վարչականորեն կից էին նաև հայաբնակ ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և հալայի վիճակը: Հ–ի գավառակի հայերը սակավահողության պայմաններում անտառներից մաքրած հողահանդակներում մշակում էին գարի, ցորեն, եգիպտացորեն, ծխախոտ, վաճառքի էին հանում շիմշատի ծառ, մեղր են: Զբաղվում էին նաև անասնապահությամբ, արհեստներով ու առետրով: Մինչե XX դ. սկիզբը Հ–ի գավառակը պահպանեց իր կիսանկախ վիճակը՝ վճարելով թուրք, իշխանություններին որոշ հարկեր (անասնահարկ, գույքի, հողային, զինապարտություն են): Այնուհանդերձ սակավահողությունը և բռնի մահմեդականացումն ստիպում էին Հ–ի գավառակի մնացած բնակիչներին XIX դ. սկզբին գաղթել Աե ծովի առափնյա շրջանները: Նրանք բնակվեցին Ջանիկի և Սուրմենեի գյուղերում, իսկ մի մասը՝ Տրապիզոն քաղաքում, որտեղ համշենցիներ բնակվում էին վաղ ժամանակներից: XIX դ. վերջին Օրդուի և Իափայի գավառակներից համշենցիները տեղափոխվեցին Նիկոմեդիայի (Իզմիտի) շրջան: 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվեցին Ռուսաստան՝ Ղրիմ, Աբխազիա, Բաթում և այլ վայրեր (տես Համշենցիներ):
Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մաս անց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806: Հայկունի Ս., Համշեն, «Արարատ», 1895,№ 8: Տաշյան Հ., Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վնն., 1921: Նույնի, Տայք, դրացիք և Խոտորջուր, «ՀԱ», 1971,№ 7–12, 1972,№ 1-6: Խաչիկյան Լ. Ս., էջեր համշենահայ պատմությունից, «ԲԵՀ», 1969, № 2: Թոռլաքյան Բ., էջեր համշենահայերի XVII–XVIII դդ. պատմությունից, «ՊԲՀ» 1972, № 4:Пальгрейв В.Д.,Хамшин, «Известия Кавказского отдела Руского географического общества», 1882, т. 7; Koch K., Reise im Pontishen gebirge und Türkich Armenien, Weimar, 1846.
ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Սեփականություն: ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ, համապատկեր, պանորամա (< պան… և հուն. δράμα – տեսարան), տարածական արվեստների տարատեսակ: Գլանաձև ենթաշրջանակի ներսի մակերեսին ձգված ժապավենաձև նկարաշար, որը համադրվում է նրա առջևում շրջանաձև տեղադրված «առարկայական» պլանի հետ (շինծու ու ռեալ առարկաներ, շինություններ ևն: Հ–ի արհեստական լուսավորումը կարևոր նախապայման է: Հ. սովորաբար տեղադրվում է հատուկ կառուցված շենքի շրջանաձև դահլիճում և դիտարկվում նրա կենտրոնում դրված հարթակից: Քանի որ Հ. դիտողին շրջապատող ռեալ տարածության պատրանք է ստեղծում, այդ իսկ պատճառով դրանք կիրառվում են մեծ տերիտորիայում բազմաթիվ մասնակիցներով նշանակալից իրադարձություններ պատկերելու համար: Առաջին Հ. ստեղծել է իռլանդացի գեղանկարիչ Ռ. Բարքերը, XVIII դ. վերջին, էդինբուրգում: Հ. (առավելաբար ճակատամարտի տեսարանով) լայն տարածում է գտել XIX դ.: Ռուսաստանում հայտնի Հ–ներ ստեղծել է գեղանկարիչ Ֆ. Ա. Ռուբոն («Սևաստոպոլի պաշտպանությունը», 1902–04, Սևաստոպոլ): Հ–ների հեղինակներ են նաև սովետական գեղանկարիչներ Մ. Բ. Գրեկովը, Գ. Կ. Սավիցկին և ուրիշներ:
ՀԱՄԱՅՆՔ, սոցիալական կազմակերպության ձև: Գոյություն է ունեցել աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ: Նախնական ձևն է տոհմական Հ., որն առաջացել է բնական, արյունակցական կապերի հիման վրա: Այն նախնադարյան համայնական հասարակարգում հիմնական արտադրական բջիջն էր, ուներ որոշակի բնատարածք, վարում էր ընդհանուր տնտեսություն (տես Գերդասաան): Աշխատանքի բաժանումը տոհմական Հ–ներում բխում էր սեռա–տարիքային առանձնահատկություններից, տնտեսական գործունեության հարափոփոխ ձևերից: Տոհմական Հ–ներում գոյություն չուներ մասնավոր սեփականություն: Արտադրողական ուժերի զարգացումը, աշխատանքի հասարակական բաժանման խորացումը հանգեցրեց անհատի տնտ. գործունեության ընդլայնման, մեծացրեց ընտանիքի արտադրական դերը: Հետզհետե տոհմացեղային ավազանին իր ձեռքում կենտրոնացրեց Հ–ի իշխանությունը, հարստությունը: Հ–ի ներսում առաջացած գույքային և սոցիալական անհավասարությունը, մասնավոր սեփականության սաղմերի առաջացումը քայքայեցին նախնադարյան համայնական տնտեսաձևը, առաջացավ նահապետական ընտանեկան մեծ Հ., որի մեջ մտնում էին մեկ հորից սերող մերձավոր ազգականների երեք–չորս սերունդ՝ իրենց կանանցով և երեխաներով (երբեմն նաև օտար անձանցով): Դասակարգային հասարակության, մասնավոր սեփականության առկայության պայմաններում ընտանեկան Հ. վերածվում է գյուղականի (դրացիականի), որի հիմքում ընկած էին բնատարածքային և տնտ. կապերը: Հ. միավորում էր առանձին գերդաստաններ, ինչպես և առանձին գյուղեր: Հ–ի անդամները նույնիրավ էին, հողօգտագործումը կատարվում էր ընդհանուր, համայնական սկզբունքով: Կ. Մարքսը նշել է գյուղական Հ–ի երկվությունը. արտադրության գործիքների, ընտանի կենդանիների նկատմամբ եղած մասնավոր սեփականության կողքին հողի նկատմամբ ընդհանուր սեփականության գոյությունը, որը միայն աստիճանաբար է վերածվել առանձին ընտանիքների մասնավոր սեփականության: Գյուղական Հ. միջոց էր ոչ միայն բնության, այլև ֆեոդալական կամայականությունների դեմ միասնաբար պայքարելու համար: Գյուղական Հ., որպես գյուղաբնակչության կազմակերպման ձև, վավերացված էր սովորութային (երբեմն գրավոր) իրավունքում: Գյուղական Հ. էր գերմ. մարկան, որը սկզբնապես միավորում էր ազատ գյուղացիներին, բայց հետզհետե կախման մեջ ընկավ ֆեոդալ հողատերերից: Գյուղական Հ–ի ձևերից էր ռուս, միջնադարյան Հ.–վոլոստը, որը նաև վարչաբնատարածքային միավոր էր: ճորտատիրության պայմաններում կալվածատերերը ճանաչում էին Հ–ի և նրա ընտրովի մարմինների իրավունքները: 1861-ի գյուղացիական ռեֆորմով Հ–ների ընտրովի ինքնավարությունը գյուղերում վերածվեց ցարական պետական մարմինների օժանդակ օղակի: XIX դ. կեսից Ռուսաստանի հասարակական–քաղաքական կյանքում մեծ նշանակություն է ստանում Հ–ի էության, նշանակության ըմբռնումը: Սլավոնաֆիլները, ինչպես և պաշտոնական գաղափարախոսները Հ. համարում էին բուն սլավոնական հաստատություն, ինքնակալության հենարան, որը Ռուսաստանը փրկելու էր հեղափոխությունից: Այստեղից էլ՝ Հ–ները պահպանելու ինքնակալության քաղաքականությունը: Մինչդեռ հեղափոխական դեմոկրատները և նարոդնիկները Հ. համարում էին սոցիալիզմի սաղմ, որի շնորհիվ Ռուսաստանը ընթանալու էր զարգացման ուրույն ճանապարհով՝ շրջանցելով կապիտալիզմը: 1905–1907-ի բուրժուադեմոկրատական հեղափոխության ժամանակ գյուղացիները հենվեցին Հ–ի վրա՝ ընդդեմ կալվածատիրության, ուստի ցարիզմը ծրագրեց վերացնել Հ–ները: Ստոլիպինի հողային ռեֆորմով Հ. քայքայվում էր, գյուղացիները կարող էին դուրս գալ նրանից և ստանալ առանձին հողակտոր: Ընչավետ գյուղացին կարող էր գնել սնանկացածի հողը: Այսպիսով առաջանում է գյուղական բուրժուազիան՝ կուլակությունը: Սակայն Ռուսաստանում լիովին չոչնչացվեցին Հ–ները: 1915-ին Հ–ների վերացման ստոլիպինյան օրենքը դադարեցվեց, քանի որ կուլակները, օգտվելով գյուղացիների՝ ռազմաճակատում գտնվելուց, քայքայում էին Հ., տիրանում նրանց հողերին, որը նպաստում էր ճակատում դասալքությանը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ .հեղափոխության շնորհիվ Հ. վերածվեց իրավահավասար հողօգտագործողների ազատ միության: Գյուղատնտեսության համատարած կուեկտիվացմամբ Հ., որպես մենատնտես գյուղացիների դրացիական միավորում, վերացվեց: ԱԱՀՄ–ում սոցիալիզմի կառուցման պատմական փորձը ցույց տվեց, որ Հ. չի կարող հիմք դառնալ սոցիալիզմ կառուցելու համար: Հայկական լեռնաշխարհում վերին քարի դարի շեմին առաջացել է մայրական տոհմական Հ., որին բրոնզի դարաշրջանի սկզբնաւիուլում փոխարինել է նահապետական հայրիշխանական մեծ Հ.: Վերջինս քայքայվել է ուշ բրոնզի դարափուլում առաջացած գույքային անհավասարության, դասակարգագոյացման պայմաններում: Դրան փոխարինել է գյուղական Հ.: Վերջինս, որպես հասարակականտնտեսական կայուն միավոր, կարևոր դեր ուներ Ուրարտուի հասարակական–տնտեսական կյանքում (ենթադրվում է, որ ուրարտ. որոշ քաղաքներ ևս ունեցել են Հ.): Միջնադարյան հայկ. աղբյուրներում «գյուղական համայնք» տերմինի փոխարեն գործ է ածվել «ժողովուրդ», «ժողովուրդ գեղիս», «տուն», երբեմն՝ «գյուղականք» ևն: Բնատնտեսության պայմաններում այն տնտ. ինքնաբավ միավոր էր և բավարարում էր սեփական բոլոր պահանջները: Հայկական պետությունը նպաստում էր Հ–ի պահպանմանը, որպես բնակչության հարկումը համերաշխիքի