Ս. Գ. Բարխուդարյան, Ե., 1960: Հակոբ– յան Թ., Սյունիքի թագավորությունը, Ե., 1966: Հ ո վ հ ա ննիսյան Մ., Հայաստա– նի բերդերը, Վնտ., 1970: Ա. Ղարագյոզյան
ԿՈՎՐՈՎ, քաղաք ՌՍՖՍՀ Վլադիմիրի մարզում: Նավահանգիստ ԷԿլյազմա գետի ափին, երկաթուղային հանգույց: 143 հզ. բն. (1979): Կան էքսկավատորների (հայրենական էքսկավատորների առաշին գործարանը) և մեխանիկական գործա– րաններ, տեքստիլ, կարի ֆաբրիկաներ, մսի կոմբինատ, ալրաղաց: Կ–ում է Վլա– դիմիրի պոլիտեխնիկական ինստ–ի ընդ– հանուր տեխ. ֆակուլտետը, կան էներգո– մեխանիկական և մեխանիկական տեխնի– կումներ, բժշկական ուսումնարան, հայրե– նագիտական թանգարան: ԿՈՏ (Cot) Պիեռ (1895–1977), ֆրանսիա– կան քաղաքական գործիչ: Կրթությամբ իրավաբան: 1928–40-ին Ազգ. ժողովի դե– պուտատ ռադիկալների և ռադիկալ–սոցիա– լիստների կուսակցությունից: 1933–34-ին և 1936–38-ին ավիացիայի, 1938–1939-ին՝ առևտրի մինիստր: 1946–58-ին և 1964– 1968-ին՝ Ազգ. ժողովի դեպուտատ Առաջա– դիմական հանրապետականների միությու– նից: 1951-ից խաղաղության համաշխար– հային խորհրդի բյուրոյի անդամ, 1951 – 62-ին՝ «Հորիզոն» [(«Horizons»), ռուս, հրատարակությամբ՝ «B 3anjHTy MHpa»] ամսագրի պատասխանատու խմբագիր: Ար– ժանացել է «ժողովուրդների միշև խաղա– ղությունն ամրապնդելու համար» լենին– յան միջազգային մրցանակի (1953):
ԿՈՏԱՅՔ, Կ n տ և ի ց, գավառ Մեծ Հայ– քի Այրարատ նահանգում: Ընդգրկում էր այժմյան Աբովյանի ու Հրազդանի շրջան– ների տարածքի մի մասը և նրանցից մին– չև էջմիածնի ու Արտաշատի շրջանների՝ Հրազդան գետի հովտում ընկած հատ– վածը: Ենթադրվում է, որ Կ. անունն ունի էթնիկական ծագում, աղերսվում է նույ– նանուն ցեղանվանը: Գավառի հս–արլ. հատվածը լեռևոա է, իսկ հվ–արմ–ը՝ դաշ– տային: Վերջինս Կ–ի առավել բերրի մասն է: Լեռնային մասում նշանավոր են Շա– միրամա լեռը՝ Արայի լեռան դիմաց (որոնց անուններն ավանդությունը կապում է Արայի և Շամիրամի հետ), Կովասարը (Ինակ) և Ահմանկան լեռը: Կ–ով հոսում է Հրազդան գետը, որը ձախակողմյան մա– սում ունի մի քանի վտակ: Դրանցից շա– տերը գետնի տակ ներծծված ջրերի շնոր– հիվ այստեղ գարնանը դուրս են ցայտում որպես աղբյուրներ [շատ լինելու պատճա– ռով դրանք կոչվել են «40 աղբյուր» (Քառասունակն)]: Կ–ով է հոսում նաև Գե– տառը: Հայոց Արշակունիների օրոք Կ. եղել է արքունի կալված: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, Կ–ի Արամոնս գյու– ղը Արշակունյաց շրջանում կաթողիկոսա– կան կալված էր: Հայաստանի 591 թ. բաժանումից հետո Կ. մասնատվեց Բյու– զանդիայի և Պարսկաստանի միջև: Ավան գյուղում հաստատվեց բյուգանդական մա– սի Հայոց կաթողիկոսության աթոռը: Արաբ մատենագիր Բալազուրին