Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դըրկովկաս: 1801-ին Ռուսաաոանին միաց– վեց Արևելյան Վրասաանը, XIX դ. ռուս– պարսկական և ռուս–թուրքական պատե– րազմների հետևանքով՝ Անդրկովկասն ամբողջությամբ: XIX դ. 2-րդ կեսին Չեչե– նիայի, Լեռնային Դաղստանի և Հյուսիս– Արևմայան Կ–ի հպաաակեցմամբ ավարտ– վեցին Կովկասյան պատերազմները (տես Կովկասյան, պատերազմ 18/7–/864): Կ–ի միացումը Ռուսաստանին նպաստեց նրա կապիտալիստական զարգացմանը և ներգրավմանը ապրանքային արտադրու– թյան ոլորտը: Կ–ում կապիտալիստական հարաբերությունների զարգացումը արա– գացավ 1864–83-ին՝ ճորտատիրական իրավունքի վերացմամբ: 1867-ին սկսվեց երկաթուղու կառուցումը, իսկ 1900-ին անդրկովկասյան երկաթուղին կապվեց համառուսաստանյան երկաթուղային ցան– ցի հետ: XIX դ. 2-րդ կեսից սկսվեց նավթի ար– դյունահանումը Բաքվում (արդեն 1901-ին կազմում էր նավյծի համաշխարհային հա– նույթի կեսը), մանգանի և ածխի արդյու– նահանումը Վրաստանում: XIX դ. վերշին Կ–ում ստեղծվեց առաշին ս–դ. կազմա– կերպությունը («Մեսամե–դասին»՝ Վրաս– տանում, 1892): 1901-ին ստեղծվեց ս–դ. Բաքվի կոմիտեն: XX դ. սկզբին ծավալ– վեց բանվորական շարժումը, 1903-ին կայացավ Կ–ի ս–դ. կազմակերպություն– ների I համագումարը, որտեղ ընտրվեց

ՌՍԴԲԿ Կովկասյան կոմիտե: Կ–ի պրո– լետարիատն ու գյուղացիությունը ակ– տիվորեն մասնակցեցին 1905–07-ի հե– ղափոխությանը: Առաշին համաշխար– հային պատերազմի ժամանակ (1914– 1918) Կ. դարձավ ռազմաբեմ: Կովկաս– յան ռազմաճակատի զորքերը 1914-ին ետ մղեցին թուրքերի հարձակումը: 1917-ի Փետրվարյան հեղափոխության ժամանակ Կ–ում ստեղծվեցին սովետներ, որոնցում իշխանությունը զավթեցին մենշևիկները և էսեոները: 1917-ի մարտին Թիֆլիսում կազմակերպվեց ժամանակավոր կառավա– րության տեղական մարմին՝ Անււրկով– կասյան հատուկ կոմիտե (Օզակոմ): 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը սկիզբ դրեց Կ–ի ժողովուրդ– ների ազատագրմանը: 1917-ի հոկտեմբե– րին կայացավ կովկասյան բոլշևիկների II համագումարը, որն ընտրեց կուսակցու– թյան Կովկասյան երկրային կոմիտե: 1917-ի նոյեմբ. 15(28 )-ին հակահեղափո– խական ուժերը Օզակոմի փոխարեն ըս– տեղծեցին Անդրկովկասյան կոմիսարիա– տը: 1918-ի ապրիլի 22-ին Անդրկովկամյան սեյմը հռչակեց Անդրկովկասի Ֆեդերա– տիվ Հանրապետության ստեղծումը, որը 1918-ի մայիսին բաժանվեց բուրժ. երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեշանի: 1918-ի ապրի– լին հռչակվեց Բաքվի կոմունան, սակայն 1918-ի հուլիսի 31-ին սովետական իշ– խանությունը Բաքվում ընկավ: 1918-ի սկզբին Հյուսիսային Կովկասում սովե– տական իշխանությունը հաղթեց: Կազմա– վորվեցին Կուբան–Սևծովյան Սովետա– կան Հանրապետությունը, Թերեքի Սովե– տական Հանրապետությունը, որոնք հե– տագայում միավորվեցին Հյուսիս–Կով– կասյան Սովեաական Հանրապետության մեշ: Քաղաքացիական պատերազմի ժա– մանակ Հյուսիսային Կովկասում հաս– տատվեց սպի տակ գվարդիական վարչա– կարգ: 1920-ին կարմիր բանակը ջախջա– խեց դենիկինյան զորքերը և վերականգ– նեց սովետական իշխանությունը: 1920-ի ապրիլի 28-ին սովետական իշխանություն հաստատվեց Ադրբեշանում (նրա կազմում ստեղծվեցին Նախիջևանի ԻԱՍՀ, 1924, Ղարաբաղի ԻՄ, 1923), 1920-ի նոյեմբ. 