Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների ընդլայնմանը: 1828-ին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո ցարական կառավարությունը ճա– նաչել է Հ. Ա. ե–ու իրավունքները՝ «Պո^ո– Ժենիե>-Վ% որը բավական չափով սահ– մանափակեց Հ. Ա. ե–ու իրավասության շրջանակները: Հ. Ա. ե. պաշտպանեց Հայաստանի բուրժուա–ազգայնական դաշ– նակցական կառավարությանը (1918– 1920): Հայաստանում սովետական իշ– խանության հաստատումից հետո եկե– ղեցին անջատվեց պետությունից, իսկ դըպ– րոցը՝ եկեղեցուց: Սոցիալիստական հա– սարակարգում եկեղեցին կորցրեց իր ազ– դեցությունը ժող. զանգվածների մեջ: Այժմ Հ. Ա. ն. սովետական իշխանության հանդեպ ունի օրինապահ դիրքորոշում, մասնակցում է խաղաղության համար մըղ– վող պայքարին, նպաստում սփյուռքահա– յությանը մայր հայրենիքի շուրջը համա– խմբելու ն, ժողովուրդների միջև բարեկա– մություն պահպանելու գործին են :1955-ից Հ. Ա. ե. գյխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա: Հ. Ա. ե–ու Մայր աթոռ էջմիա ծնում գործում է հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատու– թյուն՝ ճեմարան, հրատարակվում «էջ– միածին» ամենամսյա հանդեսը: Տես նաև Հայ՜ Լուսավորչական եկեղեցի U Կաթողի– կոսություն Ամենայն Հայոց հոդվածները: Գրկ. Մ nt ր ա դ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկե– ղեցւոյ, Երուսսսլեմ, 1872: Տ և ր–Մ ի ք և լ– յ ա ն Ա., Հայսաաանյաց եկեղեցին և Բյու– զանդյան ժողովոց պարագայք, Մ., 1892: Ն ու յ ն ի, Հայասաանյաց առաքելական ուղ– ղափառ Սուրբ եկեղեցին և յուր սուրբ կարգը, Վաղ–պաւո, 1897: Տ և ր–Մ ի և ա ս յ ա ն Ե., Ընդհանուր եկեղեցական պատմություն, հ. 1, Էջմիածին, 1908: Ջամինյան Ա., Հայոց եկեղեցու պատմություն, մաս 1–2, Նոր Նա– խիջևան, 1908–09: Օրմանյան Մ., Ազ– գապատում, հ. 1 –3, ԿՊ–Երուսաղեմ, 1912–- 1927: Ն ու յ ն ի. Հայոց եկեղեցին և իր պատ– մությունը, Բեյրութ, 1960:

ՀԱՅԱՍՏԱնՅԱն ՃԱԿԱՏ», հասարակա– կան–քաղաքական շաբաթաթերթ: Ռումի– նահայ «Հայաստանյան ճակատ» կազմա– կ երպության Կենտրոնական կոմիտեի հրատարակություն: Լույս է տեսել 1946– 1950-ին, Բուխարեստում: խմբագիր–տնօ– րեն՝ Հ. Պապոյան: Աջակցել է ներգաղթի կազմակերպմանը, լայն տեղ հատկացրել Սովետական Հայաստանի տնտեսության ետպատերազմյան վերելքին, գիտության ու մշակույթի զարգացմանը, լուսաբանել սովետական պետության խաղաղասիրա– կան քաղաքականությունը: ՀԱՅ–ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 652, կնքվել է Դամասկոսում՝ Ասորիքի արա– բական կառավարիչ Մոավիայի (661 – 680-ին՝ խալիֆա) և Հայաստանի կառա– վարիչ Թեոդորոս Ռշաանու միջև: Պայ– մանագրի համաձայն՝ ա. Թեոդորոս Ռըշ– տունին ճանաչել է խալիֆայության գերիշ– խանությունը, բ. Հայաստանը երեք տա– րով հիմնականում ազատվել է խալիֆայու– թյանը հարկ վճարելուց, գ. երաշխավոր– վել է Հայաստանի, Աղվանքի և Քարթլիի ինքնուրույնությունը, դ. Թեոդորոս Ռշտու– նին ճանաչվել է Հայաստանի, Աղվանքի, Քարթլիի կառավարիչ, ե. Հայաստանը պաշտպանող հայկ. 15-հազարանոց հե– ծելազորի պարենավորման և հանդերձա– վորման ծախսերը հոգացել է խալիֆայու– թյունը, զ. Հայաստանի վրա Բյուգանդա– կան կայսրության և այլ արտաքին հար– ձակումների դեպքում խալիֆայությունը պարտավորվել է զինական օգնություն ցույց տալ հայերին: Այդ պայմանագրով խալիֆայությունը հետամտել է հայերին սիրաշահելու, նրանց բյուգանդական ազ– դեցությունից կտրելու և հայկ. զորքերը Բյուզանդիայի ու հս–ից սպառնացող խա– զարների դեմ օգտագործելու քաղ. նպա– տակ: Գրկt Ս և p և ո ս, Պատմութիւն, Ե., 1939: Մ և լ ի ք–Բ ախ շյան Ս., Հայաստանը VII–IX դարերում, Ե., 1968: •«Հայարդնախագիծ» ինստիտուտի շենքը

