րայության U Իկոնիայի թուրքմենների զի– նակցությամբ վերսկսեց պատերազմը: Եգիպտոսը գրավեց Այասը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը, Հալեպի ամիրան՝ երկ– րի արլ. շրջանները: Օգտվելով 1348– 1349-ին Եգիպտոսում ծավալված գահա– կալական կռիվներից՝ Կ. Հռոդոսի Ս. Հով– հաննես օրդենի ասպետների օգնությամբ ջախջախեց Հալեպի ամիրայի ասպատա– կի* զորամասը և հասավ մինչե Ալեքսան– դրետի ծոցը: Պապի U Արևմուտքի պետու– թյունների օգնության սին խոստումներից հիսաթափված Կ–ի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1361-ին Ասում գումարված ժողովը չեղյալ հայտա– րարեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միության վերաբերյալ նախկին ժողովնե– րի որոշումները, դատապարտեց պապա– կանության վարքագիծը: Կ–ի անունով հատվել է ոսկյա դրամ: Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնա., 1885: MnKaejiflH r. T., Hctophh Khjihkhh- CKoro apMHHCKoro rocyaapcTBa, E., 1952.
ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ ԼԱՄԲՐՈՆ ԱՏԻ, Դ ր ui- զարկեցի (ծն. թ. անհտ.–1326, Սիս), Հայոց կաթողիկոս՝ 1323-ից: Եղել է Սսի եպիսկոպոսը և Դրազարկի վանքի առաջ– նորդը: Մասնակցել է Մսի (1307) և Սղա– նայի (10.7.1317) ժողովներին: Մկզբում գործակցել է իր նախորդին՝ ԿոսաանդիԱ Գ Կեսարւսցուն, սակայն կաթողիկոսա– կան գահ բարձրանալուց (օծվել է հունվ. 6-ին, Սսում, ծեր հասակում) հետո չի հարուցել դավանական վեճեր: Ընդհակա– ռակը, ենթադրվում է, որ սառել է Կ. Լ–ու լատինասիրությունը, և նա Կիլիկիայի Հա– յոց թագավորության խնամակալ Օշին պայլի՝ Հռոմի հետ վարած թղթակցություն– ներին ու բանագնացություններին չի մաս– նակցել՝ գրավելով չեզոք դիրք: Հետամուտ է եղել երկրի քաղ. կյանքի, նրա դիրքերի ու խաղաղության ամրապնդմանը: Այդ նպատակով մեկնել Ւ (1323) Եգիպտոս և 15-ամյա հաշտություն կնքել Նսար սուլթա– նի հետ, պայմանավորվել, որ հայերի որոշ հարկագումարի դիմաց Եգիպտոսի սուլ– թանությունը արտոնի վերաշինելու Կիլի– կիայում իր ավերած բերդերը: Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
ԿՈՍՏԱՆԴԻՆ և (ծն. թ. անհտ.–1373, ապրիւ), ^տայոց թագավոր Կիլիկիայում 1365-ից: Հաշորդել է իր հորեղբորորդի Կոսաանդին Դ–ին: Նղր բերդի տեր Հեթու– մի որդին: Կ–ի օրոք երկրի զգալի մասը զավթել էին մամլուքներն ու թուրքմեն– ները: Ֆրանկամոլ հայ իշխանները, Կոս– տանդին Դ–ի այրի Մարիունի գլխավորու– թյամբ, կամենում էին տապալել Կ–ին և գահը հանձնել Կիպրոսի Պետրոս I թագա– վորին: Վերշինս նույնիսկ դրամ է հատել՝ «Պետրոս, Ամենայն Հայոց թագավոր» մակագրությամբ: Պետրոսի նվաճողական քաղաքականությունից հիասթափված՝ Կ. չի մասնակցել Եգիպտոսի սուլթանության դեմ արկածախնդիր կռիվներին (1365– 1367): 1369-ին Պետրոսը Նիկոսիայում սպանվել է: Մակայն ֆրանկամոլ ունի– թորների կուսակցությունը, հակառակե– լով Կ–ին, շարունակել է բանակցել պապի հետ՝ սրելով Եգիպտոսի թշնամանքը: 1369-ի վերջին սուլթանության զորքերը ասպատակել են Կիլիկիան և պաշարել Միսը: Երկարատև կռիվներից հետո չկա– րողանալով գրավել Կ–ի գլխավորությամբ հերոսաբար դիմադրող միշնաբերդը՝ թըշ– նամին հրդեհել է քաղաքը և նահանշել: Եգիպտոսի հետ Կ–ի հաշտության նոր փորձը խափանելու համար ունիթորները դավադրաբար սպանել են նրան և գահը հանձնել Լևոն Զ Լուսինյանին:
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐ&ՆԿԱՏԻ (մոտ 1250- ական թթ., Երզնկա –1314–28-ի միշև), հայ տաղերգու: Մանուկ հասակից մտել է վանք: Ենթադրվում է, թե ուսանել է Մեծ Հայքի Եկեղյաց գավառի դպրատներից մեկում՝ Երզնկայից ոչ հեռու գտնվող Տի– րաշենի մենաստանում: Նրա կրոնավոր կամ աշխարհական լինելու մասին որո– շակի տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ վանական կամ հոգևոր որևէ աստիճան չի ունեցել: Նրան է վերագըր– վում 27 անուն քերթված: Կ. Ե. իր ստեղ– ծագործություններում արտահայտել է Եր– զընկայի զարգացած քաղաքային կյանքի, արհեստավորական և առևտրական շեր– տերի աշխարհիկ, ազատամիտ տրամա– դրություններն ու աղանդավորական գա– ղափարները, որի համար ենթարկվել է հալածանքի: Կ. Ե–ու բնության երգերը հիմնականում գարնան ու լույսի Փառաբանումն են: «Մեծ գոհութիւն հարիւր հազար», «Այսօր եղև պայծառ գարուն», «Գարունն լինի ուրա– խութիւն» սկզբնատողերով քերթվածնե– րում ամեն ինչ դիտվում է գործողության, ընթացքի ու ծավալման մեշ: Բնության պատկերները Կ. Ե–ու երկերում հախուռն են ու գունագեղ, չգերազանցված են մնում արշալույսը խորհրդանշող քերթվածները: Լույսը բանաստեղծի ըմբռնումներում խոր– հըրդանշում է արարիչ, խելք, իմաստու– թյուն («Ահա գիշերս էանց» և «Զարթիք ի յերազուտ» սկսվածքով քերթվածները): Կ. Ե–ու սիրո տաղերը ընդարձակում են հայ միշնադարյան բանաստեղծության ընդգրկման սահմանները՝ նշանավորե– լով նրա նոր ու բարձր աստիճանը: Ըստ բանաստեղծի, կյանքի շարժիչ ուժը սերն է. բնությունն ինքը սեր է, և ամեն ինչ՝ սիրո ծնունդ: Հայ գրականության մեշ առաշին անգամ ստեղծագործության նյութ են դառնում սիրած կնոշ ոչ միայն արտա– քին բարեմասնությունները, այլև ներաշ– խարհը՝ հույզերի ու մտորումների նըր– բագծումով: Կինը Կ. Ե–ու համար նույնն է, ինչ բնության մեջ գարունը, առավոտը, լույսը:Աակայն նրա առաշնային բնութա– գիրը լույսն է. պատկեր «լուսատես», «լու– սին սուրաթով լոյս», «զինչ արեգակն լոյս», «աչերու լոյս», «լուսեղեն լոյս» և, վերջա– պես, գււյության հիմք, կենաց աղբյուր: Անձնական