29-ին՝ Հայաստանում, 1921-ի փետր. 25-ին՝ Վրաստանում: ՎՍՍՀ մեջ մտան Աջարական ԻԱՍՀ, Աբխազական ԻԱԱՀ, Հարավ–Օսեթական ԻՄ (1922): 1922-ի մարտի 12-ին կազմավորվեց Մևդրկով– կասյան ֆեդերացիան, որը 1922-ի դեկտ. 30-ին մտավ ԱԱՀՄ կազմի մեջ: 1936-ին ֆեդերացիան լուծարքի ենթարկվեց, և Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, որպես ինքնուրույն հանրապետություն– ներ, մտան ՍՍՀՄ կազմի մեջ: Հյուսիսա– յին Կովկասում առաջացան Լեռնային ԻՍԱՀ, Դաղստանի ԻԱՍՀ, Ադըղեական ԻՄ, Կաբարդինա–Բալկարական ԻՄ, Կա– րաչաևյան ԻՄ, Չերքեզական ԻՄ, Չեչե– նա–Ինգուշական ԻՄ, Հյուսիս–Օսեթական ԻՄ, 1934-ին Հյուսիսային Կովկասը վե– րանվանվեց Հյուսիս–Կովկասյան երկրա– մաս, որի տերիտորիան բաժանվեց 14 օկրուգների (1930-ին վերացան): 1934-ին Հյուսիս–Կովկասյան երկրամասից ան– ջատվեցին Կրասնոդարի երկրամասը և Ռոստովի մարզը: ՍՍՀՄ 1936-ի սահմա– նադրությամբ Կաբարդինա–Բալկարական, Հյուսիս–Օսեթական և Չեչենա–Ինգուշա– կան Ինքնավար Մարզերը վերածվե– ցին ինքնավար հանրապետությունների: 1943-ից Հյուսիս–Կովկասյան երկրամասը վերածվեց Ստավրոպոլի երկրամասի: Նա– խապատերազմյան տարիներին երկրա– մասում զարգացավ բազմաճյուղ արդյու– նաբերություն (նավթային, քիմ., մեքե– նաշինական, ածխային, սննդի ևն): Զար– գացավ գյուղատնտեսությունը: Հաջողու– թյամբ իրականացավ կուլտուրական հե– ղափոխությունը: Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին Կ–ում մղվեցին ծանր մարտեր (տես Կովկասի ճակատա– մարտ 1942–1943): Կ–ի ժողովուրդները մեծ հաջողությունների հասան զարգացած սո– ցիալիստական հասարակարգի կառուց– ման գործում: Վ. Դիւոյան Պատկերազարդումը տես 640 –641-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVIII: Գրկ. rB03flemcHft H.A., KaBKa3, M., 1963; KaBKa3, M., 1966; HapoAM KaBKa3a, t. 1–2, ’M., 1960–62; Կ–ի վերաբերյալ գրկ. տես նաե Կ–ի տարածքի միութենական հան– րապետությունների, ինքնավար հանրապե– տությունների մասին հոդվածներում:

ԿՈՎԿԱՍ, Կովկսոս, Կավկաս, Կ ա պ–Կ ո հ (հուն. Kaijxaaog), համա– նուն լեռնաշխարհի առասպելական տի– րակալն ու անվանադիրը: «Կ.> անունն առաջին անգամ հիշատակվում է Հեսիո– դոսի (մ. թ. ա. VIII դ.) «Թեոգոնիայում*: Հին հույների պատկերացմամբ աշխար– հի եզրին գտնվող Կովկաս «երկնաքեր լեռանը» Զևսի հրամանով գամվել է Պրո– մեթեոսը: Վրացական ավանդության հա– մաձայն, Թորգոմ նահապետի ժողովուր– դը, բազմանալով «Մասսի և Արագածի երկրում»՝ Հայաստանում, տարածվել է Կովկասյան լեռների, Սև և Կասպից ծո– վերի միջև: Թորգոմի դյուցազն որդիներ Հայոսը, Քարթլոսը, Բարդոսը, Մովակա– նը, Լեկոսը, Հերոսը, Կովկասը, Եգերոսը, ապստամբելով աշխարհի առաջին բռնա– կալ Նեբրովթի դեմ և սպանելով նրան, միմյանց միջև բաժանել են հայրենի կալ– վածները և անկախորեն իշխել իրենց երկրներում, որոնք, իբր, կոչվել են նը– րանց անուններով:

ԿՈՎԿԱԱ>, քաղաքական և բանասիրա– կան շաբաթաթերթ: Հայերեն առաջին պարբերականը Կովկասում: Լույս է տե– սել 1846–47-ին, Թիֆլիսում: խմբագիր– ներ՝ Հ. Արզանյան, Հ. Կարենյան: <Կ> <KaBKa3> («Կավկազ*) թերթի տարբե– րակն էր: Նպատակն էր ծանոթացնել Կով– կասի պատմությանը, աշխարհագրությա– նը, տեղաբնիկների կենցաղին ու սովո– րություններին: Տպագրել է պետական– պաշտոնական որոշումներ, Կովկասի փո– խարքայի հրամաններն ու հրահանգները, ինչպես և առևտրական, տնտ., քաղ. բնույ– թի ինքնուրույն ու թարգմանական նյութեր, բանասիրական ուսումնասիրություններ: Կարևոր տեղ է հատկացրել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, մշակույթի ու գրականության, կրթության բնագա– վառներին վերաբերող նյութերին, հայ հեղինակների ստեղծագործություններին: Տպագրել է նաև թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպական գրողներից: Աշ– խատակցել են Դ. Շերմազանյանը, Հ. էն– ֆիաճյանը, Ռ. Երզնկյանը, Դ. Պատկան– յանը, Դ. Տեր–Ալեքսանդրյանը, Հ. Լոռիս– Մելիքյանը, Կ. Շահնազարյանը, Մ. Պաա– կանյանը և ուրիշներ: Լեզուն հիմնակա– նում գրաբար էր: Վ. Մաղալում*

ԿՈՎԿԱՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, արևե չգիտու– թյան բնագավառ, որն ուսումնասիրում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հոգևոր և նյութական մշակույթը, էթնիկական ու քաղաքական կազմավորումների պատմությունը, տե– ղաբնիկների ու եկվոր միավորումների լե– զուները, կովկասյան քաղաքակրթության ոլորտում նրանց փոխներթափանցումնե– րը: Կովկասյան մշակույթը բարդ ու բազ– մաշերտ երևույթ է և Կ–յան մեջ բաժան– վում է երկու շերտի՝ դպրություն ունեցող (հայեր, վրացիներ, աղվաններ) և գիր ու գրչություն չունեցող (աբխազներ, ադըղե– ևեր, ալան–օսեր, չերքեզներ, ավարներ, դարգիններ ևն) ժողովուրդների մշակույթ– ների: Կ–յան կարևոր նվաճումներից մեկը, առանձնական լեզուների ու խոսվածքների ուսումնասիրությունից բացի, էթնիկական տեղաշարժերի ուղիների և հետևանքների բացահայտումն է, տեղայնացման պարա– գաների ու աստիճանի լուսաբանումը: Տեղանվանական և ցեղանվանական հաս– կացությունների քննությունը Կ. հարըս– տացնում է նորանոր ձեռքբերումներով: Որպես պետական խոշոր միավորումների՝ քաղաքական–պետական կազմավորումնե– րի պատմության ուսումնասիրության ժա– մանակ շեշտը դրվում է Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի անցյալի վրա: էթնիկական ու աշխարհագրական–քաղա– քական սահմանների բացակայությունը և ազդեցությունների նույն ոլորտներում