պեցին հեռացնել իր ուժերը Մոզդոկի շրջանից: 1943-ի հունվ. 3-ին Հս–կովկաս– յան ռազմաճակատի զորքերը հարձակ– ման անցան և մինչև հունվ. 24-ը ազատա– գրեցին Մալզոբեկը, Պրոխլադնին, Մի– ներալնիե վոդին, Պյատիգորսկը, Եսեն– տուկին, Կիսլովոդսկը, Ստավրոպոլը, Ար– մավիրը: Ձախողվեցին Կուբան գետի սահ– մանագծում ամրանալու թշնամու պլան– ները, և 1943-ի հունվ. 30-ին ազատագրվե– ցին Կրոպոտկինը, Տիխորեցկը, փետր. 4-ին՝ Նեֆտեգորսկը, Մայկոպը, փետր. 12-ին՝ Կրասնոդարը: Աշնանային հար– ձակման (տես Նովոռոսիյսկ–Թումանի օպերացիա 1943) ընթացքում Հս–կովկաս– յան ռազմաճակատի զորքերը, Սևծովյան նավատորմի համագործակցությամբ, ազատագրեցին Նովոռոսիյսկը և Թամանի թերակղզին: Այղ հաղթանակն ամրապըն– ղեց սովետա–գերմ. ճակատի հվ. թևը, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին Ղրիմի ազատագրման համար: Ազգային զորամասերի շարքում Կով– կասի մարտերին ակտիվորեն մասնակ– ցեցին նաև հայկ. դիվիզիաները (տես Հայկական դիվիզիաներ Հայրենա– կան մեծ պատերազմ ու մ): 89-րդ հայկ. հրաձգային դիվիզիան (հրամ.՝ գնդապետ Ս. Զաքյան, ապա՝ գնդապետ Ա. Սարգսյան, Ա. Վասիլյան, հետագայում՝ գեներալ–մայոր Ն. Սա– ֆարյան) պաշտպանական դիրքեր գրա– վեց Գրոզնու շրջանում, մասնակցեց Մալ– գոբեկի պաշտպանությանը, նրա և Հս. Կովկասի մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը, թշնամու թամանյան խմբավորման վերացմանը: Դիվիզիան արժանացավ «Թամանյան» անվան, հար– յուրավոր մարտիկներ պարգևատըր– վեցին շքանշաններով ու մեդալներով, երեքը (Հ. Ավետիսյան, Ջ. Կարախան– յան, Ս. Առաքելյան) արժանացան Սո– վետական Միության հերոսի կոչման: 409-րդ հրաձգային դիվիզիան (հրամ.՝ գնդապետ Ա. Վասիլյան, Վ. Դլադկով, Մ. Դոբրովոլսկի) իր մարտական ուղին սկսեց Մոզդոկի շրջանից, մասնակցեց Մոզդոկ, Դեորգիևսկ, Միներալնիե վոդի, Ստավրոպոլ, Արմավիր, Կրասնոդար քա– ղաքների ազատագրմանը: Անդրկովկաս– յան ռազմաճակատի սևծովյան խմբավոր– ման 18-րդ բանակի կազմում գործում էր 408-րդ հայկ. հրաձգային դիվիզիան (հրամ.՝ գնդապետ Պ. Կիցուկ, քաղբաժնի պետ՝ Ս. Սարգսյան), որը երթից անմիջա– պես մտավ մարտի մեջ, նավատորմի առափնյա ուժերի աջակցությամբ պաշտ– պանեց Դելենջիկն ու նրա շրջակայքը, ապա մասնակցեց Աբինսկայա, Կաբար– դինսկայա, Պերվոյե Դրեչեսկոյե, Երի– վանսկի, Դոյթղ և մի շարք այլ բնակա– վայրերի համար մղված ծանր մարտերին: Դիվիզիան 1942-ի հոկտեմբերին համառ մարտեր մղեց Տուապսեի շրջանում, որտեղ ծանր կորուստներ կրեց, հատուկ հրամա– նով վերակազմվեց 7-րդ հրաձգային բրի– գադի և մասնակցեց Կովկասի այլ բնակա– վայրերի համար մարտերին: Բազմաթիվ հայեր կային նաև Կովկասյան ռազմաճա– կատում գործող մյուս դիվիզիաների և բրի– գադների կացմում: Հայ ժողովրդի զավակ– ները Կովկասի պաշտպանությանը մաս– նակցեցին նաև օդային և ծովային նավա– տորմներում, տանկային, հրետանային, հեծելազորային զորամասերում, պարտի– զանական ջոկատներում և ընդհատակյա կազմակերպություններում: Նովոռոսիյս– կի, Տուապսեի և Սև ծովի կովկասյան մյուս նավահանգիստների պաշտպանու– թյունը կազմակերպեց և ղեկավարեց ՍՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը: Հատուկ առաջադրանքով Կովկասի հա– մար մղված մարտերին մասնակցել է նաև գրոհող օդաչու Ն. Ստեփանյանը: Սևծով– յան առափնյա պաշտպանության գծում աչքի ընկան ավագ Հ. Դասպարյանը, ծովային գումարտակի հետախույզ Կ. Նա– հապետյանը, պահակային կատերի հրա– լքանատար, ավագ լեյտենանտ Մ. Սահակ– յանը և շատ ուրիշներ: Հայ ծովայիններն անմահացան նաև «Սևաստոպոլ» գծանա– վի մղած մարտերում [Դ. Հակոբյանը, Մ. Պետրոսյանը (այժմ՝ փոխծովակալ), Մեզրիկյանը, Մանուկյանը, Սիմոնյանը, Խաչատրյանը, Եղիազարյանը, Առաքել– յանը և ուրիշներ]: Նովոռոսիյսկի դեսան– տային գործողություններում, Մ աչայա զեմչյայի պաշտպանության ժամանակ (տևեց 225 օր) մայոր Ց. Կունիկովի առա– ջին դեսանտայինների խմբում աչքի ըն– կան գումարտակի հրամանատար Դ. Շահ– բազովը, ջոկի հրամանատար Վ. Վարդա– նովը, հեռախոսավարուհի Վալենտինա Լիվյանը: Մալայա զեմլյայի մարտերին մասնակցեց նաև Հայաստանում կազմա– վորված 111-րդ հրաձգային բրիգադը, որի անձնակազմի մի զգալի մասը հայեր էին: Նովոռոսիյսկի դեսանտային գործո– ղություններին մասնակցեց 318-րդ հրաձ– գային դիվիզիան, որի գնդի հրամանատար Դ. Բուլբուլյանը Նովոռոսիյսկի էլեկտրա– կայանը գրավելու և գրաված հենակետը պահելու մարտական գործողությունները հմտորեն ղեկավարելու համար արժանա– ցավ Սուվորովի II աստիճանի շքանշանի: Կ. ճ–ում օդային մարտերում սխրագործու– թյունների համար կապիտան Ս. Մկըր– տումյանն արժանացավ Սովետական Միու– թյան հերոսի կոչման: Կովկասում իրենց մարտական մկրտությունն ստացան Ա. Հայրյանը, փոխգնդապետ Վ. Օզանե– սովը (հետագայում՝ Սովետական Միու– թյան հերոսներ): Քաջագործություններով աչքի ընկան կապիտան Վ. Վարդանյանը, լեյտենանտ Շ. Պողոսյանը, օդաչուներ Հ. Պողոսյանը, Ա. Օսմանցևան (Օսման– յան): Քաջի մահով ընկան Պ. Իսահակյա– նը, Ն. Սարգսյանը, Դ. Քացախյանը, Դ. Մարինոսյանը, Հ. Հովհաննիսյանը և շատ ուրիշներ: Գրկ. Բ ր և ժ ն և Լ. Ի., Մալայա զեմլյա, Ե., 1978: Գ ր և չ կ ո Ա. Ա., ճակատամարտ Կով– կասի համար, Ե., 1969: Գրիգորյան Բ., Հայ ժողովրդի մասնակցությունը Կովկասի պաշտպանությանը, Ե., 1971: Ք, Գրիգորյան՛
ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ռու– սական վարչա–տերիտորիալ միավոր Կով– կասում: XVIII դ. 2-րդ կեսին Եկատերինա II-ի կառավարությունը Ռուսաստանի արլ, քաղաքականության ակտիվացման կա– պակցությամբ, հատկապես Պարսկաստա– նում և Անդրկովկասում ռուս, ազդեցու– թյունը ուժեղացնելու, ինչպես նաև Թուր– քիայի ոտնձգություններին դիմակայելու նպատակով Հյուսիսային Կովկասում հիմ– նեց (1785) փոխարքայություն, որը կազմ– ված էր Աստրախանի և Կովկասի նահանգ– ներից (կենտրոնը՝ Եկատերինոգրադ, այժմ Եկատերինոգրադսկայա ստանիցա): 1790-ին վերացվեց Կովկասի նահանգը, իսկ 1796-ին՝ փոխարքայությունը: XIX դ. 1-ին երեսնամյակին Արլ. Վրաստանի (1801), Իմերեթի (1811), ներկայիս Ադըր– բեջանի տարածքի (1813) և Արլ. Հայաս– տանի (1828)՝ Ռուսաստանի տիրապետու– թյան տակ անցնելուց հետո, 1844-ին նո– րից ստեղծվեց Կ. փ., որի կենտրոնը Թիֆ– լիսն էր: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Վորոնցովը: 1846-ին ձևավորվեց կառավարման ապարատը՝ փոխարքայի խորհուրդը և գրասենյակը: խորհուրդը կազմված էր կայսեր նշանակած աստիճա– նավորներից ու նահանգապետներից և հսկում էր կառավարման ու դատական գործը, լուծում օրենքների կիրառման հետ կապված հարցերը: Փոխարքան օժտված էր անսահմանափակ լիազորություննե– րով. նրան էին ենթարկվում ժանդարմա– կան և հաղորդակցության ճանապարհների օկրուգների պետերը, նա նաև Կովկաս– յան զորքերի հրամանատարն էր: Կ. փ–յան մեջ մտնում էին՝ Հս. Կովկասում Ստավրո– պոլի նահանգը (կազմված՝ 1847-ին, կենտ– րոնը՝ Ստավրոպոլ), Դերբենդի նահանգը (կազմված՝ 1846-ին, որը 1860-ից վերան– վանվել է Դաղստանի մարզ, կենտրոնը՝ Թեմիր խան Շուրա, այժմ՝ Բույնակսկ), Թերեքի և Կուբանի մարզերը (կազմված՝ 1861-ին) և Սևծովյան օկրուգը (Կուբանի մարզում՝ կազմված 1867-ին), Անդրկով– կասում՝ Թիֆլիսի և Քութայիսի նահանգ– ները (կազմված՝ 1846-ին, նախկին Վրա– ցա–Իմերեթական մարզից), Երևանի նա– հանգը (կազմված՝ 1849-ին), Բաքվի նա– հանգը (1840-ից՝ Կասպիական մարզ, 1846-ից՝ Շամախու նահանգ, 1859-ից Բաքվի նահանգ), Ելիզավետպոլի նահան– գը (կազմված՝ 1868-ին Թիֆլիսի և Բաքվի նահանգների մասերից), Կարսի մարզը (1878-ից), Բաթումի մարզը (1878-ից, 1883-ից՝ օկրուգ Քութայիսի նահանգում), Զաքաթալայի օկրուգը (1860-ից): Նահանգ– ները գլխավորում էին զինվորական նա– հանգապետները: 1850-ական թթ. 2-րդ կեսին նկատելիորեն ուժեղացվեց զինվո– րական և քաղաքացիական վարչական ապարատը՝ Առաջին Կովկասյան կորպու– սը վերակազմվեց Կովկասյան բանակի (1856), ստեղծվեցին գլխավոր շտաբ և մի շարք վարչություններ: 1859-ին փոխար– քայի գրասենյակը վերակազմավորվեց փոխարքայի գլխավոր վարչության, որի մեջ մտնում էին ընդհանուր գործերի, դա– տական, ֆինանս., պետ. ունեցվածքի և հսկողության դեպարտամենտները: Փո– խարքային կից գործում էր նաև հատուկ դիվանագիտ. գրասենյակ: 1860–70-ական թթ. բուրժ. ռեֆորմների հետևանքով աս– տիճանաբար նվազեցին փոխարքայի լիա– զորությունները՝ 1865-ին վերացվեցին Կովկասյան բանակի գլխ. շտաբը և նրա վարչությունները: 1867-ի «Կովկասի փոխ– արքայության կառավարման կանոնադրու– թյամբ» կրճատվեցին փոխարքայի իրա– վունքները և ընդլայնվեցին գլխավոր վար–