Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չության իրավունքները, իսկ բոլոր դե– պարտամենտները միավորվեցին գլխա– վոր վարչության մեկ դեպարտամենտի մեջ: 1874-ին ստեղծվեցին քաղաքային դումա– ներ, որոնք ի վերջո հանգեցրին փոխար– քայության վերացմանը (1882): XX դ. ըս– կըզբի հեղափոխական վերելքը Կովկա– սում ցարական կառավարությանը ստի– պեց վերականգնել փոխարքայությունը (1905): 1917-ի Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո փոխարքայությունը վերաց– վեց, ստեղծվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե: Կովկասի փոխարքաներ և Կով– կասյան բանակի հրամանատարներ են եղել Մ. Վորոնցովը (1844–54), Ն. Մու– րավյովը (1854–56), Ա. Բարյաւոինսկին (1856–62), Մեծ իշխան Միխայիչ Նիկո– ւաևիչը (1862–1882), Ի. Վորոնցով–Դաշ– կովը (1905–15), Մեծ իշխան Նիկոչայ Նիկոչաևիչը (1915–17): Վ.Դկոյան

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ (1917), առաջին համագումարը տեղի է ունեցել ապրիլի 23-ից մայիսի 24-ը, Թիֆլիսում: Մասնակցել են շուրջ 2 հզ. պատվիրակներ և հյուրեր (ճնշող մեծամասնությունը՝ էսեռներ և մենշևիկ– ներ), որոնք ներկայացնում էին Կովկաս– յան ռազմաճակատի շուրջ 1 միլիոնանոց բանակի և թիկունքային զորամասերի կազ– մակերպությունները՝ զինվորական սովետ– ներն ու կոմիտեները, սպայական կազմը: Գործնական նախագահն էր Ե. Դեգեչկո– րին: Պատերազմի ու հեղափոխության ար– մատական հարցերում պատգամավորնե– րը պաշտպանում էին ժամանակավոր կառավարությանը: Նրանց աջակցում էին դաշնակցականները, վրաց. ֆեդերալիստ– ները, «ուկրաինական» և կազակների խմբավորումները: Տատանվող դիրք էին գրավում «անկուսակցականները»: Հա– մագումարին մասնակցում էին Կովկաս– յան բանակում գործող 20 ականավոր բոլշևիկներ [Գ. Կորզանով (Ղորղանյան), Ս. Քավթարաձե, Մ. Կեդրով, Ի. Մալիգին, Ն. Կուզնեցով, Ս. Բոգդանով, Հ. Հովսեփ– յան և ուրիշներ], որոնց խնդիրն էր մեր– կացնել համաձայնողական կուսակցու– թյուններին, պրոպագանդել Վ. Ի. Լենինի «Ապրիլյան թեզիսները» և աշխատավոր– ներին նախապատրաստել նոր՝ սոցիա– լիստական հեղափոխության: Համագու– մարն ընտրեց Կովկասյան բանակի երկրա– յին սովետ (նախագահ՝ էսեռ Դ. Դոնսկոյ, 150 անդամներից 100-ը՝ էսեռ, 40-ը՝ մեն– շևիկ): Երկրորդ համագումա– ր ը տեղի է ունեցել դեկտ. 10–23-ը, Թիֆ– լիսում: Մասնակցել է 350 պատգամավոր: Ամենախոշորը բոլշևիկյան ֆրակցիան էր (160 մարդ, որոնց թվում՝ Ս. Շահումյանը, Մ. Ցխակայան, Ֆ. Մախարաձեն, Դ. Կոր– գանովը և ուրիշներ): Բոլշևիկներին պաշտպանում էին ձախ էսեռները (15 մարդ) և «անկուսակցականների» մի մա– սը: Քննարկված կարևորագույն՝ ընթա– ցիկ մոմենտի և իշխանության հարցում բոլշևիկներն ու նրանց կողմնակիցները ապահովեցին 181, էսեռ–մենշևիկյան և բուրժուա–նացիոնալիստական բլոկը՝ 168 ձայն: Համագումարը մերկացրեց Անդր– կովկաս յան կոմիսարիատի ռեակցիոն հրամանատարության և նախկին բանա– կային երկրային սովետի հակահեղափո– խական գործունեությունը, դատապարտեց բանակի «ազգայնացման» քաղաքականու– թյունը: Լուրջ ուշադրություն նվիրվեց Կով– կասյան ռազմաճակատը դատարկելու և Անդրկովկասի ժողովուրդներին սպառնա– ցող նոր աղետի հարցին: Ընդունվեց բա– նաձև «թուրք–հայկական» հարցի մասին, որը համապատասխանում էր «Թուրքա– հայաստանի մասին» դեկրետի ոգուն (տես Դեկրետ <Թուրքահայաստանի> մասին): Դաշնակցականները մերժեցին Ս. Շա– հումյանի և մյուս բոլշևիկների առաջարկը՝ միացյալ ուժերով դիմադրելու թուրք նվա– ճողներին: Համագումարը դեկտ. 21-ին երկրամասում հռչակեց սովետական իշ– խանություն: Ընտրվեց 100 հոգուց բաղ– կացած բանակային երկրային նոր սո– վետ՝ բոլշևիկ Գ. Կորգանովի ղեկավարու– թյամբ: Սակայն երկրամասում ստեղծված բարդ իրապայմաններում սովետի հեղա– փոխական ուժերը ի վիճակի չեղան իշ– խանությունը պահել իրենց ձեռքում և զարգացնել հեղափոխությունը: Դեկտ. 28-ին ստեղծվեց հեղափոխական երկրա– յին սովետի գործադիր օրգան՝ բոլշևիկ– յան ռազմահեղափոխական կոմիտե, որն իր գործունեության կենտրոն ընտրեց Բաքուն: Դրկ. Մ ա ն ու կ յ ա ն Ռ., Բոլշևիկների հե– ղափոխական աշխատանքը Կովկասյան բա– նակում (1917 փետրվար –1918 Փետրվար), Ե., 1969; Մելիքյան Հ. Ս., Հոկտեմբեր– յան հեղափոխությունը և Կովկասյան բանակը, և 1970: Հ. Մեչիքյան

