Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բարձրություն, թույլ մասնատված, լավա– յին ալիքավոր մակերևույթ: Տեղ–տեղ բարձրանում են 50–60 մ հարաբերական բարձրությամբ մնացորդային բլրակներ ու խարամային կոներ: Զգալի տարածում ունեն քարակարկառները: Հս–արլ–ում, Գեղամա լեռների լավաների տարբեր ծած– կույթների կարերից բխում են Քառասու– նակն աղբյուրները: Կ. ս–ի հիմքում (Ավանի գոգավորության սահմաններում) կան կե– րակրի աղի հանքավայրեր: Կլիման չոր ցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռնե– րով և տաք ամառներով, տարեկան տե– ղումները՝ 400–500 մմ: Բարձրադիր մա– սերում տարածված են բաց շագանակա– գույն, ցածրադիր մասերում՝ շագանակա– գույն և գորշ հողերը: Տիրապետում է չոր տափաստանային լանդշաֆտը՝ տեղ–տեղ տրագանտային և օշինդրային բուսածած– կույթով: Բնական լանդշաֆտը կիսաանա– պատային և չոր տափաստանային է: Զբաղվում են անասնապահությամբ, հա– ցահատիկի մշակությամբ, արհեստական ոռոգման պայմաններում՝ պտղաբուծու– թյամբ, այգեգործությամբ U բանջարաբու– ծությամբ: խ, Նազարյան

ԿՈՏԱՆԳԵՆՍ [նոր լատ. cotangens, <cQ(mplementi) tangens – լրացման տան– գենս], տես Եռանկյունաչափական ֆունկ– ցիաներ:

ԿՈՏԵԼՆԻԿՈՎ (Կոտելնիկյանց) Արտեմ (Հարություն) Նազարի [ 16(28). 11.1859, Աստրախան –7(20).6.1910, Ս. Պետեր–՜ բուրգ], ժուռնալիստ, հրատարակիչ, վի– ճակագիր: Ս. Պետերբուրգում Լ. Վ. Խոդս– կոէ հետ հրատարակել է «Նաշա ժիզն» («Hama aai3Hb», 1904–06), «Նաշ դեն» («Ham aeHb», 1908) թերթերը, «Զապրոսի ժիգնի» («3anpocbi ;kh3hh», 1909–10) ամ– սագիրը, որոնցում տպագրվել են Մ. Գոր– կու, Ա. Լունաչարսկու, Ա. Կուպրինի, Ա. Գրինի գործերը: Կազմակերպիչներից է «Մեր կյանք» հրատարակչության և գրա– խանութի, որը տարածել է մարքսիստա– կան և սոցիալ–դեմոկրատական գրակա– նություն: 1910-ին Պետերբուրգում հրա– տարակել է Անդրկովկասի և Հյուսիսային >Կովկասի հասարակական ու մշակութային կյանքը լուսաբանող «ժիզն Կավկազա» («)KH3Hb KaBKa3a») ամսագիրը: Հեղինակ է մի շարք վիճակագրական ուսումնասի– րությունների: Վ. Իաչաարյան