Կ. հիշում է «Կույտա» ձևով (նույն դարից Կ. երբեմն հիշվում է նաև որպես նահանգ): YII դ. 2-րդ կեսին գավառը Հայոց իշխան Գրի– գոր Մամիկոնյանի իրավասության տակ էր: Արաբական խալիֆայության տիրա– պետության շրջանում, YIII–IX դդ., Կ–ում ապաստանել են արաբ զորապետներից հալածված հայ գործիչներ Դավիթ Ա Արա– մոնեցի կաթողիկոսը (730-ական թթ.), Վասակ Սյունին (850-ական թթ.) ևն: Հա– յոց Բագրատունի թագավորները X դ. 2-րդ կեսից գավառը շնորհել են իրենց վասալ Պահլավունիներին: XII դ. վերջե– րին և XIII դ. 30-ական թթ. Կ. Զաքարյան– ների գերիշխանության տակ էր: XIII դա– րից մինչև XV դ. սկիզբը գավառին տիրում են վերջիններիս վասալ խաղբակյանները: XIII դ. սկզբին Իվանե Զաքարյանը Կ–ի մի մասը (էլար ևն) շնորհել է Լիպարիտ Օր– բելյանին: Մոնղոլական տիրապետության շրջանում՝ 1253-ից Սմբատ Օրբելյանը (Լիպարիտի որդին) Մանգու խանից վեր– ստացավ Կ–ի մի մասին իշխելու իրավունք: Այնուհետև Կ–ին տիրում են թուրքմենա– կան կարա–կոյունլու և ակ–կոյունլու ցե– ղախմբերը, Աեֆյւսն Պարսկաստանը, կազմելով Չուխուր Սաադ վիլայեթի (XVIII դ. կեսից՝ Երևանի խանության) վարչական միավորներից մեկը՝ Կըրխբու– լաղ մահալը: Հիշյալ միավորի կենտրոնը Կ–ում գտնվող Երևան գյուղաքաղաքն էր: Շահ Աբբաս I-ի օրոք Կ–ի մելիք կարգ– վեց Դավիթ Քանաքեռցին: Կ. շատ տու– ժեց 1604-ի բռնագաղթից, հազարավոր ընտանիքներ տարվեցին գերության: XVIII դ. վերջին և XIX դ. 1-ին կեսին Կ–ի որոշ գյուղերի տիրում էին Մելիք–Աղամալ– յանները: 1827-ին Կ. միացվել է Ռուսաս– տանին: Գավառում հնուց զարգացած էր հացա– բույսերի, պտղատու ծառերի մշակությունը, նաև անասնապահությունը, մեղվաբուծու– թյունը ևն: Կ–ում երկրագործությանը զարկ տալու նպատակով էջմիածնի Հա– յոց կաթողիկոսները (երբեմն նաև Երե– վանի խաները) գավառում կատարել են ջրաշինարարական աշխատանքներ: Կ. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի և Հայաստանի այլ քա– ղաքների հետ: Կ–ով էր անցնում նաև Այրարատից Սնանա լճի ավազանով Ար– ցախ տանող ճանապարհը: Կ–ի տարածքում պահպանվել են բազ– մաթիվ հուշարձաններ, որոնցից նշանա– վոր են միջնադարյան Զագ գյուղի վանքը (Զագավանք, VII դ.), որը հայտնի ուխ– տատեղի էր, և եկեղեցին (XIII դ.), Արա– մոնսի (այժմ՝ Արամուս) Ծիրանավոր (Ս. Աստվածածին) եկեղեցին (VII դ.), մա– տուռը՝ մահարձաններով (XIII – XV դդ.)