ՀԱՅԱՐԴՆԱԽԱԳԻԾ», Հայկական ՍՍՀ պետշինի պետական տերիտորիալ նախա– գծային ինստիտուտ: Հիմնադրվել է 1951-ին, Երևանում: Հիմնական խնդիրն է հանրապետության արդյունաբերական նոր ձեռնարկությունների նախագծումը, ինչպես նաև դրանց վերակառուցումն ու ընդլայնումը: Մշակվում են նաև քաղա– քացիական բարդ շենքերի նախագծեր (պետական պատկերասրահի, ՀԿԿ Կենտ– կոմի, քաղլուստան շենքերի ևն): «Հ.»-ի նախագծերով են կառուցվել Կիրովականի արհեստական մանրաթելերի գործարա– նի, Երևանի գինու կոմբինատի և կոնյակի գործարանի, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի, «Արմենիա» հյուրանո– ցի, ՀՍՍՀ Գերագույն սովետի շենքերը ևն, Հրազդան գետի Կիևյան կամուրջը (Երե– վան), Ղազախ–Երևան–Արարատ, Կիրո– վական–Լենինական մագիստրալային գա– զամուղները ևն: Ինստիտուտն ունի 14 արտադրական ստորաբաժանում: Հ.ԱՅ–ԱՐՏՅԱՆ (իսկական ազգանունը՝ Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն) Արտաշես Թա– դևոսի [14(26). 10.1899, գ. Նախճավան, Կար սի մարզ –13.4.1978, Երևան], հայ սովետական կինոռեժիսոր, սցենարիստ: ՀՍՍՀ ժող. արտիստ (1966): ՍՄԿԿ անդամ 1950-ից: 1922-ին ավարտել է Երևանի հայկական դրամատիկական ստուդիան, 1927-ին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի տեխնիկումը (1923-ից նկարահանվել է կինոյում), 1932-ին՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ին կից երկամ– յա, ակադեմիայի տիպի ռեժիսորական բարձրագույն դասընթացները (ղեկա– վար՝ Ս. էյզենշտեյն և Ա. Ռոոմ): 1925-ից աշխատել է «Պետկինո»-ի առաջին ֆաբ– րիկայում որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ, 1929-ից՝ բեմադրող–ռեժիսոր, Ա. Թ. Հայ–Արտյան ստեղծել լիամետրաժ և կարճամետրաժ մանկական ֆիլմեր («Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ»): 1935-ից եղել է«Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: Լավագույն կի– նոնկարներից են՝ «Կարո» (1937), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939), «Մովետական լեզվի դասը» (1941), «Պատվի համար» (1956, ըստ Շիրվանզադեի), «Հյուսիսա– յին ծիածան» (1961), «Լա լվար ի որսկա– նը» (1965): Հ–Ա. իր մի քանի ֆիլմերի սցենարիստն է: Պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի երկու շքանշա– նով:

ՀԱՅԱՐՏՈհՆ, հայ արվեստի տուն, 1920-ական թվականների հայկական գրա– կան–մշակութային, հասարակական կազ– մակերպություն՝ Հայկական ՍՍՀ–ից դուրս հայաշատ քաղաքներում: Նպատակն էր՝ կապվել մայր հայրենիքի մշակութա– յին կյանքին, նպաստել Սովետական Հա– յաստանից դուրս բնակվող գրողների ու արվեստագետների ստեղծագործությանը, արվեստների մասսայականացմանը, աշ– խատավորական զանգվածների գեղար– վեստական դաստիարակությանը: Առա– ջին Հ. (Վ. Տերյանի անվ. հայ արվեստի տուն) հիմնադրվել է 1921-ի մարտի 29-ին, Թիֆլիսում (նախագահ՝ Հ. Թումանյան): Մասնաճյուղերի ղեկավարներն էին՝ Դ. Դեմիրճյանը (գրական), Ռ. Մելիքյա– նը (երաժշտական), Գ. Շարբաբչյանը (նկարչական), Ս. Քափանակյանը (թա– տերական, որի դրամատիկական ստու– դիայի ղեկավարն էր Ա. Բուրջալյանը): Դրականության և արվեստի տարբեր թե– մաներով կազմակերպվել են դասախոսու– թյուններ, քննարկումներ, ցուցահանդես– ներ, մեծարման երեկոներ, տրվել են ներկայացումներ, համերգներ: Հ. Թու– մանյանի առաջարկով 1921-ի դեկտ. 11-ին Հ. է ստեղծվել նաև Կ. Պոլսում (ծրագիր– կանոնադրությունը հաստատել է Զավեն պատրիարքը՝ 1922-ի փետր. 1-ին): Առա– ջին նիստում ընտրվել են 34 անդամ և 40 թղթ. անդամ՝ արտասահմանից, ընդ– հանուր ատենապետ՝ Երվանդ Օտյան: Մասնաճյուղերը ղեկավարել են՝ Կ. Զար– յանը (գրական), Գ. Սյունին (երաժշտա– կան), Փ. Թերլեմեզյանը (նկարչական), Ա. Շահխաթունին (թատերական), Ա. Խա– չատրյանը (քննախոսական): 1923-ի հոկտ. 6-ին կազմակերպվել է Բաթումի Հ., որի առաջին միջոցառումը նվիրված էր Հ. Թումանյանի հիշատակին: Հայ և ռուս երգիչների կատարմամբ ներկայաց– վել է «Անուշ» օպերայի 3-րդ գործողու– թյունը (ղեկավար՝ Դ. Ղազար յան): 1925-ի մարտից երկար տարիներ գործել է Բաք– վի Ա. Մարտունու (Մյասնիկյանի) անվ. Հ.