ԿՈՏԵԼՆԻԿՈՎ Վլադիմիր Ալեքսանդրովիչ [ծն. 24.8(6.9).1908, Կազան], ռադիոտեխ– նիկայի բնագավառի սովետական գիտ– նական: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): ՍՄԿԿ անդամ 1948-ից: Ավարտել է Մոսկվայի Էներգետիկական ինստ–ը (1931), 1947-ից՝ նույն ինստ–ի պրոֆեսոր: 1954-ից ՍՍՀՄ ԳԱ ռադիոտեխնիկայի U Էլեկտրոնիկայի ինստ–ի դիրեկտոր, 1970-ից՝ ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ: Հիմնական աշխատանքները նվիրված են ռադիոընդունման մեթոդների կատարելա– գործման պրոբլեմներին, ռադիոընդուն– ման խանգարումների ուսումնասիրմանը և դրանց դեմ պայքարի մեթոդների մշակ– մանը: Կ–ի ղեկավարությամբ ՍՍՀՄ–ում անցկացվում են Մարսի, Վեներայի, Մեր– կուրիի ռադիոլոկացիոն աշխատանքներ: Կ. ԱՄՆ–ի Էլեկտրատեխնիկայի և ռադիո– Էլեկտրոնիկայի ինժեներների ինստ–ի պատվավոր անդամ է (1965), Չեխոսլովա– կիայի ԳԱ արտասահմանյան անդամ (1955), Պրագայի բարձրագույն տեխ. ուսումնարանի տեխ. գիտ. պատվավոր դոկտոր (1967): Արժանացել է ՍՍՀՄ պե– տական (1943, 1946) և լենինյան (1964) մրցանակների: Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով: ԿՈՏ ԵՄ (Lepidium sativum), խաչածաղկա– վորների ընտանիքի միամյա բույս: Ցո– ղունը ուժեղ ճյուղավորված է, բարձրու– թյունը՝ 30–69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է: Կ. վա– ղահաս, ցրտադիմացկուն բույս է: Հայրե– նիքը Հս–Արլ. և Հվ. Աֆրիկան ու Առաջա– վոր Ասիան է: Մշակվում է Արմ. Եվրոպա– յում, Ասիայում, Հս. Ամերիկայում, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում, Անդրկով– կասում: ՀՍՍՀ–ում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է: Օգ– տագործվում է բացառապես թարմ վի– ճակում՝ որպես աղցան: Կ–ի տերևները պարունակում են հանքային աղեր, վի– տամին C, կարոտին, յոդ, երկաթ: Մշակ– վում է բաց դաշտում և ջերմատներում: Բերքատվությունը 100–120 ց/հա է (կանաչ զանգված): ՀՍՍՀ–ում Կ. ցանում են աշ– նանը (սեպտեմբեր–հոկտեմբեր) և վաղ գարնանը: ԿՈՏ ԼԱՍ, քաղաք ՌՍՖՍՀ Արխանգելսկի մարզում: Նավահանգիստ Հյուսիսային Դվինայի ափին: Երկաթուղային հանգույց է: 63 հզ. բն. (1977): Կ. անտառափոխա– բեռնման խոշոր բազա է: Արդյունաբերու– թյան գլխավոր ճյուղերն են նավաշինու– թյունը, փայտամշակումը, սննդինը: Կան նաև թաղանթանյութի–թղթի և ալրաղաց կոմբինատներ, գետային, նավագնացու– թյան, բժշկ. և մանկավարժական ուսում– նարաններ: ԿՈՏ ԼԻՆ, կղզի Բալթիկ ծովի Ֆիննական ծոցում, Լենինգրադից 27 կմ արևմուտք: Տարածությունը՝ մոտ 15 կմ2: 1703-ին Կ–ում կառուցվել է Կրոնշլոտ (ներկայիս Կրոն– շտադտ) ամրոցը:

