նական հարաբերությունների մեջ» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, 1954, էջ 88): Սոցիալիզմի հաղթանակը ՍՍՀՍ–ում ու սոցիալիզմի համաշխարհա– յին համակարգի ստեղծումը, գիտության, մշակույթի զարգացումն ու արդի գիտա– տեխնիկական առաջադիմությունը խոր ճգնաժամի մեջ են գցել կրոնական գի– տակցությունը: Սեկընդմիշտ բացահայտ– վել է իրականության հետ Կ–ի ունեցած հակասությունը, բնական և հասարակա– կան երևույթների քննարկման ու օբյեկ– տիվ գնահատման նրա անզորությունը: Գրկ. Լենին Վ. Ի., Սոցիալիզմը և կրոնը, Երկ., հ. 10: Նույնի, Բանվորական պար– տիայի վերաբերմունքը դեպի կրոնը, Երկ., հ. 15: Նույնի, Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին, Երկ., հ. 33: Ի ս ա– յ ա ն Թ., XIX դարի երկրորդ կեսի հայ հա– սարակական միտքը կղերական գաղափարա– խոսության դեմ, Ե., 1969:tMapKctK., 3 h r e ji b c Փ., 06 aTen3Me, pejmraH h uepKBH, [c6.], M., 1971; Mapxc K.f 3 h- rejibc Փ., JI e h h h B. H., O pejiHrmi, [c6.], M., 1975; Boirpocbi hctophh pejinrHH h aTeH3- Ma, C6., t. 1–12, M., 1950–64; JT e b a a a 10. A., Cou;HajibHaH npnpoAa pejinrHH, M., 1965; YrpHHOBHHtBBefleHHe b TeopeTHqecKoe pejinrHOBefleHHe, M., 1973; ToKapeB C.A., Pejmnifl b hctophh Ha- POaob MHpa, 3 H3A., Hcnp. h Aon., M., 1976. IX. Սարգսյան ԿՐՈՆ, 1. եվրոպական մի շարք երկրների դրամական միավոր. Չեխոսլովակիայի Կ. հավասար է 100 գելլերի (ՍՍՀՍ Պետբան– կի 1979-ի հունիսի 1-ի կուրսով 100 Կ.=
12 ռ. 50 կոպ.), Շվեդիայի (100 Կ.
15 ռ. 24 կոպ.), Նորվեգիայի (100 Կ.
12 ռ. 89 կոպ.) և Դանիայի (100 Կ.
= 12 ռ. 24 կոպ.) Կ.՝ 100 յորեի, Իսլան– դիայի Կ.՝ 100 յոյրեի (1Q0 Կ.= 20 կոպ.): 2. Անգլ. արծաթե դրամ՝ հավասար է 5 շիլլինգի (մինչև 1971-ի փետրվարը): 3. Ավստրո–Հունգարիայի, ապա Ավստրիայի և Հունգարիայի դրամական միավոր՝ մինչև 1924-ը: 4. Ֆրանսիայի (XIV– XVII դդ.), Անգլիայի (XVI –XVII դդ.) ոսկե դրամ:
ԿՐՈՆԱկԱՆ ՏՈՆԵՐ, կրոնա–դիցաբանա– կան կարևոր անցքերի, իրադարձություն– ների և անձնավորությունների պատ– վին սահմանված օրեր: Կ. տ. ւկաշւոա– մունջի կարևոր մաս են և նշվում են հատուկ արարողություններով, շուքով ու հանդիսավորությամբ, ուղեկցվում թատե– րական տեսարաններով, երգեցողու– թյամբ, երաժշտությամբ, պարերով ու խնջույքներով, երբեմն՝ զոհաբերությամբ: Կ. տ. առաջացել են նախնադարյան հա– սարակարգում՝ սերտորեն առնչվելով մո– գական արարողություններին, տոտեմի պաշտամունքին և մարդկանց հիմնական կենսապայմաններին՝ երկրագործու– թյանը (ցանք, արգասավորում, բերքա– հավաք), անասնապահությանը (բեղմնա– վորում, ծին, կիթ), որսորդությանը: Դա– սակարգային հասարակարգում Կ. տ. ստացել են համապետական բնույթ, ամ– փոփվել պաշտոնական տոնացույցներում: Հեթանոսական Հայաստանում Կ. տ. են նվիրված եղել Նավասարդին, հայոց