Լուսավորությունը: 1944-ի օրենքով համընդհանուր պարտադիր տարրական կրթություն են ստանում 7–14 տարեկան երեխաները: Կան պետ. և մասնավոր ուս. հաստատություններ: Նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվում են 5– 6 տարեկան երեխաները: Մասնագիտա– կան ուս. հաստատություններում և հա– մալսարանում ուսուցումը վճարովի է: Գործում են 5-ամյա արդ. U առևտրական կոլեջներ և 2-ամյա նորմալ դպրոցներ: Սան Խոսեում են գտնվում Կ. Ռ–ի համալ– սարանը (հիմնվել է 1843-ին), Ազգային գրադարանը (հիմնադրվել է 1888-ին), Ազգային թանգարանը (1887), համալսա– րանի կերպարվեստի ֆակուլտետի պատ– կերասրահը: Կ. Ռ–ի գլխավոր գիտական կենտրոնը համալսարանն է: 1964-ին հա– մալսարանին կից ստեղծվել է գիտահե– տազոտական աշխատանքները կոորդի– նացնող հանձնաժողով: 1970-ին Կ. Ռ–ում գործում էր 48 հիվան– դանոցային հիմնարկ՝ 7 հզ. մահճակալով (4 մահճակալ՝ 1000 բնակչին): 1970-ին ծնունդը 1000 բնակչին կազմել է 33,8, ընդհանուր մահացությունը՝ 6,6, երեխա– ների մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 67,3: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– թյունը: Համարյա բոլոր հանդեսներն ու թերթերը լույս են տեսնում Սան Ւասեում: Առավել կարևորներն են «Նասիոն» («La Naci6n», 1946-ից), «Ռեպուբլիկա» («La Republican 1950-ից), «Պրենսա լիբրե» («La Prensa Libre», 1889-ից) օրաթերթերը, ժողովրդական ավանգարդ կուսակցության «Լիբերտադ» («La Libertad», 1962-ից) շա– բաթաթերթը: Գործում են 54 ռադիոկա– յան (1973) և 4 հեռուստատեսային կայան (1960-ից): Գրականությունը: Որպես ինքնուրույն գրականություն զարգացել է 1821-ին՝ ան– կախության հռչակումից հետո: Առաջին անգամ XX դ. սկզբներին ժող. կենցաղի պատկերմանը դիմել են կոստումբրիստ գրողներ (տես Կոսաումբրիզւ1) Ի*. Գար– սիա Մոնխեն (1881 – 1958), Մ. Գոնսալես Սելեդոնը (1864–1936), դրամատուրգներ Կ. Ուրենյան (1876–1932), է. Կալսամիլ– յան (1880–1918) և ուրիշներ: Պոեզիայում ազգային մոտիվներն իրենց զարգացումն ստացան «Կոստա Ռիկայի քնար» (1890– 1891) խմբական ժողովածուում հանդես եկած բանաստեղծների գործերում: Հա– կաիմպերիալիստական միտումներ ի հայտ եկան Կ. Գախինի (1865–1925), K Կարդոնայի (1863–1930), Կարմեն Լիրայի (1888–1951) ստեղծագործություն– ներում: XX դ. 30–40-ական թթ. գրակա– նության մեջ զարգացան տարբեր հոսանք– ներ: Դեկադենտական գծերը բնորոշ են արձակագիր Մ. Իփմենեսի (1900–1947), բանաստեղծներ Ռ. Բրենես Մեսենի (1874–1947), Ռ. Կարդոնայի (ծն. 1892), խ. Մարչենայի (ծն. 1892) և ուրիշների հա– մար: Սոցիալական պայքարի թեման են բացահայտել Կ.