ԿՈՏԼՅԱՐ Վասիլի Նիկիտիչ (ծն. 1902), սովետական երկրաբան: Երկրաբանա– հանքաբանական գիտ. դոկտոր (1947), պրոֆեսոր (1949): Ավարտել է Լենինգրա– դի լեռնային ինստ–ը (1926): 1929–50-ին աշխատել է Համամիութենական երկրա– բանական ԳՀԻ–ում: 1963-ից ղեկավարում է Մոսկվայի երկրաբանա–հետախուզա– կան ինստ–ի հազվագյուտ և ցրված տար– րերի հանքավայրերի հետախուզության ամբիոնը (1976-ից՝ պրոֆեսոր): Կ–ի շուրջ 250 աշխատությունները վերաբերում են օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, հրաբխածին ֆորմա– ցիաների հանքաբերության հարցերին: Նա առաջին գիտնականներից է, որոնք պարբերաբար հետազոտել են Հայկական ՍՍՀ մետաղային հանքավայրերը: Նրա գրչին են պատկանում Վայքի, Ղափանի, Հանքավանի, Շամշադինի և Հայկական ՍՍՀ այլ հանքային շրջանների ման– րամասն նկարագրությունները: Կ. լե– նինյան մրցանակի դափնեկիր է (1972): Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ԿՈՏԼՅԱՐԵՎՍԿԻ Իվան Պետրովիչ (1769, Պոլտավա –1838, Պոլտավա), ուկրաինա– Ւ.Պ. Կուոլյարևսկի ցի գրող, մշակութային–հասարակական գործիչ: Կարևոր դեր է խաղացել ուկր. նոր գրականության ձևավորման ու գրա– կան լեզվի զարգացման գործում: 1818-ից կապված է եղել դեկաբրիստական շրջան– ների հետ: 1798-ին լույս է տեսել Կ–ի «էնեական» (մաս 1–3) պոեմը, որը մի նոր փուլ է ուկր. նոր գրականության պատ– մության մեջ: «էնեական»-ի լրիվ տեքստը (մաս 1–6, 1842) դարձավ XVIII դ. –XIX դ. սկզբի ուկր. ժող. կյանքի յուրօրինակ հանրագիտարանը: Մեծ է Կ–ի «Նատալ– կա–Պոլտավկա» և «Կախարդ զինվորը» պիեսների (բեմադրվել են 1819-ին) դերը ուկր. դրամատուրգիայի զարգացման մեջ:

ԿՈՏՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1221, ճակատա– մարտ հայ–վրացական զորքերի և Անդր– կովկաս ներխուժած մոնղոլների միջե: Տեղի է ունեցել հունվարին, Կոտման [հա– վանաբար Տաուշ (Թոուզչայ)] գետի մոտ: Մոնղ. 20-հազարանոց բանակը Զեբե նո– յինի և Սուբադա բահատուրի գլխավորու– թյամբ Անդրկովկաս էր թավւանցել 1220-ին և Աղստեի շրջանում պարտության մատնել հայ–վրացական 10-հազարանոց զորքին: Դաշն կնքելով Ատրպատականի աթա– բեկ Ուզբեկի և Խլաթի կառավարիչ Աշ– րափի հետ՝ հայ և վրաց իշխանները պատ– րաստվում էին մոնղոլներին ճակատա– մարտ տալ գարնանը: իմանալով այդ, Ուտիքի Բեղամեջ կոչվող վայրում ձմեռե– լու քաշված մոնղոլները նախահարձակ եղան: Հայ–վրացական բանակը Զաքար– յան Իվանե Ա աթաբեկի և վրաց թագավոր Գեորգի IY Լաշայի գլխավորությամբ պար– տության մատնեց մոնղոլների հավաքա– գրած թուրք–քրդական զորքին, բայց ի վերջո նահանջեց՝ չդիմանալով մարտա– դաշտ մտած մոնղ. բանակի ճնշմանը: Կ. ճ–ում հայերից հատկապես աչքի ընկավ աջ թևում գործող Վահրամ Գագեցին, որը, չիմանալով հայ–վրացական հիմնական ուժերի նահանջի մասին, իր զորամասով թշնամուն հետապնդեց մինչև Գարդման: Կ. ճ. առաջին լուրջ դիմադրությունն էր մոնղոլներին Անդրկովկասում: Գրկ. Վարդան Վարդապետ [Արե– ելցի]» Հաւաքումն պատմութեան, Վնտ., 1862, էջ 142: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Վ. Գրիգորյան

ԿՈՏՈՄ, բերդավան Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Ասորեստանի դրունք կիրճի մոտ: X դ. սկզբին Կ. Զուրարիկներից գրավել է Գագիկ Արծրունին և նրա շինա– քարերով վերակառուցել Աղթամարի եկե– ղեցին:

ԿՈՏՈՅԱՆ Հակոբ Գևորգի (1864, Մուշ - 1.7.1915, Մուշ), հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Մովորել է Մոլ–