ւ Արզնիի քառաբսիդ եկեղեցին (VI դ.), Ակունքի Պողոս–Պետրոս մենաստանը (XIII դ.), կիկլոպյան տիպի բերդապա– րիսպներով ամրոցներ (Ակունքում, Գյամ– րեզում, Պտղնիում և այւուր), Գյամրեզի Ս. Հակոբ եկեղեցին, Ս. Աստվածածին մատուռը (XIII դ.), մ. թ. ա. II դ. դամբա– րան, XV–XVII դդ. գերեզմանոց՝ խաչքա– րերով, Կոտայքի (էլար) դամբարանները, Կապուտանի երկհարկ եկեղեցին (Կապ– տավանք՝ կառուցված 1349-ին), բազիլի– կատիպ եկեղեցին (V–YI դդ.), Պտղնիի կաթողիկե եկեղեցին (VI–VII դդ.), Զըր– վեժի խաչաձև եկեղեցին (VI–VII դդ.), ճարտարապետական կոթողներ Երևանում, Ավանում (տես Երևան և Ավան), Ողջաբեր– դի գմբեթավոր եկեղեցին (V դ.), եկեղե– ցիներ Նուռնուսում (XII–XIII դդ.)* Դե“ տամեջում (1316) ևն: Կ–ի Այլաբերս (այժմ՝ Ալափարս) ավանում կառուցված էր հին եկեղեցի՝ տաշած քարերով, որոնց վրա XIX դ. վերջին պահպանվել էր 901 թվա– կիր արձանագրություն:: Կ–ի միջնադար– յան նշանավոր վանքերից էր նաև Կարե– նիս ավանի եկեղեցին (Կարենավանք), որը հնոլ# հայտնի էր որպես ուխտատեղի: Տես 1ոսև Աբովյանի շրշան: Գրկ.ւիշաԿ Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Հ յ ու բ շ մ ա ն Հ., Հին հայոց տեղվո անունները, Վնն., 1907: Հակոբյան Թ.!«., Հայաստանի պատմական աշխարհագրու– թյուն, Ե., 1968: Վ. Վարդանյան
ԿՈՏԱՅՔ (մինչև 1965-ը՝ Ելղովան), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևելք: Կոլ– տնտեսությունն զբաղվում է անասնապա– հությամբ, այգեգործությամբ, ծխախոտա– գործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, Կոտայք գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց: Գյուղը գազի– ֆիկացված է: Գյուղում պահպանվել են Ավագ Ս. Նշան և Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Կ–ի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից և Ալ– ջավազից 1830–31-ին:
ԿՈՏԱՅՔԻ ՋՐԱՆՑՔ, կառուցվել է 1962-ին: Սկիզբ է առնում Սևան–Հրազդան կաս– կադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանի երրորդ աստիճանի դերիվացիայից (խո– տորումից): Երկարությունը 43 կմ է, թողու– նակությունը՝ 6 մ3[վրկ: Ոռոգիչ ցանցը լրիվ երեսապատված է: Կ. ջ. ապահովում է Աբովյանի շրջանի 8,3 հզ. հա հողատա– րածության ոռոգումը: Ջրանցքի թողարկու– մից հետո Ակունքի աղբյուրների բարձրո– րակ ջրերը օգտագործվում են Երևան քա– ղաքի ջրամատակարարման համար:
ԿՈՏԱՅՔԻ ՍԱՐԱՎԱՆԴ, գտնվում է Հայ– կական ՍՍՀ Աբովյանի շրջանում: Տարած– վում է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռ– ների արմ. ստորոտը: Հս–ից սահմանա– փակվում է Գութանասար, հս–արլ–ից՝ Հա– տիս լեռնազանգվածներով: Հվ–արմ–ում աստիճանաբար ցածրանալով ձուլվում է Արարատյան դաշտին, արլ–ում առաջաց– նում է Ավանի գոգավորությունը, ապա՝ Գետառ և Ջրվեժ գետերի ջրբաժանը: Կազմված է վերին պլիոցենի և պլեյստո– ցենի լավաներից, լճային նստվածքներից և ժամանակակից ալյուվիալ–պրոլյուվիալ գոյացումներից: Ունի դեպի արմ. և հվ–արմ ընդհանուր թեքություն, 1200–1500 մ