգում– նովը, Գ. Նեյգաուզը, Ս. Ռիխտերը, Դ. Շոս– տակովիչը, Է. Գիլելսը, Վ. Մերժանովը, Մ. Գրինբերգը, Ս. Կնուշևիցկին: Կվար– տետը մշակել է հարուստ երկացանկ: Այն իր կատարողական բարձր արվես– տով դասվում է սովետական կամերային լավագույն անսամբլների շարքը և արժա– նացել է համաշխարհային ճանաչման: Երաժշտական մեկնաբանումների խորու– թյունն ու ֆրազավորման նրբությունը, հուզական բացառիկ լիցքն ու հագեցվա– ծությունը, նվագի կատարյալ ներդաշ– նակությունը, արտիստականությունը հայկական կվարտետի բնորոշ կողմերն են: 1965-ին այն արժանացել է ՀՍՍՀ պետ. մրցանակի: 1969-ին կվարտետից հեռա– ցավ Ս. Ասլամազյանը (երեք տարի նրան փոխարինել է Ա. Գեորգիյանը), 1970-ին՝ Ռ. Դավիդյանը, իսկ 1972-ին մահացավ Հ. Թալալյանը: Կվարտետի կազմը (1979)՝ Է. Թադևոսյան (1-ին ջութակ), Հ. Մեքին– յան (2-րդ ջութակ), Հ. Պապյան (ալտ), Ֆ. Սիմոնյան (թավջութակ): Գրկ. Թադևոսյան Ա., Մեծ Կոմիտասի անունով, Ե., 1959: KBapTeT hm. KoMHTaca. Ajib6oM-M()Horpa(imfl (cocTaBHTejin:tA. Ey- flar^H, P, XtaBHflHH), E., 1974; AaBHpH P., KBapTeT HMeHH KoMHTaca, E., 1974. Ա, Թադևոսյան

ԿՈՄԻՏԻԱԱԷՐ, կոմիցիաներ (< լատ. comitia), ժողովրդական ժողով– ներ Հին Հռոմում: Լուծել են խաղաղու– թյան և պատերազմի հարցեր, ընտրել թագավոր և այլ պաշտոնյաներ, ընդունել օրենքներ: Եղել են երեք կարգի Կ.: Կ ու– ր ի ա կ ա ն Կ., որոնց մասնակցել են պաւորիկներն ըստ կուրիաների՝. Ց և ն– տ ուրիական Կ., ըստ ցենւոուրիա– ների մասնակցել են պատրիկներն ու պւեբեքևերը՝ գույքացենզով: Տ ր ի բ ու– ս ա յ ի ն Կ–ին մասնակցել է տերիտո– րիալ շրջանների (տրիբուսների) ամբողջ բնակչությունը: Մ. թ. I դ. վերջին Կ. կորցրել են իրենց նշանակությունը:

ԿՈՄՄԱ (<հուն. K6|ijia–հատված), երա– ժըշտական ձայնաբանության մեջ փոքր ինտերվալ՝ հավասար ամբողջ տոնի 1/9– 1/10 մասին:

ԿՈՄՄԱԳԵՆԵ, Կ ու մ մ ա խ ա, Կ ա. մ– մ ու խ ու, հնագույն երկիր ԵՓրատի արևմտյան ափին [այժմ՝ Թուրքիայի Մա– լաթիա իլի (վիլայեթի) մեջ]: Սահմաններն էին. հս–ից՝ Տավրոսի լեռնաշղթան, արմ–ից՝ Ամանոսի լեռներն ու Կիլիկիան, հվ–ից՝ Ասորիքը, արլ–ից՝ Եփրատը: Գըլ– խավոր քաղաքը Սամոսաւոն էր: Կ. մ. թ. ա. II հազարամյակի վերջին Փոքր Ասիայի արլ–ում և Ասորիքի հս–ում–առաջացած ուշ հեթիթական (հաթական, խեթական) պե– տություններից էր՝ լուվիական բնակչու– թյամբ: Ընկնելով ուրարտա–ասորեստան– յան հակամարտությունների ոլորտը, Կ. բազմիցս ապավինել է Ուրարտուի հզորու– թյանը՝ պաշտպանվելով Ասորեստանի ոտնձգություններից: Աքեմենյանների օրոք Կ. կազմել է հայկ. սատրապության, ապա Երվանդունիների հայկ. պետության մասը: Մ. թ. ա. III դ. 1-ին կեսին ստեղծ– վել է Ծոփքի և Կ–ի միացյալ պետությունը, որտեղ թագավորել են Երվանդունի Սա– մոսն (մ. թ. ա. III դ. կես) ու Արշամը (մ. թ. ա. 240–220-ական թթ.): Մ. թ. ա.