Ֆալյասը (1909–1966), Խ. Մարինա Կանյասը (ծն. 1904), խ. Գուտիե– րեսը (ծն. 1918), Ֆ. Դոբլեսը (ծն. 1918): Սոցիալական թեման բնորոշ է նաև Խ. Սե– լեդոնի (1877-1949), Գ. Դոբլեսի (ծն. 1904), Ա. Մոնտերո Վեգայի (ծն. 1915), Թրծակավե բուր– վաու, Ուետար մշակույթ (Ազգա– յին թանգարան, Սան Իասե) է, Խենկինս Դոբլեսի (ծն. 1926) և ուրիշ– ների պոեզիային: Նովելիստներ խ. Սան– չեսը (ծն. 1929), Դ. Գալյեգոս Տրոյոն (ծն. 1930), Ֆ. Դուրան Այանեգին (ծն. 1939), բանաստեղծ Ռ. Սոսան պատկերում են Կ. Ռ–ի չքավորության կյանքը: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Կ. Ռ–ի հնագույն արվեստը զար– գացել է Մեքսիկայի, Պանամայի և Կոլում– բիայի քաղաքակրթությունների ազդեցու– թյամբ : Պահպանվել են քարե քանդակա– զարդ զոհասեղաններ, մարդկանց և կեն– դանիների քանդակներ, խեցեղեն արձա– նիկներ, բազմագույն և ձևավոր անոթներ: Մինչև XVIII դ. կառույցները ավերվել են երկրաշարժերից և ծովահենների ասպա– տակություններից: XVIII դարից պահպան– վել են եկեղեցիներ էրեդիայում, Օրո– սիում: Քաղաքները կանոնավոր հատա– կագծով են, կառուցապատված աղյուսե և բետոնե ցածրահարկ տներով, ծայրա– մասերում բարաքներն են, հնդկացիների բնակավայրերում՝ արմավենու տերևնե– րով հյուղերը: XIX դ. սկզբնավորվել է կեր– պարվեստը, 1920-ական թթ. ձևավորվել է տեղական դպրոցը (նկարիչներ՝ Ֆ. Ամի– գետի, Կ. Բրենես Արգուելո դը Ռիսո, Մ. դը լա Կրուս Գոնսալես, Ֆ. Գոնգորա, Մ. Հիմենես, քանդակագործ՝ Ֆ. Սուն– յիգա): ժող. արվեստում տարածված են փորագրությունը, բազմագույն, նախշա– վոր գործվածքների ու գորգերի պատրաս– տումը, ասեղնագործությունը, հյուսումը: Գրկ«Hapoflw AMepHKH, t. 2, M., 1959; ToMac A. B., Hctophh JlaTHHCKoii AMepH– KH, nep. c aHivi., M., 1960, c. 565–74; T o- hhohckhh C.A., OqepKH HOBefnneii hcto– phh cTpaH JlaTHHCKoii AMepHKH, M., 1964, c. 201–07; Pw6a jik hh H. E., TpaHCflaHCKaH Boiraa 1948 b KocTa-PnKe,«HoBaa h HOBeSunaa HCTOpHfl», 1959, J^4;P0MaH0B 3., KocTa- PHKa, M., 1968.