դի– ցաբանի աստվածներին (Արամազդ, Սիհր, Վահագն, Տիր, Անահիտ, Աստղիկ, Նանե): Քրիստոնեական եկեղեցու Կ. տ. հիմ– նականում հինկտակարանային և հեթա– նոսական տոների ժառանգություն են: Զատիկը՝ գարնանային օրահավասարին տոնվող պասեքի, Հոգեգաչուստը՝ Մով– սես մարգարեին աստծո 10 պատվիրան– ների նվիրաբերման հինկտակարանային տոնի, Ծննդյան տոնը՝ եգիպտական Օսի– րիսին, փոքրասիական Կիբելային կամ հուն. Դիոնիսոսին նվիրված ծննդյան տոների վերափոխումն էր: Քրիստոնեա– կան Կ. տ. են նվիրված նաև Մարիամ Աստվածածնին, Հովհաննես Մկրտչին, Առաքյալներին, սրբադասված գործիչ– ներին: Մահմեդականության Կ. տ. նույն– պես ժառանգված են հեթանոսությունից (Ղուրան–բայրամ, Ուրազա–բայրամ) կամ նվիրված են Մուհամմեդ մարգարեին (Մավլիդ, Միրաջ): Քրիստոնեական եկեղեցիները նշում են համաքրիստոնեական, ինչպես նաև իրենց պատմությանը, ավանդույթին ու դոգմա– ներին վերաբերող յուրահատուկ տոներ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կ. տ. են Այլակերպությունը (հեթանոսա– կան Վարդավառը), Աստվածահայտնու– թյունը, Խաչվերացը, Տյառնընդառաջը, Գրիգոր Լուսավորչին, Թարգմանչաց (տես Թարգմանչաց տոն), Վարդանանց, սրբա– դասված գործիչների, համաշխարհային առաջին և երկրորդ պատերազմների զո– հերի, Սարդարապատի հերոսամարտում ընկածների հիշատակին նվիրված տո– ները ևն: Կ. տ–ի նպատակն է հավատացյալների մեջ ամրապնդել կրոնի հեղինակությունը, «ապացուցել» եկեղեցու կամ տվյալ կրո– նական կազմակերպության հավատար– մությունը քարոզած գաղափարներին: Կ. տ. հակադիր են կոմունիստական դաս– տիարակության սկզբունքներին:
ԿՐՈՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ , թեոկրատիա (< հուն, fteoc;– աստված և Hpaxog – ուժ, իշխանություն), պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում: «Թեոկրատիա» տեր– մինն առաջին անգամ հանդիպում է Հով– սեփոս Փլավիոսի աշխատությունում: Սո– վորաբար Կ–յան օրոք գերագույն իշխա– նությունը պատկանում է իշխող եկեղե– ցու առաջնորդին, որը ճանաչվում է «կեն– դանի աստված» կամ երկրում աստծո «փո– խարքա», «քահանայապետ» ևն: Պետ. գործունեությամբ զբաղվում են հոգևորա– կանները (քրմերը): Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «աստծու կամքը» կատարողն է: Ստրկատիրական դարաշրջանի Կ–յան օրինակներ են՝ Եգիպ– տոսը, Բաբելոնը, հրեական թագավո– րությունը և արաբական խալիֆայությու– նը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանու– թյունը:
ԿՐՈՆԻՆ (Cronin) Արչիբալդ Զոզեֆ (ծն. 19.7.1896, Կարդրոս, Շոտլանդիա), անգ– լիացի գրող: Կրթությամբ բժիշկ: 1931-ին հրատարակել է «Բրոուդիի ամրոցը» վեպը, որի հիման վրա ստեղծված դրաման 1963-ին բեմադրվել է Երևանում: «Աստղե– րը նայում են ներքև» (1935) սոցիալական վեպի կենտրոնում ժողովրդից դուրս եկած հերոսի կերպարն է: «Սիջնաբերդ» (1937) վեպում բացահայտված է գիտության և հարստանալու կապիտալիստական տեն– չի հակասությունը: 1939–45-ին Կ. ապ– րել է ԱՍՆ–ում: «Երկնքի բանալիները» (1941) վեպը ցույց է տալիս գրողի ուտո– պիական–կրոնական տրամադրություն– ները: Կ–ի «Ցուպիտերը ծիծաղում է» (1940) պիեսում բուրժ. եսամոլությանը հակադրված են վերացական հումանիս– տական իդեալներ: Գրել է նաև «իյաչակրի արձանը» (1956), «Հյուսիսային լույսը» (1958) և այլ վեպեր:
ԿՐՈՆՇՏԱԴՏ (մինչև 1723-Ը՝ Կրոնշ– լ ո տ), քաղաք և նավահանգիստ ՌՍՖՍՀ Լենինգրադի մարզում: Վարչականորեն ենթարկվում է Լենինգրադի քաղսովետին: Գտնվում է Ֆիննական ծոցի Կոտլին կըղ– զում: 39 հզ. բն. (1970): Կա կարի արտա– դրություն, կաթի գործարան ևն: Կ–ում գոր– ծում են Հյուսիս–արևմտյան հեռակա պոլի– տեխ. ինստ–ի ընդհանուր տեխ. ֆակուլ– տետ, ռազմածովային թանգարան: Կ. որ– պես բերդ հիմնադրել է Պետրոս I 1703-ին, Պետերբուրգի ծովային մատույցները պաշտպանելու համար:
ԿՐՈՆՇՏԱԴՏՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐ 1905, 1906, Կրոնշտադտի նավաստի– ների և զինվորների ընդվզումները 1905– 1907-ի հեղափոխության շրջանում: 1 9 0 5-ի ապստամբ ու թյ ու ն: 1905-ի ամռանը ուժեղացան հեղափոխա– կան խմորումները Կրոնշտադտի կայա– զորում, որը պայմանավորված էր այլ կա– յազորներից ավելի քան 2000 «անհուսալի» նավաստիների և զինվորների համալըր– մամբ: 1905-ի հոկտ. 17-ի մանիֆեստի հրապարակման կապակցությամբ, հոկտ. 18-ին ՌՍԴԲԿ Կրոնշտադտի կոմիտեի կո– չով տեղի ունեցավ նավաստիների զինվոր– ների և բանվորների հակակառավարա– կան ցույց: Ցույցեր տեղի ունեցան նաև հոկտ. 24-ին և 25-ին: Ապստամբությունը սկսվեց տարերայնորեն: Հոկտ. 26-ին 2-րդ հետևակային գումարտակի զինվոր– ները հրամանատարությանը ներկայաց– րին իրենց պահանջները, որից հետո կազմակերպեցին ցույց: Նույն օրը երե– կոյան ձերբակալվեց 52 զինվոր: Նա– վաստիները և զինվորները վւորձեցին ազատել նրանց: Պահակախմբի հետ ընդ– հարման ժամանակ մի նավաստի զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին: Արդեն օրվա վերջին ապստամբությանը մասնակցում էր 3000 նավաստի և 1500 զինվոր: Հոկտ. 26-ի երեկոյան Կրոնշտադտը փաստորեն ապստամբների ձեռքում էր: Սակայն նր– բան ք չունեին կենտրոնացված կազմա– կերպություն, իսկ փոքրաթիվ բոլշևիկ– ներին չհաջողվեց հաստատել հեղափո– խական կտրգապահություն: Հոկտ. 28-ին Կրոնշտադտին մոտեցան ռազմանավեր: Ձերբակալվեցին 4000 նավաստի և 800 զինվոր: Տասը նավաստի դատապարտվեց տաժանակիր աշխատանքի, 67-ը՝ տարբեր ժամկետներով բանտարկության: 1 9 0 6-ի ապստամբ ու թյ ու ն: Տեղի է ունեցել գրեթե Սվեաբորգյան ապստամբության հետ միաժամանակ: Ապստամբությունը սկսվեց հուլիսի 19-ին: Նավատորմային I և II դիվիզիաների նավաստիները (6000 մարդ, որոնց միա– ցան մոտ 400 բանվոր) ձերբակալեցին սպաներին և գրավեցին զինանոցը: Սա–