Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հեծյալ կորպուսի հրամանատար: Պար– գևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով: Սպան– վել է դավադրաբար: Նրա անունով են կոչվում ՈւՍՍՀ Օդեսայի մարգի, Մոլդա– վիայի և ՌՍՖԱՀ Տամբովի մարզի Կո– տովսկ քաղաքները:

ԿՈՏՈՐ, Կ ո տ ո ր ք, բերդ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձախի ձոր գավառում, Կոտոր (այժմ՝ Կոտուր) գետի միջին հոսանքի շրջանում: Հիմնադրման ժամանակը անհայտ է: Բագրատունիների թագավորության սկզբին վերանորոգվել և դարձել է պետության սահմանային զո– րակայան: X դ. սկզբին անցել է Արծրու– նիներին: Ապումրվան Գագիկ Արծրունին Կ–ում բանտարկել է իշխան Դուրգեն Արծ– րունուն, իսկ Ապուսահլ Արծրունին՝ Մտե– փանոս Դ Սևանցի կաթողիկոսին, որ– տեղ նա մահացել է (972): Կ–ի մասին այլ տեղեկություններ չկան:

ԿՈՏՈՐԱԿ, թիվ, որը կազմված է միավորի ամբողջ թվով մասերից: Կ. պատկերվում է –- պայմանանշանով, որտեղ զ և p ամբողջ թվերը համապատասխանաբար ցույց են տալիս, թե միավորը քանի հավա– սար մասերի է բաժանված (կոչվում է Կ–ի հայտարար) և քանի այդպիսի մաս է վերցված (կոչվում է Կ–ի համա– րիչ): Համարիչը և հայտարարը կոչվում են Կ–ի անդամներ: Կ. կարելի է դիտարկել որպես p և q (q=f=0) ամբողջ թվերի քա– նորդ: Եթե p-ն q-ի բաժանվում է առանց մնացորդի, ապա –^––ն ամբողջ թիվ 6 15 է (օրինակ, – = 2, -^–=3), հակառակ դեպքում՝ կոտորակային թիվ 2 9 (օրինակ, –– , ––):tp<qtդեպքում Կ. 3 4 կոչվում է կանոնավոր, p^q դեպ– քում՝ անկանոն: Անկանոն Կ. կարելի է ներկայացնել ամբողջ թվի և կանոնա– վոր Կ–ի գումարի տեսքով (կոչվում է 9 1t1 խառը թիվ, օրինակ, –– =2 + –– = 2–- ): 4 4t4 Համարիչն ու հայտարարը զրոյից տար– բեր թվով բազմապատկելիս (բաժանելիս) Կ–ի մեծությունը չի փոխվում: Դրա վրա է հիմնված Կ–ի կրճատելը՝ –- = –■ 4 2 (օրինակ, ––=–) և ընդհանուր 6 Օ հայտարարի բերելը՝ –• = –■ և m mqttt2 8t3 9 – = –(օրինակ, ևt–=n)- Ցանկացած Կ. կրճատելով կարելի է բերել անկրճատելի Կ–ի (որի համարիչն ու հայտարարը փոխադարձաբար պարզ թվեր են): Կ–ների համար թվաբանական գործողությունները սահմանվում են այս– պես՝ ptmt pn±qmtptmt_tpm qt~tntqnt’tqtntqn * P . ni _ pnt-v q * n qm ’ Տասնորդական Կ. կոչվում է այն Կ., որի հայտարարը 10-ի ամբողջ աստի– ճան է: Տասնորդական Կ. գրում են առանց հայտարարի՝ համարիչում աջից ստորա– կետով անջատելով այնքան նիշ, որքան զրո է պարունակում հայտարարը, օրի– նաէւ’ ~100~ ~ 153>64> ^օ=°.°7: Այսպիսի գրելաձևում ստորակետից ձախ գտնվող մասը ցույց է տալիս Կ–ի ամբողջ մասը, ստորակետից աջ առաջին նիշը՝ տասնոր– դական մասերի քանակը, երկրորդ նիշը՝ հարյուրերորդական մասերի քանակը են: Ռացիոնալ թվերը տասնորդական Կ–ով ներկայացնելու դեպքում պարունակում են վերջավոր թվով թվանշաններ (օրինակ, 4 –=0,16) կամ ներկայացման մեջ մըտ– նող թվանշանները որոշ տեղից սկսած պարբերաբար կրկնվում են (պարբե– րական կոտորակ, օրինակ, 7 -^-= 1,1666…): Իռացիոնալ թվերը ներ– օ կայացվում են ոչ պարբերական անվերջ տասնորդական Կ–ներով, օրինակ, յ/~շ= = 1,41421…: Բոլոր դեպքերում akak_i… a0, bib2… տասնորդական Կ. կարելի է գը– րել ak10k+a„_110 –1+…+ ao+–^+^ + + … տեսքով, որտեղ ak,…, bt, եշ–ը 0, 1, 2,…,9 թվանշաններն են^=^0), օրինակ, 245,176=2.10^+4.10+5 +Ii + X + 1^: Տասնորդական Կ–ները հայտնի են եղել դեռես XIV–XV դդ.: Աամարղանդցի մա– թեմատիկոս ալ–Կաշին 1427-ին նկարա– գրել է տասնորդական Կ–ների համակար– գը: Տասնորդական Կ. Եվրոպա է մուծել նիդերլանդացի գիտնական Ս. Ստեվինը (1584): 1 Ամենապարզ՝ – տեսքի Կ–ները (կոչ– վում են մ ի ա վ ո ր Կ–ներ) գործածվել են դեռևս հին Եգիպտոսում (2000 տարի մ. թ. ա.) և Հայաստանում՝ Ուրարտուում (IX–VI դդ. մ. թ. ա.): Այդ տեսքի Կ–ներ օգտագործված են նաև Անանիա Շիրա– կացու խնդրագրքում (VII դ.): Հին Բա– բելոնում գործածվել են տեսքի Կ–ներ, որոնք մեծ դեր են խաղացել անտիկ թվա– բանությունում: Միավորը 60 մասի բա– ժանելու սկզբունքը այժմ էլ օգտագործ– վում է անկյուն և ժամանակ չափելիս: Հանրահաշվում Կ. անվանում են P –Օ– հարաբերությունը, որտեղ P-ն ե Q-ն հանրահաշվական արտահայտու– թյուններ են: Մասնավորապես, երբ P-ն և Q-ն ամբողջ բազմանդամներ են, ապա Կ. կոչվում էկանոնավոր, եթե հա– մարիչը հայտարարից ցածր աստիճանի բազմանդամ է, և անկանոն՝ հակա– ռակ դեպքում: Անկանոն Կ. կարելի է ներ– կայացնել ամբողջ բազմանդամի և կանո– նավոր Կ–ի գումարի տեսքով: Վերա– ցական հանրահաշվում Կ. սահման– վում է որպես (p, q) կարգավորյալ զույգ, որի թեզ տարրերը պատկանում են նա– խապես որոշված համախմբության և բա– վարարում են (1)-ին (տես Օղակ): Տես նաե Անընդհատ, կուոոըակ: Գրկ. £ e n m a h H. H*. Hctophh apHMe- THKH, 2tM., 1965.

ԿՈՏՈՐԱԿԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄ, նյու– թերի բաժանման և մաքրման եղանակ: Իրականացնում են լուծույթը սառեցնե– լով, լուծելիությունը փոքրացնող քիչ քա– նակի նյութ ավելացնելով կամ հաստա– տուն ջերմաստիճանում լուծիչը հեռաց– նելով: Բաժանման արդյունավետությունը կախված է բաղադրիչների քանակների հարաբերությունից, լուծելիությունից, ինչ– պես նաև բյուրեղացման պայմաններից: Կ. բ. բազմափուլ պրոցես է և կիրառում են քիմ. հատկություններով մոտ նյութերը, օրինակ, նիոբիումի ու տանտալի, ռադիու– մի և բարիումի միացությունները իրարից բաժանելու համար:

ԿՈՏՈՐԱԿԱՅԻՆ ԹՈՐՈՒՄ, տես Թորում:

ԿՈՏՈՐՈՒՔԱՆԵՏԱՅԻՆ Ե4 ԿՈՏՈՐՈՒՔԱ–

ՇԻԹԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ, դետալների մա– կերևույթներն ամրապնդող մշակում: Օգ– տագործվում է ցիկլով փոփոխվող, ինչ– պես նաև հարվածային բեռնվածքների պայմաններում աշխատող դետալների կոնստրուկցիոն ամրությունը բարձրաց– նելու համար: Կ. և կ. մ. կիրառվում է սե և գունավոր մետաղներից պատրաստված դետալների մշակման դեպքում, աչքի է ընկնում մեծ արտադրողականությամբ ու տստեսմամբ: Կ. և կ. մ. փոխում է մե– տաղի արտաքին շերտի ֆիզիկական հատկությունները, մեծացնում ամրու– թյունը, կարծրությունը, ստեղծում լա– րումների վերաբաշխում են: Կ. և կ. մ. մեծացնում է նաև զսպանների, տուրբին– ների թիակների, դրոշմոցների երկարա– կեցությունը: Ա. Արզոս/անյան

ԿՈՏՏՈՆ (Cotton) ԷԺենի (1881 – 1967), ֆրանսիական և կանանց միջազգային դեմոկրատական շարժման գործիչ, գիտ– նական–ֆիզիկոս: 1904-ից զբաղվել է ման– կավարժությամբ և գիտահետազոտական աշխատանքով: 1936–41-ին եղել Սերի իգական մանկավարժական ինստ–ի (էկոլ նորմալ) դիրեկտոր, 1945-ից՝ պատվավոր դիրեկտոր: Գիտական արդյունավետ գոր– ծունեության համար 1934-ին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի: Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի տարիներին (1940–44) մասնակցել է Դիմադրության շարժմանը: 1945-ին ընտրվել է Ֆրանսիայի կանանց միության նախագահ: Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերա– ցիայի ստեղծման նախաձեռնողներից էր և հիմնադրման օրվանից (1945-ի դեկտեմ– բեր)՝ նրա պրեզիդենտը: Արժանացել է < ժողովուրդների միջե խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազ– գային մրցանակի (1951):

ԿՈՏՐՎԱԾՔ (fractura), ոսկրի անատո– միական ամբողջականության խախտում: Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի Կ–ներ: Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական: Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնա– կի և պտուտակաձե Կ–ներ: Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց: Կ–ի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տե– ղաշարժվում են: Երբեմն լինում է նաև քրո– նիկական Կ., որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածու– թյան: Կ–ները հաճախ առաջանում են վե–