ԿՈՍՏԱՍ II (Constans), Կոստանդին III (մոտ 629– 668), Բյուզանդիայի կայսր 641-ից: Կոստանդին II-ի որդին, Հերակ– չիոսի թոռը: Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ: Կայսրությանը սպառնացել են նաև սլավոններն ու լանգոբարդները: Երկրի ներսում տեղի են ունեցեւ ավագանու ապստամբություններ: Հայաստանում Կ. II ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ: Կուրա– պաղատի պատվաստիճան է շնորհել և Հւս– յոց իշխան նշանակել Վարազտիրոց իշխա– նին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբա– տին: Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ, կուսակալ Մուավիայի միջև դաշին– քից հետո, 653-ին, Կ. II մեծ բանակով ար– շավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշ– տոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հա– յոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծե– լազորի հրամանատար: Կ. II-ի գահակա– լության վերջին շրջանում հայերը, ապըս– տամբելով արաբների դեմ, հպատակու– թյուն են հայտնել նրան: Կ. II Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատի պատվաստիճան և նշանակել Հայոց իշ– խան: Կ. II Պոլսի պատրիարքի հետ հրա– պարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանություն հույների հետ, բայց մերժվել է Դվինի ժո– ղովում (648): Սպանվել է դավադրաբար, Սիրակուսեում: Հ. Բարթիկյահ
ԿՈՍՏԵՐ (Coster) Շառլ դը (1827–1879), բելգիացի գրող, տես Դը Կոաոեր Շառլ:
ԿՈՍՏԻՁԵՎ Պավել Անդրեևիչ [12(24).2. 1845, Մոսկվա –21.11(3.12).1895,Պեաեր– բուրգ], ռուս գիտնական, ժամանակակից հողագիտության հիմնադիրներից: Ավար– տել է Պետերբուրգի երկրագործության ինստ–ը (1869): 1876-ից նույն ինստ–ի և Պետերբուրգի համալսարանի դասախոս, ապա՝ պրոֆեսոր: 1878-ին Ռուսաստանում կազմակերպել է հողի քիմիայի և ֆիզի– կայի հարցերն ուսումնասիրող ագրոնո– միական առաջին լաբորատորիան: Հիմ– նական աշխատությունները նվիրված են հողառաջացման կենսաբանական հի– մունքների և հողի բերրիության բարձրաց– ման եղանակների ուսումնասիրմանը: Կ. ապացուցել է, որ հողառաջացումը կեն– սաբանական պրոցես է և կապված է բու– սածածկի և միկրոօրգանիզմների զարգաց– ման հետ: Առաջարկել է հողի խոնավու– թյունն օգտագործելու միջոցառումների համալիր: Երկ.H36p. Tpyaw, M., 1951 (Ունի աշխա– տությունների ցանկ): Գրկ. XpanKOB C. A., IIpo<|>eccop II. A. KocTbraeB, 3 H3fl., M., 1972.
ԿՈՍՏԻՁեՎ Աերգեյ Պավլովիչ [26.4(8.5). 1877, Պետերբուրգ–21.8.1931, Ալուշտա], սովետական կենսաքիմիկոս, բույսերի ֆիզիոլոգ և մանրէաբան: ՍԱՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1923): Պ. Ա. Կոսաիչեի որ– դին: 1900-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը, 1914-ից՝ պրոֆեսոր, 1916-ից՝ բույսերի ֆիզիոլոգիայի ամբիո– նի վարիչ: 1923-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրա– դի բույսերի ֆիզիոլոգիայի ու կենսա– քիմիայի" լաբորատորիայի և փորձնական ագրոնոմիայի պետական (1930-ից՝ Համ– ԳԳԱ–ի գյուղատնտեսական մանրէաբա– նության) ինստ–ի դիրեկտոր: Կ. պարզել է, որ սպիրտային խմորումը շնչառության, առաջին Փուլը չէ (ինչպես ենթադրում էին մինչ այդ), սակայն նշված 2 պրոցեսները կապված են ածխաջրերի փոխարկման ընդ– հանուր միջանկյալ նյութերով: Հաստատել է բույսերի կողմից նիտրատների վերա– կանգնումը մինչև ամոնիակի, բացահայ– տել ֆոտոսինթեզի Փոփոխության բնույթը մեկ օրում:
ԿՈՍՏՅՈհԿ Գրիգորի Սիլովիչ [ծն. 23. 11(5.12). 1899, Մոգիլնո (այժմ՝ Կիրո– վոգրադի մարզի Գայվորոնի շրջանում)], սովետական հոգեբան: ՍՍՀՄ ՄԳԱ իս– կական անդամ (1967): Կիևի մանկավար– ժական ինստ–ի պրոֆեսոր (1935-ից), ՈւՍՍՀ հոգեբանության ԳՀԻ–ի դիրեկտոր