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ՏԱՎԱՐԻ ՏԵՂ, կաթ– նամսատու ցեղ: Ստացվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Դաղստանի տնտեսություններում՝ տեղական տավարի k 2ՎԻ9 0եղի տրամախաչումից: Ցեղը հաս– տատվել է 1960-ին: Տեղական տավարի համեմատությամբ նոր ցեղի կենդանիներն ունեն մարմնակազմության և մթերատվու– թյան լավ հատկանիշներ: Հարմարված են Անդրկովկասի բնակլիմայական պայ– մաններին: Թույրը՝ գորշ, մարմնակազմը՝ խիտ, ոսկրակազմը՝ ամուր: Կովերի կեն– դանի զանգվածը 500–600 կգ է, ցուլերինը՝ 800–900 կգ: Կաթնատվությունը՝ 2000– 2500 կգ, իսկ տոհմային տնտեսություն– ներում՝ 3000–4000 կգ: Կաթի յուղայնու– թյունը՝ 3,8–3,9% : Սպանդային ելքը՝ 50– 55%: Կ. գ. տ. ց. բուծվում է Անդրկովկա– սում, ՀՍՍՀ–ում 1977-ին գլխաքանակը եղել է 340 հզ.:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴԵՂԻՆ ՄԵՂՈՒ, տես Հայ– կական դեղին մեղու: Կովկասյան գորշ տավարի ցեղի կով «Կովկասյան էսպերանտիստ» կիսամսյայի շապիկը

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷՍՊԵՐԱՆՏԻՍՏ» (<Kau- kaza esperantisto»), կիսամսյա գրական հանդես: Կովկասյան էսպերանտիստների խմբի հրատարակություն: Լույս է տեսել 1910– 14-ին, Թիֆլիսում, էսպերանտո, հա– յերեն, վրաց., ռուս, լեզուներով: Խմբա– գիր–հրատարակիչ՝ Հ. Տեր–Աստվածատըր– յան: Նպատակն էր թարգմանաբար ներ– կայացնել հայ, ռուս և վրաց. գրականու– թյան նմուշներ, պրոպագանդել էսպե– րանտո լեզուն կովկասյան միջավայրում: Ծանոթացրել է էսպերանտո լեզվի ծագ– ման պատմությանը, զարգացման ուղինե– րին և այդ լեզվով հրատարակվող գրակա– նությանը: Տպագրել է Ս. Շահազիզի, Վ. Փափազյանի, Ա. Ծատուրյանի, Ա. Իսա– հակյանի արձակ և չափածո գործերը, ինչպես նաև ռուս և եվրոպացի հեղինակ– ների (Ա. Պուշկին, Ա. Չեխով, Ա. Կուպրին, Վ. Հյուգո, Գի դը Մոպասան) ստեղծա– գործությունները: Հանդեսին ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակ– ցել են Ա. Դոստյանը (Շռինդ), Վ. Սիրուն– յանը, Վ. Գոգիսփձեն, Վ. Ախվլեդիանին, Վ. Պավլովան և ուրիշներ: «Կ. է.»-ում գործել է էսպերանտո լեզվի ուսուցման լրիվ դասընթաց, ինչպես նաև երգիծանքի բաժին: Տարածվել է Մոսկվայում, Վար– շավայում, Փարիզում, Թավրիզում և այ– լուր: Գ. Սևակ

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐՇ ՄԵՂՈՒ– ՆԵՐ, մեղրատու մեղուների ցեղերի խումբ: Տարածված են Կովկասում և Անդրկովկա– սում: Ունեն գորշ գույն, երկար կնճիթ՝ 7–7,1 tit£: Ցրտադիմացկուն և խաղաղա– սեր են, բույնը լավ են պաշտպանում թշնամիներից ու վնասատուներից: Բնա– կան ձագատվության (պարսատվության) ժամանակ գործում են ավելի քիչ մայրա– բջիջներ:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒ– ՄԱՐ ՌՍԴԲ(£)Կ, կայացել է Թիֆլիսում, 1917-ի հոկտեմբերի 2–7-ը: Մասնակ– ցել է 30 պատգամավոր (27-ը՝ վճռա– կան ձայնով, 3-ը՝ խորհրդակցական), որոնք ներկայացրել են կուսակցության 8636 անդամների: Համագումարին իրենց պատգամավորներն են ուղարկել Թիֆլիսի, Բաքվի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Քութայիսի, Բաթումի, Ելիզավետպոլի (Կի– րովաբադ), Փոթիի, Գորիի, Հաղպատի,