ապրումներն արտահայտվում են պոռթկումով ու ավյունով: Դրանք երա– ժըշտականություն, նրբություն, ընթերցո– ղին վարակելու մեծ զորություն են ձեռք բերում՝ յուրօրինակ տաղաչափությամբ: Կ. Ե–ու բնության ու սիրո երգերը մեր աշ– խարհիկ քերթության առաջնեկն են: Երկ. Կոստանդին Երզնկացի՝ ԺԴ դարու ժողովրդական բանաստեղծ և յուր քերթված– ները, ուսումն ասիր. հրտ. Մ. Պոտուրյանի, Վնտ., 1905: Կոստանդին Երզնկացի, աշխա– տասիր. Ա.Սրապյանի, Ե., 1962: Գրկ. Չոպանյան Ա., Հայրնններու Բու– րաստանը, Փարիզ, 194 0: Աբեղյան Մ., Երկ, հ. 3, Ե., 1970, էշ 3 56-99: Ա. ՍրաւկյաԱ
ԿՈՍՏԱՆԴԻՆ SL ՎԱՀԿԱՑԻ (ծն. թ. անհտ – 1439), հայ կաթողիկոս 1430-ից: Մասնակ– ցել է լատին և հայ եկեղեցիների միշև ծավալված վեճերին, որոնց առնչությամբ 1435-ին շարադրել է տվել հայ եկեղեցու դավանության սկզբունքները:
ԿՈՍՏԱՆԴԻՆ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (ծն. թ. անհտ.–1250), թագադիր իշխան Կիլիկ– յան Հայաստանում 1226-ից: Ներսես Լամբրոնացու եղբայր Հեթումի որդին: Լամբրոն բերդի տեր Կ. Լ. իր 300 նիզա– կավոր հեծելակներով 1216-ին մասնակցե– լով սելջուկյան թուրքերի դեմ Շողականի ճակատամարտին՝ գերեվարվեց Իկո– նիա: 1219-ի սկզբին Լևոն Բ Մեծ թագա– վորը փրկագնով ազատեց նրան: Իբրե հեղինակավոր և հզոր իշխան՝ Կ. Լ. ընդ– դիմացել է իր ազգականներին՝ նորահաս– տատ Հեթումյան արքայատանը և հավակ– նել Հայոց գահին: Կ. Լ–ու հետ հաշտվելու և արքունիքին նեցուկ դարձնելու նպա– տակով Կոստանդին թագավորահայրը նը– րան շնորհեց թագադրության գործակա– լությունը: 1230-ականին սատարելով Իկո– նիայի սուլթանության ուժերին՝ ապստամ– բեց Հեթում Ա թագավորի դեմ: Թաթար– մոնղոլներից Իկոնիայի սուլթանության պարտությունից (1243) հետո փորձեց հաշտվել Հեթում Ա–ի հետ, բայց մերժվեց: Քինախնդիր Կ. Լ. 1245-ին սելջուկյան թուրքերի գլուխ անցած՝ ավերեց երկրի մի շարք բնակավայրեր և պաշարեց Տար– սոն քաղաքը: Մակայն պարտության մատ– նըվելով՝ փակվեց անառիկ Լամբրոնում: 1250-ին հալածական Կ. Լ. սրախողխող սպանվեց իբրև դավաճան, կալվածները միացվեցին արքունիքին: Տոհմական թըշ– նամությունը վերացնելու համար Հեթում Ա հոր խորհրդով Կ. Լ–ու որդի Հեթումին վերադարձրեց Լամբրոնը, իսկ նրա դուստր Կիռ Աննային (Կեռան) պսակեց իր գահաժառանգ որդի Լևոնի հետ: Գրկ. Ալիշան Ղ–, Սիսուան, Վնտ., 1885: Կոստանդին Մեծ
ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԾ, Կոստանդինոս, Փլավիոս Վալերիոս (Flavius Valerius Constantinus Magnus) (մոտ 285–337), հռոմեական կայսր 306-ից: Մասնակցել է Դիոկղեաիանոսի արշավանքներին: 306-ին բրիտանական բանակը նրան հըռ– չակհլ է կայսր: 311-ին սկսված գահակա– լական պայքարն ավարտվել է (324) Կ. Մ–ի