Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երևանի պետական համալսարանի ուսանո– ղական շինարարական ջոկատը Ղազախստան մեկնելուց առաջ Լենինի հրապարակում (1972) մի բյուրոյի միջոցով բարեկամական կա– պեր է հաստատել 30 արտասահմանյան պետությունների 68 առաջադիմական (այդ թվում և սփյուռքահայ) երիտասար– դական կազմակերպությունների հետ:

ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար– ներ են եղել Մ. Բաբայանը (1921), Հ. Վար– դանյանը (1921 – 1922), Դ. Մելիք–Դադա– յանը (Գումեդին) (1922–1926), Լ. Մար– տիրոսյանը (1926–1929), Դ. Գրիգորյա– նը (1929–1930), Լ. Բարսեղյանը (1930– 1932), Վ. Ավագյանը (1932–1935), Ա. Շաղ– բաթյանը (1935–1937), Ա. Սեյրանյանը (1937), Ս. Միքայելյանը (1937–1940), Ա. Քոչինյանը (1940–1942), Դ. Ալեքյա– նը (1942–1948), Հ. Հայրապետյանը (1948–1950), Գ. Տեր–Ղազարյանցը (1950–1955), Ս. Բաղդասարյանը (1955– 1961), Վ. Դարբինյանը (1961 – 1963), Ս. Պողոսյանը (1963–1967), Ս. Հարու– թյունյանը (1967–1970), Լ. Սահակյանը (1970–1972), Ռ. Արզումանյանը (1972– 1975), Հ. Քոթանջյանը (1975–1978), 1978-ից ՀԼԿԵՄ ԿԿ I քարտուղարն է վ. Տուրյանը:

ՀԼԿԵՄ թվական կազմը 1921-ի օգոստոսին՝ 7990 անդամ 1926-ի փետրվարին՝ 16688t> 1940-ի սեպտեմբերին՝ 93000t> 1958-ի փետրվարին՝ 170000t> 1978-ի մարտին՝ 450000t> 1980-ի դեկտեմբերին՝ 553942t>

ՀԼԿԵՄ համագումարների տարնթվերը I – 21–23.8.1921 II – 2–4.7.1922 III _ 1–5.10.1923 IV _ 18–24.2.1926 Y - 29.3-5.4.1928 VI – 17–22.5.1929 VII – 20–23.12.1930 VIII – 5-8.6.1932 IX – 12–13.2.1936 X – 20–22.10.1937 XI – 7.2.1939 XII – 27–29.9.1940 XIII – 8–10.12.1947 XIV _ 23–25.6.1949 XV – 27-30.12.1950 XVI – 2-4.12.1952 XVII - 15-17.1.1954 XVIII – 15–17.12.1955 XIX – 27-28.2.1958 XX – 26-28.1.1960 XXI ~ 2–3.3.1962 XXII - 23-25.1.1964 XXIII - 10-12.2.1966 XXIV - 5-7.3.1968 XXV - 12–14.3.1970 XXVI – 2–3.3.1972 XXVII – 20–21.2.1974 XXVIII - 1-2.3.1978 (բոլորը՝ Երևանում): Գբկ» Մ՚իրզախանյան Կ. ժ.. Սովե– տական "Հայաստանի կոմերիտմիությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 – 1945), Ե., 1954: Կարապետյան Հ.Ն., Հայաստանի կոմերիտմիության ծնուն– դը, Ե., 1956: Ավետիսյան Հ. Ա., Հա– յաստանի կոմերիտականները սոցիալիստա– կան ինդուստրացման համար մղված պայ– քարում (1926–1932), Ե., 1959: Պողոո յաե Հ. Մ., Հայաստանի լենինյան կոմերիտմիու– թյան պատմությունից (1927–1933), Ե., 1961: Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմությունը, Ե., 1968: Օtհ աtն շtա ն– յ ան C.P., Բարսեղյան Ա. Ի., ՀԼԿԵՄ–ը 50 տարում, Ե., 1971: Ալեքյան Գ. Բ., Հայաստանի երիտասարդությունը Մեծ հայ– րենականին, Ե., 1979: Հ. Կարապետյան.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼ պետական, կազմակերպվել է 1962-ին՝ Զ. Սահուկ] անց ի նախաձեռնությամբ: Ան– սամբլի հիմքը լարային գործիքների խում– բըն է, երբեմն, ըստ ստեղծագործության բնույթի, ընդգրկվել են մեկ ֆլեյտա, երկու հոբոյ, երկու վալդհոռն: Անսամբլում տար– բեր տարիներ հանդես են եկել ջութակա– հարներ Կ. Բաղդասարյանը, Հ. Դուրգար– յանը, Կ. Հայրապետյանը, Վ. Դազար– յանը, Լ. Մելիքյանը, Դ. Ավետիսյանը, Գ. Գրիգորյանը, է. Սարգսյանը, Լ. Սեյ– րանյանը, Հ. Աբրահամյանը, Գ. Հարու– թյունյանը, Ա. Օհանյանը, Ռ, Քեշաբյանը, է. Ամխանիցկայան, ալտահարներ Բ. Դի– նոսյանը, Լ. Գալստյանը, Վ. Ծատուրյա– նը, Ա. Հայրիկյանը, թավջութակահար– ներ Ա. Մաթևոսյանը, Ս, Ավետիսյանը, Պ. Բժիկյանը, կոնտրաբասահար Հ. Մհեր– յանը, կլավեսինահար Ա. Սահակյանցը և ուրիշներ: Հիմնադրման օրից մինչև 1975-ը անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր Զ. Սահակյանցը, 1975-ից՝ Կ. Բաղդա– սարյանը: Առաջին իսկ ելույթներից ան– սամբլը հանդես է եկել բազմաբնույթ ծրա– գրով՝ հնագույն վարպետներ, եվրոպա– կան դասականներ, մեծ աշխատանք է տարել ստեղծելու ազգային երկացանկ՝ կատարվել են հայկ. երգերի, միջնադար– յան մեղեդիների մի շարք մշակումներ, անսամբլի համար մեծ կտավի երկեր են ստեղծել Ց. Բեքարյանը, Ա. Հարություն– յանը, է. Հովհաննիսյանը, Ա. Աճեմյանը, է. Խաղաղորտյանը: Անսամբլի կատարո– ղական արվեստն առանձնանում է բարձր ճաշակով, պրոֆեսիոնալ մակարդակով: Անսամբլի հետ ելույթներ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ այլազգի նշանա– վոր արտիստներ: Հյուրախաղերով հան– դես է եկել ՄՍՀՄ տարբեր քաղաքնե– րում, համարյա բոլոր հանրապետություն– ներում, ինչպես նաև Չեխոսլովակիայում, Ֆրանսիայոէմ, ԳԴՀ–ում, Բուլղարիայում, Թաիլանդում, Ֆիլիպիններում և այլուր: Ա. Սար յան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆ– ԴԵՍ», ընդհանուր և կիրառական կենսա– բանության ամսագիր: Հայկ. ԱՍՀ ԳԱ հրատարակություն: Լույս Էtտեսնում 1966-ից, Երևանում: Խմբագիրներ՝ Հ. Բա– տիկյան, Է. Աֆրիկյան (1977-ից): Հրապա– րակում է կենսաբանության տարբեր բնա– գավառների վերաբերյալ ՀՍՍՀ ԳԱ կեն– սաբանության ԳՀԻ աշխատակիցների, ինչպես նաև ՍՍՀՄ և հանրապետու– թյան նշանավոր գիտնականների (Պ. Անո– խին, Վ. Չեռնիգովսկի, Ի. Բերիտաշվիլի, Է. Հա սրա թյան, Վ. Ղազար յան, Ս. Կարա– պետյան և ուրիշներ) գիտական հոդված– ները, հաղորդումներ, ռեֆերատներ: Կա– րևոր տեղ է հատկացնում մոլեկուլային կենսաբանության, գենային ինժեներիայի և Էնզիմոլոգիայի արդիական պրոբլեմ– ներին: Տպագրում է նյութեր բնության պահպանության, բույսերի պաշտպանու– թյան, ԳԱ Սևանի ջրակենսաբանական կա– յանի աշխատանքների մասին: Համարներ է նվիրել Հ. Օրբելուն և է. Հասրաթյանին: Պարբերականում հաղորդումները տըր– վում են հայերեն (ամփոփումը՝ ռուս.) կամ ռուսերեն (ամփաիումը՝ հայերեն) և անո– տացիա՝ անգլ.: Հաջորդել է ՀՍՍՀ ԳԱ «Հայկական ՍՍՀ տեղեկագիր» (կենսա– բանական գիտությունների սերիա, 1946-ից) պարբերականին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻՑ ԱՇԽԱ–

ՏՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Սովետական Հայաստանում նկարիչների, քանդակա– գործների և ճարտարապետների առաջին ընկերություններից: Հիմնվել է 1923-ին, Հայաստանի կամերա– յին անսամբլը ելույթի պահին